ХичКОК Posted May 18, 2012 Report Share Posted May 18, 2012 ԱԺ ընտրություններում,իմ մասնավոր կարծիքով,իշխանությունների բարեգթությամբ 7 տոկոսի շեմը 0,1 -ով հաղթահարած Հայ Ազգային Կոնգրեսը մի քանի օրից շռնդալից մուտք կգործի ՀՀ Ազգային Ժողով: Իսկ մինչ ՀԱԿ-ի ներսում չեն դադարում ներքին խմորումները: Մի քանի օր առաջ մանդատից հրաժարված ու ՀԱԿ-ից դուրս գալը չհերքած Ա.Սարգսյանը այսօր իր կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց այդ քաղխորհրդի միաձայն որոշման մասին- այն է Հանրապետությունը լքում է ՀԱԿ-ը: Այդ հայտարարությունից մի քանի ժամ հետո ՀԱԿ-ը լքելու մասին հայտարարեց Հայաստանի Լիբերալ Կուսակցությունը: Երեկ "Առավոտ"-ը հղում անելով Գ.Մարգարյանին ,հայտել էր որ մոտ ապագայում սպասվում է նաև "Հայրենիք ու պատիվ" կուսակցության դուրս գալը ՀԱԿ-ից: Փաստորեն ՀԱԿ-ը կամաց կամաց վերածվում է ՀՀՇ-ի չհաշված Ս.Դեմիրճյանի ՀԺԿ-ն :Դեմիրճյանը դեռ որևէ կոնկրետ բան չի ասել ոչ մանդատ վերցնել-չվերցնելու ոչ էլ ՀԱԿ-ում մնալ-չմնալու մասին: 2007-ի սեպտեմբերին,երբ ձևավորվում էր Կոնգրեսը ,ես բոլորովին այլ պատկերացումներ ու սպասումներ ունեի նրանից: 2012-ին երբ Կոնգրեսը սկսեց իր սերտ համագործակցությունը ԲՀԿ-ի հետ .... Մի խոսքվ ես իմ ձայնը տվեցի ՀԱԿ-ին նրա մինչ 2012 -ը ծավալած գործնեության համար: Այսօր իմ աչքում ՀԱԿ-ը դարձել է իմ կողմից անընդունելի ՀՀՇ: Կուզեի իմանալ համաֆորումականների կարծիքը սույն հարցի վերաբերյալ:Դուք ինչպես եք վերաբերվում ԱԺ ՀԱԿ խմբակցությանն ու ՀԱԿ-ին ընդհանրապես? Quote Link to post Share on other sites
ХичКОК Posted May 18, 2012 Author Report Share Posted May 18, 2012 ի դեպ երբ ես էստեղ գրում էի Ա1 պլյուսը հրապարակեց Դեմիրժյանի հայտարարությունը Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը մնում է ՀԱԿ-ի կազմում եւ չի կիսում ՀԱԿ-ը լքած կուսակցությունների տեսակետը, թե մանդատներ վերցնելը սխալ էր:http://www.a1plus.am/am/politics/2012/05/18/stepan-demirjian Quote Link to post Share on other sites
ХичКОК Posted May 18, 2012 Author Report Share Posted May 18, 2012 Եվս մեկ դիտարկում անեմ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության ծիրին մեջ Թիվ 7 ըտրատարածքում առաջադրված թեկնածու Փաշինյանին իրենց ձայնն են տվել 9437 ըտրողներ սակայն ՀԱԿ-ը այդ ընտրատարածքում հավաքել է ընդամենը 4355 քվե: Quote Link to post Share on other sites
ХичКОК Posted May 19, 2012 Author Report Share Posted May 19, 2012 թիվ 25 ընտրատարածքում ՀԱԿ-ից առաջադրված Սասուն Միքաելյանը հավաքել է 13653 քվե իսկ ՀԱԿ-ը ընդամենը 4295 քվե: Quote Link to post Share on other sites
ХичКОК Posted May 19, 2012 Author Report Share Posted May 19, 2012 թիվ 18 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից առաջադրված Ռ.Թևոնյանը հավաքել է 13125 քվե իսկ ՀԱԿ-ը ինքը ընդամենը 1689: Quote Link to post Share on other sites
ХичКОК Posted May 19, 2012 Author Report Share Posted May 19, 2012 Մայրաքաղաքի կենտրոնն ընդգրկող թիվ 10 ընտրատրածքում Ս.Սուքիասյանը,որի անունը կա նաև ՀԱԿ ցուցակում հավաքել է 14293 քվե իսկ ՀԱԿ-ը ընդամենը 4967: Quote Link to post Share on other sites
ХичКОК Posted May 19, 2012 Author Report Share Posted May 19, 2012 ընդամենը այս 4 ընտրատարածքներում ՀԱԿ-ի թեկնածուները միասին հավաքել են 50508 քվե իսկ ՀԱԿ-ը ինքը հավաքել է 15306:Այսինքն 3,3 անգամ պակաս: Իմ համոզմամբ սա Կոնգրեսի բարգավաճ խաղեր տալով է պայմանավորված: Կոնգրեսի կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուները 41 ընտրատարածքներում,համատեղ,հավաքել են 174746 քվե կամ մասնակիցների ընդհանուր թվի 11,2 տոկոը: Կոնգրեսը ինքը ,ինչպես գիտենք ,հավաքել էր ընդամենը 106903 քվե կամ 67843-ով պակաս: Quote Link to post Share on other sites
ХичКОК Posted May 19, 2012 Author Report Share Posted May 19, 2012 Սա եղել է 5 տարի առաջ:Այն ժամանակ ընդիմադիր դիրքերից հանդես էր գալիս "Ժառանգություն"-ը: Հունիս 05, 2007 ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՎԱՅՐ ԴՆԵԼ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ Այսօր Իմպիչմենտ դաշինքի մաս կազմող Պահպանողական և Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, թե ԱԺ ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ կեղծված են, իսկ գումարվելիք խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ: Ըստ հայտարարությունը ստորագրած ուժերի, ներկա իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ կա` ՍԴ միջոցով ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչում կամ իրենց ընդդիմություն հռչակած կուսակցությունների կողմից պատգամավորական մանդատներից հրաժարումը եւ օրենսդիր ու գործադիր իշխանության ձեւավորման վակուումի ստեղծում: Առաջին տարբերակին բանախոսները այնքան էլ չեն հավատում: Իսկ այն ուժերը, որոնք կհամակերպվեն ԱԺ ընտրությունների արդյունքների հետ, ըստ նրանց, կարող են ակամա մասնակիցը դառնալ երկիրը պալատական հեղաշրջումների եւ ահաբեկչության տրամաբանության մեջ տեղափոխելու իշխանությունների դավադիր ծրագրերին: Նրանց համոզմամբ, դա կլինի ծպտյալ ծառայություն ուզուրպատորներին: Հարցին, թե այդ դեպքում, ինչպես են նրանք վերաբերում այն ուժերին, որոնք նախորդ ԱԺ-ում ունեին մանդատներ, որոնք վայր չէին դրել, իսկ այսօր հարթակում իրենց կողքին են, Մ. Հայրապետյանը պատասխանեց, որ դեռեւս երեք տարի առաջ ինքը նրանց նույն առաջարկն արել է: Quote Link to post Share on other sites
Admin Posted May 21, 2012 Report Share Posted May 21, 2012 АНК, изначально называемого движением, в том виде, в котором он существовал в Феврале-Марте 2008 года, не существует с Сентября 2008 года. Угасающий "интернет отклик" в сети тому легитимное подтверждение. Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.