Jump to content

Translation By Vahe Avetian


Recommended Posts

Նախկին հիմարի դիտարկումները

Արա Բալիոզյան

Եթե իսկապես վատ գրող եմ ինչպես ասում են ընթերցողներիս մի մասը, ինչու՞ են նեղություն քաշում ու կարդում գրածս, այն դեպքում երբ այդքան լավ գրող կա, նրաց մեջ հայրենասեր գիտնականներ, պատմաբաններ, հետազոտողներ, պոետներ...

Ինչու՞ են հավատացյալները պատժում անհավատներին։ Գուցե որովհետև հավատացյալները կարծում են որ հավատում են, երբ իրականում չեն հավատում, և անհավատներին լռեցնելով հույս ունեն, որ կլռեցնեն սեփական կասկածները։

Սովետական տարիներին ապակենտրոն մտածողներին խոշտանգում էին, աքսորում ու գնդակահարում: Ավելացրե՞ց արդյոք դա Սովետական Միության կյանքը գեթ մեկ ակնթարթով։

Մեծ ազգերը ծնում են մեծ գրողներ։ Շեքսպիրը գրում էր թագավորների ու թագուհիների համար՝ ոչ ուղեղլվացած հիմարների ու նրանց տիկնանց։

Հայը երբեք չէր կարող ասել «չես կարող հիմարեցնել բոլոր մարդկանց, բոլոր ժամանակներում», որովհետև հայերը բարեհաջող կերպով հիմարեցվել են ավելի քան 1500 տարի։

Ի՞նչ պատահեց մեր Բագրատունիներին, որոնք մերժեցին սեփական ցեղն ու պնդեցին, որ Եբրաի ծագում ունեն ու սերում են Դավիթ Արքայի տոհմից։ Ի՞նչ պատահեց մեր Մամիկոնյաններին (չինական ծագումով), որոնք պնդում էին որ Ավարայրի ճակատամարտ են մղել, որն ըստ որոշ պատմաբանների, ոչ միայն օտարազգի, երբևէ տեղի չի ունեցել։

Ազգերը կարիք ունեն միթոսների, առասպելների։ Միայն պարտվողները կարիք ունեն ստերի։

Որքան ավելի ուղեղլվացած են, այնքան ավելի ցածր է IQ-ն, բարձր է անհանդուրժողականությունը, խորն է ամբարտավանությունը, և անսահման ֆանատիզմը:

Ես կարող եմ ճանաչել ուղեղլվացած հիմարին։ Ինքս այդպիսին էի կյանքիս մեծ մասը։

Հարրի Թրումանը Ռիչարդ Նիքսոնի մասին. Չեմ կարծում որ այդ շուն շան որդին հասկանում է ճշմարտությունն ասելու և սուտ խոսելու տարբերությունը։

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...