KNYAZ Posted November 2, 2011 Report Share Posted November 2, 2011 ՍԻՐՏԸ Գիշերն իջավ, ա՜խ ու՞ր ես դու, Իմ սե՛ր, գոնե ցերեկն արի, Սիրտ է ուզում, սիրտը մարդու: Մենակ սիրտը բույն է չարի: *** * Սիրտ եմ ուզում, ցավս կիսի, Սրբի արցունքն իմ աչքերի, Սի՛րտ, որ ինքն էլ սիրտ երազի, Սի՛րտ, որ դարնա լույս իմ սրտի: *** * Ա՜խ, տեր Աստված, դարն է անսի՞րտ: Որ անսիրտ են մարդիկ այսքան, Թե քո ծնած աշխարհն է բիրտ, Որ մենակ է, լուսինն անգամ: Quote Link to post Share on other sites
KNYAZ Posted November 2, 2011 Author Report Share Posted November 2, 2011 ԳԵԴԱԿԻ ԼԱՑԸ Հարբած՝ պառկած ծառի տակ, Աչքիս թվաց մի գետակ. Կարկաչում էր, շշնջում էր Սիրտս ու հոգիս ինձ տանջում էր: ** * Գետակ - գետակ արագ հոսիր, Իմ կարոտով՝ յարիս հասիր, Կարկաչում էր շշնջում էր: Սիրտս ու հոգիս ինձ տանջում էր: ** * Գետակը լռեց ու կամաց հոսեց. Այս քարին խփեց, այն քարին խփեց: Ու արցունքներն իմ վրա ցողեց... Կարկաչում էր, շշնջում էր: Սիրտս ու հոգիս ինձ տանջում էր: Quote Link to post Share on other sites
KNYAZ Posted November 2, 2011 Author Report Share Posted November 2, 2011 ԻՄ ԳԱԽՏՆԻՔԸ Ես ինչե՜ր եմ շշնջացել քեզ, անգին, Երբ կարոտով մի օր իմ սիրտն ես բացել, Ավաղ, սակայն որքա՜ն խոսքեր թանկագին, Դեռ չասված են, դեռ չասված են մնացել: ** * Այդ խոսքերը, չես էլ լսի աշխարհում, Բայց չկարծես, թե կորել են գնացել, Նրանք այստեղ, իմ սիրատենչ աչքերում: Երազի պես տեղ են գտել ծովացել: ** * Դրանից չէ, որ առանց խոսքի, առանց բառ, Մենք իրար շուտ, իրար լավ ենք հասկացել, Որ երազկոտ իմ աչքերում սիրավառ, Կարոտանքի կրակներեն մնացել: ** * Սիրո չասված խոսքեր շատ կան աշխարհում, Որոնք մի օր, թէ իմանալ ցանկանաս, Խորունկ նայիր.... ու իմ զուլալ աչքերում, Դու բոլորը, դու բոլորը կկարդաս: Quote Link to post Share on other sites
KNYAZ Posted November 2, 2011 Author Report Share Posted November 2, 2011 ԻՄ ՆՎԵՐԸ Քո գրելով՝ դու սիրտ ես ուզում, Սիրտ ես ուզում, որ կիսվես, Կյանքդ կիսես այդ սրտի հետ, Որ սրտումդ արտասվես: ** * Սիրտ ես ուզում, ահա քեզ սիրտ, Պահիր նրան քո սրտում, Կիսվիր սրտով՝ դու սրտիս հետ, Թող նա տանջվի քո սրտում: ** Էլ չի տանջվու՞մ քո սրտիկը, Իմ սիրտս է՝ քո սրտում, Տանջիր նրան ու չարչարիր, Իսկ քո սիրտն, ինձ սիրելու համար պահիր: Սիրտ իմ բարի, մի՛ քարացիր, Սիրո ցավին դու դիմացիր: Quote Link to post Share on other sites
KNYAZ Posted November 2, 2011 Author Report Share Posted November 2, 2011 ԿԱՐԾԻՔ Կարծեմ՝ դու գիտես, թե ի՞նչ է կյանքը, Թե ի՞նչ է բարին, աշխարհի տակին, Բայց դու չգիտես, թե ի՞նչ է սերն, Ինչո՞ւ է խոցվել իմ սրտի միջին: Quote Link to post Share on other sites
KNYAZ Posted November 2, 2011 Author Report Share Posted November 2, 2011 ՈՐՏԵՂ ՓՆՏՐԵՄ Կբարձրանամ բարձր սարին, Որ հանդիպեմ իմ յարին, ՈՒ կնստեմ սիրո քարին, ՈՒ կսպասեմ իմ յարին: ԵՎ բարձրացավ հզոր քամին, Արցունք եկավ ամպերին, Ո՞վ է տեսել իմ ծաղիկին Որտե՞ղ փնտրեմ իմ յարին: Quote Link to post Share on other sites
KNYAZ Posted November 2, 2011 Author Report Share Posted November 2, 2011 ՄԱՆՈՒՇԱԿ Քո անունը Մանուշակ է, Քո բուրմունքը անգուշակ է, Քո զգեստը կապուտիկ է, Քո թևերը բարալիկ են, Ասա՛, խնդրեմ, ծաղիկս, Ո՞ր թփի տակ փնտրեմ քեզ: ** * Քեզ է սնում մաքուր հողը, Քեզ է ջրում ջինջ երկինքը, Քեզ են երգում սոխակները, Հյութ են քաղում մեղուները, Ասա՛, խնդրեմ, ծաղի՛կս: Ո՞ր թփի տակ փնտրեմ քեզ: Quote Link to post Share on other sites
KNYAZ Posted November 2, 2011 Author Report Share Posted November 2, 2011 ԱՍԱ, ՔԵԶ ԽՆԴՐԵՄ... Պատմի՛ր, քեզ խնդրեմ, իմ աշխարհ գալուց, ես ի՞նչ աասացի, Պատմի՛ր, քեզ խնդրեմ, արդյո՞ք լաց չեղա քո արթար կաթից, Ասա՛, քեզ խնդրեմ, իմ անուշ մայրիկ, Ինչո՞ւ քո սերը դու չես կորցրել՝ անխիղճ զավակից... ** * Արդյոք ես գիտեմ ինչո՞ւ քո սիրո արծունքն աչքերիդ անքուն ես մնում ? Քո անուշ ձայնից, բարի խորհրդից հոգիս է թռչում: Մեզ համար ներկած՝ սպիտակ մազերից, սիրտս է տանջվում: Քո սուրբ ձեռքերով դու մեզ պահեցիր, կյանքդ մաշեցիր: Ասա՛, քեզ խնդրեմ, իմ քնքուշ մայրիկ: Ինչո՞ւ քո սերը դու չես կորցրել՝ անխիղճ զավակից... ** * Չներե՛ս, Աստված, մարդկանց այս կյանքում, Եթե ուրանան այդ սուրբ ձեռքերը: Այդ բարի սիրտը, Սպիտակ մազերն ու արթար կաթը: Թող նրանք չքվեն անցնեն գետնի տակ, Մոր համար մնալով չծնված զավակ: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.