METALFRONT Posted May 8, 2008 Report Share Posted May 8, 2008 METALFRONT - ն ուրախ է տեղեկացնել, որ Մայիսի 27 - ին ժամը 19:00 - ից STOP ակումբում տեղի է ունենալու METALFRONT PARTY երեկոն: Փարթիի ընթացքում հնչելու են ստեղծագործություններ Metal երաժշտության գրեթե բոլոր ոճերից: Առանձնահատուկ տեղ են գրավելու ակտիվ, պոզիտիվ, ջղայն և headbanging - ի տրամադրող, ինչպես նաև գերէներգետիկ և արբեցնող Folk - ային կատարումները: Երգերն ընտրված են խմբերի լավագույն ստեղծագործությունների ցուցակից: Նախատեսված են մրցույթներ, որոնց հաղթողներին կտրվեն մրցանակներ: Փարթիի ընթացքում կգործի MetalFront Market - ը, որտեղից կկարողանաք գնել հայկական խմբերի T-shirt - ներ ընդամենը 4000 դրամով, ինչպես նաև ձայնասկավառակներ, աքսեսուարներ: Ուշադրություն !!! Փարթիի ավարտին Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի "ZEITGEIST" փաստա-վավերագրական ֆիլմը: Հավատացնում ենք ձեզ - այն արժէ դիտել ! - այն կտա Ձեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ ! - և իվերջո Ձեզ պարզ կդառնա թե ինչու է աշխարհում ամեն ինչ այսքան վատ! Ուշադրություն !!! Առաջին 30 հաճախորդները որպես նվեր կստանան mp3 հավաքածու 2008 թվականի ամենաթարմ ձայնասկավառակներով: Փարթիի սկիզբը ժամը 19:00 - ին: Չուշանաք: (տես վերևի կետը) Փարթին կտևի մինչ "ZEITGEIST" - ի ավարտը: Թերևս դա կլինի բավականին ուշ, բայց..... Արժէ հիշեցնել, որ հաջորդ օրը ՈՉ աշխատանքային է Այս ամենի արժեքն է ընդամենը 1000 դրամ: Այստեղ ընդունվում են ցանկացած կոնստրուկտիվ առաջարկներ METALFRONT PARTY - ն առավել լավը դարձնելու վերաբերյալ: Կարող եք տալ ձեզ հուզող բոլոր հարցերը:MetalFront.am - ի Events բաժնում կարող եք գրանցվել միջոցառմանը և տեսնել թե ովքեր են արդեն իսկ գրանցված: Quote Link to post Share on other sites
METALFRONT Posted May 10, 2008 Author Report Share Posted May 10, 2008 Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.