Annulik Posted January 16, 2004 Report Share Posted January 16, 2004 (edited) Աշնան քամի էիր, եկար ու անցար Պոկելով ծառի տերևը դեղնած Դառնություն տալով նրան մոռացար Մեռավ տերևը անտես, մթագնաց: Սարնությամբ լցված ձմռան հետ եկար Մեռած տերևին դարձրիր սառեցրած Ձյան փաթիլներով ծածկեցիր նրան Դարձյալ հեռացար սառնություն թողած: Եկար գարնան հետ առվակներ դարձար Հալեցրիր ձյունը ու շնչեց սառած տերևը դարձյալ երկնեց ու խնդաց, Կենդանացավ նա ցուրտը մոռացած: Քնքշահնքով բեղված ամռան հետ եկար, Ջերմություն բերիր տերևին լքված Փնտրեցիր, սակայն նրան չգտար Նա չքացել էր ու կորել անհայտ: Երկար փնտրեցիր ու հանկարծ տեսար Գետի եզերքին տկար խոնարհված Փորձեցիր գրկել, ջերմացնել, սիրել... Բայց ցավոք արդեն շատ էիր ուշացել: Edited January 16, 2004 by Annulik Quote Link to post Share on other sites
Annulik Posted January 16, 2004 Author Report Share Posted January 16, 2004 (edited) Տեսնում եմ քեզ երազիս Ամեն գիշեր քնելիս Գալիս ես ու միշտ ասում Որ միայն ինձ ես սիրում Ասում ես ու հեռանում Համբուրել ես մոռանում Բայց մի բան չես մոռանում Թողնում ես ու հեռանում Կանչում եմ քեզ Սիրելիս Բայց մի արի երազիս Արի ու մի հեռացի Դու իմ սրտին տիրացի Արի ասա սիրում ես ՈՒ անհամբեր սպասում ես Թե երբ պետք է միանանք ՈՒրախանանք ու ժպտանք: Edited January 16, 2004 by Annulik Quote Link to post Share on other sites
Annulik Posted January 16, 2004 Author Report Share Posted January 16, 2004 (edited) Առանց քեզ ասես ՈՒժասպառ եղած թռչուն եմ անտուև Հուսահատ եղած փնտրում եմ արև... Լքված ցուրտ քամուց մի աշնան տերև, Բարին կորցրած , անիմաստ բարև Փնտրում եմ ես քեզ ասես խելագար. Սակայն ամայի է իմ ճամփեն, խավար, Բայց հույսս միշտ կա, կլինի անմար Թեկուզ չլինես դու ՍԵՐ ինձ համար. Edited January 16, 2004 by Annulik Quote Link to post Share on other sites
Annulik Posted January 16, 2004 Author Report Share Posted January 16, 2004 (edited) Հեռացար դու ինձանից Արցունք թողած աչքերիս Հրաժարված ինձանից Մոռացար իմ աչքերս Անցան օրեր, տարիներ Վերադարձար դու իմ սեր Այժմ դու էիր արցունքոտ, ԵՎ աչքերտ էին թախծոտ Խնդրում եմ ինձ չտանջես Արցունքներով չխաբես Առանց այն էլ քեզ համար Տանջվել եմ անհամար: Edited January 16, 2004 by Annulik Quote Link to post Share on other sites
Annulik Posted January 16, 2004 Author Report Share Posted January 16, 2004 (edited) Կյանքիս Հուրն ես Ծաղկիս բույրն ես Ամեն օրվա տանս հյուրն ես Ակունքներից բխող ջուրն ես Այգուս մեջի այգեպանն ես Սրտիս գրված մագաղաթն ես Փոքրիկ հոգուս պահապանն ես Սիրող սրտիս տիրականն ես Որ չլինես կմարեմ ես. Edited January 16, 2004 by Annulik Quote Link to post Share on other sites
Annulik Posted January 16, 2004 Author Report Share Posted January 16, 2004 Թախծոտ է հոգիս Ամպոտ է հոգիս Ձգրում է դեպի կանաչ Օազիս Ձգտում է նրան, կանչում անդադար Բախելով կյանքի դռներ անհամար Մեկ ընդունում են մեկել դուրս անում Իմ կարոտ հոգին միշտ քեզ է ձգտում Մարմինս արդեն ուժասպառ եղած ՈՒ հոգիս արդեն հուսահատ եղած Կյանքիս օրերը կիսով կրճատված Միշտ քեզ կլինեմ սիրով նվիրված Թախծսոտ է հոգիս Ամպոտ է հոգիս Ձգտում եմ դեպի կանաչ Օազիս Quote Link to post Share on other sites
Romeo Posted January 16, 2004 Report Share Posted January 16, 2004 Annulik, իսկ ինչու չտեղադրել գրական բաժնո՞ւմ, ասենք «մեր ստեղծագործությունները» վերնագրով: Սարսափելի շատ են տառասխալները, էլ չեմ ասում կետադրության մասին: Կարելի է չշտապել ու հղկել ուշադրություն դարձնելով նաև չափի, ոտքի և հանգավորման վրա: Բոլոր դեպքերում գովելի է: Կան մտքեր և զգացմունքներ: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.