Adlenus Posted May 26, 2009 Report Share Posted May 26, 2009 2008 թվականը ճակատագրական նշանակություն ունեցավ համաշխարհային քաղաքական գործընթացների հետագա զարգացման համար: Չնայած այն հանգամանքին, որ նախկինում ևս աշխարհի առաջատար պետությունների միջև հարաբերությունները շարունակում էին մնալ լարված, այնուամենայնիվ անցած տարում գերտերություններն անցան այն սահմանը, որտեղ դեռևս հնարավոր էր հարցերի քննարկման քաղաքակիրթ տարբերակը: Դրա հետևանքը դարձավ նախկինում կուտակված, սակայն «սառեցված» կարգավիճակ ստացած բոլոր վիճահարույց խնդիրների վերակենդանացումն ու արդիականացումը: Իրավիճակն էլ ավելի դրամատիկ տեսք ստացավ, երբ ի հայտ եկավ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, ինչն առավել անզիջող դարձրեց հակամարտող կողմերի դիրքորոշումները հակառակորդի նկատմամբ: Եվ, բնական է, որ գերտերությունների միջև առաջացած նոր լարվածությունը պետք է պատճառ դառնար երկրագնդի տարբեր տարածաշրջանների քաղաքական նշանակության փոփոխության: Որպես Կովկասյան տարածաշրջանում ստեղծված քաղաքական նոր իրավիճակի սկզբնակետ շատ ուսումնասիրողներ համարում են 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմը: Սակայն, մեր կարծիքով, այս տեսակետի հետևորդները պարզապես ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքին, որ վերոնշյալ պատերզամը ինքնին հանդիսանում էր Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածության ուժեղացման հետևանք: Եթե փորձենք հետադարձ հայացք նետել նախապատերազմյան շրջանին, ապա կտեսնենք, որ դրան նախորդել են օր-օրի տնտեսապես ուժեղացող Ռուսաստանի ճնշումն եվրոպական երկրների վրա, Արևելյան Եվրոպայում ամերիկյան հակաօդային պաշտպանության հրթիռների կայանների ի հայտ գալու խնդիրը, Կոսովոյի ճանաչումն արևմտյան մի շարք երկրների կողմից և այլն: Նշված պատճառներից յուրաքանչյուրը բավարար էր, որպեսզի քաղաքական զարգացումներին ուշադիր հետևող անձը հասկանար, որ եկել է համաշխարհային ուժերի վերաբաշխման ժամանակը: Եվ հենց այդ գործընթացն է, որ լիովին նոր քաղաքական իրավիճակի սկիզբ դրեց Հարավային Կովկասում: продолжение читать тут- http://mitq.org/?l=arm&id=12&news=2419 интересны мнения форумчан... Quote Link to post Share on other sites
Ararat3 Posted May 26, 2009 Report Share Posted May 26, 2009 интересны мнения форумчан... А не лучше ли будет, если лица хахольской национальности, больше будут интересоваться историей Крыма? Очень скоро им понадобиться, эта история. Узкоглазые им покажут - Кузькину мать. Поделом им. Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.