Jump to content

Քառյակներ


Recommended Posts

Անց կացան ...

օրերս թըռան անց կացան

Ախ ու վախով դարդերով

Սիրտըս կերան անց կացան:

****

ՈՒր կորան ...

Մոտիկներըս ուր կորան

Ինչքան լացի ձեն ածի

Ձեն չի տվին լուռ կորան:

****

Յերազումըս մի մաքի

Մոտըս յեկավ հարցմունքի

- Աստված պահի քո բալին

Ոնց եր համը իմ ձագի:

Edited by Annulik
Link to post
Share on other sites

Ինչքան ցավ եմ տեսել ես,

Նենգ ու դավ եմ տեսել ես,

Տարել ներել ու սիրել, -

Վատը լավ եմ տեսել ես:

********************

Քանի՜ ձերքից եմ վառվել,

Վառվել ու հուր եմ դառել,

Հուր եմ դառել` լույս տվել

Լույս տալով եմ ըսպառվել

*********************

Մի հավք զարկի ես մի որ.

Տըռա՜վ գնաց վիրարվոր

Տըռչում է միշտ իմ մըտքում

Թևը արնոտ ու մոլոր:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Աղբյուրները հընչում են ու անց կենում,

Ծարավները տենչում են ու անց կենում,

ՈՒ յերջանիկ ակունքներին երազուն

Պոետները կանչում են ու անց կենում:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...