-
Posts
1,117 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Artgeo
-
http://a1plus.am/file/vid/4999.wmv 30 000 ից ավել մարդ Ոչ միայն չի ձախողվել, այլ ավելի քան հաջողվել է: Չնայած իշխանությունների բոլոր խոչընդոտներին:
-
Ապաժողովրդավար ալիք Այն, որ Հ1-ը հանրային հեռուստաընկերություն է և պիտի ծառայի ժողովրդին զուտ ֆիկտիվ երևույթ է կրում։ Իրականում այս ալիքը վերջին 10 տարվա ընթացքում ծառայում է Սերժ-Քոչարյան կլանին։ Վերջին մի շաբաթը ավելի քան վառ կերպով ապացուցեց այս ալիքի ապաժողովրդավարական լինելը։ Ամբողջ շաբաթվա ընթացքում որևէ խոսք չեղավ այսօր Երևանի կենտրոնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից անցկացվող հանրահավաքի մասին։ Ես «լևոնական» չեմ, սակայն ամբողջ շաբաթ Հ1-ով միայն Լևոնի ու ՀՀՇ-ի վրա տեղացող լկտի ու ատելությամբ լցված սյուժեները վրդովեցրին նույնիսկ ինձ։ Ես հասկանում եմ, որ Սերժ-Քոչարյանը վախեցած են ու անելու են ամենը, իրենց դիրքը պահելու համար, սակայն Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է հասարկության բոլոր խավերին տալ եթեր, նամանավանդ, որ առաջին նախագահը ամենակարևոր դեմքերից մեկն է շարունակում մնալ։ Դատեք ինքներդ Կարող եք համեմատել թեկուզ դաշնակցական երկիր մեդիայի հետ Այս հանրահավաքի մասին, որտեղ հավաքվել էր ավելի քան 30 000 մարդ, չխոսվեց նաև այսօր։ Հակայկական ալիք Տարիներ շարունակ այս ալիքը քարոզում է ռաբիզությունը, տգիտությունը։ Թեկուզ հենց էս պահին «2 աստղ» ծրագիրը կարող եք նայել։ Այս ալիքը խոչընդոտում է Հայաստանի և աշխարհի հայության հարաբերություններին մեծացնելով անդունդը նրանց միջև։ Հակամարդկային ալիք Տարիներ շարունակ այս ալիքը քարոզել է ատելություն վրացիների, թուրքերի, եվրոպացիների հանդեպ։ Միասին ոչ ասենք կեղծիքին ու ստերին։ Հայերս միասին պայքարենք մթի ու խավարի դեմ։ Կառուցենք մեր վաղվա ապագան ճշմարտության վրա։ Չլինենք հիմար ու երջանիկ։ Նայենք խնդիրներին բաց աչքերով։ Ո՛չ Հ1-ին։
-
Не ЛТП, а китайская мудрость.
-
Սկսվեց ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ [12:26] 26 Հոկտեմբերի, 2007 ԱԱԾ աշխատակիցների սպառնալիքներից հետո` վանաձորցի հինգ վարորդներ հրաժարվել են ուղեւորվել Երեւան: Այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցներն այցելել են միկրոավտոբուսների այն վարորդներին, որոնք նախօրեին համաձայնվել էին մարդկանց տեղափոխել Երեւան՝ մասնակցելու ժամը 17:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: ՚Առավոտյան բոլոր վարորդները մի մարդու պես հրաժարվեցին: Մենք տեղյակ ենք, որ յուրաքանչյուր վարորդի մոտ մի մարդ է գնացել: Նրանց նկարագրություններով, այդ մադրիկ եղել են ազգային անվտանգության աշխատակիցներ: Նրանք սպառնացել, զգուշացրել են վարորդներին, որ Երեւան գնալու պատվերը կատարելու դեպքում, իրենց համար շատ վատ կլինի: Վարորդներին նույնիսկ ասել են, որ գիտեն նրանք ում հետ են պայմանավորվել.,- ՚Ա1+ՙ-ին ասաց Լոռու մարզի ՀՀՇ խորհրդի նախագահ Աշոտ Մանուկյանը: Մեքենաները հանրահավաքի մասնակցել ցանկացող վանաձորցիներին պետք է տեղափոխեին ժամը 13-14-ի սահմաններում: ՚Մարդկանց թիվն այնքան շատ էր, որ նույնիսկ մտածում էինք մի քանի միկրոավտոբուս եւս ավելացնեինք,-ասաց պարոն Մանուկյանը,- Հիմա ինչքան հնարավոր է, ինչ միջոցներով էլ լինի պետք է գանք՝ անձնական մեքենաներով դա լինի, թե ոնց: Միգուցե մինչ այդ վարորդներից մեկը համարձակվի՝ այդ սպառնալիքներից չվախենալով: Ինչ էլ լինի մի բան հաստատ է՝ պիտի գանք, ճիշտ է ոչ այդքան մեծ քանակությամբ, բայց մի որոշ մասն անպայման կգաՙ: Նշենք, որ այսօր հանրահավաքին ելույթ են ունենալու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ ՚Հանրապետությունՙ կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: http://a1plus.am/
-
Հույժ գաղտնի հեռագիր ՀՀ հույժ գաղտնի նախագահին Ոչ վսեմաշուք, ոչ վսեմափայլ, ոչ մեծարգո... պարզ ու հասարակ, հասկանալի ասենք` պարոն նախագահ. Դիմակավորված իշխանավորները նորություն չէ, որ կրկնադիմակավորվում են` հենց իրենք պատռելով իրենց դիմակները: Քո պատրաստած ստորաքարշները, եվրոպական ու միջազգային չափանիշի հանցագործները հայոց երկրի հետ հավասար ավերում են հայոց հոգիները, բզկտում մարդկային երազանքները, իրագործում հայրենալքության ծրագիրը: Հոկտեմբերի 23-ի դեպքերը ցույց տվեցին, որ Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել ամբողջ Հայաստանով մեկ` մարզ առ մարզ, գյուղ առ գյուղ: Դուք (ձեր ոհմակով հանդերձ) կարող եք հպարտանալ, որ պատրաստ եք ձեր տերերին զեկուցել` կատարված է հրամանը` ծնկի է բերվել հայ ժողովուրդը, երկրի տերը մնում է խուժանը: Այո, կարող եք հպարտանալ, որ մարտունակ բանակ ունեք` ժողովրդաջարդ կարող եք կազմակերպել ամենուր` ապավինելով կլանային ուժերին: Ճիշտ է` հարստահարության ցնծագին ձեր տարիներին անտարբեր-ամորձատյալ դարձրիք ժողովրդին, բայց, հավատացեք, չի մեռել ժողովրդի ոգին, էստեղ-էնտեղ բոցկլտում են ազատության ազնիվ հրդեհները: Մարել չի լինի: Ի՞նչ եմ խնդրում Հայաստանը ավերողից. անեծքի տակ մի մտեք: Կատարեք մի քայլ, որ ժողովուրդը չհավատա աչքի տեսածին, ականջով լսածին, որ զարմանա` սա մի՞թե մեզ եսիր դարձրած, մեր տանը մեզ օտար դարձրած Ռոբերտ Քոչարյանն է: Պիտի որ լսած լինեք Հովհաննես Թումանյանի անունը: Նա հարյուր տարի առաջ, կասեի` ամբողջ կյանքում, սպիտակ դրոշ պարզեց, խաղաղության, բարիդրացիության դրոշ, հիշեցրեց նաեւ` մենք նույնպես կարող ենք օրորոց արնոտել: Ես այսօր իսկ սպիտակ դրոշ եմ պարզում: Թե չէ խայտառակ կլինենք ինչպես մեր պատմության, էնպես էլ սերունդների (թեկուզ աշխարհացան) առջեւ: Էս տարիների ընթացքում թշնամիներին շատ ես ուրախացրել, վերջին ուրախությունից զրկիր նրանց: Մտիր ժողովրդի մեջ, 26-ի հանրահավաքին ինքդ նույնպես մասնակցիր ոչ որպես դիտորդ: Հավատում եմ, որ ամլացած, հայազուրկ դարձած ձեր դրածոների ձեռքով, մանավանդ աքացիներից ոչ մի հայի, մանավանդ հայ կնոջ քթից մի պուտ արյուն չի կաթելու: Եւ հենց դրանով դուք կգնաք դեպի նախագահական սպասված վախճանին ընդառաջ` ձեր դիզած-կլանած ինչքով: Հ.Գ. Գրածիս համար խնդրում եմ դավ չնյութեք խմբագրի դեմ: Ստիպել եմ, որ տպագրի: Հրաչյա Մաթեւոսյան ՀՀ քաղաքացի http://www.zhamanak.com/
-
Հայլուր նայեցի՞ք Զարմանում եմ, էս ալիքը հեչ չի զարգանում։ նորից վրդովված Տաթևիկ Բաղդասարյանը, նույն Տաթևիկ Նալբանդյանը ոստիկանների հետ միասին պնդում էին, որ լրագրողները ծեծել ու հայհոյել են խեղճ ու կրակ ոստիկաններին :lol: :lol: Նկատեմ նաև, որ հոկտեմբերի 26-ի մասին մի ծպտուն չկար։ Վախը դաժան զգացմունք ա Հ.Գ. Հովիկ Աբրահամյանը հիշատակվեց, որպես «վարչապետի պաշտոնակատար»։ Սերժը հրաժարական ա տվե՞լ։
-
Բոլորն են այդպիսի, բայց Հ1-ը հատկապես։ Միակ լավ ալիքը Ա1+-ն էր, էն էլ Քոչարյանը փակեց, ստիպված միայն ինտերնետում են աշխատում։
-
Նշեմ, որ այս ամենի մասին Հ1-ը լռում է։
-
Հոկտեմբերի 26-ին` ժամը 17.00-ին, Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք: Հանրահավաքում ելույթ են ունենալու «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքը խոստանում է դառնալ Երրորդ հանրապետության պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը:
-
Միասնական ժողովրդի առաջին հաղթանակը Ազատությունը չի փակվի: Այս մեկը հաղթանակների սկիզբն է միայն: Շնորհավորում եմ բոլորիս:
-
НЕ ПОПИРАЙТЕ КОНСТИТУЦИЮ [03:37] 02 Июля, 2007 [ http://www.a1plus.am/ru/?page=issue&iid=50885 ] Сегодня утром в 10:30 на площади «Свободы» представители ряда общественных организаций инициировали акцию протеста в защиту радиостанции «Свобода». Участники акции с площади «Свободы» двинулись по направлению к зданию НС, где сегодня состоится второе чтение законопроектов, подвергающих опасности дальнейшее вещание радиостанции «Свобода».
-
Հասկանո՞ւմ ես, որ ամեն մի այդպիսի թողարկումը 70 000 կարժենա։
-
Ազատություն ռադիոկայանի լուրերը կարող եք լսել http://www.rferl.org/listen/ondemand/bd/ar/ar-default.asp հասցեով:
-
ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ Երկուշաբթի, հուլիսի 2-ին, առավոտյան 10:30, ՚Ազատությանՙ հրապարակում, մի շարք հասարակական կազմակերպություններ կազմակերպում են բողոքի ակցիա, ի պաշտպանություն ՚Ազատությունՙ ռադիոկայանի: Կազմակերպիչները դիմում են բոլորին` անհատներին, հ/կ-ներին, բոլոր նրանց ում համար թանկ է խոսքի ազատությունը, միանալու , մասնակցելու բողոքի ակցիային:Կազմակերպիչները կարեւորում են յուրաքանչյուրի մասնակցությունը: Եվ այսպես. երկուշաբթի, ժամը 10:30, ՚Ազատությանՙ հրապարակ: [15:28] 30 Հունիսի, 2007 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=50870 ]
-
Такая тема уже есть http://forum.hayastan.com/index.php?showtopic=33652
-
ԸՆԴՈՒՆՎԵՑ Րոպեներ առաջ խորհրդարանում 79 կողմ, 16 դեմ եւ 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեցին՚Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինՙ եւ ՚Պետական տուրքի մասինՙ օրենքների փոփոխությունները: Դեմ էին քվեարկել ՕԵԿ եւ ՚ժառանգությունՙ խմբակցությունների պատգամավորները, Վիկտոր Դալլաքյանը, Խաչատուր Սուքիասյանը, Մարտուն Գրիգորյանը: Ձեռնպահ էր քվեարկել Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությամբ կարգելվի ՚Ազատությունՙ ռադիոկայանի հեռարձակումը հանրային ռադիոյով, իսկ մասնավոր ռադիոկայաններով հեռարձակվելու դեպքում ՚Ազատությունըՙ ամեն մի հեռարձակման համար պետք է վճարի 70000 դրամ: http://a1plus.am/amu/?page=issue&iid=50829
-
А вдруг земля станет плоской? А вдруг... Я впервом посте чётко дал понять, что вы имеете право изменить мою подпись, но хотя бы предупредить об этом надо было. Я просто хотел узнать, кто и на каких оснаваниях сделал это. Узнав, я вежливо сказал "спасибо". Так же, я осознаю, что каждый человек ответственен за свою подпись. И со всей ответственостью заявляю, что проверял каждый день. Тем более, что я считаю себя патриотом и не допустил бы там радикальных ссылок. Однако это "сразу" в моём случае, почему то раз в год. Миг джан, я сам на ногих форумах был и администратором и модератором, знаю я всё это. Меня просто интересовало, кто и почему отредактировал мою подпись. Всего лишь. Но я не люблю, когда начинают говорить откровенно неправду. Там ясно и чётко написана дата Так, что максимум полтора года.
-
Нет, просто, чтоб не предьявлять необоснованных претензии Кроме того, с Karmir-ом мы это обсудили прошлым летом, если что, могу опубликовать личную переписку. Если конечно он не против. http://web.archive.org/web/20060213155742/...hp?showtopic=93 B IE - View > Encoding > Cyrilic (Windows) B Mozilla Firefox - View > Character Encoding > Cyrilic (Windows-1251)
-
Заметь, постом выше я вежливо сказал спасибо и "закрыл" тему. Ну, как хочешь. Повторю ещё раз, линков там два. Две остальные не линки, таких сайтов в природе не существует. Это мы с Karmir-ом обсудили ещё прошлым летом. Soon - скоро на английском. Кстати, и тогда причиной прерикании было не то, что в моей подписи линки на другие форумы, а то, что в моей подписи "линк на турецкий форум". Чего там НЕТ и не было. В упомянутом тобой пункте говорится Не думаю, что подпись и сообщение это одно и тоже. Тем более призыва там вообще нет. Всего год тому назад, этого пункта не было. http://web.archive.org/web/20060213155742/...hp?showtopic=93
-
В подписи было всего два линка на форумы, один на армянский, второй на грузинский. Признаю. Но азербайджанского не было Как бы там не было. Скорее всего, этот пункт добавили недавно? Когда я писал свою подпись этого пункта явно не было. Спасибо за быстрый ответ
-
ԱԱԾ-ի շենքի մոտ այսօր ՚Իմպինչմենտՙ դաշինքի անդամներին ու համակիրներին դիմավորեցին արցունքաբեր գազերով ու մահակներովՙ,- Ա1+ին տեղեկացրեցին հանրահավաքի մասնակիցները: Մատենադարանի մոտ ՚Իմպինչմետՙ դաշինքի հանրահավաքից հետո 20 հազար քաղաքացիներ երթ կազմակերպեցին դեպի ԱԱԾ, որտեղից նրանք պատրաստվում էին շարժվել օպերայի բակ եւ եզրափակել այսօրվա բազամահազարանոց հանրահավաքը: Հենց ԱԱԾ-ի շենքի մոտ տեղի է ունեցել բախում, ոստիկանները դաժան ծեծի ենթարկեցին ՚Իմպինչմետՙ դաշինքի անդամ Դավիթ Մաթեւոսյանին, որը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երթից առանձնացրել եւ ծեծի են ենթարկել հանրահավաքի ակտիվիստներին: Հանրահավաքի մոտ 20 ակտիվիստերի ծեծելով մտցրել են մեքենաներ եւ տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկանները արցունքաբեր գազ են բաց թողել հատկապես լրագրողների եւ օպերատորների վրա: ՚Չորրորդ իշխանությունՙ թերթի արտահաստիքային լրագրող ագիկ Շամշյանին քաշքշելով ձեռքից փորձել են վերցնել լուսանկարչական ապարատը, արցունքաբեր գազն են բաց թողել նաեւ ՚Հայաստանի հանրապետությունՙ օրաթերթի թղթակից Ծովինար Նազարյանի աչքերին: ՚Նոր ժամանակներՙ եւ ՚Հանրապետությունՙ կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանի, Արամ Կարապետյանի, Նիկոլ Փաշինյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բանակցություններից հետո ցուցարարներին ազատ են արձակել: Ի դեպ, այն պահին, երբ ԱԱԾ-ի շենքի մոտ ցուցարարները ծեծի էին ենթարկում ՚Իմպինչմենտիՙ առաջնորդներին եւ խաղաղ երթի մասնակիցներին՝ ՚Հանրապետությանՙ հրապարակում հայկական եւ ռուսական էստրադայի աստղերը համատեղ համերգ էին տալիս եւ խլացնում ոստիկանների ծեծի աղմուկը, իսկ հանրային հեռուստաընկերությունը ուղեղ եթերով հեռարձակում էր օրվա կարեւոր իրադարձությունը՝ համերգը:
-
ПОЛИЦИЯ РА В ОЧЕРЕДНОЙ РАЗ ПОБИЛА НАРОД [23:43] 09 Мая, 2007 У здания Службы Национальной Безопасности членов альянса “Импичмент” и единомышленники встретили слезоточивым газом и дубинками. После митинга у “Матенадарана” 20000 толпа двинулась к зданию СНБ, откуда они собирались дойти до площади около Оперы и закончить сегодняшний многолюдный митинг. Прямо у здания Службы Нациольной Безопасности произошло столкновение между демонстрантами и полицией, полицейские жестоко избили члена альянса Давида Метевосян, который с тяжелыми телесными повреждениями был доставлен в больницу. Отделив от толпы Никола Пашиняна и активистов митинга, сотрудники полиции избили их. Около 20 активистов затолкали в машины и увезли в неизвестном направлении. Полицейские пустили слезоточивый газ на журналистов и операторов. У журналиста газеты “Четвертая власть” Гагика Шамшяна грубыми действиями попытались отобрать аппарат, пустили на него слезоточивый газ, от которого пострадала также журналист газеты “Республика Армении” Цовинар Назарян. Полицейские пускали слезоточивый газ особенно активно на журналистов и операторов. После некоторых переговоров руководителей партий “Новые времена” и “Республика” Арама Карапетяна и Арама Саркисяна митингующие были отпущены. На данный момент организаторы митинга альянса “Импичмент” не могут сказать, скольких митингующих сотрудники полиции увезли в неизвестном направлении. Кстати, в момент, когда перед зданием СНБ избивали мирных участников митинга и лидеров альянса “Импичмент” на площади “Республики” проходил совместных концерт армянских и российских звезд эстрады, тем самым, заглушая шум, а по национальному телевидению в прямом эфире транслировалось важнейшее событие дня – концерт. Video - http://www.a1plus.am/file/vid/3159.wmv