Jump to content

как вам АНК?


Recommended Posts

ԱԺ ընտրություններում,իմ մասնավոր կարծիքով,իշխանությունների բարեգթությամբ 7 տոկոսի շեմը 0,1 -ով հաղթահարած Հայ Ազգային Կոնգրեսը մի քանի օրից շռնդալից մուտք կգործի ՀՀ Ազգային Ժողով:

Իսկ մինչ ՀԱԿ-ի ներսում չեն դադարում ներքին խմորումները:

Մի քանի օր առաջ մանդատից հրաժարված ու ՀԱԿ-ից դուրս գալը չհերքած Ա.Սարգսյանը այսօր իր կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց այդ քաղխորհրդի միաձայն որոշման մասին- այն է Հանրապետությունը լքում է ՀԱԿ-ը:

Այդ հայտարարությունից մի քանի ժամ հետո ՀԱԿ-ը լքելու մասին հայտարարեց Հայաստանի Լիբերալ Կուսակցությունը:

Երեկ "Առավոտ"-ը հղում անելով Գ.Մարգարյանին ,հայտել էր որ մոտ ապագայում սպասվում է նաև "Հայրենիք ու պատիվ" կուսակցության դուրս գալը ՀԱԿ-ից:

Փաստորեն ՀԱԿ-ը կամաց կամաց վերածվում է ՀՀՇ-ի չհաշված Ս.Դեմիրճյանի ՀԺԿ-ն :Դեմիրճյանը դեռ որևէ կոնկրետ բան չի ասել ոչ մանդատ վերցնել-չվերցնելու ոչ էլ ՀԱԿ-ում մնալ-չմնալու մասին:

2007-ի սեպտեմբերին,երբ ձևավորվում էր Կոնգրեսը ,ես բոլորովին այլ պատկերացումներ ու սպասումներ ունեի նրանից:

2012-ին երբ Կոնգրեսը սկսեց իր սերտ համագործակցությունը ԲՀԿ-ի հետ .... Մի խոսքվ ես իմ ձայնը տվեցի ՀԱԿ-ին նրա մինչ 2012 -ը ծավալած գործնեության համար:

Այսօր իմ աչքում ՀԱԿ-ը դարձել է իմ կողմից անընդունելի ՀՀՇ:

Կուզեի իմանալ համաֆորումականների կարծիքը սույն հարցի վերաբերյալ:Դուք ինչպես եք վերաբերվում ԱԺ ՀԱԿ խմբակցությանն ու ՀԱԿ-ին ընդհանրապես?

Link to post
Share on other sites

ի դեպ երբ ես էստեղ գրում էի Ա1 պլյուսը հրապարակեց Դեմիրժյանի հայտարարությունը

Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը մնում է ՀԱԿ-ի կազմում եւ չի կիսում ՀԱԿ-ը լքած կուսակցությունների տեսակետը, թե մանդատներ վերցնելը սխալ էր:
http://www.a1plus.am/am/politics/2012/05/18/stepan-demirjian
Link to post
Share on other sites

Եվս մեկ դիտարկում անեմ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության ծիրին մեջ

Թիվ 7 ըտրատարածքում առաջադրված թեկնածու Փաշինյանին իրենց ձայնն են տվել 9437 ըտրողներ սակայն ՀԱԿ-ը այդ ընտրատարածքում հավաքել է ընդամենը 4355 քվե:

Link to post
Share on other sites

Մայրաքաղաքի կենտրոնն ընդգրկող թիվ 10 ընտրատրածքում Ս.Սուքիասյանը,որի անունը կա նաև ՀԱԿ ցուցակում հավաքել է 14293 քվե իսկ ՀԱԿ-ը ընդամենը 4967:

Link to post
Share on other sites

ընդամենը այս 4 ընտրատարածքներում ՀԱԿ-ի թեկնածուները միասին հավաքել են 50508 քվե իսկ ՀԱԿ-ը ինքը հավաքել է 15306:Այսինքն 3,3 անգամ պակաս:

Իմ համոզմամբ սա Կոնգրեսի բարգավաճ խաղեր տալով է պայմանավորված:

Կոնգրեսի կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուները 41 ընտրատարածքներում,համատեղ,հավաքել են 174746 քվե կամ մասնակիցների ընդհանուր թվի 11,2 տոկոը:

Կոնգրեսը ինքը ,ինչպես գիտենք ,հավաքել էր ընդամենը 106903 քվե կամ 67843-ով պակաս:

Link to post
Share on other sites

Սա եղել է 5 տարի առաջ:Այն ժամանակ ընդիմադիր դիրքերից հանդես էր գալիս "Ժառանգություն"-ը:

Հունիս 05, 2007

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՎԱՅՐ ԴՆԵԼ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ

Այսօր Իմպիչմենտ դաշինքի մաս կազմող Պահպանողական և Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, թե ԱԺ ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ կեղծված են, իսկ գումարվելիք խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ: Ըստ հայտարարությունը ստորագրած ուժերի, ներկա իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ կա` ՍԴ միջոցով ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչում կամ իրենց ընդդիմություն հռչակած կուսակցությունների կողմից պատգամավորական մանդատներից հրաժարումը եւ օրենսդիր ու գործադիր իշխանության ձեւավորման վակուումի ստեղծում: Առաջին տարբերակին բանախոսները այնքան էլ չեն հավատում: Իսկ այն ուժերը, որոնք կհամակերպվեն ԱԺ ընտրությունների արդյունքների հետ, ըստ նրանց, կարող են ակամա մասնակիցը դառնալ երկիրը պալատական հեղաշրջումների եւ ահաբեկչության տրամաբանության մեջ տեղափոխելու իշխանությունների դավադիր ծրագրերին: Նրանց համոզմամբ, դա կլինի ծպտյալ ծառայություն ուզուրպատորներին: Հարցին, թե այդ դեպքում, ինչպես են նրանք վերաբերում այն ուժերին, որոնք նախորդ ԱԺ-ում ունեին մանդատներ, որոնք վայր չէին դրել, իսկ այսօր հարթակում իրենց կողքին են, Մ. Հայրապետյանը պատասխանեց, որ դեռեւս երեք տարի առաջ ինքը նրանց նույն առաջարկն արել է:

Link to post
Share on other sites

АНК, изначально называемого движением, в том виде, в котором он существовал в Феврале-Марте 2008 года, не существует с Сентября 2008 года. Угасающий "интернет отклик" в сети тому легитимное подтверждение.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...