Jump to content

Старый и Новый Закон Божьего


Recommended Posts

Только, что прочла вот это. Согласны ли вы или нет. Если не согласны аргуминтируйте. И вообще, хотелось бы узнать ваше мнение о том: в чем же схожость и отличие Старого и Нового Закона.

P.S. А для тех, кто не знает армянского языка - просто ответтьте на вопрос. :)

Հին եվ նոր օրենքների էական նույնության մասին

Աստծո կամոք մարդու բնությունը երկու՝ կենսաբանական-զգացական և հոգևոր-իմանալի բաղադրիչ բնությունների կատարյալ միություն է։ Այս միության ծնունդն է մարդու ոգեղեն-անհատական բնությունը։ Այսպես, համաձայն Գրիգոր Տաթևացու. «Մարդը ողջ աշխարհի կապն ու լրումը եղավ, քանզի նրանից առաջ եղած իմանալի ու զգալի գոյացությունները, որոնք միմյանցից բաժան էին եւ հեռու, Աստված ժողովեց մի էության մեջ` մարդուն կազմելով իմանալի հոգով եւ զգալի մարմնով, որով երեւում է, որ մի է ողջ աշխարհը` մի Արարչի կողմից ստեղծված։ ...Մարմինը խառնվեց հոգու հետ` միջասահման կյանքով դրվելով դրախտի միջասահման վայրում, այսինքն` մահվան ու անմահության միջեւ, որպեսզի անձնիշխան կամքով ինչը որ ընտրի, այն էլ ստանա` կա՛մ մահ, կա՛մ անմահություն...»։ Սույն եռամիասնությունը ակնհայտորեն առկա է նաև Տասնաբանյայում (Աստծո Տասը պատվիրաններում)։ Վերջինս` առանց արմատական տրոհման, իր միության մեջ տարանջատվում է երկու սկզբունքային մասի՝ համապատասխանաբար առնչվելով մարդու կենսաբանական-զգացական (Տասնաբանյայի երկրորդ կեսը) և աննյութական (հոգևոր-իմանալի) բնություններին (Տասնաբանյայի առաջին կեսը)։ Սրանց միությունն իրականանում է երրորդ սկզբունքային մասով միջասահման դերով (Տասնաբայայի հինգերորդ պատվիրանին)։ Այս մասին Եզնիկ Կողբացին այսպես է ասում. «...ուր երկու բան միասին լինեն, մեջտեղը մեկն էլ պիտի լինի, որ սահմանազատի (նրանց)», իսկ Ս. Տաթևացին լրացնում է՝ ասելով. «...գոյության կոչելով եւ միաբանության մեջ պահելով...»։ Այդ անբաժան ու անշփոթ տարանջատումը՝ տնօրինական միասնության մեջ գործառութային առանձնավորությունը (որ Քրիստոսի բնության արտացոլանքն է) գոյություն ունի նաև Քրիստոսի պատվիրած Մեծ Օրենքի մեջ, որը երկու մասից է կազմված։ Նախ.՝ «Սիրի՛ր քո տեր Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը», և ապա՝ երկրորդը սրա պես. «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պէս» (Մատթ. ԻԲ։39)։

Ի տարբերություն հին՝ գրավոր օրենքի (ավելի ստույգ «ենթաօրենսդրական ակտերի», որ հուդայեցիների պարագայում կոչվում էր «Երկրորդ Օրինաց», իսկ մեր օրերում՝ օրենսդրություն), Քրիստոսի պատվիրած այս նոր Մեծ Օրենքները ոչ թե արգելանք ու պատիժ են պարունակում, այլ Սեր, միջմարդկային աստվածաբնույթ մի հարաբերություն, որն իր որակով վեր է գրավոր օրենքի նախատեսածից։ Տասնաբանյայի հետ համեմատած սրանք արդեն այլ, ավելի բարձր հարթություն են ներկայացնում, երբ գործում է մարդու ներաշխարհում առկա ներքին օրենքը։ Ավելի ստույգ, Քրիստոսի երկու Մեծ օրենքները լրացնում և ամբողջացնում են մարդկային կյանքը, փոխհարաբերությունները։ Այսինքն՝ Տասնաբանյան և երկու Մեծ Օրենքները մարդու հոգևոր գիտության (եթե կուզեք՝ գիտակցության) տարբեր մակարդակներին համապատասխանող միևնույն էության դրսևորումներն են։ Սրանում ամփոփված են Հին և Նոր կտակարանները և, թերևս, ակնհայտ են դառնում այդ երկուսի միեղենությունն ու տարբերությունները։

Եթե Տիրոջ պատվերով հին մարդու (որոնք, ինչպես քրիստոնեության առաջին դարում, մեծ մաս են կազմում նաև արդի ժամանակներում) կյանքը կարգավորվում էր վերջինիս վարքի շտկմանն ուղղված արտաքին օրենքով ու հրամաններով՝ պատժելով նրան հանցանքի համար, ապա «Ոսկե օրենքով» Տերը դիմում է ո՛չ թե արտաքին միջոցներին, այլ նո՛ր մարդուն, մարդու ներաշխարհին, նրա խղճին ու հոգուն։ Այսինքն՝ կյանքը կարգավորելու համար ընտրում է մարդու ներքին արժեքային համակարգի արթնացման ու հարստացման ուղին՝ ասելով. «Ամեն ինչ, որ կամենում էք՝ որ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նրանց. որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները» (Մատթ. Է։7)։

Այստեղ առկա են և՛ առ Աստված և՛ առ մարդիկ ուղղված աստվածային պատգամները, քանզի այս «Ոսկե օրենքի» համաձայն վարվելու դեպքում մարդը կատարում է նաև առ Աստված իր պարտականությունը, ըստ այնմ, որ ասում է, թե մի կողմ դիր պատարագդ և նախ գնա եղբորդ հետ հաշտվիր, քանզի եթե եղբորդ սիրեցիր, Աստծո կամքն էլ կատարեցիր։ Բացի այս, մարդկային էության կարգավորման կերպն առաջարկելով՝ դրա իրականացումը թողնում է մարդուն (մարդուն տրված ազատակամության մեջ ծնված չարիքի կողքին Աստված կամենում է մշակել ու զարգացնել բարիքը՝ այդպիսո՛վ արմատախիլ անելու համար չարիքը), և ակնկալում է մարդու մեջ աստվածայինի, այսինքն՝ սիրո տնօրինության շնորհի արթնություն։ Եվ սերը հենց այստե՛ղ է երևում, երբ ո՛չ թե հրամայում կամ պարտադրում է մարդուն՝ որպես ծառայի, այլ հորդորո՛ւմ է բարին կատարել և թողնում է նրա հոժարությանը՝ դիմելով մարդուն որպես ազատի և ակնկալելով կամային ինքուրույնության դրսևորում։ Այսպիսով, Աստված մարդուն վերաբերում է այնպես, ինչպես դրախտում անմեղ Ադամին, ըստ այնմ, որ Ագաթանգեղոսն է ասում. «...եթե զհրեշտակս եւ զմարդիկ յանձնիշխանութեան թողեալ, եւ զիւրաքանչիւր պատուէրս եդեալ ի վերայ, զի իւրաքանչիւր, յօժարութեամբ կամացն՝ լիցին Արարչին հրամանացն հնազանդեալ, վասն որոյ եւ առաւել փառաց արժանի լիցին հասանել»։

Վարդան Ասծատրյան

http://araratian-tem.am/

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...