Jump to content

Պատարագիչ .....


Recommended Posts

Պատարագիչ հոգեվորականի զգեստների մասին :hehe:

Խույր.

Խույրը երկփեղկյան եպիսկոպոսական գլխարկ է։ Այն բաղկացած է երկու տափակ մասերից՝ սրածայր վերջավորությամբ, ծայրերին՝ մեկական խաչ։ Գեղեցիկ ոսկեթել ասեղնագործված, մարգարտազարդ, ակնազարդ, յուրաքանչյուր երեսին մեկական պատկերով։ Բարձրությունը մոտ 35-45 սմ է։ Չնայած խույրը հատուկ է եպիսկոպոսներին, սակայն իրենց թեմում կարող են կրել նաև ծայրագույն վարդապետները, եթե թեմակալ առաջնորդ են։

Սաղավարտ.

Քահանան, սաղավարտով գլուխը ծածկելիս, ասում է .«Դի՛ր, Տէ՛ր, սաղաւարտ փրկութեան ի գլուխ իմ՝ զնշան խաչի քո, պատերազմել ընդ զօրութիւնս թշնամւոյն» (Խորհրդատետր)։ Սաղավարտը հատուկ է քահանաներին և վարդապետներին. այն տրվում է ձեռնադրության ժամանակ օրհնությամբ։ Սաղավարտը նշան է փրկության և խաչի, ինչպես նաև հոգևոր զրահ՝ պատերազմելու սատանայի դեմ։ Ներկայիս սաղավարտն արտաքինից գնդաձև է, ներքևի կողմից գլխին դնելու համար ընդարձակ բացվածք ունի, որի շուրջը պսակ է բոլորված և գագաթին՝ գնդաձև պատվանդանի վրա, փոքրիկ խաչ կա, որի կողմնային թևերը չորսն են՝ ամեն կողմից խաչաձև երևալու համար։ Սաղավարտը կերպասից է, ասեղնագործված, մարգարտազարդ, արծաթապատ, զարդարված տերունական պատկերներով (Խաչելություն, Հարություն, Համբարձում, Աստվածածինը մանկան հետ և այլն), երբեմն էլ տասներկու առաքյալների պատկերներով է լինում։ Սաղավարտը կրում են բոլոր վարդապետներն ու քահանաները Պատարագի ժամանակ։ Այն գործածում են նաև մեծ հանդեսների և երբեմն Յուղաբերից Ավետարան կարդալու ժամանակ։ Հնում սաղավարտ էին դնում միայն եպիսկոպոսները. սա այն ժամանակ է դարձել վարդապետների և քահանաների զգեստի մաս, երբ լատին եկեղեցու եպիսկոպոսական խույրը (թագը) ընդունելություն գտավ մեր եպիսկոպոսների շրջանում։ Այն հայ եկեղեցին սկսել է օգտագործել 12-րդ դարի վերջից կամ 13-րդ դարի սկզբներից (հավանաբար Գրիգոր Զ Ապիրատ կաթողիկոսի ժամանակ)։

Սրբիչ (թաշկինակ).

Զգեստավորվելիս պատարագիչն ասում է. «Սրբեա՛, Տէ՛ր, զձեռս իմ յամենայն աղտեղութենէ մեղաց» (Խորհրդատետր)։ Պատարագիչը ձախ կողմից գոտու վրա կախում է սրբիչը՝ Պատարագի ժամանակ ճաշակելուց հետո կամ հարկ եղած դեպքում ձեռքերը սրբելու համար։ Այն մաքուր կտավ է և պահվում է հատուկ տուփում՝ որոշ ժամանակ օգտագործելու համար, բայց ավելի հարմար է մանր կտորներ օգտագործել և յուրաքանչյուր Պատարագից հետո այրել։ Վերը նշված աղոթքը հաստատում է, որ սրբիչի նպատակը մաքրությունն է։

Շապիկ.

Ժամարարը հագնելիս ասում է. «Զգեցո՛, Տէ՛ր, ինձ հանդերձ փրկութեան և պատմուճան ուրախութեան» (Խորհրդատետր)։ Այսպես է կոչվում մարդու իրանը ծածկող եկեղեցական զգեստների սկզբնահանդերձ հագուստը։ Շապիկ հագնում է նաև ժամարարը Պատարագ մատուցելիս։ Այն սպիտակ կտորից է։ Այն նշան է նախկին մաքրության և անապականության։

Փորուրար.

Պատարագիչը փորուրարը հագնելիս ասում է. «Զգեցո՛, Տէ՛ր, պարանոցի իմում զարդարութիւն և սրբեա զսիրտ իմ յամենայն աղտեղութենէ մեղաց» (Խորհրդատետր)։ Փորուրարն առաջացել է սարկավագական ուրարից։ Այն միակտոր է, սարկավագի ուրարից կրկնակի լայն (մոտ 25-30 սմ), ծածկում է կուրծքը և հասնում մինչև ոտքերի ծայրը, վերևից մի փոքր բացվածք ունի, որտեղից հանվում է գլուխը։ Կան այնպիսիք, որոնց վերևի մասի բացվածքն անց է կացվում վզի շուրջը և ետևից կոճկվում կամ էլ ամրակով կապվում է։ Փորուրարը խորհրդանշում է Փրկչի լուծը, որ հնազանդություն է, նվիրում, համբերություն՝ կատարելու առաջադրված պարտականությունները։

Գոտի.

Գոտին կապելիս ժամարարն ասում է. «Շուրջ պատեսցէ կամար հաւատոյ զմէջս սրտի իմոյ և զմատացս և շիջուսցի ի սոցանէ զխորհուրդս աղտեղիս և զօրութիւն շնորհաց Քոց յամենայն ժամ բնակեսցէ ի սոսա» (Խորհրդատետր)։ Գոտի կապելու իշխանությունն սկսվում է քահանայից. հնուց ի վեր գոտին իշխանության նշան է, իշխանություն չունեցողը չի կարող գոտի կապել։ Հանել իշխանավորի գոտին նշանակում է իշխանությունից զրկել նրան։ Այդ սկզբունքով եկեղեցու ստորին պաշտոնյաները, ներառյալ սարկավագը, գոտելույծ են և գոտի չունեն, և քահանային այն տրվում է ձեռնադրող եպիսկոպոսի կողմից օրհնությամբ և աղոթքով։ Գոտին 7-10 սմ լայնություն ունեցող ժապավեն է՝ կարված զգեստի կտորից, մեջտեղում տարբեր մետաղներից պատրաստված, զարդարուն, ակնազարդ ճարմանդով, որն ամրացված է լինում գոտու երկու ծայրերին։ Պատարագիչը, գոտին մեջքից բերելով, առջևում ամրացնում է ճարմանդով։ Այսօր կան շատ գոտիներ, որոնց վրա՝ մեջտեղում, անշարժ ամրացված է ճարմանդը։ Գոտին կապում են ամրակապերով։ Գոտին նշան է հոգևորականի քաջության, արթնության, ողջախոհության։

Հողաթափ.

Հողից ոտքը զերծ պահող կոշիկ։ Երեսը կիսով չափ բաց և առանց կրունկների։ Եկեղեցում օգտագործվող հողաթափերը սովորաբար լինում են կաշվից, թավշից, ասեղնագործված, մարգարտազարդ և այլն։ Երբեմն ժամարարի հողաթափերի ներսից թունավոր օձերի՝ իժի և քարբի պատկերներ են ասեղնագործվում։ Խորհուրդը սաղմոսերգուի հետևյալ խոսքն է. «Ի վերայ իժից և քարբից գնասցես Դու» (Սաղմ. 2։13), իսկ Հիսուս աշակերտներին իշխանություն տվեց՝ կոխ տալու օձերին, կարիճներին և թշնամու ողջ զորությունը (Ղուկ. 10։19)։ Եկեղեցում հողաթափ գործածելն օրենք է, որը տակավին բոլորովին չի խափանվել։ Դա կարելի է հասկանալ երկու իմաստով՝ իբրև պարզություն և իբրև մաքրություն։ Իբրև պարզություն՝ այն անհրաժեշտ է պատարագչին Սեղանի առջև. Պատարագի ընթացքում հողաթափերն էլ է հանում, և այլ կոշիկ հարմար չէ։ Իսկ իբրև մաքրություն՝ երբ մարդիկ մինչև եկեղեցի գալը շրջում են զանազան անմաքուր տեղերում, պատշաճ չէ, որ այդպիսի կոշիկներով բարձրանան Սուրբ Սեղան։ Այսօր Սուրբ Սեղան բարձրացողները՝ դպիրից կաթողիկոս, հողաթափ են հագնում, իսկ Սուրբ Սեղանի համար օգտագործվող հողաթափը չի կարելի հագնել եկեղեցուց դուրս. այն կկորցնի իր իմաստը։

Edited by Шалапунька
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...