nep Posted September 2, 2008 Report Share Posted September 2, 2008 Հաճախ մենք չենք նկատում գեղեցիկը մեր կողքին և երբ արդեն ուշ է լինում մենք հիշում էնք այն կարոտով և ափսոսանքով... Քայլելով Երևանյան փողոցներով, լցված տարբեր տեսակի կառույցներով` սրճարաններով, խանութներով և այլ օբԷկտներով, մի չնչին ասֆալտապատած տարածքում նկատում ենք մի չորացող ծառ , քիչ հեռու մի այլ ծառ "զարդարված" տարբեր տեսակի աղբերով, կամ ցեմենտի և գաջի պարկերով: Ծառը առողջության գրավականն է, եկեք անտարբեր չլինենք~ և գրկենք Ծառ, Սեպտեմբերի 7-ին ինչ կարծիքի եք? Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted September 2, 2008 Report Share Posted September 2, 2008 Վա՞րդ ես դուն իս Quote Link to post Share on other sites
nep Posted September 7, 2008 Author Report Share Posted September 7, 2008 khandipenq aysor 19.00 in Isahakyani ardzani mot, chushanal Quote Link to post Share on other sites
nep Posted September 9, 2008 Author Report Share Posted September 9, 2008 Գրկի՜ր /և մաքրիր/ Նախաբան Ոստիկանության 6րդ բաժնի առջևի ծառերի մոտ գրեթե միշտ կուտակված է աղբ մարդու շնորհակալությունը ծառին կառուցապատում բետոնապատում կանաչահատում Quote Link to post Share on other sites
nep Posted September 9, 2008 Author Report Share Posted September 9, 2008 սկիզբ.. սակայան տոպրակները արդեն դատարկ չեն~ գանձ փնտրելիս բոլորը գտան դեպի կանաչ~ սա ել МВД-ի մոտի ծառը~, նույնիսկ մեծ արկղը չբավարարեց այնքան շատ եր ծառի մոտի աղբը աղբը տանում ա ինձ աղբի որսը ավարտված է, Գրկ՜ Գրկ՜ Գրկ՜ Գրկ՜ Գրկ՜ Գրկ՜ Գրկ՜ այ հատկապես այս ծառը խորհուրդ եմ տալիս գրկել, հաճելի անուշ բուրմունք կզգաք~ պաչիկ կանաչապատման նոր եղանակ ենք փորձարկում գրկելու~ց ստացված էներգիան դեռ երկար է մնում Quote Link to post Share on other sites
nep Posted September 9, 2008 Author Report Share Posted September 9, 2008 «Ծառ գրկելը նույնն է, թե ընկերոջդ գրկես»... Ուրբաթ երեկոյան մի խումբ երիտասարդներ Երեւանի կենտրոնական փողոցներում մաքրում էին ծառերի շրջակայքը, ապա... գրկում ծառերը։ «Գրկիր ծառ» ակցիան նորույթ էր ոչ միայն անցորդների համար, այլեւ՝ ակցիայի մասնակիցներից շատերի։ Նրանք վստահ են, որ բնությունը նախ պետք է մաքուր պահել, ապա նաեւ սեր ու ջերմություն փոխանցել բույսերին։ Անին բնապահպանական ակցիաների շատ է մասնակցել, բայց ծառ առաջին անգամ էր գրկում։ «Ինձ մանկուց են ասել, որ չի կարելի աղտոտել, ու ես գերադասում եմ աղբը ձեռքումս պահած կիլոմետրեր քայլել, քան այն թափել փողոցում: Երբ իմացա, որ այսպիսի հետաքրքիր բան է նախատեսվում՝ մաքրել ծառերի շրջակայքը ու ծառ գրկել, որոշեցի գալ։ Իսկ ինչու՞ միայն ծառ, կարելի է նաեւ ծաղիկներ գրկել, միայն թե հարկավոր է դա նուրբ անել, որ չվնասեք»,-խորհուրդ տվեց նա: Վարդանը, ով միջոցառման նախաձեռնողներից է, նկատեց, որ մարդիկ աղբը հենց մայթերին, ծառերի շուրջն են նետում. «Այդպիսով մարդիկ խանգարում են ծառերի նորմալ աճին։ Մի՞թե այդքան դժվար է աղբը հասցնել մինչեւ աղբաման»: Հելենն էլ, ծառերը ոչ միայն գրկում էր, այլեւ համբուրում: Կատակով նշում էր, որ բարակ ծառ գրկելն ավելի հեշտ է. «Հաստաբուն ծառ գրկելիս այնպիսի զգացողություն է, որ ոչ թե դու ես իրեն գրկում, այլ ինքը քեզ»: «Ծառ գրկելը նույնն է, թե ընկերոջդ գրկես»,-նշեց մեկ այլ մասնակից՝ Տաթեւիկը։ Իսկ Արմանը, ով էկոլոգ է մասնագիտությամբ, բացատրեց, որ ծառ գրկելը նույնիսկ օգտակար է: «Երբ ծառ ես գրկում, այն կլանում է ողջ բացասական էներգիան եւ քեզ դրական լիցքեր տալիս: Հենց բնության մեջ եմ լինում, անպայման ծառեր եմ գրկում։ Առհասարակ բնության հետ ձուլվելը հրաշալի է»,-ասաց նա: Հավաքված 10-15 երիտասարդները Ավ. Իսահակյանի արձանի մոտից քայլեցին դեպի Նալբանդյանի փողոց, ապա՝ Սայաթ-Նովայով դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Զարմացած անցորդներից քչերն էին հետաքրքրվում, թե ինչու են երիտասարդները ծառ գրկում։ Բայց մի ոստիկան, ճշտելով, թե ինչ նախաձեռնություն է, ասաց. «Լավ է, որ երիտասարդները կուսակցական չեն ու զբաղվում են իրենց քաղաքի մաքրությամբ»։ Իսկ հարցին, թե ինքը ծառ գրկած կա, պատասխանեց՝ սիրուն աղջիկ լիներ, կգրկեի: Երիտասարդներին միացել էր նաեւ Լոս Անջելեսում ապրող Ադրիադեն։ Նա զարմացել էր, որ փողոցներն այդքան կեղտոտ են, եւ մարդիկ ամեն տեղ աղբ են նետում։ «Մեզ մոտ էլ են կազմակերպվում նման ակցիաներ, ասենք՝ պաշտպանենք այս կամ այն անտառը։ Բայց էնտեղ մարդիկ գիտեն, որ եթե նույնիսկ ծխախոտի մեկ գլանակ գետնին նետեն, կտուգանվեն մոտ 1000 դոլարի չափով ու շատ զգույշ են»,- պատմեց Ադրիադեն՝ առաջարկելով Հայաստանում եւս տուգանել շրջապատը աղտոտողներին։ 08.09.2008 http://media.am/students/text.asp?n=173 Quote Link to post Share on other sites
nep Posted September 10, 2008 Author Report Share Posted September 10, 2008 առաջարկում եմ էլի անել նման Գրկելու և մաքրելու միջոցառումներ, թող ամեն մեկը ուսումնասիրի իր թաղամասում որտեղ են ամենաշատը աղտոտվում ծառերը գծի ճանապարհ ~ և հավաքվենք մի օր ու մի լավ ~ մաքրենք ու գրկե~նք ինչ կարծիքի եք? Quote Link to post Share on other sites
Tereza Posted October 22, 2009 Report Share Posted October 22, 2009 Գրկ՜ Գրկ՜... "А помните... впрочем, не лишку ли будет?! И сами вы если услышите вдруг: Мол, где они, эти хорошие люди? Ответьте уверенно: Здесь они, друг"! /Э.А./ Пусть с Божьей помощью все Ваши труды на благо дадут добрые всходы... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.