Jump to content

Արևմտյան Հայաստանը ՄԱԿ-ում


Recommended Posts

Բնիկ ժողովուրդների իրավունքներին վերաբերող Արևմտյան Հայաստանի պատվիրակության Ղեկավարի առաջին ելույթը Փորձագետների Մեխանիզմի համակարգում

Երկրորդ նստաշրջան ՄԱԿ-ում

Հարգելի Տիկին Նախագահ,

Մեր պատվիրակության անունից շնորհավորում եմ Ձեզ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ես` Արմենակ Աբրահամյանս, ներկայացնում եմ Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը:

Ողջունում եմ փորձագետների Մեխանիզմը և պետությունները ներկայացնող մեր գործիչներին, որ սիրալիր գտնվեցին Բնիկ ժողովրդի հետ կիսել չափազանց խորհրդանշական, համընդհանուր նշանակություն վայելող այս օրը`օգոստոսի 10-ը, վերհիշելով 1920թ-ի պայմանագրի կնքումը, որը կանխատեսում էր մի անկախ պետության սահմանադրություն մեր տարածքների վրա` ԱՄՆ-ի տվյալ ժամանակաշրջանի նախագահ պարոն Վուդրով Ուիլսոնի լիազորության ներքո:

Այսպիսով` տոնելով Բնիկ ժողովուրդների համաշխարհային օրը, Արևմտյան Հայաստանի Հայերը, որոնց պատիվ ունեմ ներկայացնելու, նշում են նաև Միջազգային Պայմանագրի կնքումը`Սևրի Հաշտության Պայմանագիրը:

Հիմք ընդունելով խորհրդի 6/36 վճիռը` փորձագետների Մեխանիզմը ձեռնարկեց կատարված եզրակացությունների վրա հետազոտություն անցկացնել և Տեղաբնակների կրթվելու իրավունքն իրականություն դարձնել:

Եթե մարտահրավերը կայանում է նրանում, որ թույլ տան Բնիկ Ժողովուրդներին կիրառել իրենց իրավունքը կրթության բնագավառում, իրականությունը պահանջում է Պետություններից ըմբռնումով մոտենալ և պաշտպանել այդ իրավունքի կիրառումը:

Արևմտյան Հայաստանի Հայերի (հայկական պատմական տեղանք, որ ներկայումս գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ) համար կրթվելու իրավունքի կիրառումն իր մեջ պարունակում է ոչ միայն հայոց լեզվի դասավանդումը (հազարավոր տարիներ ի վեր կիրառվող հնդեվրոպական լեզու, որի այբուբենը ստեղծվել է 405թ.) կամ ավանդական գիտելիքների դասավանդումը, ինչպիսին են պարը, երաժշտությունը, հայկական սովորույթները` քանդակագործություն, գորգագործություն, ավանդական բժշկություն, բնապահպանություն, այլ կոչ է անում իրավունք ընձեռել` ամրապնդվելու և պահպանելու սուրբ ու պատմական իրենց արժեքները, այսինքն` հնարավորություն տալ ազատորեն զարգացնել իրենց մշակույթը` առանց այնպիսի պարտավորությունների, որոնք իրենց հիմնական իրավունքներին կարող են դեմ լինեն:

Մինչդեռ եղեռնի արդյունքում` այն բանից հետո, երբ մեր կամքին հակառակ Թուրքիայի տիրապետության տակ անցան մեր տարածքները, 1923թ.-ից ի վեր այլևս ուսուցման ոչ մի համակարգ գոյություն չունի:

Այսպիսով` այսօր կրթության իրավունքը ոչ մի կերպ չի կիրառվում, ինչն էլ Հայերի ինքնության անկման պատճառ է դարձել: Արևմտյան Հայաստանի Հայերի պատմության կատարյալ ժխտումն ու կեղծարարությունը, ինչպես նաև մեր մշակութային արժեքների ավերումն այսօր մեր տարածքներում դեռ գոյություն ունեն, բայց մենք հույս ենք տածում, որ Արևմտյան Հայաստանի Բնիկ Ժողովուրդների իրավունքների հռչակագիրը կկիրառվի:

Կրթության իրավունքը կիրառելու համար անհրաժեշտ է նաև, որ հենց Հայերը կազմակերպեն և իրենց պատասխանատվության տակ վերցնեն Արևմտյան Հայաստանի նոր սերնդի օբյեկտիվ և ճիշտ կրթության խնդիրը:

Իմ ժողովրդի և իմ Ազգային Խորհրդի անունից ես կոչ եմ անում Փոքր Ասիայի և Հարավային Կովկասի պետություններին, որ իրենց սահմանադրության մեջ ընդհանրացնեն Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը և պաշտպանեն դրա կիրառումը` ներառյալ նաև Արևմտյան Հայաստանի Հայերը, առանց որևէ խտրականության :

ՄԱԿ-ի նստաշրջանից

Link to post
Share on other sites

2009թ, օգոստոս 11 Միջազգային

Բնիկ ժողովուրդների իրավունքներին վերաբերող Թուրքիայի առաջին պատասխանը պարոն Արմենակ Աբրահամյանին` Փորձագետների Մեխանիզմի համակարգում

Երկրորդ նստաշրջան ՄԱԿ-ում

Տիկին Նախագահ,

Քանի որ Փորձագետների մեխանիզմի այս նստաշրջանի ընթացքում, որը Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին է և առաջին անգամ եմ խոսելու, կցանկանայի նախևառաջ շնորհավորել Ձեզ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և արտահայտել այդ համակարգի աշխատանքների հանդեպ մեր ունեցած շահագրգռվածությունը:

Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Բնիկ ժողովուրդների իրավունքներին և քաջալերում է` պաշտպանելով և բարձրացնելով նրանց իրավունքները: Մասնավորապես մենք ընդգրկված ենք Բնիկ ժողովուրդների համար Միացյալ Ազգերի կամավոր ներդրումների Հիմնադրամի նվիրատուների շարքում:

Մենք նույնպես մեծ հետաքրքրությամբ ենք հետևում փորձագետների Մեխանիզմի աշխատանքներին, որը հիմնվեց, որպեսզի Մարդու իրավունքների Խորհրդին ավելացնի նաև Բնիկ ժողովուրդների թեմատիկ իրավասության շրջանակները` Խորհրդի պայմաններին համապատասխան ձևով:

Մենք հանգել ենք այն եզրակացությանը, որ Բնիկ ժողովրդի և նրանց կրթության իրավունքն իրականություն դարձնելու մարտահրավերի շուրջ բանավեճերը շատ անհրաժեշտ էին, որպեսզի ձեռք բերեին Մարդու իրավունքների խորհրդի հետ համաձայնեցված խրախուսանք:

Մինչ խոսքիս ավարտը ես կցանկանայի համառոտ անդրադառնալ պարոն Աբրահամյանի կողմից երեկ կեսօրին հնչեցրած ելույթին, որն ուղղված էր 1920թ.-ի սառեցված փաստաթղթին:

Թուրքիան ավանդականորեն ընդունում է այն քննադատությունները, որոնք վերաբերում են հաստատուն բարեփոխումների մտահոգությանը: Սակայն խնդրի վերաբերյալ ելույթն ըստ օրակարգի ոչ միայն թեմային չի առնչվում, այլև իր մեջ պարունակում է անճշտություններ, որոնք բխում են պատմության և աշխարհագրության գիտելիքների տարրական իմացության պակասից:

Այսպիսով` թույլ տվեք մերժել այդ ելույթի բովանդակությունը և մաղթել, որ ապագայում նման ծայրահեղական ելույթները չկարգազանցեն և չվարկաբեկեն փորձագետների Մեխանիզմի աշխատանքը:

Շնորհակալություն

ՄԱԿ-ի նստաշրջանից

Link to post
Share on other sites

2009թ. օգոստոս 13 Միջազգային

Արևմտյան Հայաստանի պատվիրակության ղեկավարի երկրորդ ելույթը Բնիկ Ժողովուրդների իրավունքների վերաբերյալ Փորձագետների Մեխանիզմի համակարգում

Երկրորդ նստաշրջան ՄԱԿ-ում

Հարգանքներս Տիկին Նախագահ,

Բարևներ սիրելի ժողովուրդ

Այսօր ես հայերեն եմ ողջունում Բնիկ ժողովուրդներին, փորձագետների Մեխանիզմը և պետությունները ներկայացնող մեր գործիչներին: <<Թող որ լույսը լուսավորի մեր մտքերը>> և մեզ` այս խորհրդանշական դահլիճում հավաքվածներիս, որն անվանում են <<Մարդու իրավունքների և մշակույթների միության Դահլիճ>>:

Նաև շնորհակալ եմ Ձեզ խոսելու հնարավորություն ընձեռելու համար և պատիվ ունեմ նշել մեր Խորհրդի տեսակետը օրակարգի 4-րդ հարցի վերաբերյալ: Այսպիսով` կուզենայի դրական նոտայով և խրախուսանքով սկսել ելույթս:

Ձեր հանձնարարության համաձայն` չեմ վարանում հաստատելու պատմական այդքան անհրաժեշտ համատեքստերը վկայող մեր ծանուցումը:

Չեմ ուզում տարածվել այն խոսակցությունների շուրջ, որոնց մասին կարդացել կամ լսել եմ և որոնք պնդում են, որ Արևմտյան Հայաստանի Հայերը, պահանջելով կիրառել հռչակագրի 7-րդ և 8-րդ հոդվածին համաձայն իրենց իրավունքները, խախտում և վարկաբեկում են փորձագետների Մեխանիզմի աշխատանքը:

Ակնհայտ է, որ ըստ այն նեղ տեսակետի, որ եղեռնից փրկվելուց, իրենց ունեցվածքը, հողը, տարածքները, պաշարները կողոպտելուց, իրենց իսկ հյուրընկալության, սովորույթների իրավունքի զոհը դառնալուց հետո, դժվար թե հայերը կարողանային վնասների փոխհատուցում պահանջել:

Այնուամենայնիվ, մեր Խորհուրդը անկեղծորեն կարծում է, որ պետությունների միջև երկխոսության և համաձայնության արդյունքում Բնիկ ժողովուրդների իրավունքները` մասնավորապես տարաձայնությունների կարգավորումը և ձայնի իրավունքը, կարող են կիրառվել և այդ հնարավորության համար շնորհակալ ենք Միացյալ Ազգերի կամավոր ներդրումների Հիմնադրամի բոլոր նվիրատուներին:

Ընդհակառակը` կարող ենք հասկանալ, որ այս պահին Թուրքիան միգուցե զգուշավոր քաղաքականություն է վարում Միացյալ Ազգերի շրջանակներում Արևմտյան Հայաստանի Հայերին լսելու հարցում: Սակայն մենք գտնում ենք, որ ժամանակն է Միջազգային Իրավունքի և Ռասայական խտրականության հովանու ներքո կարգավորել առկա բոլոր տարաձայնությունները:

Բայց և այնպես, տեղեկատվության կարգով հիշեցնեմ, որ 1919-1920թթ. ընթացքում, Հայրենական Մեծ պատերազմից հետո, Խաղաղության Համաժողովի հավաքված պետությունները առաջին անգամ համաձայնվեցին Արևմտյան Հայաստանի տարածքների վերաբերյալ Միջազգային Համաձայնագիր առաջարկել, իսկ երկրորդ անգամ առաջ բերեցին Հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչման խնդիրը: 13 պետություններ, այդ թվում նաև պատասխանատու պետությունը, իրենց ստորագրությունները դրեցին, ինչի անմիջական հետևանքով էլ ստեղծվեց Ազգերի Լիգան` հետագայում վերափոխված Միացյալ Ազգերի Կազմակերպության:

Մենք չենք կարող հերքել այդ Համաձայնագրի պատմական գոյությունը, որը իրավաբանական ոչ հարկադրական միջոց է:

Հիշեցնեմ նաև, որ նախագահ Վուդրով Ուիլսոնի հանդեպ տածած հարգանքն ուղղված է նաև ժողովուրդների իրավունքների հռչակագրի հիմնական սկզբունքը դարձած Բնիկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Խորապես ուսումնասիրելով` վերահաստատում ենք, որ Արևմտյան Հայաստանի Հայերն իրավունք ունեն օգտվել Միջազգային Իրավունքի կողմից ճանաչված Մարդու բոլոր իրավունքների արտոնություններից առանց որևէ խտրականության, և որ Բնիկ ժողովուրդներն ունեն համատեղ իրավունքներ, որոնք անհրաժեշտ են իրենց գոյության, բարեկեցության և որպես միասնական ժողովուրդ զարգանալու համար:

Ուստի, այլևս անհրաժեշտություն չկա նաև անդրադառնալու Հայերի իրենց իսկ սեփական հողերի վրա տեղաբնակության հարցին, որի մասին հեշտությամբ վկայում է պատմությունը, լեզուն և հազարամյա մշակույթը, և եթե դեռ կան հրաշքով բժշկված հայեր, ովքեր պաշտպանում են իրենց իրավունքները` իրենց հողի, տարածքների ու պաշարների վրա, դա վառ ապացույց է իրենց շիտակության մասին և կարծում եմ Ժողովը լավ հասկանում է այդ փաստը:

Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը, որի ներկայացուցիչն եմ ես, այսօր ներկա է, որպեսզի ոչ միայն պաշտպանի իր ժողովրդի բնական իրավունքը, ինչպես նաև Բնիկ ժողովուրդների իրավունքները, այլև նաև այդ իրավունքների սկզբունքները: Ես ինձ թույլ եմ տալիս այստեղ նաև ավելացնել, որ մեր Խորհուրդը խորը հարգանքով է վերաբերվում աշխարհի բոլոր Բնիկ Ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը:

Գալիք մարտահրավերներին դիմադրելու և բնակչությանն անմիջականորեն առնչվող բարեփոխումներ կատարելու համար է, որ ժողովուրդներ և պետություններ են հավաքվել այս Ժողովին, որպեսզի դիվանագիտական հասուն շրջանակներում օրակարգի 4-րդ հարցին` կրթությանն առնչվող փոխանակումներ կատարեն:

Մինչդեռ, չցանկանալով չափազանցնել ասեմ, որ Մարդկության դեմ կատարված հանցանքների հատուցումները պետք է դիտվեն որպես հատուկ ընթացակարգի նյութ` հայտնելով 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի հայերի բնաջնջումը որպես հաջորդական կառավարության և հաջորդական փուլի կողմից կազմակերպված պլան: Բնաջնջման փուլերի կրկնհանցագործությունը վկայում է դիտավորյալ ոճրագործության մասին:

Այդ հանցագործությունները 1915թ. մայիսի 24-ին Եռյակ միության կողմից ճանաչվեցին որպես Մարդկության և Քաղաքակրթության դեմ կատարված հանցագործություն` նախորդելով վերջնական փուլի կատարմանը, որը պետք է շարունակվեր մինչև 1923թիվը և տևեր երեսուն տարի, մինչ 1944թ. պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը կճանաչեր <<ցեղասպանություն>> տերմինը:

Այսպիսով` ըստ օրակարգի 4-րդ հարցի, գոյություն ունեն երեք այլ հատուցման ձևեր` իրավաբանական և բարոյական, վերականգնման և հատուցումների ու փոխհատուցումների, որոնք վերաբերում են տեղաբնակների տարածքներից առաջացած պաշարներին:

Ըստ փուլերով հատուցումների շրջանակների` առաջին փուլը, որը բավական օրինական է, պարզվում է այնպիսի իրավաբանական և բարոյական հատուցում է, ինչպիսին Հայերի` իրենց պապենական հողի վրա գոյատևելու պատմական փաստերի ճանաչումը և Արևմտյան Հայաստանի Հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` հռչակագրի 4-րդ հոդվածի համաձայն:

Հատուցման երկրորդ փուլը վերաբերում է տարածքային վերականգնմանը` սկսած ժառանգաբար փոխանցվող ունեցվածքներից` հուշարձաններ, եկեղեցիներ, գերեզմաններ, հին դպրոցներ, քոլեջներ ու պատմական սրբազան վայրեր, որոնք հետագայում այս կամ այն կերպ ավերվել են, մինչև այն տարածքները, որոնք պատմականորեն համապատասխանում են հայերի կողմից բնակեցված մարզերին` սկսած 1878 թվականից, ըստ տարբեր պայմանագրերի, թույլատրելի է իրավունքների կիրառումը` 10, 11, 12 հոդվածներին համապատասխան:

Հատուցման երրորդ փուլը վերաբերում է վնասների փոխհատուցմանը: Այսպիսով` շահագրգռված պետությունը կարող էր իր վրա վերցնել հատուցումները վճարելու պատասխանատվությունը, ինչպես նաև հատուցումներ, որոնք վերաբերում են հայկական տարածքներից առաջացած բնական պաշարներին կամ էլ տարբեր արդյունաբերությունների կողմից դրանց օգտագործմանը` ըստ 25, 26, 27, 28, 29, հատկապես 32 հոդվածի և հռչակագրի 1, 2, 3 կետերի:

Այստեղ մի դեպք ենք ուզում ճշգրտել. 2005թ. դեկտեմբերին Ադրբեջանի կողմից ավերվածության ենթարկվեցին Ջուղայի և Նախիջևանի հայկական գերեզմաններ, այսինքն 5000-ից ավելի խաչքարեր (տաշած քարից պատրաստված խաչ) ինչն էլ ամբողջ աշխարհում հուշարձանների և պատմական վայրերի պահպանման Միջազգային Կազմակերպության կողմից հայտարարվեց որպես Մարդկության դեմ կատարված հանցագործություն, որն էլ ինչպես յուրաքանչյուր հանցագործություն, պետք է հատուցում ստանա` բարոյական հատուցում, որպեսզի վերականգնվեն գերեզմաններն ու տուժված տարածքները: Այս հանցագործությանը պետք է ավելացնեմ նաև Ադրբեջանից մոտ հինգ հարյուր հազար Բնիկ հայերի էթնիկ մաքրումը:

Հենվելով մեր առաջարկություններին` Բնիկ ժողովրդի իրավունքների շրջանակներում, հիշեցնում եմ այն հիանալի աշխատանքը, որ 2005թ. նոյեմբերին կատարեցին հենց Բնիկ ժողովուրդները, ճշգրտում մտցնելով հետևյալում`

<<Թալանված լինելու դեպքում կողոպտված ժողովուրդն առանց նախապես համաձայնության ազատորեն իրավունք ունի պահանջել իր օրինական ունեցվածքի վերականգնման փոխհատուցում:

Երբ առանց իրենց նախապես համաձայնության նրանք զրկվեցին հողերից, տարածքներից և պաշարներից, որոնք ավանդականորեն իրենց են պատկանել և կամ նրանք բնակվել և օգտագործել են, պետք է միջոցներ ձեռնարկվեն, որ այդ հողերն ու տարածքները ազատորեն իրենց վերադարձվեն>>:

Բնիկ ժողովուրդների իրավունքների կիրառումը, ըստ համաձայնագրի, որը վերաբերում է 1957թ.-ի բնիկ և Բնիկ ժողովուրդներին, 144 պետությունների կողմից հաստատված հռչակագիրը ստանալու համար հիսուներկու տարվա կատաղի պայքարներից հետո այսօր չի կարող դիտվել որպես <<ծայրահեղական բարեփոխում>>, եթե այդ արտահայտությունը կյանքի շունչն է, ուրեմն համընդհանուր կառույցի շրջանականերում տառապանքների այս արտահայտությունը այսօրվա ժողովրդի հոգու շունչն է, այն դեպքում, երբ այդ հռչակագիրը ներկայացնում է Մեր Հողի 370 միլիոն բնակիչների գոյության հիմքերը, այն իսկապես աննախադեպ, համընդհանուր մարդասիրական առաջընթաց է` նվիրված համաշխարհային խաղաղությանն ու բարբարոսության դեմ պայքարին:

Մենք ենք մեր սարերը

Շնորհակալ եմ Ձեզ Տիկին Նախագահ

Արմենակ Աբրահամյան

Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի անդամ

ՄԱԿ-ում ՀԱԽ-ի պատվիրակության Ղեկավար

Link to post
Share on other sites

Բնիկ ժողովուրդների վերաբերյալ Թուրքիայի նոր ելույթը Փորձագետների Մեխանիզմի համակարգում

Երկրորդ նստաշրջան ՄԱԿ- ում

Տիկին Նախագահ,

Շնորհավորում ենք մեզ Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի շուրջ գոյացող այս բանավեճի կապակցությամբ:

Այս շրջանակում ելույթ ունեցած որոշ դիտորդների խոսքերից ելնելով` այնուամենայնիվ կարելի է ենթադրել, որ Հռչակագրի մեկնաբանության մեջ որոշ շփոթմունք կա:

Կարծում ենք, Հռչակագիրն ընդունած պետությունների մեկնաբանությունը պետք է որպես հիմք ընդունել:

2007 թվականի սեպտեմբերի Գագաթնաժողովում Թուրքիան քվեարկեց հռչակագրի օգտին:

Մենք փորձում ենք հետևողաբար կրկնել հռչակագրի հետևյալ կետերի մեկնաբանությունը:

- Հռչակագիրն իրավաբանորեն հարկադրող չէ: Այնուամենայնիվ, այն կարող է պարունակել իր մեջ կարևոր քաղաքական գործիք այն պետություների համար, որոնք ճանաչում են Բնիկ ժողովուրդներին իրենց ազգային հողի վրա:

- Թուրքիայի տարածքում չկան այնպիսի խմբեր, որոնք ունեն Բնիկ ժողովուրդներ հասկացությունը և որոնց վերաբերում է Բնիկ ժողովուրդերի իրավունքների Միացյալ ազգերի Հռչակագիրը:

- <<Թուրքիան ուզում է ընդգծել, որ ըստ Հոչակագրի 46/1հոդվածի, այժմյան Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել այնպես, որ շփոթմունք հանդիսանա մի որևէ պետության, ժողովրդի, համայնքի կամ մի որևէ անհատի որևէ իրավունքի համար, կամ իրականացնել մի գործունեության, որը դեմ է Միացյալ Ազգերի կանոնադրությանը, կամ մեկնաբանել այն որպես թույլտվություն կամ խրախուսանք` մասնատելու կամ վարկաբեկելու ամբողջությամբ կամ մասնակի, տարածքային ամբողջականությունը կամ անկախ և ինքնիշխան պետությունների քաղաքական միասնությունը>>:

Եվ վերջապես Տիկին Նախագահ,

Կցանկանայի արտահայտել մեր հիասթափությունը կապված պարոն Աբրահամյանի ելույթի ժամանակ արված հայտարարության հետ: Այդ ֆորումը չպետք է կիրառվի, որպեսզի դադարեն անհիմն որոնումները, որոնք չեն մտնում Փորձագետների մեխանիզմի աշխատանքների պարտականության մեջ:

Այսպիսով` ժամանակ չկորցնելու համար ես չեմ պատրաստվում 1915 թվականի դեպքերին առնչվող մանրամասն բացատրություններ տալ:

Թույլ տվեք սակայն հիշեցնել, որ <<ցեղասպանություն>> տերմինը իրավաբանական տերմին է, որի բնորոշումը գրանցված է 1948թ-ի Համաձայնագրում: Խոսքը մի այնպիսի բառի մասին չէ, որը կարելի է պատահական ձևով օգտագործվել:

Այսպիսով` 1915թ-ի դեպքերը երբեք չեն կարող դիտվել որպես <<ցեղասպանություն>>:

Շնորհակալ եմ Ձեզ

Պարոն Ալի Օնաներ` Թուրքիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի նստաշրջանից

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...