СААРЯН Posted December 9, 2003 Report Share Posted December 9, 2003 Հայ ժողովրդի եւ Հայկական Պետականության բոլոր առկա եւ անցյալ անհաջողություն- ների ամենագլխավոր պատճառը եղել եւ մնում է Հայոց Ազգային Գաղափարախո- սության բացակայությունը:Չքաղելով մեր պատմության արյունալի էջերից եւ ոչ մի դաս՝ մենք շարունակում ենք լինել այս կամ այն տերության կամ հզոր "կլանի" ածանց- յալը՝ երկրի եւ ժողովրդի պառակտման առաջին միջոցը պահելով ազգային գաղափա- րախոսության բացակայության փաստը:Պատմության մեջ այն բոլոր երկրները, որոնք չեն ունեցել ազգային, պետական գաղափարախոսություն (կամ այն եղել թույլ)միանշանակ գնացել են դեպի անխուսափելի կործանում:Ճիշտ է եղել են նաեւ հզոր ,բայց կեղծ գաղա- փարախոսությամբ առաջնորդվող երկրներ էլ, որոնց "ճակատագիրը" ունեցել է նույն հան- գուցալուծումը:Ինչեւէ միանշանակ կարելի է ասել, որ Հայոց Ազգային Գաղափարա- խոսության անհրաժեշտությունը դարձել է օրախնդիր:Այսօր Հայաստանը ենթարկ- վում է ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային վտանգի:Օտարամոլությունը եւ ստըր- կամտությունը դարձել են մեր հայրենակիցներից շատերի մտածողության հիմքը , իսկ ազգապահպան արժեքները (լեզու , կրոն , ազգային մշակույթ)ապրում են աննախընթաց նահանջ:Ազգային գաղափարախոսության մասին խոսելիս, առավելապես խոսքը գնում է նժդեհյան "Ցեղակրոնության" մասին, սակայն մերօրյա հրամայականնները ստիպում են մշակել Նժդեհի ուսմունքը, լրացնել այն նոր մտքերով... Ի՞նչ հիմնադրույթներ եք տեսնում այն գաղափարախոսության հիմքում, որով պետք է ա- ռաջնորդվի հայ ժողովուրդը առ Հայոց Պետականությամբ... Ի՞նչպիսի դրական կամ բացասական տեղաշարժեր եք տեսնում վերոհիշյալ խնդրում... Համարու՞մ եք արդյոք, որ Մեր ազգային բոլոր անհաջողությունների հիմքում ազգային գաղափարախոսության բացակայությունն է... Ի՞նչ առաջարկներ ունեք... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.