СААРЯН Posted November 17, 2003 Report Share Posted November 17, 2003 Հայկական եւ մի շարք այլ աղբյուրների հավաստմամբ աղվանից գիրը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը (մոտ.360 - 440) հայկական գրերը ստեղծելուց հետո` հիմք դնելով աղվանական գրականությանը:Հետաքրքիրն այն է , որ ժամանակակից բազմաթիվ "գիտ- նականների" հավաստմանբ աղվանական գրականությունը եղել է բավականին "հարուստ" եւ "բազմազան":Որոշ նորահայտ ժողովուրդներ այսօր էլ իրենց համարում են "աղվան", իսկ աղվանից գրականությունը` իրենց հեռավոր նախնիների ստեղծածը:Ըստ մի շարք (առավելապես թուրք-ազերի)"գիտնականների", աղվանական գրականությունը գոյատեւել է V-X/XII դարերում , սակայն "այսօր այդ գրականությունից ոչիչ չի մնում":Ամենածիծաղելին այն է, որ շուրջ 4/6 դար "ծաղկող" այդ գրականության կրողները իբր ժամանակակից թուրք-ազերիներն են:Տրամաբանական հարց է առաջանում . միթէ՞ այս բովանդակ դարերի ընթացքում ոչ մի գրիչ այդպես էլ չարտագրեց բազմադարյան այդ գրականությունից եւ ոչ մի գործ:Դեռեւս ոչ մի աղվանական վիմագիր արձանագրություն(որոնք գրված են լրիվ տարբեր գրային համակարգերով) ընթերցված չէ, իսկ հայտնաբերված աղվանական այ- բուբենից ցայսօր ոչ մի գիտնական գլուխ չի հանել:Պատմությանը գոնե անվանապես հայտնի չէ եւ ոչ մի գրավոր մշակույթի հուշարձան, որը գրված է եղել այսպես կոչված աղվաներեն լեզվով:Հայտնի չէ նույնիսկ ոչ մի աղվան հեղինակի անուն:Եւ այդուհան- դերձ մի շարք "գիտնականններ" շարունակում են խոսել երբեւէ գոյություն չունեցած այդ "գրականության" մասին:Աղավանակ գրերի խիստ սահմանափակ գործածությունը եղել է միայն որոշ հոգեւորականների շրջանում:Մինչեվ VII դարը աղվանից եկեղեցին եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմում, եւ աղվանից եկեղեցական գրա- գրությունները կատարվել են հայերեն:VII դարում ,սակայն , ստանալով եկեղեցական ինք- նություն ` Աղվանքը կորցրել է իր " պետական ինքնուրույնությունը"`ընկնելով արաբական լծի տակ, XI-XIIդդ.`թուրքական. հարց է առաջանում , իսկ երբ են Աղվանքում գրել աղվաներեն. պատասխանը միանշանակ է ` ԵՐԲԵՔ : Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.