nep Posted June 3, 2008 Report Share Posted June 3, 2008 ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ Հունիսի 5-ը շրջակա միջավայրի միջազգային օրն է: Մենք կուզենայինք տոնել այս օրը ցուցահանդեսներով, երաժշտությամբ, երգով ու պարով …. Սակայն, քանի դեռ ոչնչացվում են Թեղուտի անտառները, ճահճացվում է Սևանա լիճը, հոշոտվում են ընդերքի ռեսուրսները, վերացվում է բացառիկ բուսական ու կենդանական աշխարհը և անապատացվում մեր մայրաքաղաք Երևանը ՄԵԶ ՎԻՃԱԿՎԱԾ Է ՊԱՅՔԱՐԵԼ … Հայաստանի բնությունը վտանգված է … Դրա հետ մեկտեղ վտանգված է մեր երկրի ու սերունդների ապագան … Ս.թ. հունիսի 5-ին կկայանա ինքնաբուխ երթ հանուն Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության: Երթը կսկսվի ժամը 17:00-ին Մ.Սարյանի արձանի մոտից: Երթուղին կանցնի Մաշտոցի, Գ.Լուսավորչի, Իտալական, Վ.Սարգսյան, Նալբանդյան, Արամի, Խանջյան, Թումանյան, Աբովյան, Սայաթ-Նովայի ու Տերյան փողոցներով և կավարտվի Հյուսիսային պողոտայում: ՄԻԱՑԵ'Ք ՄԵԶ Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ: Lռությունը համաձայնություն է: ԻՍԿ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՆՈՒՅՆ ՆԱՎԱԿՈՒՄ ԵՆՔ … Quote Link to post Share on other sites
nep Posted June 3, 2008 Author Report Share Posted June 3, 2008 Facebook Event http://www.facebook.com/event.php?eid=28052737536 Quote Link to post Share on other sites
Ghazaryan Posted June 3, 2008 Report Share Posted June 3, 2008 Մեծ հաճույքով կմասնակցեի այդ երթին, բայց ցավոք Հայաստանւմ չեմ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.