shun Posted November 23, 2009 Report Share Posted November 23, 2009 (edited) Ահազանգ Ստորագրյալներս հետխորհրդային շրջանի Հայաստանում քաղաքական հալածանքի ենթարկված մտավորականներ ենք: Անհրաժեշտություն ենք համարում մեր ուղերձը հղել Հայաստանի և Սփյուռքի հանրությանը, ազգային հաստատություններին, մշակութային կազմակերպություններին, քաղաքական կուսակցություններին և պետական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպան կազմակպերպություններին, գրողների միություներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական կապեր ունեցող ժողովրդավար պետություններին. 1) Հայաստանի Հանրապետությունն այն հետխորդային երկրներից է, որտեղ անկախացումից ի վեր ամրապնդվում է բռնատիրական իշխանությունը: Թեժանում է կազմակերպված բնույթի հալածանքը այն գրողների և առհասարակ մտավորականների հանդեպ, ովքեր հանդգնում են քննադատել Հայաստանում իշխող խունթայի քրեական հանցագործություններն ու ազգային հարստության մեծածավալ թալանը: 2) Հալածանքը իրականացվում է հանրապետությունը զավթած վարչախմբի կողմից պետական ու ոչ պետական կառույցների, հատկապես Ազգային անվտանգության մարմինների, ՀՀ ոստիկանության, Երևանի քաղաքային վարչության, ՀՀ Դատախազության և Արդարադատության նախարարության հետ աշխույժ համագործակցությամբ: 3) Ստորագրյալներս անձամբ ենթարկվել ենք ստորացուցիչ հալածանքների նշյալ մարմինների կողմից: Հալածանքը արտահայտվում է տարբեր եղանակներով, ինչպես օրինակ. ա) Սեփական ինչքի բռնագրավում և դրամական միջոցների յուրացում: բ) Հայրենիքից արտաքսում և վերադարձի արգելում: գ) Ճնշում հրատարակչատների և գրախանութների հանդեպ ստորագրյալներիս գրքերի հրատարակությունն ու ընթերցումը առնվազն ՀՀ-ում խափանելու նպատակով: դ) Ահաբեկում և հալածանք այն մարդկանց նկատմամբ, ովքեր զբաղվում են մեր գրքերի հրատարակությանը վերաբերող որևէ խնդրով: Մասնավորապես` բնակարանների ներխուժում, սեփական ինչքի խուզարկում, չհրատարակված ձեռագրերի և անձնական փաստաթղթերի բռնագրավում` համակարգչում պահվող կարևոր տվյալներ գողանալու և վնասելու նպատակով, ներխուժում լրատվական գործակալությունների գրասենյակներ ձերբակալելու այն լրագրողներին, որոնք դրական արձագանքներ են տարածել մեր գործերի մասին: ե) Քրեական շինծու մեղադրանքների հարուցում, կեղծ վկաների արտադրում և ճշմարտությանը տեղյակ վկաների ահաբեկում և հետապնդում, հեռախոսազրույցների գաղտնալսում, բանտարկության կամ մահվան սպառնալիքներ, մեզ ներկայացնող անձանց կամ իրավաբանների ահաբեկում, հսկայական կաշառքների պահանջ, ձերբակալության հրահանգներ: զ) Հեղինակի մտերիմ ընկերների հարցաքննում` համոզելով մասնակցել նրա սպանությանն ուղղված դավերին, փորձելով դրա համար կաշառել ՀՀ-ում հեղինակի ունեցած գույքի միջոցով կամ սպառնալով քրեական գործ հարուցել «հայրենիքի դավաճանության» համար: 4) Մեզ մտահոգում է որոշ քաղաքական կազմակերպությունների վերաբերմունքը հայ իրականության մեջ ազատ խոսքի և նոր գաղափարներ կրողների հանդեպ: Մեզ անհանգստացնում է գրողների բարոյազրկմանը միտված հետևողական քարոզչությունը: Առ այն, դիմում ենք բոլոր կուսակցությունների ղեկավարներին և անդամներին, որպեսզի այդ տեսակ գործունեության կամ դիրքորոշման համապատասխան գնահատականը տան, դադարեն ՀՀ-ը բռնազավթած խունթայի` Սփյուռքը լռեցնելու և հնազանդեցնելու քաղաքականության կամակատարը լինելուց: 5) Հայկական մամուլը վերջին տարիներին լայնորեն անդրադառնում է այլ երկրներում, հատկապես Թուրքիայում, գոյություն ունեցող թաբուների դեմ արտահայտվող գրողների և մտավորականների մասին: Սակայն, դժբախտաբար, բացի հատուկենտ բացառություններից, լռության են մատնվում հայ իրականությունում թաբուները հաղթահարել փորձող մտավորականները: Այսօրինակ քաղքենիությունը ենթադրում է լուռ համաձայնություն գրողների նկատմամբ կիրառվող հալածանքներին, ինչպես նաև` մեղսակցություն խունթայի հետ: 6) Կարծում ենք, որ իր ժողովրդի բնական իրավունքները ոտնահարող անբարոյական վարչակարգը մեկ այլ պետությունից բարոյականություն պահանջելու որևէ հիմք չունի, հատկապես, երբ խոսքը ցեղասպանության ճանաչման մասին է: 7) Հետխորհրդային այս ժամանակաշրջանում դրվում են հայրենիքի հիմնաքարերը ապագա սերունդների համար, իսկ նման անպատասխանատու և անբարոյական վարչակարգի ու նրան աջակցող կազմակերպութունների գործունեությունը կարող է անշրջելի հետևանքների հանգեցնել: Գիտակցելով ծաղկող հայրենիքի կերտման և ձեռք բերված անկախության պահպանման համար այսօրվա խստագույն կարևորությունը, կոչ ենք անում. ա) Համայն աշխարհի հայությանը` մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում խոսքի ազատության պաշտպանմանը: բ) Քաղաքական բոլոր կազմակերպություններին` վերանայելու իրենց քաղաքականությունը Հայաստանը բռնազավթած խունթայի նկատմամբ, դադարել արտասահմանում խունթայի վասալները լինելուց, տարբեր պետություններին և արտասահմանի հայությանը ապակողմնորոշելուց, դադարեցնել գրողներիս նկատմամբ պարբերաբար զանգվածային լրատվական միջոցներով տարածվող հայհոյանքներն ու զրպարտությունները: գ) Մշակութային կազմակերպություններին` ապաքաղաքական, ապակուսակցական և ապաթայֆայական մոտեցում կիրառել հայ գրականության, ժամանակի բազկերակը ներկայացնող գրողների և արվեստագետների նկատմամբ, ուսումնասիրել և հրապարակել նոր հեռանկարներ բացող գրողների աշխատանքները: դ) Հայաստանի գրողների միությանը` հետամուտ լինել վտարանդի հայ գրողների իրավունքների պաշտպանությանը և հստակ քայլեր ձեռնարկել կասեցնելու թե՛ ՀՀ-ում և թե՛ արտասահմանում նրանց դեմ կիրառվող բացահայտ կամ ծածուկ հալածանքները, ապահովելու նրանց ապահով վերադարձը Հայաստան` անկաշկանդորեն օգտվելու իրենց քաղաքացիական իրավունքներից: Նրանց հայրենիք վերադարձի պատասխանատվության և իրավունքների պաշտպանության պարտավորության ստանձնումը: ե) Միջազգային կազմակերպություններին` դիմել համապատասխան քայլերի վերացնելու գրողների և այլ մտավորականների քաղաքացիական իրավունքները ոտնահարող գործոնները և հնարավոր դարձնելու նրանց ապահով վերադարձը հայրենիք: զ) Բռնատիրական երկրներում հալածանքի ենթարկված մտավորականներին` համատեղ ջանքերով պայքարել աշխարհում ազատ խոսքի իրավունքի պաշտպանության համար: է) Թուրքիայի ազատամիտ գրողներին` միացյալ ջանքերով պայքարել հանուն Հայաստանում և Թուրքիայում թաբուների վերացման, գրողների խոսքի ազատության և իսկական ժողովրդավարության հաստատման: ը) Եվրոխորհրդին, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի և ժողովրդավար այլ կառավարություններին և հասարակություններին` ներկա խունթան ԱՄՆ և այլ պետությունների հետ ունեցած դիվանագիտական ու տնտեսական կապերը չարաշահելով` ձգտում է քաղաքական դրամագլուխ ձեռք բերել և այդով հավերժացնել իր իշխանությունը: Այսպիսի հակաժողովրդավարական և քրեականացված խմբակի նկատմամբ որևէ աջակցություն չի բխում ժողովրդավար հասարակությունների շահերից: Որևէ արտաքին ուժ, որն ուղղակի թե անուղղակի կերպով նպաստում է անօրինական ղեկավարության հաստատմանն ու պահպանմանը խորապես հիսաթափեցնում է հայ ժողովրդին: թ) Ժողովրդավար երկրների անվտանգության մարմիններին` հետապնդել և քողազերծել խունթայի գործակալներին, որոնք գործում են տվյալ երկրներում` սպառնալով վերջիններիս քաղաքացիների ազատ ինքնաարտահայտմյան իրավունքին: Վտարանդի հայ գրողների և մտավորականների միություն. Վահե Ավետյան (Շվեդիա), արձակագիր. «Անկախության Բանակ» (2003), «ԷսթաբլիշՄԵՆԹ» (2003), «Svartskalle» (2004), Դեսից դենից (2004), «Blatte» (2005), «Բաղդասար, Լոքի, Նիլս, Շվեյկ» (2005): Արմեն Մելիքեան (ԱՄՆ), արձակագիր, նույն ինքը` Շուն Շան Որդի. «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» (2005): Ալեքսանդր Վարպետյան (Ֆրանսիա), ազգաբան և էաբան. «Էություն» Ազգային իմաստության տաճարի նախագահ, «Էություն» (1995), «Ծննդոց» (2000) և շատ այլ գրքերի հեղինակ: Both Vahe Avetyan and Armen Melikian (Shun Shan Vordi) have pages in the Literature Forum of this same site, Hayastan.com, where you can read excerpts from their works, interviews and other related material. Հայտնելու համար ձեր համաձայնությունը, խնդրում ենք այցելել VERNATUN կայքէջը: VERNATUN-manramasner VERNATUN-zoraktsuthyun ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Ara Baliozian (Canada) - author of over 40 books Armine Barseghyan (Finland) - economist Armen Martirossyan (USA) - doctor of philosophy Angela Barseghian (USA) - lawyer Louisa Poghosyan (Armenia) - human rights defender Georgi Vanyan (Armenia) - human rights defender Gor Mkhitaryan (USA) - musician Louisa Avetian (Sweden) - linguist SEV (USA) - artist Karen Karslyan (Armenia) - writer Kahren Harutyunyan (USA) - (UCLA) - art and literature Ara Manoogian (USA) - human rights defender Igor Boyko (Russia) - musician Katia Sisfontes (Sweden) - designer, artist Zaruhi Pirumyan (Denmark) - musician, artist Lena Lindstedt (Sweden) - designer, artist Burt Edman (Sweden) - designer, artist Stepan Grigoryan (Armenia) - doctor of political science Chingiz Gusejnov (Azerbaijan) - writer Alekper Aliyev (Azerbaijan) - writer Shahin Rzayev (Azerbaijan) - writer Seymur Baycan (Azerbaijan) - writer Ashot Beglaryan (Nagorni Karabagh) - writer Khamis Masimov (Azerbaijan) - human rights defender Elmir Mirzoev (Azerbaijan) - composer Irakli Chikhladze (Georgia) - journalist Carmen Barseghyan (Russia)-lawyer Shushan Khachatrian (Russia) - linguist Armik Harutyunyan (Armenia)- retired teacher Saiful Islam (Finland) - entrepreneur Firudin Allahverdi (Azerbaijan) - composer Albert Voskanyan (Nagorni Karabagh) - human rights defender Daur Nachkebia (Abkhazia) - writer, publicist Vladimir Zarevski (Russia) - lawyer Tauna Ningungo (Calahari) - story teller, musician, composer, teacher Manoushak Grigorian (Sweden) - linguist Tibor Knezevic (Sweden) - student Anush Melikian (Armenia) - journalist Roberto Bruno (Italy) - professor Anup Sharma (Nepal) - student Lukas Benesovsky (Czech Republic) Edward Mouradian (Denmark) Hasmik Geghamyan (USA) - radiojournalist/CSULA Marcin Pilarczyk (Poland) - student Arif Yunus (Azerbaijan) - human rights defender Chingiz Sultansoi (Azerbaijan) - writer Pavel Ekmekchyan (USA) - attorney at law Jhangiryan Gohar (Armenia) - accountant Jhangiryan Margarit (Armenia) - sales person Shahbazyan Gayane (Armenia) - economist Shahbazyan Hasmik (Armenia) - designer Nazaryan Alisa (Armenia) - librarian Khachatryan Tamara (Armenia) - retired accountant Tsaturyan Hayk (Russia) - engineer Tsaturyan Nikolay (Russia) - lawyer Tsaturyan Siran (Russia) - teacher Tsaturyan Ashot (Russia) - entrepreneur Martirosyan Misha (Armenia) - engineer Hovhanisyan Anahit (Armenia) - accountant Martirosyan Tamara (Russia) - journalist Martirosyan Hripsime (Armenia) - teacher Aghasyan Silva (Armenia) - entrepreneur Hovakimyan Artur (Armenia) - technician Sahakyan Amalya (Armenia) - teacher Hovakimian Susanna (Armenia) - accountant Manukyan Jema (Armenia) - retired Aghasyan Rafik (Armenia)- teacher Mughnetsyan Piruza (Armenia) - teacher Nalbandyan Anzhik (Armenia) - teacher Simonyan Tamara(Armenia) - sales person Shahbazyan Lala (Armenia) - teacher Darbinyan Anahit (Armenia) - doctor Ghazaryan Lala (Armenia) - doctor Muradyan Anush (Armenia) - doctor Martirosyan Melanya (Russia) - sales person Karchikyan Anahit (Armenia) - technician Mardanyan Sergey (Armenia) - lawyer Nazaryan Andranik (Russia) - entrepreneur Nazaryan Arayik (Russia) - entrepreneur Nazaryan Marine (Russia) - entrepreneur Nazaryan Shogher (Russia) - housewife Khachatryan Armine (Russia) - teacher Movsisyan Roza (Russia) Khachatryan NOrayr (Russia) - student Khachatryan Khachatur (Russia) - student Khachatryan Rafael (Russia) - student Khachatryan Tamara (Russia) - translator Stepanyan Karen (Russia) - lawyer Stepanyan David (Russia) - student Stepanya Eliza (Armenia) - teacher Nikoghosyan Lida (Armenia) - retired teacher Nikoghoshyan Marieta (Armenia) - retired teacher Hovakimyan Ara (Armenia) - student Hovakimyan Ani (Armenia) - student Nazaryan Qnar (Armenia) - farmer Nazaryan Areqnaz (Armenia) - farmer Nazaryan Khachik (Armenia) - farmer Mirzoyan Marieta (Armenia) - farmer Mirzoyan Sergey (Armenia) - farmer Mirzoyan Virap (Armenia) - musician Khachatryan Ashot (Russia) - artisan Khachatryan Vardan (Russia) - artisan Khachatryan Karine (Russia)-manager Abram Sldaryan (USA) Nairi Hakhverdian (Netherlands) - literary critic Aghasi Yesayan (Armenia) Irina Alaverdyan (Armenia) - Georgetown university - student Gevorg Barseghian (USA) - Architect urbanologist Serguei Hovsepian (USA) - Programmer Analist Hrant Davtyan (Canada)- foreman Robert Yeghiyan (Portugal) - Lisboa Vahagn Poghosyan (Hayq) - Programmer Vardan Jaloyan (Armenia) - Art Critic Lala Aslikyan (Armenia) - Citizen Rosette Miller (USA) - MIT, Economist Sheida Ashley (USA) - Psychologist, Member of the Iranian royal family Edited November 23, 2009 by shun Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.