-
Posts
5,087 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Satenik
-
Վույ աղջի, էս ի՞նչեր ա գրում ստեմարը
-
պատկանում եմ Կարճ ասած, երկպագել-մերկպագել չգիտեմ, ես բոլորիդ էլ սիրում եմ:
-
Конечно могли бы. И выиграли бы непременно. Видимо просто трусливы, других причин не вижу
-
Սահարյան ջան, շատ երկար է պատմելը: Շուտով կիմանաք:
-
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՄԱՍԻՆ *** Գրականության պատմությունը նման է լեռնապարի, որքան հեռանում ենք այս ու այն բլուրից կամ սարից, նույնքան փոքրանում են դրանք: Նա նման չէ նույնիսկ՝ Արարատին, որ հեռավորության ու միջոցի մեջ նույնպես փոքրանում է: ...Նա նման է...հորիզոնի, որքան հեռանում ես իրենից, նույնքան մոտենում է ինքը, և ինչքան մոտենում ես իրեն, այնքան հեռանում է նա՝ մնալով միշտ անհաս և անմատույց, երբեք չփոքրացող և միշտ բացարձակվող: *** Նարեկացին՝ բանաստեղծական չափազանցությունների ինքնիշխան տերն ու լիազոր տնօրենը, օժտված է մի հոգով, որ նման է գոգավոր հայելու. ոսպնյակը հավաքում է ամենահեռավոր և միմյանցից զատված ճառագայթները և միացնելով կենտրոնացնում մեկ կիզակետում: Այսպես է, որ ծովի ջրերը փոխվում են թանաքի, բազմասպարեզ ընդարձակությամբ դաշտերը՝ թղթի, անտառները՝ գրիչների, և սակայն դարձյալ չեն կարողանում գրանցել բանաստեղծի ողջ ասելիքը...: *** Միայն իր մի քանի Տաղով Նարեկացին կդառնար մեր առաջին մեծ բանաստեղծը: Բայց նա կերտեց նաև իր "Մատյանը", որ մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է՝ լոկ այն զանազանությամբ, որ "Մատյանն" անկործանելի է ստուգապես: *** Նարեկացու տաղերգությունը շարականների շարունակություն է՝ ըստ ժամանակի, բայց դրանց ժխտումն է՝ ըստ էության: Շարականների կաղապարվածության դիմաց Նարեկացին դրեց իր անկաշկանդությունը, նրանց խորհրդանիշների դեմ՝ իր կենդանի պատկերները, նրանց բնազրկության տեղ՝ իր բնապաշտությունը, նրանց արարողական առկախության փոխարեն՝ իր բանաստեղծական անկախությունը: *** Լինելով մեր հին գրականության ամենից շատ հրատարակված և հայ ժողովրդի մեջ ամենատարածված գիրքը, իր բազմաթիվ վերնագիր-անվանումների փոխարեն կոչվելով պարզապես "Նարեկ"՝ բանաստեղծության այս արտակարգ և անզուգաբախտ հատորը ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել, դրվել ոչ այնքան դարակի կամ գրակալի, որքան հիվանդի ճակատի վրա կամ բարձի տակ, ոչ այնքան հասկացվել, որքան զգացվել, ոչ այնքան գնահատվել, որքան պաշտվել: *** Նորարար էր ամեն բանով. և' լեզվով, որ լինելով ամենաբարդ գրաբարը՝ միաժամանակ խառնում էր աշխարհաբարի մտածողություն, և' ձևով, որ առաջին անգամ իր մեջ էր առնում չափն ու կշռույթը, հանգն ու հանգիտությունը, և' օգտագործմամբ ժողովրդական բանահյուսության, այն "լալեաց բանաստեղծութեան", որ պաշտոնական գաղափարախոսությունը համարում էր ոճրագործություն և անառակություն: *** Նա մեր առաջին մարդագիրն է և մեծագույն մարդերգուն:
-
Молодец, Элка джан, что не афоризм - уже хорошо. Но Вы все-же постарайтесь избегать оскорблений, потому что это все умеют, а я тем более. И, поверьте, не хотелось бы с Вами обращаться так, как это мы обычно делаем с азербаранами. Убедительно прошу Вас держаться в рамках элементарного приличия и вежливости.
-
Ստեմար, ինչ որ ասացիք "երկրպագել" ու "ցավել" բառերի մասին լիովին համամիտ եմ և դա իսկապես տրամաբանական է: Բայց այսօր հեռուստատեսությամբ չգիտես ինչու հենց այդ "երկրպագել", "երկրպագու" բառերն են օգտագործում: Ես էլի եմ մտածել, թե ինչու մենք չունենք այդպիսի հատուկ բառ այդ երևույթի համար, չէ՞ որ հին ազգ ենք և սպորտային ավանդական միայն մեզ հատուկ խաղեր ունենք: Գուցե դա նրանից է, որ նախկինում այդ խաղերը ավելի շատ թատրոնի ու զվարճանքի ձևով են ընթացել: Սպորտի բնույթը փոխվեց վերջին մի քանի տասնամյակներում, հեռուստատեսության հետ մասսայական տարածում ստացավ: Առաջ երևի ինչպես էր, հա՞յ ես - բնական է հայ սպորտսմենի հաղթանակը պիտի ցանկաս, հո՞ւյն ես՝ հույնինը: Առաջ երևի ամեն ինչ ավելի պարզ էր: Իսկ հիմա բոշի պես ամեն ինչ խառնվել է իրար, հատուկ պետք է նշվի, որ սրանք սրանց կողմից են, նրանք էլ նրանց: Քա դե եսիմ, է... Նախնական կրթությունս հայկական մանկապարտեզն է:
-
Если бы мне предложили выбрать 100 красивых брюк либо одно красивое шелковое платье, я бы выбрала последнее. Если б энергию платья понимали на Западе, не было б там столько одиноких и несчастных брюкастых женщин и столько же бессильных и тоже брюкастых мужчин.
-
Элка, в Вашей миловидной головке кроме идиотских афоризмов и желания надать пощечин незнакомым женщинам что-нибудь еще водится?
-
Լավ էր: Նժդեհի մոտ ավելի մանրամասն է նկարագարված ով է հայը: Այ սա պետք է մտցնել իրենց հայ կոչող որոշ գլուխները:
-
Элка, а кто-то возмущался, что к ней "лепнут"
-
О значении слова "собственность" я Вас не спрашивала. Я привела Вашу фразу "Любая собственность покупается и продается, а также имеет свою рыночную цену." и спросила Вас - Вы уверены? Поясняю Вы уверены в том, что любая собственность покупается и продается, а также имеет свою рыночную цену?
-
Вы уверены?
-
Գայանե ջան, ստորագրությունս այստեղից է, տես ինչ գեղեցիկ բանաստեղծություն է: http://forum.hayastan.com/index.php?showtopic=8659 Դե տղամարդն աչքիս առաջ է որովհետև, նրան իր հագուկապով ես տեսնում եմ և արդեն որոշ պատկերացում կազմում եմ: Իսկ կնոջը չտեսնելով, ուղակի նայելով տղամարդուն, սկսում եմ այս կամ այն կերպ պատկերացնել: Իհարկե եթե հետաքրքիր է, ինչը շատ հազվադեպ է պատահում Դու ինքդ շատ լավ գիտես որ հարցերի շուրջ: Միայն մեկ օրինակ բերեմ: Կախված նրանից թե ինչպես է արդուկված տղամարդու վերնաշապիկը կամ շալվարը - չե՞ս հասկանա թե այս մարդու կինը ձեռքից շնորհքով է թե ոչ, ակուրատ է թե ոչ և այլն: Գայանե ջան, աղջիկների տիկնիկ հագցնելը ես ոչ մի կերպ չէի կապի ամուսնուն հագցնելու հետ: Տիկնիկ խաղացող երեխան չեմ կարծում որ անդրադառնում է "ամուսին" հասկացությանը: Դե ստիպելն ընդհարապես անընդունելի բան է իմ կարծիքով: Ինչպես նայև կնոջը երբեք չլսելը այդպիսի հարցերում: Սեփականության վերաբերյալ: Ոչ, ինչո՞ւ միայն պատասխանատու: Դա շատ քիչ է: Պատասխանատու են և օտար կանանց նկատմամբ՝ դուռ են բացում-փակում նրանց համար, ձեռք են մեկնում, զիջում են, հյուրասիրում են, պաշտպանում են և այլն: Բայց դա չի նշանակում որ այդ կանայք իրենց սեփականն են: Սեփականություն ասելով ես հասկանում եմ սեփական, անձնական, առանձնահատուկ, նվաճված , մի բան որ միայն քոնն է և քեզնով է բան (հայտնի իմաստով ): Տենց մազալու բաներ
-
ԿԱՐՄԻՐ ՀՈՂԸ Գրասեղանիս վըրա, սա Սկավառակին մեջ կա բուռ մ'հող, բերված հոն Հայրենիքի դաշտերեն: Նըվեր է ան.- Զայն ինձ ձոնողը կարծեց Սիրտն իր տըրված, առանց երբեք գիտնալու Թե կու տար իր պապերունն ալ միասին: Զայն կը դիտեմ.- մերթ ժամեր Բիբերս անոր վըրա հառած կը մընամ Լո՜ւռ և թախծո՜տ, իբր այդ հողին մեջ հուռթի Նայվածքս արմատ արձակեր Կը մըտածեմ.- Գուցե իր գույնը բոսոր Չէ պարգևված բնության ներհուն օրենքեն. Վերքերու սպունգ մ'ըլլալով Խըմած է մաս մը կյանքի, մաս մ'արևու. Եվ իբըր տարր անպաշտպան Կարմիր հող մ'է եղած, հայ հող մ' ըլլալուն: Գուցե իր մեջ կը բաբախեն տակավին Դարերը հին-հին փառքին, Կայծն ամրակուռ սըմբակներու որոնց գոռ Արշավանքն օր մը ծածկեց Հայկյան վաշտերն հաղթության տաք փոշիով: Կ'ըսեմ.- Իր մեջ դեռ կ'ապրի Ինքնատիպ ուժն այն որ կազմեց շունչ առ շունչ, Կյանքս իմ, քու կյանքդ, ու տըվավ, Կարծես ձեռքով գիտակից, Նույն թուխ աչվին նույն և նըման հոգիով Կիրք մ' Եփրատեն առնըված, Սիրտ մը կամշոտ, թագըստոց Ըմբոստանքի ու նաև բո'ւռըն սիրո: Իր մեջ, իր մեջ կը կայծկըլտա հոգի մ' հին՝ Հին դյուցազնի եղած փըսոր մը գուցե՝ Կույսի մ' աղվոր արցունքով. Հյուլե մը կա Հայկեն, փոշի մ'Արամեն, Անանիայեն բիբ մը դետ՝ Դեռ աստղերու ճաճանչներով թաթաղուն. Ա'զգ մը կա հոն, սեղանիս վրա ազգ մը հին, Որ այսօր իր վերաշողշող այգուն մեջ, Հողի բնատուր մարմնույն տակ ինձ կը խոսի, Կ'ոգեզինե - և աստղերու ինչպես ցանն Անհունության մեջ կապույտ - Փոշիներովն իր հրաբորբ Հոգիս քաղցրիկ փայլակներով կ'ոռոգե: ՈՒ այն ատեն լարը ջղերուս կը դողա Սարսուռով մ' հորդ, ա'յն սարսուռով՝ որ մըտքին Հերկերուն վրա ավելի' Ըստեղծիչ է քան գարնան հովն արփագաղջ: ՈՒ կը զգամ անցքն ուղեղես Նոր հուշերո՜ւ, հոգիներո՜ւ դեռ կարմիր Խոր վերքերովն իրենց, վրեժի՝ շրթունքներ. Եվ այդ հողն, այդ փոշին, զոր ես կը պահեմ Այնքա՜ն սիրով՝ որքան հոգիս պիթ չըներ Եթե մարմնույս աճյուններն Օր մը մահեն վերջ հովերուն մեջ գըտնար. Այդ պանդուխտ մասն Հայաստանի, մասունքն այդ Մնացած մեր հաղթ պապերեն, Բըժժանքն ու ձոնն այդ կարմիր, Սիրտըս սեղմած մագիլներով անծանոթ, Երկինքն ի վեր, գըրքի մը վրա, թանկագին Ժամու մը մեջ ժըպիտներու, սերերու, Կամ քերթվածի մը ծընած վեհ վայրկյանին Զիս հապըշտապ կը մըղե Մերթ լալու, մերթ մռընչելու, Եվ զինելու բռունցքըս, հոգիս բռունցքիս մեջ:
-
Слишком много вопросов задаете. Учите.
-
http://forum.hayastan.com/index.php?showtopic=8795&hl= Վասպուր ջան, մի հատ այստեղ նայիր: Հույս ունեմ նկարը մոտդ պահպանվել է...
-
Чего-чего и за сколько лет не изменилось, о азер?! Как сейчас помните да? Перевода ему захотелось На-те, ловите перевод, да знайте, что обязаны выучить наизусть, да так, чтобы и ночью, если разбудят, назубок отчеканили от начала до конца. КАРАБАХСКОЕ НАРЕЧИЕ Язык этот, словно скала, неотесан, И древен, и груб, как будто скала. И тверд, и упорен, как будто утес он - Его бы и буря разбить не смогла. В народ навсегда неколеблемо врос он, Как горная цепь в эту землю вросла... 1960
-
Мда...
-
Ավատարդ դուրները չի գալիս, դու էլ ստորագրությունդ դեմ տուր : իմն էլ էր մի անգամ չքվել, էդպես լինում է: Մի հատ փորձիր գնալ պրոֆիլդ, էնտեղ ավատարի մասում նորից ստուգիր, նորից դիր: Հլա փորձիր տեսնենք լինո՞ւմ է
-
Հետաքրքիր թեմա ես բացել , բայց արդեն հարյուր ուղղություններով շեղվեց, և բոլորն էլ հետաքրքիր են : Ամուսինները միմյանց արտաքինների վրա ազդում են, բնականաբար, և ոչ միայն հագուստի առումով: Ես հաճախ կարող եմ տղամարդու հագուկապից նրա կնոջ մասին կարծիք կազմել, որոշ հարցերի շուրջ, ոչ լիովին: ճիշտ է ասում տղեն Եթե դրանք հայերեն են՝ այո, նշանակում է, որ իրար չեն սիրում: Հայերի մոտ հագուստի մշակույթը աշխարհի ամենաբարձրներից է, և հագուստի վրա աչք փակողը կարող է գնալ գրվել վայրի ցեղերում որպես ցեղակից: Հատուկ նշում եմ, ոմանց խնդրում եմ ուշադիր կարդալ, խոսքս հագուստի շքեղության մասին չէ, այլ ճաշակի, կոկիկության, մաքրության, համապատասխանության: ՈՒրիշ ազգերի մոտ չգիտեմ ոնց է, ճիշտն ասաց չի էլ հետաքրքրում: Բայց ինչո՞ւ եք կապում սեփականության ու միմյանց հագցնելու հանգամանքներն իրար հետ, չեմ կարողանում սա ըմբռնել: Կապ ունի՞: Իմ կարծիքով կինն է ամուսնու սեփականությունը, իսկ ամուսինը կնոջ տերն է: Հարցնում են, չէ՞, պսակելիս "տե՞ր ես"... Умственно и нравственно неполноценная дура Если речь идет о нормальной традиционной семье, то доминирует любовь. Независимо от того кто в чем сильней и быстрей. Мне так кажется.
-
Կան, Վասպուր ջան, բայց ես ցավոք չունեմ: Ոնց որ թե չունեմ : Բայց ՔԵԶ համար կաշխատեմ գտնել