Jump to content

Խոհանոցը Դրախտում


Recommended Posts

Գիշերային ակումբում բան չի փոխվում, բայց շոու կա: Շան ընտիր միս են առաջարկում, պահանջում ենք մարդու միս: Չունեն: Պատվիրում ենք: Տասին շներիս առջև դնում են դանակ և թաշկինակ: Ահա՜, արդեն մորթել են: Լորձնադունչն սպասում ենք: Տասնմեկին ամանի մեջ բան են բերում: Հոտոտում ենք: Ի՞նչ միս էՄեռյալ Ծովի աղի կաշի: Մեռյալ Ծովի աղի կաշի: Ասում են` Հիսուսի միս: Սուս ծո լակոտ, Հիսուսի միս է: Բրի՞նձ էքար: Ետ ենք ուղարկում և սովամահ` տասնմեկանց կեսին վերստանում Հիսուսի ավելի չորացած միսն ու մի քիչ փափկացած բրինձը

Ապեր, մեր ընթրելու ժամը վաղուց անցել է: Ուշ է, մեր կրոնը չի թույլատրում ուշ ժամին մարդու միս ուտել, դուք կերեք: Չեն ուտում: Է կերե՜ք: Ինչ էլ անում ենք, չեն ուտում: Ասում են մեզ, որ Դրախտում մարդու միս չեն ուտում: Չենք հավատում: Անրին հանկարծ լուսավորվում է, որ վախից չեն ուտում: Մեռած մարդու միս է: Չեք ուտեր, հը՜. հի՛հահահահա՜Այստեղ պաշտում են մեռելներին: Քի՞չ է, որ մեռել են մորթել մեզ համար

Իմաստնությամբ մեզ շամպայն են հյուրասիրում: Անրին կատակում է.

- Ասոնք մեզի գինովցընել կուզեն կոր, որ կերակուրին համը չզգանք:

Կողքի սեղանից մի կարճ հաստափոր սկսում է երգել.

- Առե՜ք, կերե՜ք, այս է մարմին իմ

Առարկում ենք, որ սխալ է աղոթում, որ նրա աղոթքը Աստված չի լսի: Կարճի կրքերը բորբոքվում են, ակումբը տակնուվրա է դառնում, երգիչը փախչում է: Ի վերջո սպասարկուները կողքի խանութի զուգարանից տեր հայր են բերում, որ ճիշտը աղոթի:

- Մարմին տերունական

- Չեղա՛վ: Ստո՛պ: Սխալ կաղոթեք կոր:

- Ճաշակեսցուք խաղաղությամբ զկերակուրս

- Ստո՛պ ըսինք:

- Տղաներ, փառք տանք Աստծո:

- Սրբապղծությո՛ւն: Փառք տանք Հիսուսին. Հիսուսի՛ միսը կուտենք կոր:

- Տղաներ, չի կարելի, նախ Աստծուն, հե

- Ո՛չ: Նախ Հիսուսին: Ի՛ր միսը կուտենք կոր, մարդո՛ւ որդի:

- Եթե կովո՞ւ միս ուտեիք:

- Փառք կու տայինք կովուն:

- Ամբարիշտնե՛ր,- գոռաց տեր հայրը:

- Կովո՛ւն կմորթեք, Աստծո՛ւն փառք կուտաք, հա՜…,- սեղանին խփելով երկուսով մեր հետևի ոտքերի վրա կանգնեցինք:

Սարսափելով, որ այս հակա-Աստվածային կրոնի անդամ շուներս մտադրվել ենք նրա՛ն ուտել, տեր հայրը մեզ փորագրված խաչեր է նվիրում, մեռոնով օծված հենց կաթողկոսի կողմից (Դրախտի բոլոր արվեստագետները խաչ են սարքում, «Վերնիսաժում» վաճառում երազողներին. այդ է շուկայի պահանջը): Տղաները, տեր հոր կամքով, հեռվից խաչեր են բռնում մեր վրա, ուժգին աղոթում: Խաչի ուժով մեզ հաղթում են: Ա՜մե՜ն, ա՜մե՜ն

Խեղճացած ուտում ենք:

Դրախտում կերազեին մեր կերած Հիսուսի կաշին թեկուզ ամիսը մեկ անգամ համտեսել:

Այստեղ անպայման պետք է գրես «ոմանք կերազեին», թեկուզ «շատերը», կամ «ըստ սոցիոլոգիական ուսումնասիրությունների` 69%-ը»: Այլապես քո գիրքը արժեք չունի:

Մինչ ընկերաբանների գործը շատանում է, Անրին նկատում է, որ Դրախտում

Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից:

Հավելյալ հատվածների համար այցելել`

Գրականության բաժին`

Արմեն Մելիքեան (1963- ):

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...