xes Posted February 28, 2004 Report Share Posted February 28, 2004 Kuzenai lsel dzer mtker@ azatagrvats tarackneri verabnakecman veraberyal Կյանքը սահմանամերձ գոտում. վերաբնակները նախկին ադրբեջանական հողի վրա իրենց տանը չեն զգում Վահան Իշխանյան Կովսական քաղաքում § շրջակա բնակավայրերում համաճարակ չկա, բայց բոլոր բնակիչները ասում են, որ այստեղից հեռանալու են։ Ամենահաճախ լսվող նախադասությունն է «Մեզ խաբին բերին ստեղ»։ Եվ եթե նրանք իրենց խոսքի տերը լինեն, շուտով այստեղ դժվար կլինի բնակիչ գտնել։ Գործարանի կեղտաջրերը թափվում են Ողջի գետը, իսկ Կովսականի այգիները ջրվում են այդ գետի ջրով Կովսականը նախկին ադրբեջանական Զանգելան քաղաքն է` սահմանակից Հայաստանի հարավային շրջաններին, Արաքս գետի մոտակայքում, որ 1993 թվին գրավեցին հայկական զորամիավորումները։ Մեկ տարի անց այն դարձավ Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի հարավային կենտրոնը § պետական ծրագրով սկսեց վերաբնակեցվել։ «Առաջ չէր եր§ում, որ մարդ է հետ գնում, որովհետ§ եկողներ կային։ Հիմա ոչ ոք չի գալիս, միայն գնացողներ կան», ասում է Կովսականի քաղաքապետ Խաչիկ Ադամյանը։ Կովսականը քաղաք է միայն անվանումով ու նախկին քաղաքի ավերակներով։ Այստեղ բնակվում է 200 ընտանիք: 20 ընտանիք վերջին երկու տարում հեռացել է քաղաքից։ Քաղաքում չկա հեռախոսակապ ու փոստ, խմելու ջուրը բնակիչները կրում են հեռվից։ Վերաբնակիչներին այս տարածքները հրապուրել են խոստացված արտոնություններով § զարգացման հեռանկարով, սակայն այսօր արտոնություններն անհետացել են, իսկ տարածքն էլ զարգանալու փոխարեն անկում է ապրում: Վեց տարվա ընթացքում կառուցվել է միայն մեկ դպրոց (բարերարների միջոցներով) § մեկ հիվանդանոց: «21-րդ դարում կապը ի՞նչ է` պրիմիտիվ խնդիր, բայց չեն լուծում։ Մարդիկ կտրված են արտաքին աշխարհից։ Նման կառույցներով է ժողովուրդը հավատում պետությանը, որ տարածքը լինելու է Հայաստան», ասում է Կովսականի քաղաքապետ Խաչիկ Ադամյանը, որ եղել է ղարաբաղյան շարժման ակտիվիստ ու մասնակցել է պատերազմին։ Նա տեղափոխվել է այստեղ Եր§անից 1998 թվին § այս ընթացքում 3 երեխա է ունեցել: «Ընկերներով երազանքներով եկել ենք, ապրիլի 24-ին մտել ենք քաղաք, որ հիմնենք բնակավայր, որը պիտի հայկական պետության մասը լիներ` հարավային դարպասը։ Հավատացել եմ ծրագրին, հո հիմար չէի՞ ընտանիքով գայի։ Հիմա էլ համոզված եմ, որ ոչ ոք իրավունք չունի էս տարածքի հարցը քննարկել։ Բայց քննարկումները Եվրախորհրդում § իշխանությունների անտարբերությունը մեզ հույս չեն տալիս»։ Մամիկոնի միակ մխիթարությունը այգիներից ստացած միրգն է Նա նկատի ունի Եվրախորհրդի մոնիտորինգի խմբի հունվարյան հաշվետվությունը Հայաստանի § Ադրբեջանի վերաբերյալ, որն անդրադարձել է «Ղարաբաղի § այլ գրավյալ տարածքների» հարցին։ Թե§ «այլ» բառը հանվել է Հայաստանին վերաբերող զեկույցի տեքստից, Ադրբեջանին վերաբերող զուգահեռ զեկույցում այն պահպանվել է: Բնակիչներն ուշադիր հետ§ում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին, որոնք անմիջականորեն վերաբերում են իրենց։ Վերաբնակիչների համար ամենամեծ հարվածը եղավ 2001 թվին, երբ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ա1+» հեռուստաալիքով հայտարարեց. «Ինչքան էլ ցավոտ լինի, եթե այնտեղ բնակիչներ կան (Զանգելանում), եթե ստանում ենք Ղարաբաղի` մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր գրավյալ տարածքները, բացի Լաչինից, պետք է վերադարձվեն (Լաչինը նախկին ադրբեջանական շրջան է Քաշաթաղի կազմում, որտեղով անցնում է Ղարաբաղը Հայաստանի հետ կապող մայրուղին)։ Այս հայտարարությունից հետո Կովսականի § շրջակայքի բնակիչները ընկան շփոթմունքի մեջ. պետությունը մի կողմից իրենցով բնակեցնում է տարածքը, մյուս կողմից` խոսում այն հանձնելու մասին։ «Եթե չեն ուզում բնակեցնել տարածքը, թող ասեն, թողնենք գնանք», ասում է Կովսականի դպրոցի ուսուցիչ, Եր§անից 4 տարի առաջ եկած 30-ամյա Մամիկոն Յավրումյանը, որն այստեղ ամուսնացել ու երեխաներ է ունեցել: «Որ գալիս էի, ասում էին` քո գործը չի, կգնաս, արագ տունը կսարքվի։ Մինչ§ հիմա իմ ձեռով մի սենյակ եմ սարքել, որ կտուր ունենանք», ասում է նա։ Ավերակ տան նեղլիկ սենյակը կառուցել է իր ուժերով § բանվորներին իր գրպանից փող տալով։ Կատարված աշխատանքը իշխանությունները գնահատել են 100 հազար դրամ (175 դոլար), տվել են միայն քսանը։ Ջուլիետայի որդին. Կովսականի երեխաներն ապագա չունեն Երկրորդ սենյակի համար էլ է շինանյութ հավաքել, բայց դժվար թե կառուցի, մտքին հեռանալն է։ Քաղաքում իշխանությունները միայն երեք տուն են կառուցել` քաղաքապետի, փոխքաղաքապետի § հիվանդանոցի գլխավոր բժշկի համար։ Քաշաթաղում վերաբնակների համար տարեկան կառուցվում է 40 տուն, § բոլորն էլ` Բերձորում (Լաչին)։ Մյուս բնակավայրերի վերաբնակիչներն իրենք պետք է իրենց տունը կառուցեն: Իշխանությունները, ըստ աշխատանքի չափի, մինչ§ 250 հազար դրամ (438 դոլար) վճարում են։ Թե ինչու են միայն Բերձորում տուն կառուցում, Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանը չի ասում, սակայն բացատրում է, թե ինչու այլ բնակավայրերում չեն կառուցում. «Մի տուն կառուցելը 3-5 միլիոն դրամ է նստում (5000-9000 դոլար)։ Բյուջեն նույնն է մնացել, շինանյութը թանկանում է, երկնքից փող չի թափվում։ Ուրիշ մեխանիզմ չկա, ով դիմացավ էս պայմաններին, հետագայում տուն էլ կունենա»։ ՈՒսուցիչներին խոստանում են, որ բնակարանով կապահովեն, սակայն շատերը գալիս են ու մնում են դուրսը § սկսում են աշխատանքին զուգահեռ տուն կառուցել։ «Անասնավարկի տեղը մի հորթ բերեցին, չուզեի, էդ էլ չէր լինի, - ասում է Յավրումյանը: - Քաղաքապետը աջակցեց, որ գոնե ուսուցիչները անասուն ստանան։ Ուրիշներին էդ էլ չի հասնում։ Բայց չէի կարողանում պահել: Կովը ծախեցի, ո՞նց պահեի, առավոտից դասի եմ, նախիր էլ չկա»։ Մեկ այլ արտոնություն էր ուսուցիչների աշխատավարձը, որ Հայաստանի համեմատ բարձր էր 30 տոկոսով: Յավրումյանը ստանում է մինչ§ 47 հազար դրամ (82 դոլար)։ Սակայն այդ արտոնությունը վերացավ, քանի որ Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է § հավասարվել այստեղի աշխատավարձին։ Խմելու ջուրը մի քանի կիլոմետրից են բերում, այն էլ կեղտոտ է։ Անցյալ տարի Յավրումյանի երկու տարեկան որդին ջրից դիզենտերիա էր վարակվել։ Հասցրել է Ղափանի հիվանդանոց, որ 50 կիլոմետր հեռու է։ Միակ մխիթարությունը մերձար§ադարձային կլիման է, խուրմայի, նռան, թզի ու այլ մերձար§ադարձային այգիները, որոնցից ստացած բերքը ուսուցիչների հիմնական ապրուստի միջոցն է դառնում։ Սակայն նույնիսկ այդ փոքրիկ մխիթարությունը նրանց համար չարիք է դառնում, քանի որ այգիները ջրում են Ողջի գետի ջրով, որ ապականված է Կապանի լեռնահարստացման կոմբինատի արդյունաբերական թափոններով ու արծաթի գույն ունի։ Կապանում «Թորքի կողմի» (այսպես են անվանում կապանցիները Քաշաթաղը) միրգը չեն առնում, քանի որ «կանցենտրատով» է ջրված։ Կապանի լեռնահարստացման կոմբինատի ինժեներ Արտուշ Ծատրյանը խոստանում է, որ այս տարի թափոններն այլ§ս չեն թափվի Ողջի։ Կտեղադրվեն պոմպեր, § կեղտաջրերը կուղղվեն դեպի թափոնների հատուկ գերեզմանոց։ Այսուհանդերձ, ոչ բոլոր բնակիչներն ունեն ոռոգելու ջուր։ Կովսականի քաղաքապետ Խաչիկ Ադամյանը «Եթե ջուր լինի, վատ չի, ոչ խմելու ունենք, ոչ ջրելու։ 5000 մետր տնամերձ ունենք, ու՞մ ա պետք», ասում է սանիտար ու 5 երեխաների մայր, Մասիսից եկած Ջուլետա Մարգարյանը։ Քաղաքապետը խոստանում է, որ խմելու ջուրը մոտ ժամանակներս կլինի, սակայն դա նրան քիչ է մխիթարում: «Ամուսնուս ես եմ պահում, թե չէ արդեն գնացել էինք։ Էս մի սենյակը չարչարվելով սարքինք, տան փողը չեն տալիս։ Սիրտներս տաք չի, թե չէ էն 2 սենյակն էլ կսարքեինք», ասում է նա։ Զանգելանի մյուս չարիքը օձերն են, որ տաք եղանակին անընդհատ մարդկանց ոտքի տակ են հայտնվում։ Ջուլետան, որ աշխատում է հիվանդանոցում, ասում է, որ տաքերը ընկնեն, օրական մեկ-երկու հոգի օձի խայթոցով կբերեն հիվանդանոց։ Անցյալ տարի երկու հոգի է մահացել օձի խայթոցից։ «Մյուս կողմից էլ օձերն են պատճառը, որ ուզում ենք գնալ, հողի վրա աշխատում ես, մեկ էլ գլուխը հանում ա», ասում է նա։ Իշխանությունների անտարբերությունը հանգեցրել է թալանի վերսկսվելուն։ Բնակիչները ավերակների միջից հանում են մետաղն ու վաճառում դրսից եկած գնորդներին։ Ասում են, որ թալանի կազմակերպիչների տանիքը բարձրաստիճան ղարաբաղյան § հայաստանյան պաշտոնյաներ են։ «4-5 տարի թալան չկար։ Հիմա նորից սկսվել է։ Ինչքան էլ ասենք` վստահեք պետության քաղաքականությանը, մարդիկ բնազդորեն զգում են, թե ինչ է կատարվում, որ էս տարածքը անուշադրության է մատնված, - ասում է Ադամյանը: - Ով ինչքան կարողանում է, էնքան թալանում է` մեկը` տրուբա, մեկը` ռելս, մեկը` արմատուրա»։ Նա փողոցներն ընկած մարդկանց ձեռքից կռան (կվալտ) է հավաքում, իսկ մյուս կողմից մետաղով բեռնված մեքենաները անարգել անցնում են ոստիկանական պահակակետերը։ Վաչիկը չի ների որ§է մեկին, որը կփորձի մետաղ հավաքել իր տարածքում «Հիմա էրկաթի համաճարակ ընկավ, - ասում է թալանով զբաղվող Արմենը: - Կիլոն 50 դրամով (մոտ 8 սենթ) տանում են, 2 շաբաթում մի տոննա հավաքում եմ, 50 հազար դրամ (մոտ 87 դոլար) դզվում ա»: Մետաղի վաճառքը Ապարանից Քաշաթաղ տեղափոխված Վաչիկ Մկրտչյանի եկամտի միակ աղբյուրն է: Որդու հետ նա ապամոնտաժում է դեռ պատերազմի օրերից մնացած զրահամեքենայի մասերը, որպեզի հաջորդը օրը հանձնի գնորդին: Նա ասում է, որ մասնակցել է պատերազմին՝ ավելացնելով. «Հիմա մետաղի հետ եմ կռիվ տալիս»: Վաստակած գումարով նրանք կարող են մի երկու օր յոլա գնալ, մինչ§ մի նոր գնորդ գտնի: Սա նրա «տերիտորիան է», § նա ոչ մեկին թույլ չի տալիս այստեղ մետաղ հավաքել: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.