Arman Aramian
Forumjan-
Posts
5 -
Joined
-
Last visited
About Arman Aramian
-
Rank
Newbie
Previous Fields
-
Age range
36-45
-
ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ԳԱՌՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՀՈՒԼԻՍԻ 23-ին, 2006թ ժամը 13-ին Ավտոբուսները շարժվում են ժամը 11-ին Դրամատիկական թատրոնի մոտից հեռ. 093.807742, 010.533501 Զոհրաբ ՎԱՐԴԱՎԱՌ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ Նախաձեռնությամբ` -ԱՐՈՐԴԻՆԵՐԻ ՈՒԽՏի -Քրմական Դասի ՎԱՐԴԱՎԱՌ Վարդ-Սիրո Գերագույն Խորհուրդ Վառ-վառվել- օծվել - նշանակում է Աստվածային Սիրով օծվել ԱՍՏՂԻԿՆ է Աստվածային Սերը Հայոց, և ՎԱՐԴԱՎԱՌՆ է Աստվածային Սիրո տոնահանդեսը: Աստղիկն է- ՎԱՐԴԱՎԱՌ վարդեր է ցանում հայոց սրտերին, վառում է նրանց սիրո արևով, վարդջուր սրսկում աչքերին նրանց, սեր է ներշնչում, սեր է արարում հայոց սրտերում, որ սիրով ապրեն, որ սիրով սիրեն և նույն այդ սիրով գուրգուրեն իրար,. մանուկը սիրով իր մորը գգվի, իր հոր արևին փարվի նա սիրով, աղջիկները կույս գտնեն իրենց սրտի Վահագնին ու երջանկանան հարսնության քողով: Եկեք ՎԱՐԴԱՎԱՌՈՎ օծենք Աստվածային Սերը մեր մեջ. իրար նայենք, իրար ժպտանք, իրար հետ խաղանք, իրար հետ պարենք, սուրբ վարդջրով մենք իրար ջրենք, իրար բաշխենք սերը մեր հոգու, իրար գտնենք և նորոգվենք Աստղիկի սիրով:
-
Բարի արև, Անի Բարի արև, Արամիս Ինձ համար հաճելի անակնկալ էր ձեր ջերմ արձագանքը: Շտապում եմ հայտնել ձեզ հաճելի րոպեներ պարգևած տեքստերի սկզբնաղբյուրը` Արորդիների ուխտի սուրբ գրքի` <Ուխտագրքի> <Աստվածաշունչ> (Հայոց լեզվի խորհրդարան) և <Ծագումնարան> (Արարատյան դիցաբանություն) բաժինները: Արորդիների ուխտը պաշտոնապես գրանցված է Հայաստանում, և նպատակ ունի վերականգնելու և կյանքի կոչելու մեր նախնիների ցեղահավատքը: Ես ինքս արորդի եմ, և Հայաստանում լինելով հանրահայտ անձ, հասկանալի պատճառներով (որոշ շրջանակների և հանրության մի մասի ծայրահեղ, ֆանատիզմի հասնող անհանդուրժողականության հետևանքով) հարկադրված եմ առայժմ (ընդամենը առայժմ) Ինտերնետում հանդես գալ Արման Արամյան ծածկանունով: Եթե ձեզ հետաքրքրեց սկզբնաղբյուրը (Ուխագիրքը), ապա տրամադրեք էլեկտրոնային փոստի հասցեն, որոնցով այն կարող եմ ուղարկել ZIP արած ֆայլով` կցելով նաև ttf ֆորմատի այն ֆոնտերը, որոնցով հնարավոր կլինի կարդալ բուն տեքստը: Ինձ հետ կարելի է կապ հաստատել [email protected] հասցեով: Նաև հայցում եմ ձեր ներողամտությունը, որ ֆորումում տեղադրած տեքստերում աղավաղված էին որոշ կետադրական նշաններ` դա հետևանք է այն բանի, որ ttf ֆորմատից unicode ֆորմատի convert անող ծրագիրն ունի թերություններ:
-
ՎԱՐԴԱՎԱՌ Տիտանյան Բելի թոռները խոր վրեժ ունեին Արի Մանի սերնդից Հայկի թոռների նկատմամբ: Նրանք շատ անգամ էին արշավել Արարատ, Արի Հայերին պատժելու համար, բայց ամեն անգամ պարտվել էին ու ետ շպրտվել: Խորամանկ էր և համառ Բելի թոռներից Հրեշը: Նա դիմեց իր Աստված Վիշապին, խնդրելով առաջնորդել իրեն դեպի Արարատ: Բայց Վիշապը ասաց նրան. - Արարատում Վահագն է, և ես Արարատում չեմ կարող Վահագնին հաղթել: Դիմիր ստորգետնյա Արքա Յահվահին. նա իմաստուն է և խորամանկ: Եթե նա հաղթի Վահագնին, իմ զորությամբ դու կհաղթես Արի Հայերին: Տիտանյան Հրեշը մեծ զոհ մատուցեց Յահվահին: Յահվահը կանգնեց Հրեշի դիմաց ու ասաց. - Քո բարեպաշտությունը վարձատրության է արժանի, ասաª ի±նչ ես կամենում: - Ես ուզում եմ Արարատը, - ասաց Հրեշը, - ես ուզում եմ, որ այնտեղ ոչ թե Արի Հայք, այլ իմ Ցեղը ապրի: - Արարատում ապրելով, միևնույն է, Չարին Արի չի դառնա: Մի փորձիր գնալ արարչական օրենքի դեմ, դու կկործանվես: - Բայց ես վրեժ ունեմ Արի Հայերի դեմ, դու էլ վրեժ ունես Վահագնի դեմ, - ասաց Հրեշը, - օգնիր ինձ տիրել Արարատին, և ես շատ ու շատ Արիներ կզոհաբերեմ քեզ համար: - Դժվար է քո խնդրանքը, - ասաց Յահվահը, - բայց ես իմ աստվածային խոսքը պիտի կատարեմ: Գիտցիր, որ քո ուժը Արիների տկարության մեջ է: Արիների զորությունը Վահագն է, իսկ Վահագնի Զորության ուժը Սերն է: Եթե Սերը վերանա Արի Հայերի միջից, Վահագնը անզոր կլինի պաշտպանել նրանց, արևը կխավարի Արարատում, Արիները կտկարանան, և դու Վիշապի զորությամբ կտիրես նրանց երկրին: - Ո±վ կարող է վերացնել Արիների Սերը, - հարցրեց Հրեշը: - Միայն ես, - պատասխանեց Յահվահը, - ես կգողանամ այդ Սերը և շղթայակապ կպահեմ իմ թագավորության մեջ: Բայց դրա համար ինձ էլ զորություն է պետք: Եթե քո Ցեղը հավատա ինձ, ես կզորանամ: Համաձայնվեց Հրեշը, և նրա ամբորջ Ցեղը երկրպագեց Յահվահին: ՈՒ զորացավ Յահվահը: Երկար հետապնդեց Արիների Սիրո Աստվածուհի Աստղիկին: ԵՎ երբ Աստղիկը դավից անտեղյակ լոգանք էր ընդունում Երասխի ջրերի մեջ, վրա է հասնում Յահվահը, հափշտակում է նրան և տանում երկրի խորքը: Մոլորվեցին Արի Հայերը: Սերը վերացել էր Արարատից: ԵՎ Արի Հայերը որոնում էին այդ Սերը: Չարախնդաց Յահվահը. <Ո°չ, դուք ձեր Սերը չեք գտնի: Ես ձեզ ուրիշ Սեր կտամª ատելության, մահվան սեր: Դուք կատեք ձեզ և ձեր Վահագնին>: Յահվահը խտացրեց իր ամբորջ ցասումը և ապա դուրս մղեց: Արարատը ցնցվեց, հողը երերաց ու պատռվեց, բոց ու շիկացած հեղուկ ժայթքեց երկրի ընդերքից: Կործանվեցին ապարանքներ, տաճարներ, կործանվեցին քաղաքներ և շատ ու շատ Արիներ: Խուճապահար եղան Արիները: Թանձր ծուխը ծածկեց նրանց աչքերն ու հոգիները: Խոժոռվեցին Արիների դեմքերը, հայացքները մթագնեցին, սարսափն ու մոլուցքը պարուրեցին նրանց: Արի Հայերը ատեցին իրար, ատեցին երգն ու ժպիտը, ատեցին Արարատը, ատեցին արևին: Հավաքեցին իրենց ամբողջ սարսափն ու մաղձը և շպրտեցին արևի վրա: ԵՎ արևը խավարեց: Չորացան ծառ ու ծաղիկ, ցամաքեցին կարկաչահոս առուները, թռչունները հեռացան Արարատից: ԵՎ Վիշապի առաջնորդությամբ տիտանյան Հրեշը հաղթական բազմեց Արարատում: Կյանքի Սիրո փոխարեն Արի Հայերի մեջ հաստատվեց ատելության սերը, մահվան սերը: Վերացավ ժպիտը, վերացավ երգը: Կինը հեռանում էր ամուսնուց, ծնողը լքում էր զավակին, եղբայրը իր եղբոր դեմ սուր էր պարզում և խրում նրա կուրծքը: Ցնծում էին Չարի տիտանները: Առատորեն Արի Հայեր էին զոհաբերում իրենց հովանավորող Յահվահին: Անհանգստացած էր ամենազոր Վահագնը: - Հա°յր իմ, - դիմեց նա Մեծն Արային, - ես տիեզերական զորության տերն եմ, մի±թե ես չեմ կարող փրկել իմ Արի Ցեղը այս նվաստ ստրկացումից: - Ո°չ, - ասաց Մեծն Արան, - դու չես կարող Արի Հայերին փրկել, քանի դեռ նրանք իրենք քեզ չեն կանչում: Քո Զորության ուժը Սիրո մեջ է: Գտիր Աստղիկին, վերադարձրու Սերը Արի Հայերին, այնժամ նրանք քեզ կկանչեն, և դու զորավոր կլինես: Երկար էր որոնում Վահագնը Աստղիկին, բայց չէր գտնում, նա չէր լսում Աստղիկի ձայնը: Յահվահը գիտեր, որ Վահագնը կգտնի Աստղիկին նրա ձայնով: ԵՎ որպեսզի Վահագնը չլսի Աստղիկի ձայնը, նա Չարիների ձեռքով հաճախ Արի Հայերի կոտորածներ էր սարքում: ԵՎ սարսափած Հայերի աղետալի հառաչանքները, աղերսական աղոթքները, ողբերգական լացն ու կոծը խլացնում էին Աստղիկի ձայնը: Վշտացած Վահագնը դիմեց Աստվածամայր Անահիտին. - Այս եղեռական ոռնոցի մեջ ես ինչպե±ս լսեմ Աստղիկի ձայնը: ԵՎ Մայր Անահիտը ասաց. - Արարատում գտիր մի մանուկ, որ դեռ չգիտի, թե ինչ է ատելությունը, ում աչքերում դեռ չի խավարել կյանքի կրակը և ում հոգու մեջ դեռ կարոտը չի մեռել: Նա կլսի Աստղիկի ձայնը: Վահագնը Արարատի լեռներում տեսավ մի մանչուկ, որ հոգնած ու հյուծված, ընկնելով ու բարձրանալով առաջ էր շարժվում: Նա շատ էր քայլել և դեռ քայլում էր: - Տղա°, - ասաց Վահագնը,- ո±վ ես դու և այսպես հոգնած ու միայնակ ո±ւր ես գնում: - Ես Վիրապն եմ և որոնում եմ Վահագնին, - պատասխանեց տղան, - ես լսել եմ Աստղիկի ձայնը: Նա Վահագնին է կանչում: Եթե Վահագնը ազատի Աստղիկին, իմ հայրն ու մայրը կսիրեն ինձ: Վահագնը հետևեց տղային ու հասավ մի մեծ ժայռի: Ժայռի տակից լսվում էր Աստղիկի ձայնըª նա Վահագնին էր կանչում: Վահագնը գոռաց. - Լսի°ր, Յահվա°հ, այդ ես եմ եկել: Վերադարձրու Աստղիկին, կամ էլ ելիր Մեծամարտելու, ինչպես վայել է Աստվածներին: Յահվահը սարսափեց Վահագնի տեսքից ու ձայնից: Նա դուրս չեկավ Մեծամարտելու, փախավ ու ավելի խորը մխրճվեց երկրի ընդերքում: Վահագնը իր Թուր-Կեծակիով հարվածեց ժայռին: Ժայռը փշրվեցª ամեն մի կտորը ավազի հատիկի չափ: Մի խոր փոս բացվեց: Վահագնը այդ փոսից հանեց Աստղիկին: Իսկ փոքրիկ Վիրապը նայեց Աստղիկին, ժպտաց և ապա թեթև պոկվեց գետնից ու դանդաղ բարձրացավ երկինք: ԵՎ արդեն երկնի անհունից վերջին անգամ կանչեց. - Երբ Աստղիկը սեր տա իմ հորն ու մորը, ամեն աշնան գիշերահավասարին ես կիջնեմ այստեղ, փարվելու նրանց: ԵՎ այդ փոսը Վահագնի կամքով երբեք չփակվեց ու կոչվեց Խոր Վիրապª ի պատիվ այդ տղայի անունի: Աստղիկը բարձրացավ երկինք, փարվեց Հայր Արային ու Մայր Անահիտին: Ապա նրանց օրհնանքը ստանալով, վերցրեց աստվածային ջրով լի մի սափոր և իջավ Արարատ: Աստղիկը չճանաչեց Արարատը: Ամենուր փուշ ու տատասկ էր, և օձերն էին վխտում իր շուրջը: Ամենուր ոռնոց էր, լաց և ոչ մի ժպիտ: Տեսավª մի թափոր է մոտենում: Այլայլված դեմքերով, խորտակված հայացքներով, հոգնած ու հյուծված քայլում էին Արի Հայերը: - Այդ ո±ւր եք գնում, ազնիվ Արինե°ր, - հարցրեց Աստղիկը: - Մենք հեռանում ենք այս անիծված երկրից, - ցասումով պատասխանեցին նրանք, - մենք հետևում ենք Վիշապի կանչին: Աստղիկը տխրեց ու քայլեց առաջ: ԵՎ տեսավª մի քանի աղջիկներ գալարվում են գետնի վրա, իսկ բազմաթիվ օձեր կրծոտում են նրանց մարմինները: - Այս ի±նչ եք անում, Արի աղջիկնե°ր, - զարմացած բացականչեց Աստղիկը: - Չե±ս տեսնում, որ վիշապազուններին ենք կերակրում, - զայրացան աղջիկները: Վշտացավ Աստղիկը, արտասվեց: Նրա արցունքները ընկան հողի վրա, և հրաշալի վարդեր բացվեցին: Վարդաբույրը տարածվեց շուրջը, և վարդերը շողարձակեցին մռայլի մեջ: Օձերը ֆշշացրին ու փախան: Կիսամեռ աղջիկները զմայլված վարդերին էին նայում: Աստղիկը ամեն մի աղջկա մի վարդ տվեց, ապա սափորից աստվածային ջուր սրսկեց նրանց վրա: Աղջիկներն անմիջապես կերպարանափոխվեցին, նրանց վերքերը փակվեցին, նրանք արթնացան խոր թմբիրից, դեմքերը պարզվեցին: Նրանք նայեցին վարդերին, նայեցին Աստղիկին, նայեցին իրար ու ժպտացին: ԵՎ գեղեցկացան նրանք: - Ո±վ ես դու, - հարցրին աղջիկները: - Ես Աստղիկն եմª Սիրո Աստվածուհին, - պատասխանեց նա- , Հայր Արայի կամքով ես աստվածային Սեր եմ բերել ձեզ: Եկեք ինձ հետ, երգով ու ժպիտով միասին շրջենք ողջ Արարատը, Վարդավառ սարքենք, վարդ-ջրով օծենք Արի Հայերին, որ ժպտան նրանք, որ սիրեն նրանք, որ աղջիկները սիրով հարսնանան, որ պատանիները Վահագնով զորանան և սիրով պաշտպանեն սերը ձեր հոգու: Աղջիկները միացան Աստղիկին: ԵՎ սիրո թափորը շարժվեց առաջ: Աստղիկը վարդաջուր էր ցանում Արի Հայերի վրա, աղջիկները սիրո երգերով սեր էին բորբոքում Հայ պատանիների մեջ: Ժպտում էին մայրերը, ժպտում էին հայրերը, ժպտում էին մանուկները, ժպտում էին պատանիները, կայտառանում, աշխուժանումª տեսնում էին Աստղիկին, տեսնում էին բազմաթիվ սեր Աստղիկներին ու սիրում նրանց: Ժպտացին Հայերը, ժպտացին Աստղիկին, ժպտացին իրար: Սիրեցին Աստղիկին, սիրեցին իրար: ՈՒ սիրո երգն ու ժպիտը տարածվեցին Արարատում: Վարդավառ էրª սիրո տոնախմբություն: Աստղիկը հավաքեց Հայերի ժպիտը, մի փունջ կազմեց ու արևին տվեց: Արևն էլ ժպտաց, հազարավոր ճաճանչներով ժպտաց Արի Հայերին ու Արարատին: Գնաց օվկիանոսներից ջրեր հավաքեց, բերեց ու ցանեց Արարատի վրա: Նորից առուները կարկաչեցին, լճերը լցվեցին: ՈՒ Արի Հայերը խաղացին ջրի հետ, իրար ջրեցին, իրար թրջեցին և բոլորը երջանիկ էին: Վարդավառ էր: Նորից ծառ ու ծաղիկ կենդանացան, հեռացած հավքերը վերադարձան Արարատ: Նորից աղջիկները հարսնացան, մայրերըª մայրացան: Իսկ Հայ պատանիք իրենց ժանգոտած սրերը փայլացրին ու աչքերը հառած արևին, կանչեցին. <Ո¯վ, Վահա°գն, մենք քե°զ ենք դիմում...>:

ՎԱՐԴ - Գերագույն սիրո խորհուրդ: Լեզվաբանորեն կազմված էª Վ /գերագույն/ հունչարմատով և ԱՐԴ /սերումի խորհուրդ/ բառովª Վ - ԱՐԴ: Բայց ՍԵՐՈՒՄ - ի խորհրդի հիմքում հենց սերն էª սեր -ում, սեր - ել: ՈՒստի ՎԱՐԴ - ը հենց Գերագույն Սիրո Խորհրդի արտահայտություն է: ԵՎ պատահական չէ , որ Հայերը սեր խորհրդանշող ծաղիկը անվանել են Վարդ: ՎԱՐԴ - ով կազմված են սիրո հետ կապված մի շարք խորհուրդներ. Օրինակª Վարդան - Վարդի ծնունդ. Վարդուշ - վարդի ոգի. Նվարդ - վարդ ծաղկի պատկեր. Վարդանուշ - Վարդից ծնված հոգի. Սիրվարդ - սիրո վարդ ծաղիկ. Ալվարդ - կարմիր վարդ ծաղիկ. Վարդամատն - Վարդը /Սիրո Գերագույն Խորհուրդը/ պահպանող. Վարդավառ - Վարդով վառվել, օծվել: ՎԱՐԴԱՎԱՌ - Սիրո Գերագույն Խորհրդով վառվել, օծվել: Լեզվաբանորեն կազմված էª ՎԱՐԴ /Սիրո Գերագույն Խորհուրդ/ և ՎԱՌ բառերով: ՎԱՌ - ը ունի կրակի իմաստ: Բայց որպես հուզական որակ, արտահայտվում է որոշ զգացական խորհուրդների մեջ. Օրինակª բոցավառ - բոցաշունչ, բոցով վառված, բոցով օծված. հրավառ - հրաշունչ, հրով վառված, հրով օծված. սիրավառ - սիրաշունչ, սիրով վառված, սիրով օծված. արևավառ - արևաշունչ, արևով վառված, արևով օծված: Նույն օրինաչափությամբ ՎԱՐԴԱՎԱՌ խորհրդի մեջ ՎԱՌ - ը արտահայտում է ներքին հուզական որակ: Ըստ այդմ, ՎԱՐԴԱՎԱՌ նշանակում է Վարդով /Սիրո Բացարձակ Խորհրդով/ վառված, Վարդով օծված, Վարդաշունչ: Ըստ հայկական ավանդության /տեսª Արարատյան Դիցաբանություն/, Ստորգետնյա Աստված Յահվահը Արիներից գողանում է Սերըª Աստղիկին: ԵՎ վերացավ սերը Արիների միջից, և ատելությունը հաստատվեց նրանց հոգիներում: Վահագնը ազատում է Աստղիկին: ԵՎ Աստղիկը շրջում է Արարատով մեկ, վարդ ծաղիկներ բաժանում Արիներին և վարդաջրով օծում նրանցª ՎԱՐԴԱՎԱՌ սարքում: Արիները օծվում են Աստղիկի Վարդով, բոցավառվում են Սիրո Խորհրդով: ԵՎ նորից սերը հաստատվում է Արիների մեջ: ԵՎ ավանդաբար մինչև այսօր Արի ազգերը ամեն տարի ՎԱՐԴԱՎԱՌ են տոնումª իրենց հոգիները օծելու Սիրո Գերագույն Խորհրդով և նորոգելու իրենց մեջ Աստվածային Սիրո զգացողությունը: ՎԱՐԴԱՎԱՌ - ը Հայերի ամենասիրած տոներից է, ու նրանք մեծ խանդավառությամբ օծում են իրար վարդաջրով, երգով ու պարով, նորոգում են իրենց մեջ Աստվածային Սերը և փառաբանում Աստղիկին, նրան նվիրելով իրենց նորոգված սիրո խորհրդանիշըª Վարդ ծաղիկը: Ըստ այդմ, Աստղիկը կոչվում է նաև ՎԱՐԴԱՄԱՏՆ, որ նշանակում է Սիրո Բացարձակ Խորհուրդը պահպանող: