-
Posts
1,117 -
Joined
-
Last visited
Content Type
Calendar
Profiles
Forums
Gallery
Everything posted by Artgeo
-
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՒ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Այսպես էր իր ելույթը վերնագրել ՀՀ Առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով խոսքի սկզբից եւեթ հարկ համարեց զգուշացնել, որ տալու է զուտ քաղաքական գնահատականներ՝ հիմնված բացառապես պաշտոնական վիճակագրության եւ մամուլում հրապարակված տվյալների վրա.՚Այդ գնահատականները, հետեւաբար, իրավական ուժ չունեն եւ ամենեւին չեն սասանում ստորեւ հիշատակվելիք անձանց անմեղության կանխավարկածը։ Քանի դեռ չկան եւ չեն լինի դատական կարգով ընդունված վճիռներ՝ նրանք նույնքան անմեղ են, որքան այս հրապարակում կանգնածներից յուրաքանչյուրըՙ,- ասաց Տեր Պետրոսյանը եւ բացատրեց քոչարյանական վարչախմբի կամ ռեժիմի էությունը. ՚Իմ ելույթում Հայաստանի ներկա իշխանությունը ես բնութագրել էի հետեւյալ խոսքերով. ՚Վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ քրեական աշխարհի կանոններով։ Այսինքն՝ լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի նմանատիպ ռեժիմների շարքըՙ։ Դասական պետականագիտության տերմինոլոգիայում այդպիսի իշխանությունը կոչվում է ՚կլեպտոկրատիաՙ, բառացի՝ ՚գողապետությունՙ։ Սակայն ես կնախընտրեի ՚ավազակապետությունՙ բառը, որն ավելի ճշգրիտ է արտահայտում հասկացության բովանդակությունը, քանի որ գողությունը անհատական հանցագործություն է, իսկ ավազակությունը՝ խմբային։ Ո՞րն է, արդ, իշխանության ավազակապետական համակարգի գոյության իմաստը եւ հետապնդած նպատակը։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովում՝ սեփական ժողովրդի անխնա հարստահարման եւ կեղեքման գնով։ Այդ ամենը ցինիկաբար քողարկվում է հայրենասիրության, պետական շահի, Ցեղասպանության ճանաչման, Արցախի անկախության վերամբարձ կարգախոսներով։ Այնինչ, միանգամայն ակնհայտ է, որ հայրենիքը նրանց համար ընդամենը նվաճված տարածք է, կամ առավելագույնն՝ օբյեկտ, պետական շահ կոչեցյալը՝ ստորագույն անձնական շահախնդրություն, իսկ Ցեղասպանության ճանաչումն ու Արցախի ազատագրումը՝ էժան մանրադրամ իրենց հակաօրինական ծրագրերի իրականացման գործում։ Նրանց ճարտասանության աստիճանն ուղիղ համեմատական է իրենց հափշտակած հարստության ծավալին։ Որքան շատ են խոսում հայրենասիրությունից, պետական շահից ու ժողովրդի բարօրությունից, այնքան շատ են կորզում նույն այդ ժողովրդի գրպանիցՙ,- գործող վարչախմբի էությունն է բացատրում Լեւոն Տեր-Պետրոսյանը։ ՚Ավազակապետական համակարգի կառուցվածքն ու հանգուցային օղակները Հայաստանի ներկա իշխանական համակարգը կառուցված է մոնոլիտ բուրգի սկզբունքով եւ հստակ սահմանված նվիրապետական-հիերարխիկ աստիճանակարգով։ Բուրգի գագաթը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Երկրորդ տեղն զբաղեցնում է վարչապետ, ոչ հեռավոր անցյալում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Երրորդ տեղին հավակնում են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։ Այնուհետեւ գալիս են նախարարների, փոխնախարարների, մարզպետների մեծագույն մասը, ինչպես նաեւ որոշ տխրահռչակ քաղաքապետեր ու թաղապետեր։ Հանցավոր այս համակարգի գործունեությունն ապահովվում է մի քանի հանգուցային օղակների շնորհիվ։ Առաջին. Նախագահի աշխատակազմի ղեկավարը, որի ազդեցությունը հատկապես մեծ էր Արմեն Դարբինյանի եւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանում, երբ փաստորեն Ալեքսան Հարությունյանն ու Արմեն Գեւորգյանն էին լուծում կադրային հարցերը, սահմանում առքուվաճառքի պայմանները, տնօրինում արտոնությունների շնորհումը, ապահովում ձեւական աճուրդների ու տենդերների անցկացումը։ Այսինքն, նրանք օժտված էին իրենց իրավասություներից դուրս գտնվող այնպիսի ֆունկցիաներով, որոնք կորզված էին կառավարության օրինական լիազորությունների շրջանակից։ Երկրորդ հանգուցային օղակը Արմեն Ավետիսյանի գլխավորած Մաքսային վարչությունն է, որի ֆունկցիան մաքսային վերահսկողության իրականացումից ու օրինական մաքսավճարների գանձումից վերածվել է համապետական մասշտաբի մաքսանենգության ֆունկցիայի։ Մաքսային վարչությունն է մոնոպոլիաների ձեւավորման, ներմուծվող ու արտահանվող ապրանքների քվոտաների բաշխման, գործարարներին անհավասար պայմանների մեջ դնելու, անցանկալի տնտեսական մրցակիցներին ասպարեզից դուրս մղելու եւ սնանկության հասցնելու մեքենան։ Թեւ ոչ նույն չափով, նշված նպատակներին ծառայում է նաեւ հարկային տեսչությունը, որի գործունեությունից տուժում են հատկապես մանր ու միջին մեծության ընկերություններն ու անհատ ձեռներեցները, քանի որ խոշոր հարկատուներն իրենց մուծումների մեծագույն մասը կատարելով բոլորովին այլ տեղ, ըստ էության, դուրս են այդ ծառայության իրավասությունների սահմաններից։ Երրորդ կարեւորագույն օղակը՝ դատախազության համակարգը, որ ղեկավարում է Աղվան Հովսեփյանը, ապահովում է ավազակապետական ռեժիմի իրավական անվտանգությունն ու անպատժելիությունը, քողարկում եւ պարտակում նրա բոլոր օրինախախտումներն ու հանցագործությունները, շինծու քրեական հետապնդումներով ահաբեկում եւ լռեցնում վարչախմբի հակառակորդներին ու ընդդիմախոսներին։ Ռեժիմի կենսագործունեությունն ապահովող չորրորդ հանգուցային օղակի դերում հանդես է գալիս Կենտրոնական բանկը, որի վարած ֆինանսական քաղաքականությունը, մասնավորապես՝ դրամի արժեւորման կասկածելի գործընթացը, կործանում է երկրի առանց այդ էլ խղճուկ արդյունաբերությունը, էապես սահմանափակում տեղական ապրանքների արտահանման հնարավորությունները եւ մսխում արտասահմանյան տրանսֆերների ռեալ արժեքի ավելի քան 40 տոկոսը, որը մտնում է ներկրող մոնոպոլիստների եւ նրանց հովանավորող պետական պաշտոնյաների գրպանը։ Բացի այդ, Կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկային համակարգն իրականացնում է ռեժիմի ֆինանսական հոսքերը եւ հանցավոր ճանապարհով ձեռքբերված հսկայական գումարների օրինականացման գործը։ Եւ վերջապես, հինգերորդ հանգուցային օղակը՝ հանրային հեռուստատեսությունը, Ալեքսան Հարությունյանի գլխավորությամբ, ապահովում է հանցավոր վարչախմբի պրոպագանդիստական պաշտպանությունն ու ջանասիրաբար իրականացնում նրա ընդդիմախոսների ու քաղաքական հակառակորդների վարկաբեկման ստորագույն գործը։ Այդ հարցում նրանից հետ չեն մնում նաեւ պետության ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ գտնվող մի քանի այլ հեռուստաալիքներ եւ տպագիր մամուլի օրգաններ։
-
Ապաժողովրդավար ալիք Այն, որ Հ1-ը հանրային հեռուստաընկերություն է և պիտի ծառայի ժողովրդին զուտ ֆիկտիվ երևույթ է կրում։ Իրականում այս ալիքը վերջին 10 տարվա ընթացքում ծառայում է Սերժ-Քոչարյան կլանին։ Վերջին մի շաբաթը ավելի քան վառ կերպով ապացուցեց այս ալիքի ապաժողովրդավարական լինելը։ Ամբողջ շաբաթվա ընթացքում որևէ խոսք չեղավ այսօր Երևանի կենտրոնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից անցկացվող հանրահավաքի մասին։ Ես «լևոնական» չեմ, սակայն ամբողջ շաբաթ Հ1-ով միայն Լևոնի ու ՀՀՇ-ի վրա տեղացող լկտի ու ատելությամբ լցված սյուժեները վրդովեցրին նույնիսկ ինձ։ Ես հասկանում եմ, որ Սերժ-Քոչարյանը վախեցած են ու անելու են ամենը, իրենց դիրքը պահելու համար, սակայն Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է հասարկության բոլոր խավերին տալ եթեր, նամանավանդ, որ առաջին նախագահը ամենակարևոր դեմքերից մեկն է շարունակում մնալ։ Դատեք ինքներդ Կարող եք համեմատել թեկուզ դաշնակցական երկիր մեդիայի հետ Այս հանրահավաքի մասին, որտեղ հավաքվել էր ավելի քան 30 000 մարդ, չխոսվեց նաև այսօր։ Հակայկական ալիք Տարիներ շարունակ այս ալիքը քարոզում է ռաբիզությունը, տգիտությունը։ Թեկուզ հենց էս պահին «2 աստղ» ծրագիրը կարող եք նայել։ Այս ալիքը խոչընդոտում է Հայաստանի և աշխարհի հայության հարաբերություններին մեծացնելով անդունդը նրանց միջև։ Հակամարդկային ալիք Տարիներ շարունակ այս ալիքը քարոզել է ատելություն վրացիների, թուրքերի, եվրոպացիների հանդեպ։ Միասին ոչ ասենք կեղծիքին ու ստերին։ Հայերս միասին պայքարենք մթի ու խավարի դեմ։ Կառուցենք մեր վաղվա ապագան ճշմարտության վրա։ Չլինենք հիմար ու երջանիկ։ Նայենք խնդիրներին բաց աչքերով։ Ո՛չ Հ1-ին։
-
Հույժ գաղտնի հեռագիր ՀՀ հույժ գաղտնի նախագահին Ոչ վսեմաշուք, ոչ վսեմափայլ, ոչ մեծարգո... պարզ ու հասարակ, հասկանալի ասենք` պարոն նախագահ. Դիմակավորված իշխանավորները նորություն չէ, որ կրկնադիմակավորվում են` հենց իրենք պատռելով իրենց դիմակները: Քո պատրաստած ստորաքարշները, եվրոպական ու միջազգային չափանիշի հանցագործները հայոց երկրի հետ հավասար ավերում են հայոց հոգիները, բզկտում մարդկային երազանքները, իրագործում հայրենալքության ծրագիրը: Հոկտեմբերի 23-ի դեպքերը ցույց տվեցին, որ Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել ամբողջ Հայաստանով մեկ` մարզ առ մարզ, գյուղ առ գյուղ: Դուք (ձեր ոհմակով հանդերձ) կարող եք հպարտանալ, որ պատրաստ եք ձեր տերերին զեկուցել` կատարված է հրամանը` ծնկի է բերվել հայ ժողովուրդը, երկրի տերը մնում է խուժանը: Այո, կարող եք հպարտանալ, որ մարտունակ բանակ ունեք` ժողովրդաջարդ կարող եք կազմակերպել ամենուր` ապավինելով կլանային ուժերին: Ճիշտ է` հարստահարության ցնծագին ձեր տարիներին անտարբեր-ամորձատյալ դարձրիք ժողովրդին, բայց, հավատացեք, չի մեռել ժողովրդի ոգին, էստեղ-էնտեղ բոցկլտում են ազատության ազնիվ հրդեհները: Մարել չի լինի: Ի՞նչ եմ խնդրում Հայաստանը ավերողից. անեծքի տակ մի մտեք: Կատարեք մի քայլ, որ ժողովուրդը չհավատա աչքի տեսածին, ականջով լսածին, որ զարմանա` սա մի՞թե մեզ եսիր դարձրած, մեր տանը մեզ օտար դարձրած Ռոբերտ Քոչարյանն է: Պիտի որ լսած լինեք Հովհաննես Թումանյանի անունը: Նա հարյուր տարի առաջ, կասեի` ամբողջ կյանքում, սպիտակ դրոշ պարզեց, խաղաղության, բարիդրացիության դրոշ, հիշեցրեց նաեւ` մենք նույնպես կարող ենք օրորոց արնոտել: Ես այսօր իսկ սպիտակ դրոշ եմ պարզում: Թե չէ խայտառակ կլինենք ինչպես մեր պատմության, էնպես էլ սերունդների (թեկուզ աշխարհացան) առջեւ: Էս տարիների ընթացքում թշնամիներին շատ ես ուրախացրել, վերջին ուրախությունից զրկիր նրանց: Մտիր ժողովրդի մեջ, 26-ի հանրահավաքին ինքդ նույնպես մասնակցիր ոչ որպես դիտորդ: Հավատում եմ, որ ամլացած, հայազուրկ դարձած ձեր դրածոների ձեռքով, մանավանդ աքացիներից ոչ մի հայի, մանավանդ հայ կնոջ քթից մի պուտ արյուն չի կաթելու: Եւ հենց դրանով դուք կգնաք դեպի նախագահական սպասված վախճանին ընդառաջ` ձեր դիզած-կլանած ինչքով: Հ.Գ. Գրածիս համար խնդրում եմ դավ չնյութեք խմբագրի դեմ: Ստիպել եմ, որ տպագրի: Հրաչյա Մաթեւոսյան ՀՀ քաղաքացի http://www.zhamanak.com/
-
Հոկտեմբերի 26-ին` ժամը 17.00-ին, Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք: Հանրահավաքում ելույթ են ունենալու «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքը խոստանում է դառնալ Երրորդ հանրապետության պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը:
-
ԸՆԴՈՒՆՎԵՑ Րոպեներ առաջ խորհրդարանում 79 կողմ, 16 դեմ եւ 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեցին՚Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինՙ եւ ՚Պետական տուրքի մասինՙ օրենքների փոփոխությունները: Դեմ էին քվեարկել ՕԵԿ եւ ՚ժառանգությունՙ խմբակցությունների պատգամավորները, Վիկտոր Դալլաքյանը, Խաչատուր Սուքիասյանը, Մարտուն Գրիգորյանը: Ձեռնպահ էր քվեարկել Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությամբ կարգելվի ՚Ազատությունՙ ռադիոկայանի հեռարձակումը հանրային ռադիոյով, իսկ մասնավոր ռադիոկայաններով հեռարձակվելու դեպքում ՚Ազատությունըՙ ամեն մի հեռարձակման համար պետք է վճարի 70000 դրամ: http://a1plus.am/amu/?page=issue&iid=50829
-
Հարգելի Հայաստան.կոմ-ի մասնակիցներ, արդեն երկար ժամանակ է ինչ այսպիսի երևույթին ուշադրություն չեմ դարձնում, սակայն այսօր չդիմացա և պիտի ասեմ, այն ինչ կգրեմ ներքևում։ Հուսով եմ մինչև վերջ կկարդաք։ Ստացվեց այնպես, որ սովորում եմ Վրաստանի՝ իմ երկրի սահմաններից դուրս։ Այն պարզ պատճառով,որ կարոտում եմ իմ հայրենի թաղը, ընկերներին, հարազատներին ու նույնիսկ հարևաններին, տարին մի քանի անգամ գնում եմ Վրաստան։ 2-3 ամսից ավել չեմ դիմանում։ Ցավոք, գնում եմ մի քանի օրով, սակայն... գոնե մի քանի օրով... Ես Վրաստանի, ազգությամբ հայ, քաղաքացի եմ։ Իմ երկրի Վրաստանի և պապական երկրի Հայաստանի պատրիոտ եմ։ Սիրում եմ իմ երկու հայրենիքն էլ։ Իհարկե հարազատ հողն ու ջուրը ավելի է ձգում, բայց երկու երկրների լավ լինելու համար, կգնամ ամեն ինչի։ Ցանկացած մարդու դեմ դուրս կգամ, այս երկրների համար։ Պատրաստ եմ դուրս գալ հայ և վրացի տխմարների դեմ, որոնք իրենց նման տխմարների պատճառով վիրավորում ու քֆրտում են ամբողջ ազգին, արտահայտում են ազգային անհանդուրժողականություն։ Այսպիսի օրինակներ քաղաքականության բաժնում շատ են։ Երեկվանից Forum.ge-ում սկսել եմ նոր շարժում, որը մտադիր եմ ամբողջ ինտերնետում տարածել։ Բոլոր նորմալ մտածելակերպ ունեցող մարդկանց կոչ եմ անում միասին պայքարել տխմարության դեմ։ Տխմարությունը ազգություն չունի։ P.S. Ֆորումի ադմինիստրացիային կոչ եմ անում հետևել ֆորումի կանոնադրության իրականացմանը։ Նաև կոչ եմ անում, փոխել 3.3.3 կետի վերջին արտահայտությունը "армянского народа" - "любого народа".
-
Ктонибудь знает что обозначает этот © знак?
-
Поздравляю всех с этим истинным праздником нации. желаю мира, благополучия и взоимопонимания. Помните всегда, Армения это не правительство и не оппозиция. Это родина всех Армян. Это наш дом!
-
Поддержи Грузию! Стремлению Грузии занять достойное место в цивилизованном мире и её интеграции в евро-атлантические структуры Россия противопоставила политику, грубо нарушающую нормы международного права: оккупацию грузинских территорий (Цхинвальский регион и Абхазети) - начиная с 1990-1993 годов и продолжающуюся и по сей день, а в последнее время энергетическую и экономическую блокаду. За взрывами в начале 2006 года газопроводов и линии электропередач, связывающих Россию и Грузию, последовал запрет на ввоз в Россию произведенных в Грузии вин, минеральных вод, цитрусов и других продуктов сельского хозяйства. Парадоксально, но запрещенные Кремлем под предлогом борьбы с некачественной и фальсифицированной продукцией грузинские продукты и сегодня получают награды высшей пробы в самой России. Запрет грузинской продукции носит явно политический характер, что подтверждается постановлением, принятым российским парламентом и заявлениями отдельных российских политиков. Подпиши петицию!