Jump to content

Սիփան Շիրազ


Recommended Posts

Հայուհու թագադրում

Եկ, սիրելիս, որպես ոսկե արշալույսը այս աշնան

Եվ թող լցվի քո աչքերով սեր փնտրող պողոտան...

Խանդութ խանումն հիմա չկա, բայց դու` նրա թոռնուհին, -

Քեզ է սիրով նա կտակել իր ճոխ սիրո խունկը հին,

Քեզ է տվել արծաթաթել ապարոշն իր Նավզիկեն,

Քոնն են բոլոր սերեը վառ` անուշ Նիրվան ու Նիկեն,

Քոնն են այս հոծ վարդերը բոց, ահա պռված են քո դեմ, -

Բայց դու իմ այս տխուր աշնան արտասվալի դիադեմ...

Ինչու՞ այսքան տխուր ես դու, օ՜, հրաշուրթ իմ կարոտ.

Գուցե արքադ մոլորվե՞լ է ուրիշ գրկում կրակոտ...

Ախ չէ, ես եմ արքան գրկիդ, իմ սիրո թագ հայուհի.

Այս աշունն եմ ահա բերել, որպես ձոն քո արքայի...

ՈՒ չգիտեմ` ի՞նչ նվիրեմ, ո՞ր տերևը ոսկեհատ,

Որ հեռանա աշնան այգուց տխրությունը քո վհատ.

Եկ իմ անգին, անիրական թագադրման այս ժամին`

Նվեր կտամ ոսկեշղարշ տերևները քեզ դեղին.

Զի անցողիկ պիտի լինեն ապարանջան ու գոհար`

Քեզ ի՞նչ հույզեր կտան կյանքում ոսկե հուլունք, ոսկե քար.

Սա է, ահա, քո սիրավառ կրծքի զարթոնքը միակ -

Աշնան այգին ոսկեշղթա ու անձրևը ոսկեակ:

Թույլ տուր այժմ քո ասպետին, - առնեմ գետնից մի տերև

ՈՒ սիրալիր, սիրով անմեղ կրծքիդ դնեմ ոսկեթև,

Թագադրեմ քեզ աշնան վառ տերևներով ոսկեման, -

Էլ ի՞նչ ունեմ այս աշխարհում` բացի ցնորքն այս աշնան...

Եվ անցյալի ձյունենժույգ ասպետի պես տխրադեմ

Փարվեմ կրծքիդ, որպես աշնան ոտքերն ընկած դիադեմ,

Թագադրեմ աշնան ոսկով, - թող նախանձեն քեզ բոլոր

Թագուհիներն ու թող հիշեն այս նվիրումն ամեն օր.

Ամեն աշնան փռվելուն պես թող քեզ հիշեն, իմ անգին,

ՈՒ հավատան, որ էլ չունի ոսկե քարը` ոսկու գին...

Բայց չէ. քո վառ սերն էլ անցավ երազիս պես այս աշնան.

ՈՒ լաց եղանք երկու որբեր` ես ու սիրո պողոտան:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...