Jump to content

Մարդու հիշողությունը


Recommended Posts

Հիշողությունը մարդու հոգեբանական ֆունկցիաներից և մտավոր գործողություններից ամենակարևորներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։ Հիշողության մեջ է պահվում այնպիսի ոչ կարևոր տեղեկատվություն ինչպիսին են օրինակ բանկային հաշիվները կամ չափից դուրս կարևոր Odnoklassniki.ru -յի կամ այս ֆորումի գաղտնաբառը։ :D Հուսով եմ այս ամենը Դուք պահում եք հիշողության մեջ, այնքան էլ նպատակահարմար չէ որևէ տեղ գրել նմանատիպ տեղեկատվությունը։ Միայն ու միայն հիշողության մեջ են նրանք անհասանելի այլ անձանց։

moskttt2.jpg

Իսկ եթե լուրջ։ Մարդու հիշողությունը երկու մասից է բաղկացած։ Այսինքն այն լինում է երկու տեսակի, կարճաժամկետ և երկարաժամկետ։ Ցանկացած նոր տեղեկատվություն սկզբում գրանցվում է կարճաժամկետ հիշողության մեջ, հետագայում անցնելով երկարաժամկետ հիշողության։ Կարճաժամկետ հիշողությունը նույնքան, եթե ոչ ավելի, կարևոր է, որքան երկարաժամկետ հիշողությունը։ Գիտնականները վաղուց ապացուցել են, որ հիշողությունը նման է մկաններին։ Եթե նրանցից օգտվում ենք, ապա դրանք դառնում են ավելի զարգացած և հիշել որևէ տեղեկատվություն շատ ավելի հեշտ է, և հակառակը։ Հիշողությունից չօգտվելը բերում է «ատրոֆիայի», դեգրադացման և հիշողության հնարավորությունների թուլացման։

Ի՞նչ անել հիշողությունը լավացնելու համար։ Անընդհատ օգտագործել այն։ Ամեն օր, ամեն տեղ։ Հեռախոսահմարները ինչ-որ տեղ գրելու փոխարեն, փորձել հիշել, գաղտանաբառերը՝ նույնպես։ Կան խաղեր, որոնք օգնում են զարգացնել հիշողությունը, օրինակ www.memory.am -ը։ Այս կայքում ի դեպ նվերներ էլ են տալիս, լավ հիշողություն ունեցողին։ :) Երբ նոր էի սկսել խաղալ ընդամենը 54 միավոր էի հավաքում, հիմա արդեն 150։ Իսկ դո՞ւք։

Ինչպե՞ս եք դուք զարգացնում հիշողությունը

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...