Lion Posted July 21, 2011 Report Share Posted July 21, 2011 Սույն թեմայում ուզում եմ ներկայացնել միջնադարի ամենաարյունահեղ ճակատամարտերի տասնյակը, որը տրվում է ըստ կորուստների: Այսինքն, եթե ուշադիր լինեք, ճակատամարտեր կան, որոնցում ավելի քիչ թվով բանակները ավելի շատ կորուստներ են միմյանց պատճառել, դրա համար էլ, սույն թեմայի տեսակետից, առաջնային են համարվում կորուստները, այլ ոչ թե ըստ ճակատամարտին մասնակցած ռազմիկների թվաքանակը: Այդ առումով, օրինակ, Անկարա-1402-ը 2-րդ տեղում է, բայց կորուստների առումով, որն էլ մեզ պետք է` 4-րդ: 1. Կատալաունյան դաշտի ճ-մ (Ֆրանսիա, Շամպայն), 451 թ-ի հունիսի վերջ: Հոներ և դաշնակիցներ vs Արևմտյան Հռոմեական կայսրություն ու դաշնակիցներ: 500.000-ը 500.000-ի դեմ, անորոշ ելքով, յուրաքանչյուր կողմից զոհվեց 180.000-ական մարդ: Բացարձակ չեմպիոն է բոլոր պարամետրերով: 2. Հերաթի ճ-մ (Աֆղանստան), 589 թ-ի օգոստոս: Պարսից թագավորություն vs Թյուրքուտական խաքանություն: 82.000-ը 300.000-ի դեմ: Թյուրքուտները կորցրին 200.000, պարսիկները` ըստ իմ գնահատականի մոտ 30.000 սպանված և ծանր վիրավոր: 3. Անտիոքի ճ-մ (Հյուսիսային Սիրիա), 1098 թ-ի հունիսի 28: Խաչակիրներ vs Սելջուկյան սուլթանություն: Մոտ 250.000-ը (մոտ մեկ տարի տևած քաղաքի պաշարման սկզբում խաչակիրները 300.000 էին, բայց պաշարման ընթացքում ծանր կորուստներ էին կրել) 300.000-ի դեմ: Հաղթեցին խաչակիրները: Կոնկրետ կորուստներ հայտնի չեն, բայց ըստ իմ գնահատականի խաչակիրները կորցրին մոտ 70.000, թշնամին` մոտ 150.000 սպանված և ծանր վիրավոր, 4. Անկարայի ճ-մ (Փոքր Ասիա), 1402 թ-ի հուլիսի 20: Լենկ-Թեմուր և դաշնակիցներ vs Օսմանյան սուլթանություն ու դաշնակիցներ: 350.000-ը 200.000-ի դեմ: Հաղթեց Լենկ-Թեմուրը: Կոնկրետ կորուստներ հայտնի չեն, բայց ըստ իմ գնահատականի Թամեռլանը կորցրեց մոտ 70.000, օսմանները` մոտ 140.000 սպանված և ծանր վիրավոր, 5. Ավարայրի ճ-մ (Հայաստան), 451 թ-ի մայիսի 26: Հայեր vs Պարսից թագավորություն: Մոտ 100.000-ը մոտ 214.000-ի դեմ: Հայերի հաղթանակ: Ըստ իմ գնահատականի` հայերը կորցրին մոտ 38.000, թշնամին` մոտ 130.000 սպանված և ծանր վիրավոր: 6. Դերջանի ճ-մ (Հայաստան), 1473 թ-ի օգոստոսի 12: Օսմայնան սուլթանություն vs Աղ-ղոյունլուներ: 300.000-ը մոտ 200.000-ի դեմ: Հաղթեցին օսմանները: Ըստ իմ գնահատականի`օսմանները կորցրին մոտ 40.000, թշնամին` մոտ 120.000 սպանված և ծանր վիրավոր: 7. Կատավանյան դաշտի ճ-մ (Միջին Ասիա), 1141 թ-ի սեպտեմբերի 9: Կարա-կիդաններ vs Սելջուկյան սուլթանություն: 300.000-ը 100.000-ի դեմ: Հաղթեցին Կարա-Կիդանները: Սելջուկյան 100.000-ը գործնականում ոչնչացավ, թշնամու կորուստները ըստ իմ գնահատականի` մոտ 50.000 սպանված և ծանր վիրավոր: 8. Դարբախի ճ-մ (Ատրպատական), 731 թ-ի աշուն: Արաբական խալիֆություն և դաշնակիցներ (այդ թվում հայեր) vs Խազարական խաքանություն: 80.000-ը 200.000-ի դեմ: Ըստ իմ գնահատականի`արաբները կորցրին մոտ 38.000, թշնամին` մոտ 100.000 սպանված և ծանր վիրավոր: 9. Վադի-ալ-Խազանդարի ճ-մ (Հարավային Սիրիա), 1299 թ-ի դեկտեմբերի 12: Իլխանություն և դաշնակիցներ (այդ թվում հայեր) vs Մամլուքյան սուլթանություն: Մոտ 160.000-ը 80.000-ի դեմ: Իլխանությունը հաղթեց: Ըստ իմ գնահատականի`հաղթողները կորցրին մոտ 42.000, թշնամին` մոտ 70.000 սպանված և ծանր վիրավոր: 10. Ջեբել-ալ-Սալահայի ճ-մ (Հարավային Սիրիա), 1300 թ-ի փետրվարի 12-16: Իլխանություն և դաշնակիցներ (այդ թվում հայեր) vs Մամլուքյան սուլթանություն: Մոտ 180.000-ը մոտ 120.000-ի դեմ: Իլխանությունը հաղթեց: Ըստ իմ գնահատականի`հաղթողները կորցրին մոտ 42.000, թշնամին` մոտ 70.000 սպանված և ծանր վիրավոր: Հ.Գ. Ի դեպ Կոստանդնուպոլսի ճ-մ-ում, 717 օգոստոսի 15 - 718 օգոստոսի 15, 180.000-անոց արաբական բանակը ուղիղ մեկ տարում կորցրեց 140.000 զինվոր, բայց այստեղ հիմնական կորուստները եղան սովից և հիվանդություններից... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.