Jump to content

Ապրիլ 24-ի ցույցերի առիթով


Recommended Posts

Համալսարանական հայ ուսանողների պայքարի հարաչափությունը անարդարության դեմ:

Ցեղասպանության իննսունամյակի առիթով Լոս Հրեշտակոսում տեղի ունեցած ցույցի ընթացքում Օսման փաշայի դրոշակը հավասարեցրել են Ֆյուրերի խորհրդանիշին:

- Այս մարդիկ ստոր են. ինչո՞ւ են վիրավորում ուրիշներին,- ցնցվում է տղաս:

- Դինջեր: Անարգում են մեր հավերժության խորհրդանիշը…,- շարունակում է «Երազ» դպրոցից նրա դասընկերը:

- Գո՛ղ Ֆյուրեր,- վիրավորված ձայնակցում է նրանից երկու տարով մեծ, արիական շապիկ հագնված մի տղա:

- Արթնացի՛ր Համբուրգերլանդ և տե՛ր կանգնիր քո ազգային արժանապատվությանը: Հուդան ցեղասպան է: Արարատը սպասում է քեզ:,- երթի միջից հայտարարում է մի ծերունի:

Երթը մի պահ շրջվում է ծերունու կողմը, շարունակում համրեղ քայլել:

Հոգեբանական կրթություն, հասարակական ջիղ, քաղաքական աչք: Երազստանի պարագլուխներից տարակայված ստորոգելիներ: Իմաստնությունը ուժեղից ողորմություն մուրալն ու որմնադիրներին միշտ գոհ պահելն է: Ամե՜ն:

Հարյուր հազարանոց երթին քանի՞սն անդրադարձան Լոս Հրեշտակոսից դուրս: Նույնիսկ այստեղ, գոնե իմ տեսած տեղական կայանը մի րոպե իսկ չհատկացրեց, այն էլ այնպիսի մի խղճուկ նկարահանումով, կարծես մի մայթի անկյունում քսան մարդ էր հավաքվել: Մինչդեռ Էյֆելիայի «Լը Մոնդ» հռչակավոր օրաթերթը Դրախտի Ցեղասպանությանը 11 էջ էր նվիրում:

- Հայ = Հուդայի գյոթ,- կրկնում էր մեր թաղի նպարավաճառ, թերթ կարդացող հասակավոր Ծերոնը, որ քեռիներիս երազերեն լեզվի ուսուցիչն էր եղել: Չէինք հասկանում:

Եվ այս գյավուրնե՞րը պիտի գնան Օսման փաշայի դեմ պատերազմի: Հավատի ուժ չունեն: Եթե մի փամփուշտ արձակվի, մեկի հետքը չի մնա: Թող իրենց համեմատեն ցանկացած երկրում կատարված քաղաքական ցույցերի մասնակիցներին: Ծանծաղների հավաքածու: Եթե ուսանողներ են, հինգ տարվա մեջ աշխարհի ուսանողությանը կարող էին ոտքի հանել: Խելք չունեն, աշխարհի սերտողությունը չունեն, նման շարժումների գիտությունը չունեն, քայլվածք, կեցվածք, խոսվածք չունեն, կշիռ չունեն. թեթևամիտների, հեղգ մուրացկանների քարթու լոզունգներ, ժխոր. մեղկ է ոգու ուժը, արարչական արթնությունը` բացակա, չկա դրա գերեսական զորությունը: Գոռում են ավրված ձայնապնակի նվագով. հազարավոր ուսանողների ձայնը ծիծաղաշարժ, աղմուկ է հույլ, չունի անհատականություն: Դպրոցական ամավերջի հանդես:

Եթե Օսման փաշայի տեղը լինեմ, պատասխան իսկ չեմ տա:

Շուն Շան Որդի

Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել`

Գրականության բաժին`

Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ):

http://forum.hayastan.com/index.php?showtopic=41064

Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղում է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:

Edited by shun
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...