Իմ կարծիքով, շատ կարևոր խնդիր է լեզվամտածողության հարցը. Հայ երեխան պետք է ձևավորի հայ լեզվամտածողություն: Դա կլինի միայն հայկական կրթություն ստանալու դեպքում: Ես ընկերներ ունեմ, որոնք սովորել են Երևանի լավագույն ռուսական դպրոցներում, շատ հայրենասեր են, խոսում են հայերեն (չնայած որ նախընտրում են ռուսերենը)... բայց նրանց լեզվամտածողությունը ռուսերեն է: Սփյուռքում էլ է նույն պրոբլեմը: Եթե նույնիսկ ծագումով հայ երեխաները հաճախում են հայկական դասընթացների, նրանց լեզվամտածողությունը կազմավորվում է տեղական լեզվով:
Ընթանրացում. օտար լեզուները շատ կարևոր են և դրանց ուսուցմանը պետք է զարկ տրվի... բայց ոչ հայերերնի հաշվին: