Jump to content

Անձի " ատյաններ"


Recommended Posts

Guest Guest12568

դեռևս հատուկ հետազոտության առարկա չեն դարձել այն խնդիրները, թե ինչպես է ընկալում ինքն իրեն մարդ, որ կողմերն է կարելի հատկանշել այդ նպատակով, ինչ հարաբերակցության մեջ են սեփական անձի և ուրիշների անձի ընկալումները, ուրիշին ընկալելու դեպքում որ անձնային և վարքագծային ա– ռանծնահսյւոկություններն են մղվում առաջին պլան ու կարևորվում, ինչով են պայմանավորված ուրիշի մասին պատկերացումների կայունությունն ու փոփոխականությունը, երբ և ինչպես են սաղմնավորվում մարդու ինքնագիտակցության և ինքնագնահատականի զարգացման նախադրյալները, ընկալման ընթացքում ինչպիսի դրական և նեգատիվ նորագոյացություններ են ձևավորվում և այդ հոգեբանական նախադրյալները դառնում հոգեկան արտացոլման և ընդհանրապես հետագա աշխարհընկալման համար կարևոր հանգամանքներ:Այս ամենը ես ուզում եմ իմանալ գիտականորեն,մասնագիտորեն,ավելի ստույգ:

Edited by Arm_Lionne
Link to post
Share on other sites

Հեղինե ջան էնքան հարցեր ես տվել , որոնց լիարժեք պատսխան տալու համար ես ստիպված պետք է իմ ունեցած բոլոր հոգեբանության գրքերը տպեմ այստեղ...Այս հարցերի պատասխանները իմանալու համար ժամանակ ու ցանկություն է հարկավոր , ԲՈՒՀ-ի ընտրությունն էլ թողնում եմ քեզ : :p ( մանավանդ , որ նման մտադրություններ ունես) Քո տված հարցերը շաաաատ լուրջ են և դրանց գիտական ու մասնագիտական պատասխաները միայն երկարատև ուսուցման շնորհիվ կստանաս : Տեսնում եմ , վերջապես այդ ցանկությունը հասունացել է քո մոտ :brows:

Link to post
Share on other sites

Անձի " ատյաններ"

Անձի հոգեկան կառուցվածքի մասին Զինգմունդ Ֆրոյդի պատկերացումները բավականին երակարատև ապրեցին: Միայն 20-ական թվականներին, արդեն 70-ամյա տարիքում, նա վերանայեց իր նախկին պատկերացումներից մի քանիսը և առաջադրեց այն համադրույթը , որը հոգևերլուծության կարևորագույն մասերից մեկն է կազմում:

ըստ Ֆրոյդի՝ անձի հոգեկանը կազմված է 3 գլխավոր համակարգերից կամ "ատյաններից"՝ ԱՅՆ-ից, ԵՍ-ից և ԳԵՐ-ԵՍ-ից: Եթե անձը հոգեպես առողջ է, ապա այս երեք ենթահամակարգերը գտնվում են ներդաշնակության մեջ և, միասնաբար գործելով ապահովում են նրա փոխներգործությունը շրջապատի հետ, նրա հիմնական պահանջմունքների բավարարումը: Իսկ եթե անձի այդ ենթահամակարգերի միջև հակասություններ կամ կոնֆլիկտներ կան, ապա անձը չի կարողանում նորմալ կերպով գործել, դառնում է չհարմարված, դժգոհ է լինում ինքն իրենից և աշխհարից, զգալիորեն տուժում է նրա գործունեության արդյունավետությունը:

ԱՅՆ-ը (id) կազմված է բնածին և ժառանգական բնազդային հակումներից, որոնք հաճախ անմիջական բավարարում են պահանջում: Այդպիսի պահանջմունքները բավարարելիս անհատը ղեկավարարվում է հաճույքի սկզբմունքով. ձգտում ազատվել լարվածությունից կամ մեղմացնել այն: Եթե մարդն ունի չբավարարված բնազդային պահանջմունք կամ հակում ( օրինակ՝ սեռական, ագրեսիվ, քաղցի, ծարավի և այլն), ապա նա տառապալից լարվածություն է զգում, իսկ երբ համապատասխան օբյեկտներ գտնելով ՝ վերացնում կամ թուլացնում է այդ լարվածությունը, ապա հաճույք, բավականություն է զգում: Այսպիսով՝ երբ մարդ ղեկավարվում է հաճույքի սկզբմունքով, ապա ամենուրեք ձգտում է հաճույք ստանալ և խուսափել տհաճությունից: ԱՅՆ-ի կազմի մեջ մտնող հակումների բավարարման հիմնական մեխանիզմներից մեկը ռեֆլեքսն է ՝ գրգռիչին տրվող շարժողական կամ արտազատման ժառանգականորեն ծրագրավորված գործողությունը: Սակայն միշտ չէ, որ ԱՅՆ-ի մեջ մտնող պահանջմունքները բավարարում են անմիջականորեն: Երեխաները կյանքի առաջին շրջանում, ըստ էության, ունեն միայն հոգեկան այդ ենթահամակարգը, և մենք տեսնում ենք, որ նրանք ստիպված են սպասել մեծահասակների օգ,ությանը, հետաձգել իրենց բնածին պահանջմունքների բավարարումը, լարվածության և ձգվածության վիճակներ ապրել: Այս ամենը նպաստում է անհատի հոգեկան զարգացմանը, , եթե վնաս չի պատճառում նրա առողջությանը: Անձի հոգեկան զարգացումը տեղի է ունենում շնորհիվ այն իմացական տարրական գործընթացների, որոնք ընթանում են ԱՅՆ-ի համակարգում, և որոնց Ֆրոյդը տվել է "առաջնային գործընթաց" անունը: Դրանք են առարկաների անմիջական ընկալումը և ընկալման հոգեկան պատկերների ստեղծումը, պահանջմունքները բավարարող առակաների պատկերները հիշողության մեջ պահելու և վերարտադրելու գործընթացները : օրինակ՝ քաղցած երեխայի հոգեկանում վերարտադրվում է սննդի որևէ տեսակի մտապատկերում: Նման վերարտադրությունը առաջնային հոգեկան գոծընթաց է: ընդ որում, այդ առաջնային մտապատկերը հաճախ այնքան պայծառ է լինում, որ երեխան ( օրինակ՝ անուրջներում և երազներում) շփոթում է իրական առարկաների հետ: Այդ կերպ նույնպես տեղի է ունենում ցանկությունների բավարարում: օրինակ՝ քաղցած մարդը երազում ուտելիքներ է տեսնում և երևակայութջամբ բավարարում է իր այդ պահանջմունքը:

Արթուն վիճակում ևս առաջնային այդ հոգեկան գործընթացները անհրաժեշտ են ցանկությունը կոնկրետացնելու և նպատակը ճշտելու համար: Այս դեպքում պահանջմունքի բավարարման համար սկսած գոծունեությունը դառնում է նպատակասլաց, այլապես եթե նպատակի մտապատկեր չլիներ, այն կստանար անվերջ փորձերի ու սխալների բնույթ: Սակայն անհատի պահանջմունքների բավարարման և շրջապատող աշխարհում հարմարվելու համար առաջնային հոգեկան գործընթացները բավական չեն, և նրա հոգեկանում զարգանում են " երկրորդային գործընթացներ", որոնք ըստ Ֆրոյդի պատկերացումների, մտնում են ԵՍ-ի համակարգի մեջ:

ԱՅՆ-ը անհատի հոգեկան եռանդի աղբյուրն է , անմիջականորեն կապված է օրգանիզմի ֆիզիոլոգիակա, գործընթացների հետ, նրա եռանդը շարժուն է և մեկ օբյեկտից կարող է տեղափոխվել մյուսի վրա: Ժամանակի ընթացքում ԱՅՆ-ը գրեթե չի փոխվում , քանի որ արտաքին աշխարհի հետ քիչ է առնչվում : ԱՅՆ-ը չի ենթարկվում տրամաբանության ու բանականության օրենքներին, չունի ներքին բարոյականություն, ձգտում է միայն հաճույքի: ԱՅՆ- վրա սակայն որոշ ազդեցություն կարող է գործել ԵՍ-ը: Ֆրոյդը կարծում էր, որ ԱՅՆ-ի մեջ մտնում են ոչ միայն բնազդներ և ռեֆլեկտորային ժառանգական գործողություններ, այլև բնածին պահանջմունքների հետ կապված հոգեկան պատկերներ. բազմաթիվ սերունդների կյանքում կրկին ու կրկին առաջ գալով դրանք կարող էին մտնել ԱՅՆ-ի ժառանգական կառուցվածքի մեջ: ԱՅՆ-ի իսկական հոգեկանն է , նրա հնագույն (արխաիկ) շերտը, որի վրա անհատական զարգացման ընթացքում կառուցվում է անձի ողջ համակարգը: ԱՅՆ-ը մանկական է, պահանջկոտ, իմպուլսով, հաճախ հակասոցիլական և իռացիոնալ: Անձի կյանքի վրա ԱՅՆ-ի և նրանում տեղի ունեցող առաջնային գործընթացների ազդեցությունը հսկայական է, թափանցող և պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: ԱՅՆ-ի բովանդակության և առանձնահատկությունների մասին մենք իմանում ենք մարդկանց իմպուլսական գործողությունները, անուրջներն ու նևրոտիկ ախտանիշներն ուսումնասիրելու ճանապարհով: ԱՅՆ-ում գրեթե չկա մտածողություն, հոգեկանի այդ համակարգը ցանկանում, մտապատկերում ու գործում է:

ԵՍ-ը (Ego) անձի այն համակարգն է, որն իրագործում է նրա փոխներգործությունը արտաքին աշխարհի հետ, հաշվի է առնում այդ աշխարհի օբյեկտիվ առանձնահատկություններն ու միջոցներ է գտնում պահանջների խելամիտ բավարարման համար: Ես -ը հսկում է ինչպես ԱՅՆ-ի, այնպես էլ ԳԵՐ_ԵՍ-ի վրա և արտաքին միջավայրում ներդաշնակ հարմարման է հասնում: Եթե անձի ԵՍ-ը շատ զիճումներ է կատարում ԱՅՆ-ին, ԳԵՐ_ԵՍ-ին կամ արտաքին աշխարհին, ապա առաջանում են աններդաշնակություններ և անհարմարվածություն: ԵՍ-ը ենթարկվում է ըստ Ֆրոյդի, "իրականության սկզբունքին", հաշվի է առնում ինչպես արտաքին աշխարհի իրական առանձնահատկությունները, այնպես էլ իր սեփական անձի հնարավորությունները: Եթե որևէ պահանջմունքի բավարարման համար անհարժեշտ օբյեկտ չկա , ապա նա հետաձգում է այդ պահանջմունքի բավարարումը, մինչև անհրաժեշտ հնարավորություններ ստեղծվեն: Դա չի նշանակում, որ անձը հրաժարվել է հաճույքի սկզբունքից, բայց նա գիտակցում է, որ հաճույք ստանալու համար պետք է որոշ տհաճություններ կրել, համբերել, հաշվի առնել իրերի վիճակը: Իրականության սկզբունքին հետևելիս մարդիկ օգտագործում են հոգեկան մի շարք երևույթներ, որոնց Ֆրոյդը տալիս է " երկրորդային գործընթացներ" անունը: Դրանք ծագում են ԱՅՆ-ի առաջնային գործընթացներից ավելի ուշ, թեև դրանց հիման վրա: Խոսքը մտածողության մասին է, որի օգնությամբ անհատը որոնում, գտնում կամ ստեղծում է իր պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ օբյեկտներ: Մտածողության միջոցով ստեղծելով այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ պլաններ՝ անձը դրանք իրականության միջոցով փորձարկամն է ենթարկում: Այսպես փորձարկվում են նորանոր պլաններ, մինչև որ անձը հասնում է իր առջև դրված խնդրի ցանկալի լուծմանը:

շարունակելի

Link to post
Share on other sites

Եթե անձի երկրորդային գործընթացները բավականաչափ զարգացած են, ապա նա այլևս իրականությունն ու երևակայությունը չի շփոթում, ինչպես դա տեղի է ունենում առաջնային հոգեկան գործընթացներում, օբյեկտի մտապատկերն ու օբյեկտը նույնը չի համարում: Իրականության սկզբմունքի ազդեցության տակ մեծապես զարգանում են անձի ընկալումները, հիշողությունը, մտածողությունը ու գործելու հմտություները, ընկալումները դառնում են նուրբ ու ընտրողական: ԵՍ-ը, այսպիսով, ներառում է մի շարք գործընթացներ, որոնք անձին թույլ են տալիս արդյունավետ հարաբերությունների մեջ մտնել արտաքին աշխարհի հետ: Երկրորդային գործընթացներից է նաև երևակայությունը, որն անուրջներ է ծնում, բայց ԵՍ-ի մակարդակում այս պատկերավոր գործընթացներն ունեն այն առավելությունը, որ անձը չի շփոթում իրականության հետ, թեև անուրջները ենթարկվում են հաճույքի սկզբունքին և անձին ժամանակավորապես հեռացնում են հոգսաշատ ու տհաճ իրականությունից: Այդ նշանակում է, որ անուրջները՝ ցերեկային այդ երազները, հոգեբանական պաշտպանության ֆունկցիա են կատարում: ԵՍ-ի և նրա երկրորդային գործընթացների վերաբերյալ Ֆրոյդն ու իր հետևորդները պնդում են նաև, որ դրանք անհատի բնական աճի արդյունք են, այսինքն՝ ունեն ժառանգական նախադրյալներ, որոնք բացահայտվում են շփումների, սովորելու, կենսափորձի կուտակման ազդեցության տակ:

ԳԵՐ_ԵՍ-ը ( Super-ego) անձի երրորդ կարևորագույն ատյանն է՝ նրա բարոյականությունը, իդեալները, կատարելության ձգտելու նպատակները: Երեխան ոչ միայն պետք է հաշվի առնի հաճույքի սկզբունքն ու արտաքին իրականությունը, այլև իր ծնողների պահանջներն ու հեղինակությունը: Վերջիններիս ազդեցության տակ ԵՍ-ից ծագում ու զարգանում է մի նոր ենթահամակարգ՝ ԳԵՐ_ԵՍ-ը, որը հիմնականում կազմված է ծնողների և այլ հեղինակավոր անձանց ներքնայացված բարոյական պահանջներից: ԳԵՐ_ԵՍ-ի ձևավորումը նպաստում է նաև ծնողներից ունեցած երկարատև կախվածությունը:

ըստ Ֆրոյդի՝ ԳԵՐ_ԵՍ-ը կազմված է ԵՍ-ի իդեալից և խղճից: ԵՍ-ի իդեալը կազմված է ծնողների պատկերացումներից այն մասին, թե բարոյական տեսակետից ինչն է լավ ու ընդունելի: Երեխայի հոգեկանում հատկապես ամուր են բարոյական վարքի այն ձևերն ու բարոյական այն պատկերացումները, որոնց համար ծնողները նրանց խրախուսել են: Խիղճը ընդհակառակը, կապված է այն ամենի հետ, ինչը ծնողները պարսավանքի արժանի ու անբարոյական են համարել: Խիղճը ձևավորվում է պատժների ազդեցության տակ: Վատ են համարվում վարքի այն ձևերը , որոնց կատարման համար ծնողները երեխային պատժել են: Հասկանալի է, որ Ես-ի իդեալն ու խիղճը անձի բարոյականության երկու կողմերն են:

Խրախույսներն ու պատիժները, որոնց օգնությամբ ծնողները վերահսկում են երեխայի ԳԵՐ_ԵՍ-ի ձևավորումը, լինում են ֆիզիկական ու հոգեբանական: Ֆիզիկական խրախույսներն այն օբյեկտներն են ( սնունդ, հագուստ,, խաղալիքներ, մայր և հայր և այլն) , որոնք ցանկալի են երեխայի համար: Ֆիզիկական պատիժները երեխայի մարմնի վրա տհաճ ներգործություններ են ունենում: Դրանց թվին է պատկանում նաև ցանկալի առարկաներից զրկելը: Հոգեբանական խրախույսները արտահայտիչ շարժումների և խոսքի միջոցով արտահայտված հավանության տարբեր տեսակներ են: Դրանք սիրո ու համակրանքի արտահայտություններ են: Սիրուց զրկելը նույնպես հոգեբանական պատիժ է: Ֆիզիկական պատիժը նույնպես սիրուց զրկելու նշան է և որպես այդպիսին էլ ընկալվում է պատժվողի կողմից: ԳԵՐ_ԵՍ-ը անձի վարքի վրա արդյունավետ ազդեցություն գործելու համար պետք է համապատասխան ուժ ունենա և նույնպես օգտվի պատժից ու խրախույսից՝ իր պահանջների կատարմանը հասնելու համար: ԳԵՐ_ԵՍ-ի այդ պատիժներն ու խրախույսները կիրառում են ԵՍ-ի նկատմամբ, որը պատասխանատու է համարվում գործողությունների նախապատրաստման ու կատարման համար: ընդ որում, անձը իր ԵՍ-ին պատժում կամ խրախուսում է ոչ միայն գործողություններ կատարելու, այլ որոշակի մտքեր ու մտադրություններ ունենալու համար: ըստ ԳԵՐ_ԵՍ-ի ՝ միտքը նաև գործ է, այստեղ սուբյեկտիվն ու օբյեկտիվը քիչ են զանազանվում, և այս տեսակետից ԳԵՐ_ԵՍ-ը նման է ԱՅՆ-ին: Ահա թե ինչու նույնիսկ ազնիվ ու բարոյական կյանքով ապրող մարդը կարող է խղճի խայթ ու ներքին բարոյական կոնֆլիկտներ ապրել: Վատ մտքերի համար նույնպես ԳԵՐ_ԵՍ-ը պաիժներ է նախատեսում: Ի՞նչ խրախույսներ կարող է կիրառել ԳԵՐ_ԵՍ-ը անձի նկատմամբ: Դրանցից են պահանջների որոշ թուլացումը, լավ սնունդն ու հանգիստը, սեռական հաճույքները և այլն: Պատիժները՝ նյութական և բարոյական կորուստներ, կյանքի սուղ պայմաններ ստեղծում: Անձը, ինքն իրեն վատ արարքի համար պատժելով, կարող է հիվանդանալ, նյութական կորուստներ ունենալ, անհաջողություններ կրել: Ինքն իրեն պատժելը, ըստ Ֆրոյդի՝ , հաճախ տեղի է ունենում անգիտակցորեն, անձն իր արջև նման նպտակ չի դնում, բայց դեպքերի ընթացքը հանգեցնում է դրան: օրինակ՝ մի երիտասարդ տղամարդ մի աղջկա կուսությունից զրկելուց կարճ ժամանակ անց ավտովթարի է ենթարկվում, և Ֆրոյդը կարծում է, որ դա ինքն իրեն պատժելու երևույթ է:

ԳԵՐ_ԵՍ-ի կողմից ԵՍ-ի նկատմամբ կիրառվող հոգբանական խրախույսի և պատժի հիմնական ձևերից են հպարտությունը և, ընդհակառակը, մեղավորության ու թերարժեքության զգացումները: Եթե անձը բարոյապես ճիշտ , պատշաճ է վարվում, կամ իր համոզմամբ, ճիշտ մտքեր է ունենում, ապա հպարտություն է ապրում, հակառակ դեպքում՝ ամոթ զգում ( որինակ՝ երբ գայթակղվում ու հակաբարոյական արարքներ է կատարում): Հպարտության իմաստը սերն է սեփական անձի նկտմամբ, իսկ մեղավորությունը՝ սեփական անձի նկատմամբ ուղղված ատելությունը: Հպարտությունը ու մեղավորությունը, ըստ Ֆրոյդի՝ ծնողների սիրո և մերժման ներկայացուցիչներն են անձի ներաշխարհում: Բայց ծնողները իրենց հերթին , բարոյական իրենց պատկերացումները ստացել են իրենց ծնողներից և հասարակությունից, այդ պատճառով էլ ԳԵՐ_ԵՍ-ը հասարակության և նրա ավանդույթների արդյունք է:Ահա թե ինչու Ֆրոյդն ու իր հետևորդներից շատերը կարծում են , որ երեխայի ԳԵՐ_ԵՍ-ի ոչ այնքան ծնողների վարքի, որքան նրանց ԳԵՐ_ԵՍ-ի արտացոլումն է նրա հոգեկանում: ծնողը կարող է ասել մի բան, բայց վարվել այլ կերպ, սակայն երեխայի ԳԵՐ_ԵՍ-ի ձևավորման վրա ազդում է նրա ասածը, որն ամրապնդվում է որոշակի պատիժներով, սպառնալիքներով ու խրախույսներով: ծնողի խոսքում դրսևորվում է ԳԵՐ_ԵՍ-ի բովանդանկությունը, որը և հանգեցնում է երեխայի բարոյական պատկերացումների ձևավորմանը: Նույնանման ազդեցություն են գործում նաև երեխայի համար հեղինակավոր այլ անձիք՝ ուսուցիչներ, ղեկավարներ և այլն: Սակայն այդ հեղինակությունների հանդեպ երեխայի վարքը առաջին հերթին պայմանավորված է նրանով, թե նա ինչ է սովորել ծնողներից, և ինչպիսին է վերաբերմունքը այդ կարևորագույն, հեղինակավոր անձանց նկատմամբ:

ԳԵՐ_ԵՍ-ը առաջին հերթին հսկողության տակ է պահում անձի այն ցանկությունները, մղումներն ու վարքի ձևերը, որոնք վտանգավոր են հասրակաության համար: Դրանք, Ֆրոյդի կարծիքով, առաջին հերթին սեռական և ագրեսիվ ցանկություններն են: օրինակ՝ անհնազանդ, խռովարար և սեռական հետաքրքրություններ ունեցող երեխան վատն է համարվում: Անբարոյական է հաարվում այն մեծահասակը , որը խախտում է բարոյականության կանոնները, դավաճանում է կնոջը և կապերի մեջ է մտնում այլ կանանց հետ, մարդկային հարաբերություններում ագրեսիվ է: Պատժվելով նման արաքների համար՝ ԳԵՐ_ԵՍ-ը դառնում է անձի այն ներքին զսպանակը կամ արգելակը , որը ստիպում է դառնալ հասարակության բարոյական և օրինապահ անդամ: ԳԵՐ_ԵՍ-ը սոցիալական արդյունք է և մշակույթային ավանդույթների կրողը:

Պետք է նկատի ունենալ, որ օգտագործելով ԱՅՆ, ԵՍ և ԳԵՐ_ԵՍ հասկացությունները՝ Զ. Ֆրոյդը նկատի չուներ, թե իբր անձի մեջ կան երեք առանձին ու խստորեն սահմանազատված էություններ: Մինչև վերջերս Զ. Ֆրոյդի հայացքները միտումնավոր այդպես պարզեցրած ու աղավաղված էին ներկայացնում նրա գռեհիկ քննադատները: Մինչդեռ Ֆրոյդն ու նրա հետևորդները բազմիցս ընդգծել են, որ դրանք պայմանական անուններ են, հոգեկանի այդ ոլորտների միջև խիստ սահմաններ չկան, որ դրանք անցնում են մեկը մյուսի մեջ, սերտորեն համգործակցում են և այլն: Կա անձ ամբողջական հոգեկան աշխարհ իր տարբեր փոխներգործող գործընթացներով, մեխանիզմներով ու բովանդակություններով, որոնք ունենալով տարբեր բնույթ ու ծագման տարբեր աղբյուրներ , պետք է հարաբերականորեն սահմանազատվեն: Այդպեսին է հոգեկանի տարբեր " ատյանների" առանձնացման հիմքը: ԱՅՆ-ը ժառանգական է , Ես-ը ծագում է ԱՅՆ-ից , իսկ ԳԵՐ_ԵՍ-ը՝ ԵՍ-ից և այդ ենթահամակարգերը անձի ողջ կյանքի ընթացքում շարունակում են փոխներգործել ինչպես միմիյանց, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Սակայն դրանց միջև հարաբերությունները ոչ միշտ են ներդաշնակ, առաջանում են բազմաթիվ ներքին կոնֆլիկտներ, որոնց վրա հոգևերլուծողները մեծ ուշադրություն են դարձնում:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ալ ջան,եթե ԵՍ ը հսկում է մյուս 2 տեսակների վրա,այսինք կարել±ի է արդեն վստահ ասել,որ մարդ իր էությամբ առաջինը էգոիստ է:Այսի±նքն ամեն հարցնում սկզբունքորեն գործում է եսասիրությունը:

Link to post
Share on other sites

Ո՝չ:

ԵՍ-ի վերահսկումը ԱՅՆ-ի և ԳԵՐ_ԵՍ-ի նկատմամբ էգոիստություն չի նշանակում : Այդ հսկումով է ապահովում արտաքին միջավայրում ներդաշնակ հարմարմանը հասնելը :

Իսկ թե ամեն հարցում եսասիրությունն է սկզբմունքորեն գործում ..... հմմմ ... :hm: ես կարծում եմ , այո´: Անգամ երբ մենք ինչ-որ զոհողությունների ենք գնում , մեր անձը դժվարությունների, զրկանքների ենք ենթարկում հանուն մեկի ,( ծնող, սիրած անձնավորություն , հայրենիք, երեխա ..և այլն) դա նույնպես եսասիրության դրսևորում է : Չէ որ դրանից մեր ես-ը բարոյական բավարարվածություն է ստանում արդյունքին հասնելուց հետո : Իհարկե եսասիրության տարբեր աստիճաններ ու դրսևորումներ կան :

Գուցե մի քիչ փիլիսոփայական պատասխան էր , բայց երևի հասկացար միտքս : :)

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Գուցե մի քիչ փիլիսոփայական պատասխան էր , բայց երևի հասկացար միտքս : :)

aha,,es henc aytpes em mtacum,,,amen inch elnum e esasirutyunic..uxaki da vorpes hogebanoren ei uzum lsel..

ev gites inch em karcum vor egoistnery mec mardaser en :)

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...