Lazar Posted April 28, 2004 Report Share Posted April 28, 2004 (edited) Ես վստահ եմ, որ Հայաստանում բնակչության ընդհանուր զարգացվածությունը բարձրացնելու լավագույն ձեւերից են հաշվողական տեխնոլոգիաները: Նաեւ հայերեն ինթերֆեյսով հուսալի համակարգ մեզ հեչ չէր խանգառի: Հիշենք սկսնակների մասին, նրանք այժմ սովորում են 'ԿԱՄՊՈՒՏՐ' ռուսերեն Ուինդուզներով: Հայերեն ինթերֆեյսով միակ փոստը freenet-ն է, ու ես գիտեմ շատ շատերը օգտվում են freenet-ի ծառայություններից ոչ միայն free dial-up-ի պատճառով, այլ հայերեն ինթերֆեյսի շնորհիվ: Որովհետեւ 'Շարադրել' բառը նրանց համար ավելի հասկանալի է, եւ հոգեհարազատ, քան 'Compose'-ը: Նույնիսկ մայրս, որը չգիտի անգլերեն, օգտվում է freenet-ի հայերեն սքինով: Պաբլոյի երկրորդ լինքը որ նայեցի, ամոթից կարմրել էի: Ադրբեջաներեն թարգմանությունները գրեթե պատրաստ են բոլոր ծրագրերի համար, իսկ հայերեն թարգմանությունները չէն էլ սկսված: Ինչ՞ով ենք մենք ավելի պակաս: Ավելի վատ գիտենք մայրենին կամ անգլերե՞նը: Ավելի արհամարհական ենք վերաբերվում այդպիսի հարցերի՞ն: Թե՞ ընդունում ենք միայն ծանոթ, ոչ միշտ լավագույն մայքրոսֆթի համակարգը: ԼԱվ.. ասածս ի՞նչ է: Նույնիսկ եթե Դուք linux կյանքում չեք տեսել, ու չեք էլ ուզում տեսնել, ես գիտեմ բավականին քանակության մարդկանց, որոնց համար Ձեր արած թարգմանությունը շատ անհրաժեշտ է: Եւ այդ մարդկանցից մեկը իմ փոքր քույրն է, որին իր նայրը նոր է համակարգիչ ձեռք բերել, եւ նա անում է իր առաջին քայլերը : Այդ մարդկանցից մեկը իմ ծանոթ տղան է, որը չի հասկանում ոչ անգլերեն, ոչ ռուսերեն, շատ է ուզում համակարգիչ ունենա, եւ ես գիտեմ ինչքան կհեշտանար իրան սովորացնելը, եթե այսպիսի համակարգ գոյություն ունենար : Վերջ: Հուսով եմ, գոնե մեկ մարդ ուշադրություն կդարձնի բառերիս... Պաբլոյին իգնոր չանենք... ինձ թվում է, դա աններելի սխալ կլինի: http://www.mandrakelinux.com/l10n/hy.php3 Edited April 28, 2004 by Lazar Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.