Jump to content

ԵՍ ԵՎ ՆԱ


Recommended Posts

Ե Ս

Ես սիրում Էի նրան:

Կրկնե՞մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի֊մի Հայտնություններ են նորաբողբոջ սիրող սրտերի համար։ Ամեն անգամ, որ նայում Էի նրա զարմանալի պայծառ աչքերին, որոնց մեջ կարծես արևն Էր վառվում, ամեն անգամ, որ լսում Էի նրա կենսաթրթիռ ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քլքչում, ամեն անգամ, որ առնում Էի նրան գիրկս ու ականջիս մոտ լսում նրա կուսական կրծքի հևքը, այտերիս վրա զգում Էի նրա թավիշ մազերի Էլեկտրականացնող շփումը,– ինձ տիրում Էր այնպիսի այնպիսի մի խենթ զգացում, որի՛ ազդեցության տակ պատրաստ էի գործել և՛ ամե-նամեծ առաքինությունը, և՛ ամենամեծ ոճիրը— միսյն թե նա հրա-մայեր:

Սիրում Էր նա ,ինձ նույնպես,— այդ ես հիմա չգիտեմ, բայց այն ժամանակ լիովին հավատում Էի, որ չի կեղծում, երբ հավատացնում Էր, թե սիրում Է և երդվում Էր, թե մահն անգամ չի կարող անջատել մեզ իրարից։

Այն ժամանակ վերջին կուրսի ուսանող Էի և շուտով պիտի ավար-տեի իրավագիտական ֆակուլտետը։ Վստահ երիտասարդական թարմ ուժերիս և մանավանդ հասարակական լայն գործունեության բուռն տենչանքիս վրա՝ լցված Էի փառավոր ապագայի վառ հույսերով։ Ոգևորված աչդ ապագայով և խրախուսված երջանիկ սիրով, բուռն եռանդով առանց հանգիստ առնելու, պատրաստում Էի ավարտական դի-սերտացիաս, որը ապագա մեծությանս ու փառքիս հաստատուն հիմնաքարը պիտի հանդիսանար։

Բայց...

Օ՜հ, այդ «բայց»՝–ը…

Այժմ Էի երբ ամեն ինչ կորած Է, ամեն ինչ խորտակված վերջ նականապես ու անդարձ, այժմ Էլ, երբ հիշում եմ այդ մոմենտները, քիչ Է մնում ճչամ հոգեկան կարևեր մի ցավից֊ այն աստիճան ա(դ մոմենտներր դեռևս չեն կորցրել ինձ համար իրենց սրությունը:

Սակայն շարունակեմ պատմությունս:

Մի անգաւմ, երբ հեռու հյուսիսու՛մ՝ ուսանողական մենակյաց սեն-յակումս, փակված, դիսերտացիայիս վերջին գլուխներն Էի գրում, մի նամակ ստացա, որի մեջ ապշեցուցիչ անողոք անկեղծությամբ գրում Էր նա, որ իր սիրո նախկին հավաստիացումներն ընդունեմ իբրև ցա-վալի թյուրիմացություն և աշխատեմ մոռանալ իրեն, որովհետև ինքը ուրիշի կին Է լինելու շուտով։ «Գիտեմ, այս բանը շատ Էլ հաճելի չպի-տի լինի քեզ համար, բայց ի՞նչ արած, աշխարհիս մեջ ամեե բան պա֊ տահում Է և ա՛մեն բան կարող Է պատահել»— այսպիսի հեգնական ասեմ, թե՞ դիվական անխիղճ խոսքերով Էր վերջացնում իր նա՛մակը։

Սկզբում կարևորություն չտվի այդ նամակին, կարծում Էի, թե մի կատակ Է այդ, որով չարաճճին ուզում Է զվարճալի մի խաղ խաղալ ինձ հետ կամ փորձել իմ սերր։ Բայց հետագայում որքան եղավ նախ զարմաքնս, հետո զայրույթս և, ի վերջո, հուսահատությունս, երբ իրար հետևից գրած նամակներիըս և հեռագրերիցս և ո՛չ մեկի պատասխանը չստացա։ Ու երբ այս խենթացնող լռությունից հետո, կատարյալ հու-սահատության մեջ, ինչ անելիքս չգիտեի, անսպասելի կերպով ստացա մի լակոնական հեռագիր— «Ամուսնացա»։ Մի բառ միայն և ուրիշ ոչինչ։ Այս հեռագիրը տվել էր, երևի, նրա համար, որ այլևս չձանձ֊րացնեմ իրեն նոր նամակներով ու հեռագրերով։

Սկզբում այդ հեռագիրն ինձ այնքան էլ չազդեց, որովհետև արգեն նախապատրաստված էի, բայց հետո նկատեցի, որ ինչ-որ քարացում, հոգեկան ապատիա է եկել վրաս։ Իսկ երբեմն էլ մանավանդ գիշեր-ները, երբ քնել չէի կարողանում և ուղեղս գործում էր հիվանդագին հուզման մեջ, ինձ թվում էր, թե խելագարվում եմ։ Առաջ, երբ բնավ չէի կասկածում նրա սիրոււն և լիովին հավատացած էի, որ նա իմս է և իմս է լինելու, իմս անբաժան ու հավիտյան, ինձ թվում էր, թե այնպես ուժգին չէի սիրում նրան, ինչպես այժմ, երբ նա դավաճանել էր ինձ, և ես արդեն կորցրել էի նրան առմիշտ ու անդարձ։ Այդպես է լինում, սիրույդ առարկան կրկնակի սիրելի է թվում նրան կորցնելուց հետո:

Այլևս չէի հասկանում, թե ինչ է պատահում ինձ, այնպիսի մի դատարկություն էի սգում շուրջս ու ներսս, որ կարծես ուղեղս հանել էին գանգիցս ու ինձ նետել մի անապատ՝ թափառելու սոսկալի մի ամայության մեջ, աննպատակ ու անղեկ, առանց ձգտումների, առանց իդեալների, առանց փրկության որևէ հույսի: Մի բան միայն զգում էի շատ պարզ ու շատ որոշակի, դա վրեժի թույնն էր, որ կաթիլ առ կաթիլ կուտակվում էր սրտիս մեջ և սպառնում պա յթելու այն աղջկա գլխին, որ այնքան անխղճորեն անարգել՝ էր ոչ միայն ի՛մ ամենանվիրական զգացումները, այլև ինձ իբրև մարդու, և սպառ– սպուռ ջախջախել բո֊լոր հույսերս, իմ ամբողջ ապագան։ Քանի նա չէր դավաճանել ինձ, ես մի արծիվ էի հոգով ու մտքով բարձունքներում սավառնող, այժմ դարձել էի թևերը կտրած ողորմելի լի ճնճղուկ՝ գետնի վրա ցատկոտող։

Կարո՞ղ էի ես այդ ներել նրան։ Ու վճռեցի անողոք լինել դեպի նա նույնքան, որքան անողոքի եղավ նա դեպի ինձ։

«Ես չկամ, թող ինձ հետ նա էլ չինի»,— ասացի ես ու մի օր վեր կացա, թողի համալսարանն էլ, դիսերտացիան էլ, ամեն բան և եկա վճիռս իրագործելու։ Բայց այստեղ ինձ այնպիսի մի հուսահատություն էր սպասում, որի մասին բնավ չէի մտածել.– դավաճան աղջիկը մեկ-նել էր արտասահման իր, ինչպես իմացա, շատ հարուստ ամուսնու հետ։

Հուսալքումր նորից եկավ տիրեց ինձ նոր թափով և այնքան ուժեղ, որքան վրեժի զգացում ս մնացել էր անհագուրդ՛։ Այն գիտակցությունը, որ ես կատարելապես զինաթափ եմ եղած, պարզապես խելագարեցնում էր ինձ։ Ու եղավ մի րոպե, որ քիչ մնաց ձեռք բարձրացնեի ինքս ինձ վրա՝ հոգեկան անտանեյի տառապանքներիս միանգամից վերջ տալու համար։ Քայց հետո մտածեցի, որ այդ արդեն չափազանց փոքրոգություն կլիներ և, բացի այդ, հույս ունեի, որ վաղ թե ուշ կհանդիպեմ նրան, ինձ հասցրած անարգանքի փոխանցումը տալու։

Հոգեկան այղ դրությանը նորից հաջորդեց ծայր աստիճան ան-տարբերություն ու անզգայություն դեպի ամեն ինչ։ ՈՒժեղ ցնցումներ էին պետք՝ ինձ այդ անտարբերությունից ու անզգայությունից հանելու համար, և այդ ցնցումները ես ուրիշ բանի մեջ չգտա, բայց եթե միայն ծախու կանանց և գիշերները լուսացնող ընկերներիս շրջանում։ Կյանքի ճահիճը կամաց-կամաց ծծում էր ինձ ե ես չէի նկատում այդ: Ու, երբ նկատեցի, շատ ուշ էր. ես կորած մարդ էի արդեն։

Երբեմնի իրավագիտության վերջին կուրսի ուսանող, փառավոր ապագայի հույսերով լեցուն, հասարակա391;

77;ն լայն գործունեության երազանքներով թևավորված,— այժմ դարձել էի դատարանների կող-մանոցների կեղտոտ սեղանների վրա զանազան խնդրագրեր ու կլյաուզներ գրող, զանազան մութ գործեր պաշտպանող, միշտ արբած և միշտ քնատ մի աբլակատ՝ այդ զզվելի տիպի բոլոր բացասական հատկանիշ-ներով։ Եվ իմ ամբողջ տրագեդիան այն էր, որ ես լիովին զգում ու գիտակցում էի այդ սոսկալի անկումը, բայց ելնել այդ տիղմից անզոր էի. ճահիճն արդեն ինձ շատ էր ծծել իր խորքը։ Եվ մի անգամ, որ խաչ էի քաշել ինձ վրա, հարություն առնելու այլևս անկարող էի զգում ինձ։ Մի անգամ,— այդ մեր հարաբերությունների խզման հինգերորդ տարում էր,— փողոցում բոլորովին պատահական կերպով, երես առ երես հանդիպեցի նրան՝ իմ սիրո նախկին առարկային: Այդ հանդիպումն այնքան անսպասելի էր ինձ համար, որ կարծես կածակնահար գամ-վեցի տեղնուտեղը նրա առջև և ապշությունից ծափ զարկեցի ակա-մա։ Ըստ երևույթին, նա սաստիկ վախեցավ այդ անակնկալից և, ինչ-պես նկատեցի, սկզբում բնավ չճանաչեզ ինձ: Եվ չէր էլ կարող ճանա-չել որովհետև իր ճանաչած նախկին միշտ լավ հագնված լայնաթիկունք ու լայնակուրծք, 24—25 տարեկան գեղեցիկ ուսանողի տեղ այժմ տես-նում էր իր առջև կեղտից պլպլացող հնամաշ վերարկուով, մաղակալած երեսով, պրոֆեսիոնալ արբեցողի կարմիր քթով, կուրծքր ներս րնկած սապատավորի մի մարդ, որի բերանից էժանագին գինու, ծխախոտի և սխտորի հոտ էր փչում։ Իսկ նա ամենևին չէր փոխվել կամ ավելի ճիշտր, փոխվել էր դեպի այնքան լավր, որ ոչ մի գեղագետ նկարիչ չէր կարող նրա մեջ որևէ փուտ գտնել. նախկին մի քիչ նիհար , չարաճճի աղջիկը դարձել էր բարձրահասակ, փարթամ մի կին, որի մոտով անկարելի էր անցնել առանց ետ նայելու։ Իսկ հագո՜ւստր: Ես, երևի, երբեք չէի կարող այդքան շքեղորեն հագցնել նրան ս զարդարել նրա ականջներր, կուրծքն ու մատներր շողակներով ու մարգարիտներով, որքան էլ որ արդարանային փառավոր ապագայի վրա մի ժամանակ ունեցած հույսերս։ Ամեն բանից երևում էր, որ ընկել էր մի մարդու ձեռք, որը ոչինչ չէր խնայում նրա համար։

Ապշությանս հետ միասին ինձ տ ի րեց ակամա մի վարանում պատկառանք նրա այդ հաղթական շքեղության առջև։ Մի րոպե աշխատեցի հոգուս խորքում պրպտել վրեժի այն զգացումը, որ մ՛ի ժամանակ լափում էր ինձ և որի ազդեցության տակ այնքան հպարտ, այնքան անխոցելի ու արդարացի էի զգում ինձ, ու ոչինչ չգտա, հոգիս միանգամայն ամայացել էր։

Ու, երբ շփոթված և կակազելով, ներողություն հայցող ձայնով փորձեցի հիշեցնել նրան, թե ով եմ ես, նա սկզբում կարծես թե զար-մացավ, շփոթվեց, հետո հանկարծ թողեց ինձ առանց մի խոսք անգամ արտասանելու, կառք նստեց և հեռացավ, ըստ երևույթին վախեցած, որ ես կարող եմ հետապնդել իրեն։

Այդ օրը ես անցկացրի գինետանը, որտեղից ինձ դուրս բերին թևերիցս բռնած։

Այնուհետև, այս հանդիպումից հետո, այն սակավ ժամերին, երբ

խմած չէի լինում և կարողանում էի քիչ թե շատ խորանալ մտքերիս

մեև, ինձ շատ էր մտատանջում այն հանգամանքը, թե ի՞նչ էր բուն

պատճառը, որ ես այս աստիճան ընկել էի։ Իսկապես, որ խո չէր կա-

րելի այդ պատճառը դժբախտ սերը համարել,— մի բան, որ շատ-շատ

կարող էր միայն ժամանակավորապես ընկճել, բայց ոչ առմիշտ կործանել մարդու։ Դա անհեթեթություն կլիներ։

Բուն պատճառը պետք է որ ուրիշ տեղ լիներ: Ու սկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճանությունից դուրս, որոնել իմ էության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այղ աստիճան ընկնեի, եթե անկմանս սաղմերը չկրեի ինքս իմ մեջ։ Բայց որո՞նք էին այդ սաղմերը, որտեղի ց էին ընկել իմ ՛մեջ, ի՞նչ էր նրանց արմատը,— այս ուղղությամբ կատարած պրպտումներս դեռ երկար ժամանակ մտատանջում էին ինձ առանց որևէ եզրակացության հանգելու, մինչև որ, վերջապես, միանգամայն պատահական կերպով գտա բուն արմատը մի պատմվածքի ընթերցումից հետո, որը հանկարծ լուսավորեց իմ մինչ այդ մութ ներքին աշխարհը։

Այդ պատմվածքն իտալական մի սիրավեպ էր «Վրեժ» վերնագրով։

Այստեղ բառացի թարգմանությամբ առաջ եմ բերում այդ սիրա-վեպը, որի վերնագիրը, սակայն, դնում եմ «Նա»՝ պատմվածքի հերոսին ինձ հակադրելու համար։

ՆԱ

1

Վենեցիայում, դոժերի, ջրանցքների և գեղարվեստների աչդ հրա ՛շակերտ քաղաքում, մի հին ազնվական րնտ անիքի մեջ ապրում էր այդ ընաանիքի միակ զավակը՝ գեղեցիկ Ջուլիետան։ Այնքան էր գեղեցիկ նա, որ թվում էր, թե հողեղեն չէ, այլ մի հավերժահարս, որ դուրս է եկել ծովի փրփուրներից։ Աչքերը կապույտ էին, ինչպես Իտալիայի ջինջ երկինքը, հայացքը զվարթ ո՝ւ անհուն, ինչպես Ադրիատիկի հորիզոնները։ Ոսկեգույն ծամերը սքանչելի գանգուրներով պսակում էին նրա փոքրիկ, սիրունիկ գլուխը։ Երբ ...........

Sharunakeli...

Shutov Hayeren.Hayastan.com-i ejerin

:flower:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...