Меркурий Posted October 26, 2009 Report Share Posted October 26, 2009 (edited) ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 1.Սույն թվականի նոյեմբերի 10-24-ը «Նորավանք» ԳԿՀ-ն կազմակերպում է աշնանային դպրոց «Տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները» խորագրով (կից ներկայացվում է աշնանային դպրոցի ծրագիրը)։ Աշնանային դպրոցը կանցկացվի ՀՀ Գիտության պետական կոմիտեի մեծ դահլիճում (ք. Երևան, Օրբելի 22)։ Կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի՝ թեմայով հետաքրքրված ուսանողները, ինչպես նաև գիտության թեկնածուներ, լրագրողներ, տեղեկատվական դաշտում աշխատող մասնագետներ։ Ելնելով մասնակիցների ակտիվությունից՝ կորոշվեն լավագույնները։ Աշնանային դպրոցի ավարտին կհանձնվեն մասնակցության սերտիֆիկատներ։ Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. նոյեմբերի 2-ը [email protected] էլեկտրոնային հասցեով պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրությունը (CV)։Noravank_Autumn_School.doc Edited October 26, 2009 by Меркурий Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.