shun Posted November 29, 2009 Report Share Posted November 29, 2009 (edited) Կուսաստանում կնոջ իրավունքների մասին խոսողը «սիոնական» է: Բայց կնոջ` աշխատանք գտնելը հղի է սեռական ստրկացման առարկա դառնալու վտանգով: Շատ կանայք համաձայնում են դրան. հարկադրված են: - Կեղծավորությո՛ւն: Պարզապես համակերպվում են` հաշվի առնելով սեփական շահը: Կատին ու ես որոշեցինք մեր ծննդյան օրը «կին-ամուսին» խաղալ: Այդպես էլ դիմում ենք իրար: Իմ առաջարկությունն էր, որն ընդունեց խանդավառությամբ: Այդ խաղի մեջ յուրահատուկ գրավչություն կար, որը հաղթում էր մեզ: Իսկ խաղը լիարժեք փոխըմբոշխման գրավական էր, թեկուզ և մի օրվա համար: արարիչը ներդաշնակ զվարճություն է. Խաղ է և Պար: Կայֆ է: Թեև սպառված ենք հասնում տուն, բայց գիշերն ամուսիններիս համար նոր է սկսվում: Ի վիճակի չենք նույնիսկ լողանալու: Հազիվ եմ մաքրել ատամներս, երբ նկատում եմ, որ Կատին անկողնուս մեջ է` կիսաքուն վիճակում, ամփոփ եռանկյունաձև դիրքով. հետույքով ծածկել է անկողնու իմ բաժինը: Այդ դիրքով էր քնում, բայց տարածքս չէր գրավում: Բարձրացնում եմ վերմակը: Կիսամութի մեջ ուրվագծվում է հետնամասը, որ ինձ է կանչում բովանդակ հմայքով: Ունի առողջ կազմվածք` այնքան կանանց երազանքը: Հետույքը կիսվում է նեղ, սև գույնի ներքնաշորով, որն ավելի է բացահայտում մերկությունը: Իսկ դնչիկը… Իսկ շուրթերը… Կատիի բերանն ու մաշկը թովիչ, բնական համ ունեն, որ այլ կնոջ մոտ չեմ հանդիպել: Կյանքն ի զորու չի եղել այդ մանկական մաքրությունը պղտորել: Մարմնի ու հոգու զեղումները հորդում են ամեն մի բջջի, ամեն մի բառի մեջ: Էներգիաներն այնպես են շաղախվել, ինչպես բնության տարերքի մեջ հյուլեական միաձուլման պայթումը կարող է ի ցույց դնել… Խմե՜լ ենք արդեն, ելել ենք պարի, Խառնել ենք իրար հիմա կյանք ու մահ. Բռընկվի՛ր կրկին ու կրկին անգամ, Վառվիր մեր սրտում, ծփա արնաքամ, Խելագա՜ր Սո՛մա… Պա՜ր ենք բռնել խելագար, Հրդեհում ենք ու վառում– Այն ամենը, ի՛նչ որ կար Հազարամյա աշխարհում: Սո՛մա, սերը քո թույն է ու գինի, Բայց քա՜ղցր է այնքան. Սո՛մա, կաս դու միշտ, բայց անցնում եմ ես Ու վաղը չկամ. Սո՛մա, աշխարհում թող կամքդ լինի Տիեզերական:– Կյանքս կմարի` հին, չնչին մի կայծ Քո ոսկի հրում– Բայց վառվի՜ պիտի սիրտս մոխրացած Քո բոլո՜ր գալիք արշալույսներում: (ալիք 3, «Սոմա») Կատիի հետ իմ հարաբերությունները «որոշակի արդյունքի» հասնելու նպատակ չունեին: Նա ուզում էր ամուսնանալ, ես` ոչ: Հորաքույրն ասում էր` «անբաշար». չի կարողանում ամուսնության նպատակով «կպցնել» որևէ մեկին: Իսկ ամուսնու ընտանիքից ոմանք հետապնդում էին, որ խայտառակվի ու այլևս չկարողանա ոտքի կանգնել: Ոչ միայն նյութապես չէին օգնում երեխային, այլև փորձում էին Կատիին հեղինակազրկել ընկերուհիների առջև` խորհուրդ տալով, որ «այդ մակարդակի կանանց հետ ոչ մի կապ չունենան»: Կուսաստանի բաժանված կլորակիրների երկու երրորդը չի օգնում երեխաներին. - Ո՞ր տղամարդը կպահի բոզերին և բիճերին: Միայն «գյոթը»: Կուսաստանի նախագահը… «խա՜… ռո՜… շի՛ տղա» է: Որքան էլ սրիկաս ցանկանում էր ունենալ իր բույնը, կանանց կողմից հասցված վիրավորանք կար հոգուս մեջ, որը չէր սպիանում: Ինձ հետ առնչվող կանանց առաջին ցանկությունը ամուսնանալն էր. «Սուրբ Պսակի արարողություն»: Հա՛ֆ, հա՛ֆ… Սա մեռել թաղելու արարողության տպավորություն էր թողնում վրաս: Քչերն էին, որ անկեղծորեն ուզում էին հետս լինել, սիրել ինձ առանց նախապայմանների: Պայմանավորում էին իրենց կապն ամուսնական պայմանագրով, օգտագործում արարչական կենսուժը շահի համար: Ինձ զրկում էին սիրուց: Հրաժարվում էին, երբ չէի ենթարկվում պայմանագրային պահանջներին: Կային և նրանք, որ ուրիշ կլորների հետ առնչվելիս պահանջներ չէին դնում: Ես սիրո ասպետ չէի այդ կանանց համար, ոչ իսկ մեկօրյա թռչուն: Պարզապես հարմար թեկնածու էի: Ընկերուհուն. - Ի՞նչ ես կարծում: - Լավն է երևում: - Դե, կպնենք: Հա՛ֆ, հա՛ֆ… Կատիի մոտ, թվում էր, թե շահագրգիռ մոտեցում չկար: Ընկերուհիներից ոմանք քննադատում են. չի կարողանում իրենց նման օգտվել արտասահմանցի բոյֆրենդից: Կանանց վերաբերմունքն ինձ մոտ առաջացրել էր հակաթույն: Շունս կհեգներ ամուսնության ցանկացած առաջարկ, եթե նվիրումն ինձ արդեն լիովին չբավարարեր մարմնական, մտավոր, հոգևոր ու ելևմտական առումներով: Միայն այս դեպքում գուցե ընթերցվեր ամուսնության այբբենարանի նախաբանը: Այլապես պիտի նախընտրեի մենակ մնալ և ըստ իմ քմահաճույքի թռչել մեկից մյուսի գիրկ: - Ուժըս… իսկակա՛ն սրիկա է… Կուսաստանի հասարակությունը հիվանդ է. չի ըմբռնում, որ մարմնականը հոգևորի և մտավորի անքակտելի մասն է, դրանց հիմքը: Շատ կանայք, նույնիսկ հոգեբաններ, ոտքը գետին խփելով` բաժանում են մարմնականը հոգևորից: Այս տարանջատումը դուռ է բացում մարդու էության երկփեղկման համար` դրանից բխող հետևանքներով: Մարմնականը տաբու է (սրբազան արգելք) Կուսաստանում, ինչպես բոլոր …ապատներում և …ստաններում: Դա ամուսնացածների մաֆիայի մենաշնորհն է: Կուսաստանցին, սակայն, իրեն համարում է արևմուտքցի (երկիրը գտնվում է …ստանների արևմուտքում, մոտավորապես ճերմակամորթ ժողովուրդ է)` իրականն ու երևակայականը խառնելով իրար: Իսկ նյութակա՞նը: Կնոջ համար ամուսնությունը ցմահ թոշակառու դառնալու միջոց է: Ընդհանրապես չի կիսում տղամարդու ելևմտական ծանր բեռը: Հոգու մեջ խորը նստած է մակաբույծը: Որքան «լավ է պահում» տղամարդն իր կնոջը, այնքան մեծ է արժեքը: - Ըտե՛նց: Իսկ դու գավակդ քաշի: Բայց մի՞թե սա Կուսաստանի եկեղեցվո և ավանդույթի կնիքներով վավերացված պոռնկություն չէ, շուն եղբայրներ: Մի՞թե Կուսաստանի եղնիկների ութսուն տոկոսը պոռնիկներ չեն, հատկապես վերնախավերում: - Քարկոծե՛ք շանը… Իսկ ի՞նչն է արգելում, որ կանայք իրենք պահեն տղամարդուն: Հա՛ֆ, հա՛ֆ… Տղամարդը պարում է կնոջ սրնգի տակ` վատթարացնելով և՛ իր ընտանեկան բարօրությունը, և՛ աղքատ հասարակության տնտեսական ներուժը: Իսկ ո՞րն էր այն կանանց շահը, ովքեր ուզում էին ամուսնանալ սրիկայիս հետ: Ավելին ունեին ստանալու, քան ես: Եթե մի կողմ թողնեմ այն արժեքները, որոնք կշեռքի նժարին դնելու դեպքում հնարավոր չէր լինի կին ընտրել, ապա անգամ այս դեպքում նրանց մատուցածը ավելի քիչ էր: Եթե կինը, ասենք, հիսուն տոկոսին համարժեք բան ունենար տալու, չէր համաձայնի ամուսնանալ: Աշխատում է, որ տղամարդուց ստանալիքն ավելի բարձր տոկոսներ կազմի: Կինը տղամարդու ամեն ինչը ծծում է մեկ իգափողով: Բացառությունները մի կողմ թողնենք. անհնար է գտնել կանանց, որոնք համաձայնեին հավասար արժեքներ դնել նժարի վրա, իսկ ավելին դնելն արդեն անհույս բան է: Ամուսնության նժարին դրված այս արժեքների տարբերությունը կազմում է կնոջ շահը, եղբայրներս, իսկ սիրո անվան տակ տղամարդուն այդ տարբերությունը մոռացնելը կնոջ կեղծավորությունն է: - Արդեն լավ աշխատանք ունեմ, դժոխքյան կոմպանի է: Սատանան ինձ ձեռքի հեռախոս է տվել, ամուսնանամ` ի՞նչ անեմ, - բողոքում է Կույս Բելան: Երկու ամիս առաջ խնդրել էր, որ իրեն ամուսին ճարեմ, որպեսզի ձմռանը գիշերը չմրսի: Բնական է, պետք է շուտ հիասթափվեի այս կանանցից, սակայն սրա հետևանքով նրանք սկսելու էին տևական ահաբեկչություն իմ դեմ: Իսկ եթե երեխաներ էլ լինեին, կշարունակվեր մինչև կյանքիս վերջ: Չէի ցանկանա այսպիսիների երեսը տեսնել, ուր մնաց` ամուսնանալ: Ոչ մի պուց ինձ չէր կարող կապել: Ես սրիկա էի… Դրա համար նախընտրում էի կյանքս անցկացնել բոզիկների հետ: Սակայն դա էլ արդեն կորցրել էր իմաստը և նույնիսկ հաճույքը: Հիշում էի Այաթոլլալանդից Լոս Հրեշտակոս արտագաղթած ծագումով կուսաստանցի մեխանիկի` Բենիկի խոսքերը: Սիրում էր Կուսաստանը. օգնել էր շատերին, որ հաստատվեն Դժոխքում, որոնք այնուհետև մոռացել էին իրեն: Դեմքը պրկած, ձեռքի կշռադատված շարժումներով հոգու խորքից հառաչում էր. - Շուն ջա՜ն, կյանքը սո՜ւտ ա՜… ընտանիքն էլ ա սո՜ւտ, կինն էլ ա սո՜ւտ… ինչքան կարաս, քքննիիի՜… Կուսաստանցիները, համենայն դեպս, մակարդակով բոզեր չունեն: Նրանց ամենահարուստ մարդը` Քըրք Քըրքորյանը, Լաս Խումարասի մեծագույն սեփականատերն է: Սիրուհին Կուսաստանցի չէ: Կուսաստանի կանայք այնքան խելք և կարողություն չունեն, որ կապեին նրան: Քըրքորյանն ընկել էր մի կնոջ ձեռք, որն ուրիշից ունեցած երեխայի կարիքները հոգալու համար դիմեց դատարան և պահանջեց այնքան գումար, որով կարելի էր Կուսաստանում տասը հազար երեխայի ապրուստը հոգալ… Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից: Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ (abrilbooks.com search: kusastan) և Պերճ հայկական գրախանութներից: Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր: Edited November 29, 2009 by shun Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.