ARENus Posted November 24, 2009 Report Share Posted November 24, 2009 ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ 1932 թ.-ին, Սոֆիայում լույս տեսնող «Խռովք» ամսագրում, Գ. Նժդեհը, «Հոգեւոր նորոգության խնդիրներ» խորագրի տակ, լույս ընծայեց «Ցեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ» հիմնադրութային հոդվածը (Նժդեհի մի բանախոսության սղագրումն է սա), ուր մասնավորապես կարդում ենք. «Եթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում եւ ողբերգորեն՝ անկարող է հակահարվածել - դրա պատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն... Ցեղակրոնությո՛ւն - ահա՛ համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը» (1): Նժդեհը գալիս էր ավետելու ցեղահայտնության ժամը, սկզբնավոր ելով Հայկականության տեսությունը: 1933 թ.-ի ամռանը, Նժդեհը, Հ.Յ.Դ. 12-րդ Ընդհանուր ժողովի որոշումով մեկնեց ԱՄՆ, ուր նախաձեռնեց Ցեղակրոն շարժումը եւ այն ծավալելու համար հիմնադրեց Ցեղակրոն Ուխտերը, որոնց «ԾրագիրԿ անոնագիր»-ի մեջ կազմակերպության ստեղծման նպատակն ամր ագրված է. «Ստեղծել ցեղակրոն սերունդ մը, որուն անդամները ապրին եւ գործեն որպես ցեղի հպատակն ու մարտիկը, ուր որ էլ լինեն եւ ընկերային ինչ դիրք էլ ունենան...» (2): Մինչեւ Նժդեհի ԱՄՆ գալը, այնտեղ գործում էին մի շարք երիտասարդական միություններ՝ «Հայորդիք», «Որդիք Հայաստանեայց» եւ այլն: Իրարից անջատ գործող այս միությունները համախմբելու եւ մեկ հայտարարի բերելու դժվարին գործը ստանձնեց Նժդեհը՝ ծավալելով Ցեղակրոն շարժումը, որի գաղափարախոսությունը շարադրեց 1933թ. վերջին, Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում՝ «Ցեղային արթնություն» խորագիրը կրող հոդվածաշարով (3): Ի՞նչ հանգամանքներով էր թելադրված շարժման անհրաժեշտությունը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ գաղթահայության մեջ տիրող պարտվողական հոգեվիճակը, ներքին ճակատում մոլեգնող միջկուսակց ական պառակտիչ կռիվները եւ դրանց միացած՝ օտար այլասերիչ միջավայրը, մղել էին դրսի հայությանն իր նվաստ վիճակին հնազանդորեն համակերպվելու, սպառնալով՝ դարասկզբի մեր պարտությունը վերջնական դարձնել: Սրանց ավելացել էր նաեւ հիվանդագին կրոնականությունը. հայկ ական գաղթօջախներում գործում էին մի շարք ապազգային աղանդներ, որոնք քարոզում էին հրաժարում Հայրենիքի գաղափարից, հեռացում ազգային-հասարակական կյանքից եւ նվիրում «երկնային հայրենիքին»: Ստեղծված մթնոլորտն անխուսափելիորեն պիտի բերեր գաղթաշխարհի շուրջ մեկ միլիոն հայության փոշիացմանը, իսկ ավելի ճիշտ՝ ինքնասպանությա՛նը: Պետք էր կանխել այն: Շարժման անհրաժեշտությունը թելադրված էր նաեւ թուրքերի կողմից տարվող հակահայկական քարոզչությամբ: Դրա համար, թուրքերն օգտագործում էին եվրոպացի ծախու հասարակական գործիչների, որոնք հայերին ներկայացնում էին աշխարհին՝ որպես անհայրենասեր, անարի ու անմարտունակ, անիշխանական ու բարոյականությունից զուրկ թալանչիներ: Հարկավոր էր հակաքարոզչությամբ ու իրական քայլերով ցրել հայության մասին ստեղծվող թյուր պատկերացումները: «Կար Ցեղակրոն շարժման անհրաժեշտությունն ընդգծող մի կարեւորագույն հանգամանք եւս. դա մեր հին սերնդի քաղաքական տեղատվությունն էր Թուրքիայի նկատմամբ: Մեր հին կուսակցությունները սկսել էին լքել Հայկական հարցն ու համակերպվել այն մտքի հետ, որ պետք է հրաժարվել Թուրքիայում մնացած հայկական տարածքներից ու մերձենալ թուրքերի հետ: Այդ ուրացումը երիտասարդ սերնդի աչքում մեզ կդարձներ արհամարհելի ժողովուրդ»,- գրում է Նժդեհըa (4): Անհրաժեշտ էր անհայրենիք գաղթահայության մեջ բորբոքել հայրենատիրության գաղափարը, նրան «հոգեւոր ու քաղաքական անտուն-անտիրությունից փրկելով, դարձնել հայրենատեր» (5): Միաժամանակ, շարժումը նպատակ ուներ հոգեւոր հուսալի պատվար ստեղծել բոլշեւիկյան բարոյազուրկ քարոզչության դեմ, որ բացիլի պես տարածվում էր հայ գաղթօջախներում: Այս վիճակից դուրս գալու մեկ ելք կար՝ հոգեւոր-բարոյական վերանորոգումը, որն էլ հնարավոր էր միայն սեփական (ցեղային) արժեքների ու ձգտումների վերարծարծման եւ դրանք վերապրելու ճանապարհով: Բնական էր, որ հոգեվերանորոգչական այդ շարժման կրող (շարժիչ ուժ) պիտի դիտվեր երիտասարդությունը՝ որպես հասարակության առավել կարող եւ վերանորոգվելու ընդունակ տարր: Եվ այս առումով, շարժումը նպատակ ուներ՝ վերածվել սփյուռքահայ երիտասարդության համահայկական շարժման, իսկ Ցեղակրոն Ուխտերը դարձնել աշխարհի հայ նոր սերնդի ընդհանուր կազմակերպության կորիզը: «Որպես ծով՝ դա պիտի միացնի իր մեջ նորահաս սերունդին պատկանող բոլոր «գարնանային ջրերը», բոլոր ազգային միությունները» (6). սա՛ էր Նժդեհի սպասելիքը Ցեղակրոն շարժումից: Քանի որ գաղթահայության ամենամեծ զանգվածն ապրում էր ԱՄՆ-ում, որտեղ եւ հայությունն առավել շատ էր ենթակա ձուլման, ուծացումի, շարժումը սկզբնավորվեց այնտեղ: Շարժման սկզբնավորման համար էական հանդիսացավ նաեւ ժամանակի գործոնը: Աշխարհում ազգայնական շարժումների աննախընթ աց վերելք էր ընթանում. աշխարհն ազգայնանում էր՝ պարտադրելով նոր բախումներ: Անհրաժեշտ էր սեփական արժեքների վեր հանումով հոգեբանորեն նախապատրաստվել գալիք արհավիրքին... Եվ վտանգված Ցեղը ցնցվեց. նա երկնեց ու Նժդեհի շուրթերով հնչեցրեց Ցեղակրոնության խոսքը՝ «որպես կազդուրիչ կանչ»: Ժամանելով ԱՄՆ, Նժդեհը, «օժտված մարգարեական շունչով ու մոգական հմայքով, Ամերիկայի մեկ ծայրեն մյուսը էլեկտրականացուց մթնոլորտը իր կուռ բանախոսություններով, անկեղծ ու անվախ արտահայտություններով եւ անվիճելի փաստերով» (7): Շնորհիվ Նժդեհի կազմակերպական ու քարոզչական անզուգական տաղանդի, Ցեղակրոն շարժումը միանգամից լայն թափ ստացավ: Եվ ինչպես խոստովանում է Ռուբեն Դարբինյանը, «առանց Նժդեհի ներշնչած ոգեւորության, առանց անոր մղիչ ուժին, առանց անոր առինքնող անձին հմայիչ ազդեցության, դժվար թե ամերիկահայ մեր նոր սերունդը կարողանար կազմակերպվիլ այնքա՛ն կարճ ժամանակի մեջ» ( 8 ): Այս շարժման շնորհիվ էր, որ նրանով խանդավառված ամերիկահայ «բազմահազար երիտասարդ-երիտասարդուհիներ սկսան ո՛չ միայն ամոթ չզգալ իրենց հայության համար, այլ՝ հպարտություն...» (9): Ցեղակրոն Ուխտերի առաջին ներկայացուցչական ժողովը գումարվեց 1933թ.-ի հուլիսին, որից հետո, շուրջ մեկ տարի կազմակերպությունը գործեց չեզոք՝ ոչ կուսակցական հողի վրա: 1934թ.-ի հունիսին, Բոստոնի «Հայրենիք» ակումբի սրահում, Նժդեհի նախագահությամբ բացված Ցեղակրոն Ուխտերի առաջին Պատգամավորական ժողովը որոշ եց մտնել Դաշնակցության դրոշի տակ եւ հետ այսու կազմակերպությունը կոչել Հ.Յ.Դ. Ցեղակրոն Ուխտեր: Մի քանի խոսք Ցեղակրոն Ուխտերի մասին: Կազմակերպությունն ուներ իր Ծրագիր-Կանոնագիրը եւ «Հավատամքը», որը ներկայացնում ենք ստորեւ. ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՄՔԸ (10) Ա. Ես ցեղակրօն եմ - Եւ ահա՝ կ երդնում Վահագնի աջի վրայ՝ երբեք չմեղանչել ուխտիս դէմ - ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ: Բ. Ինձ համար անհատականութեան եւ ազատութեան ամենաբարձր արարքը - դա հնազանդուելն է ցեղիս: Գ. Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա՝ գիտեմ, թէ մե՛ծ է իմ ցեղը, թէ իմ ցեղն աւելի՛ն է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորագոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութեան. գիտեմ, թէ ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը: Դ. Ես ցեղահաւատ եմ, եւ ահա՛ պաշտում եմ ե՛ւ մի այլ աստուածութիւն - ցեղիս արի՛ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան: Ե. Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը աւելի՛ իմ գերագոյն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին: Զ. Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա՛ պայքարում եմ մի մե՛ծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը: Է. Ցեղակրօն ե՛մ, ասել է՝ ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի: Ը. Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ի՛նչ վիճակում էլ որ լինեմ՝ մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող բանուոր՝ անդարձ պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ՛, վերադարձ կայ: Թ. Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի՛ մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ՝ ցեղակրօնի իմ բաժինը - առիւծի բաժինն է, ամենամե՛ծը: Ժ. Ցեղակրօնը, որի նշանբանն է - աւելի՛, է՛լ աւելի զօրութիւն - պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի, իմա՛ Հայ Յեղ. Դաշնակցութեան հանդէպ: ԺԱ. Զոհապաշտ եմ ես, եւ ահա՛ երկիւղածօրէն կ ոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը յաւիտենական է, որոնք առիւծացան իրենց արիութեան մէջ, աստւ ածացան իրենց հոյակապ նուիրումի մէջ - որոնք իրենց արիւնը շռայլեցին մեր ցեղի գոյութիւնը եւ պատիւը յաւիտենականացնելու համար: ԺԲ. Ցեսնել թէ ինչպէ՜ս աճում է իր ժողովրդի զօրութիւնը եւ արդարօրէն ընդարձակւում է Հայաստանը: եղակրօնն էլ է ձգտում երջանկութեան - տ ԺԳ. Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ յաւերժանում ժողովուրդը: Մարդկային մշակոյթի գործում զօրութենական ոյժ է ցեղայնութիւնը: Արդ, թէ ինչո՛ւ ցեղային անհատականութեան եղծումը ցեղակրօնը համարում է ոճիր՝ ուղղուած մարդկութեան եւ, ի մասնաւորի, իր ժողովրդի դէմ: ԺԴ. Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն - կաթէն: Նա խորշում է հայ իրականութեան մէջ զեռացող այն բոլոր ոյժերէն, որոնք թեպէտեւ հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր հոգեբանութեամբ միացած ճակատ է յարդարած մեր լուսաւոր ազգայնականութեան դէմ: Աւելի՛ պարզ: Ազգայնականութեան երկու ձեւերից - ազգայնական անհատապաշտութիւն եւ եսապաշտութիւն - ցեղակրօնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթէ ոչ ազգանհատի արդար եւ արգասաւոր ձգտումը՝ հաւատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը, եւ պաշտպանել իր հաւաքական անձի ազատութիւնը: Ցեղակրօնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ յառաջդիմութեան բարձր սկզբունքներին: ԺԵ. Մե՛ծ է ցեղակրօնի իմ թշնամանքը, ինչպէս մե՛ծ է իմ պաշտամունքը: Ցեղիս թշնամիներ են թուրքը, բոլշեւիկը եւ սրանց հայադաւ գործակալն երը, ամէն անուան ու ծպտումի տակ - որոնց վճռաբար կը հակադրեմ իմ զօրութ ենական ցեղապաշտութիւնը: - Ինձ համար գոյութիւն ունի հարցերի հարցը՝ հապա բախտահաս թո՞ւրքը: - Ես խորշում եմ բոլշեւիզմից, որովհետեւ հակամարդկային է: Երիցս ատում եմ դա, որովհետեւ հակահայ է՝ թուրքի չափ, որովհետեւ թուրքի հետ զին ակցած մտաւ Հայաստան, որովհետեւ նրանից ցայսօր օգտուեց ցեղիս գերեզմանափորը - թո՛ւրքը, միա՛յն թուրքը: Ցեղադրուժ բոլշեւիկը իր շնական հրաժարիմքն ունի. Ես՝ իմ վճռական այո՛ն՝ ցեղիս. Նա իր թուղթէ անզօր եղիցի՛ն ունի. Ես՝ իմ հանապազօրեայ ազատագրական աշխատանքը ցեղիս համար: Զզուելիօրէն բացասական է բոլշեւիկը, եւ դիմազուրկ՝ հոգեպէս: Ցեղակրօնը մարդկութեան ներկայանում է ցեղադրոշմ ճակատով: ԺԶ.Պարտուողականութիւն, կրաւորական տառապանք, սարսափի հոգեբանութիւն, լալկանութիւն, մտքի անիշխանականութիւն, կրօնական անդենականութիւն, դասակարգային եւ յարանուանական եսականութիւն - այդ ամէնից խորշելով խորշում է ցեղակրօնը: ԺԷ. Ցեղակրօն եմ, ասել է՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէ՛տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին - նա՛խ թուրքին: ԺԸ. Ուժապաշտ՝ տկարութիւն ու նահանջ չի ճանաչում ցեղակրօնը: Նրա մօտ կենդանի է ծարաւը՝ ոյժի, քաղցրութիւնը՝ զօհաբերութեան, եւ ճիգը՝ ցեղի ոյժ երի կենդրոնացման: Արտաշիսեան իր նախնիքների մեծութեան հետամուտ՝ նա պատկառում է իր ցեղէն, եւ աշխատում ամէնուրեք արժանաւորապէս ներկայացնել դա: ԺԹ. Նրա համար նուիրական է հայոց նորագոյն քաղաքական գոյառութ եան օրը - Մայիս 28-ը - եւ այն խորհրդանշող սրբազան Եռագոյնը, որ է՝ սրբութի ՛ւն, քաղաքական դա՛տ եւ վախճանաբանութի՛ւն, միաժամանա՛կ: Ի. Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէն, որովհետեւ գիտակցում է, թէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը: ԻԱ. Ինքնամսխումի մէջ ազատ չէ՛ ցեղակրօնը: Քաջառողջ լինելու իրաւունք եւ պարտականութիւն ունի նա, որի ձեռքին է գալոց սերունդների ճակատագիրը: ԻԲ. Նրա համար նախասիրելի են ա՛յն գիտութիւնները, արուեստներն ու արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզօրութեան եւ յաղթանակին: Ցեղակրօնը՝ մարտիկ է կամ պատրաստւում է դառնալ այդպիսին: ԻԳ. Անձնական կամքի մշակութեամբ՝ ցեղակրօնը սատարում է հայ ոգու հսկայացումին: Ցեղի կամքի աստուածացումը - ահա՛ թէ ինչի է ձգտում նա: Այդ անմեռ կամքին ահա՛, որ չմեռաւ դաժան դարերի հարուածների տակ, եւ չթողեց որ հայութեան մէջ Մամիկոնեանների ռազմաշունչ ոգին մեռնի, ցեղակրօնն ասում է վճռաբար՝ այո՛ եւ ամէ՛ն: Կազմակերպությանն անդամակցում էին Ցեղակրոնության դավանանքը (հավատամքը) ընդունող երկսեռ հայորդիներ: Կազմակերպության միավորը Ուխտն էր, որն ուներ առնվազն յոթ անդամ: Ցեղակրոն Ուխտերի ղեկավար վերին մարմինը Կենտրոնական վարչությունն էր, որն ընտրվում էր Պատգամավորական ժողովի կողմից. վերջինս գումարվում էր տարին մեկ անգամ: Կենտրոնական վարչության նիստերին մասնակցում էր Հ.Յ.Դ. ԿԿ-ի որեւէ անդամ՝ մեկ ձայնի իրավունքով: Ուխտերը կազմակերպում էին ընկերական հավաքույթներ, Հայոց պատմության նյութի վրա՝ ցեղային ինքնաճանաչմանը նպաստող ասուլիսն եր, ինչպես նաեւ՝ մարզանք, զբոսանք եւ այլն: Ուխտերի ժողովներին կամ հավաքույթներին հայերենը պարտադիր էր: Ուխտերի ներսում առկա էր խիստ կարգապահություն: Ուխտակիցների միջեւ գործում էր «Բոլորը մեկի եւ մեկը բոլորի համար» սկզբունքը: Ցեղակրոն Ուխտերը ներդաշնակ հարաբերություններ էին պաշտպ անում Հայկական Կարմիր Խաչի, Հ.Յ.Դ. Ուսանողական միության եւ նման այլ հաստատությունների հետ, որոնք համակրում էին Ցեղակրոն շարժմանը: Ուխտերի նշանաբանն էր. «Հայաստանը՝ հայերին»: Կազմակերպության պաշտոնական տոներն էին՝ Ցեղակրոնության օրը՝ հունվարի 14-ը (11), Դրոշակի օրը՝ օգոստոսի 10-ը: Ցեղակրոնները պարտավոր էին նաեւ մասնակցել՝ Հայոց սգատոնին՝ ապրիլի 24-ին, Հայաստանի անկախության օրվան՝ մայիսի 28-ին, Դաշնակցության օրվան՝ հոկտեմբերին (12): Ուխտերի խորհրդանշանն առյուծն էր: Ցեղակրոն Ուխտերի առաջին Պատգամավորական ժողովում «Հառաջ, նահատակ» հայտնի քայլերգը (խոսք՝ . Կառավարենցի, երաժշտություն՝ Բ. Կանաչյանի) ժամանակավոր ընդունվեց՝ իբրեւ կազմակերպության քայլերգ, իսկ «Հայրենիք» անգլերեն շաբաթաթերթը՝ իբրեւ ցեղակրոնների օրգան: «Հայրենիք» շաբաթաթերթը («Hairenik Weekly») հրատարակվում էր 1934թ.-ի մարտից, նպատակ ունենալով ամերիկահայ նոր սերնդին գոնե անգլերեն լեզվով ծանոթացնել իր ազգի պատմությանը, մշակույթին, զերծ պահել նրան օտարացումից: «Անոր օգնությամբ էր, որ արեգին Նժդեհը, որ անգլերեն բնավ չէր գիտեր, իր խանդավառությամբ եւ մագնիսական շունչով կրցավ ազդել մեր նոր սերունդի վրա եւ մեկ ընդհանուր կազմակերպության դրոշի տակ հավաքել հոս ու հոն գոյություն ունեցող «Հայորդիներու» խումբերը, ինչպես եւ՝ նորեր կազմել: Առանց «Հայրենիք Ուիքլիի» հոգեբանորեն հող պատրաստելուն, անկարելի պիտի լիներ, հարկավ, մեր նոր սերունդի ընդհանուր կուռ կազմակերպությունը... Այլապես անգլերեն չխոսող . Նժդեհը իր տպավորիչ հռետորությամբ եւ գեղեցիկ հայերենով չպիտի կրնար երբեք խանդավառություն ստեղծել մեր նոր սերունդին մեջ»,- գրում է Ռ. Դարբինյանը (13)՝ մի փոքր գերագնահատելով այդ շաբաթաթերթի դերը: ԱՄՆ-ում Ցեղակրոն շարժման կենտրոնը Բոստոնն էր: Ցեղակրոն Ուխտերը գործում էին նաեւ Չիկագոյում, Դիտրոյտում, Ֆրեզնոյում եւ Ամերիկայի հայաշատ այլ վայրերում: Դրանք մասնաճյուղեր ունեին Բուլղ արիայում (Սոֆիա, Պլովդիվ, Վառնա, Բուրգաս եւ այլն), Հունաստանում, Ֆրանսիայում, Ռումինիայում եւ այլուր: Իսկ ինչու՞ Նժդեհը Ցեղակրոն կազմակերպությունը կոչեց ուխտ եւ ոչ, ասենք, խումբ: Դիմենք իրեն. «Մեր ժողովրդի բոլոր մեծագործությունն երը արդյունք են իր որոշ զավակների ուխտվածության: Վաղը քաջաբար կռվելու պատրաստ զինվորներ կունենա միայն նա, ով այսօր ուխտ ունի. այս հասկացողությամբ ժամանակին ես ծնունդ տվի «Դավիթբեկյան ուխտ»-երին, որոնք լիուլի արդարացրին իրենց անունը վտանգի ու պարտականության ճակատի վրա: Միեւնույն հոգեբանական հաշիվներով «ուխտ» անվանեցի նաեւ Ամերիկայի մեր ցեղակրոն միավորները... Չկայ ավելի անպիտան իմացական էակ, քան ուխտազուրկ հայ մարդը: Անուխտ հայ, ասել է՝ անոգի, իսկ անոգի հայ, ասել է՝ աննվեր, անարի, անզոր» (14): 1934 թվականի աշնանը Նժդեհը ԱՄՆ-ից վերադարձավ Բուլղարիա, նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը եւ այն դարձնել համահայկական, համագաղութային: Նա գտնում էր, որ հայրենատիրական այդ շարժման մեջ «վերանորոգվելով միայն պիտի միանան հայության բոլոր հատվածները» (15): Այս առիթով, Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպության գործուն անդամներից Օնիկ Զարմունին 1936թ.- ին գրում էր, թե «պետք է ստեղծել ընդհանուր մի կենտրոն եւ հայ պատանեկությունն ու երիտասարդությունը դաստիարակել ու ղեկավարել համացեղային սկզբունքներով ու ոգիով», եւ ապա՝ եզրակացնում. «Մեզի կթվի, թե պատմությունը այդ դերը վերապահած է Ցեղակրոնության: Չկա՛ ավելի ընդհանուր արժեք եւ գաղափար, քան ցեղը: Չունինք ավելի կենսունակ մի կազմակերպություն, քան Ցեղակրոն ուխտերը: Կմնա, որ ցեղակրոնությունը իր մեջ ձուլե մշակութային ու մարզական բոլոր միություները եւ դառնա հայ երիտասարդության համահայկական շարժումը» (16) : Հետաքրքիր են նաեւ Զարմունու դատողությունները Ցեղակրոնություն- Դաշնակցություն հարաբերությունների խնդրի վերաբերյալ, որն այդ տարիներին բավական կնճռոտ էր. «Ինչ որ էլ ասվի ու գրվի, որքան էլ ժանգոտ սլաքներ ուղղվին նոր շարժումի հասցեին, սա արեւի պես պայծառ ճշմարտություն է, որ ցեղակրոնությունը ո՛չ միայն հայության եւ Հայաստանի դատին, այլ նաեւ զանոնք հետապնդող մեր կուսակցության համար բացարձակ անհրաժեշտություն է: Ճշմարիտ դաշնակցականությունը սկիզբեն իսկ եղած է եւ մինչեւ հավիտյան պիտի մնա հայ ժողովուր դի ցեղային ուխտը: Ուրիշ կարգի սոփեստություններ ո՛չ հայոց պատմությունը կրնա հանդուրժել, ո՛չ ալ դաշնակցական ուխտի նահատակնե րու սրբազան հիշատակը» (17): Սակայն, Նժդեհի հարաբերությունները Հ.Յ.Դ. ղեկավարության հետ սրվեցին այն աստիճան, որ 1937թ.-ին նա խզեց իր կապերը կուսակցությ ան հետ, ինչը զգալիորեն անդրադարձավ նաեւ Ցեղակրոն շարժման հետագա ընթացքի վրա: Դեռ 1934թ.-ին Նիկոլ Աղբալյանը Բեյրութից գրում էր ԱՄՆ-ում գտնվող Նժդեհին. «Ցեղակրոնության շարժումը, որ այդպես հաջողությամբ կծավալի քո խոսքի հմայքով, պիտի կարողանա՞ տեւել, երբ դուն թողուս Ամերիկան: Մարգարեն աշակերտներ ունի՞, որ պահեն ոգին եւ ուրեմն գործը» (18): Ցավոք, Աղբալյանի մտավախությունը արդարացավ, եւ Ցեղակրոն շարժումը ԱՄՆ-ում՝ Նժդեհի Հ.Յ.Դ-ից հեռացումով, սկսեց տեղատվություն ապրել: Իսկ 1941թ. հուլիսին, Չիկագոյում գումարված ամերիկ ահայ Ցեղակրոն Ուխտերի 8-րդ Պատգամավորական ժողովը որոշեց կազմակերպությունը վերանվանել «Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշն ակցություն»: Վերանվանումը բացատրվում էր նրանով, որ իբր ցեղակրոնների հակառակորդները ամերիկյան շրջանակներում տարածում էին, թե նրանք նացիստական ցեղապաշտության դավանակիցներ ու գործ ակիցներ են եւ, միաժամանակ, դժվար էր օտարներին բացատրել «ցեղակրոն» բառի նշանակությունը: Այս անվանափոխությունը վերաբերում էր միայն ամերիկահայ ցեղակրոններին, իսկ այն վայրերում, ուր Նժդեհի ազդեցությունը մեծ էր (հատկապես Բուլղարիայում, որտեղի կառույցն ամենաուժեղն էր), Ցեղակրոն կազմակերպությունները, այդ անունով՝ գործեցին մինչեւ Նժդեհի ձերբակալությունը՝ 1944թ.-ը: Quote Link to post Share on other sites
ARENus Posted November 24, 2009 Author Report Share Posted November 24, 2009 НЕТ КОММЕНТАРИЕВ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.