Jump to content

rainbow

Forumjan
  • Posts

    81
  • Joined

  • Last visited

About rainbow

  • Rank
    Newbie
    Newbie
  • Birthday 04/20/1983

Contact Methods

  • Website URL
    http://hhasmikk.spaces.live.com/

Profile Information

  • Gender
    Female
  • Location
    Armenia

Previous Fields

  • Age range
    16-25
  1. Կյանքի դժվարին քառուղիներում, որտեղ խաչվում են ճշմարտության եվ խափկանքի առանցքները, մարդը կարիք ունի ներդաշնակման.Ոմանց հաջողվում է բավարար ուժեղ լինել ՝հարցերի խառնաշփոթում չմոլորվելու համար, իսկ ոմանց էլ անհրաժեշտ է ձեռմեկնում.Նորաստեղծ «Ագապե» հոգեբանական կենտրոնը պատրաստ է օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց ով փնտրում է հոգեվոր հանգրվան եվ սեր.«Ագապե»-ն հին հունարենով թարկմանաբար նշանակում է « Սեր » իսկ սերը բոլոր կողպեքներին բանալին է եվ բոլոր հարցերի պատասխանը:Այստեղ աշխատում են 4 հիանալի մարդիկ , ովքեր կարող են օգնել բացելու անձի հոգեբանական Ձեր հանգույցները : Սիրով՝ 424771, (093) 429667 Զառա Բաբայան 278636, (091) 586682 Արա Արոյան (094) 117457 Ասպրամ Նժդեհյան/Ռուբեն Ջանիբեկյան
  2. Ես ինկատի ունեի Ծոփք-Ծփանք,բայց գուցե անհաջող բառախաղ էր, դուք ճիշտ եք, շնորհակալ եմ
  3. Վարագույրի ծոփքի մեջ զով՝ Թարթվում են լույսերը էջ առ էջ. Լուսաբաց է,հրաշեկ ծով՝ Արթնացի՛ր, սեր իմ, ես սիրում եմ քեզ Քո երազի ժապավեններն ընդհատված՝ Գանգուրվել են սավանների ճերմակում. Աչքերդ բա՛ց՝ Ես քեզ խոստանում եմ արթմնի երջանկություն: Լուսաթաթախ,թաց, թափանցիկ Քանի քնած է քաղաքը մեծ, Թող աղավնին իմ ուղղարկած՝ Առաջրինը իմ բարեվը հասցնի քեզ…
  4. Շնորհակալ եմ , քո տոներն էլ շնորհավոր -Կյանքը պարզապես ծոփք է գույների, Նույնն է ու թերի՝ Թե հոգով անհաս էս սիրո բերկրությանը, Եթե կամենում ես ծիածան լինի ՝ Պիտի լսես անձրեվաձայնը, Թեչե անհույս գամվելով մենությանը՝ Տիեզերքդ աստղաթափ կլինի… -Դու ճիշտ ես, առանց սիրո ողջն անիծյալ է, Առանց սիրո մարդը չնչին ածանցյալ է, Եվ անկարող է նավակով խարխուլ օվկիանը հատել, Ես բացում եմ հոգու փոքրիկ իմ պատուհանը՝ Երկինքն այսօր անձրեվ է խոստացել….
  5. Սի՛րտ, կայծիր էլի, Այրիր արյունս հյուլե առ հյուլե՝ Ես ուզում եմ երանելի Սիրո հրով հրավառվել... Սիր՛տ, կայծիր էլի, Ինձ մեկել տուր վարդագունակ երանություն, Որ ես այրվեմ Քո համբույրի մեղրոտ բոցում... Կայծիր, օ սիր՛տ, Որ ես կարծեմ,թե ձին բախտի ու բախտության Սանձահարված է, Որ երեկս՝ դա թաղծի վերջին վրձնահարվածն էր Եվ էլ չեմ զգա դատարկություն: Սիրո առաջ թե կիսաբաց էի՝ Հիմա ես մերժում եմ ամեն սահմանում: Կայծիր՛, առանց սակայն ու բայց՝ Մոխրանալուց անգամ էլ չեմ վախենում...
  6. Շատ շնորհակալ եվ զգացված եմ ուշադրության համար.ուրախ եմ , որ Ձեզ դուր եկավ
  7. Համատեղ աշխատանք Հասմիկ Սարիբեկյան եվ Արմինե Հովսեփյան «Առանց հետադարձ հասցեի նամակ» Ամեն ինչ սկսվեց ճերմակ ծրարով` առանց հետադարձ հասցեի նամակով: Հիմա բացել եմ իմ պահարանն ու դուրս հանել մոխրագույն, տեղ-տեղ գույնը կորցրած արկղն ու հերթով կարդում եմ քո նամակները, որոնք այնքան խնամքով են պահվել շուրջ 7 տարի: Լույս քեզ վարդ օրիորդ, Ճերմակ նամակն այս՝ Իմ սրտի զարկն է քեզ հեռվից բերել. Թույլ տուր խնդրում եմ Սիրուս լույսն արծաթ ՝ Ծովում աչքերիդ նավակ դարձնել: Իմ արեվածագը քո անունն ունի , Իմ երջանկությունը ունի գաղտնաբառ. Կարդա սիրտը իմ՝ Այն վաղուց բախում է միայն քեզ համար: Անունդ ասա Սիրտս դարձել է կակաչ արնավառ Չէ դրա կարիքն ամենևին էլ չկա, ես այն գիտեմ: Գիտեմ նաև, որ ամեն երկուշաբթի կանաչ թեյ ես խմում «Le Mag» սրճարանի արևելյան հատվածում տեղակայված փոքրիկ, երկտեղանոց սեղանի շուրջ, որի սպիտակ, անթափանց սփռոցի, վրա միշտ դրված է լինում երեք կակաչով կանաչ, ոսկեզոծ ծաղկաման, դեղձի հյութ և սև խմորով թխվածք: Գիտեմ նաև, որ ամեն երեքշաբթի երգեցողության դասեր ունես Բարիետ Վասների մոտ, նաև որ ամեն չորեքշաբթի առավոտյան շուտ ես արթնանում ու շտապում տպագրատուն` աշխատանքի, որպեսզի առաջինը այնտեղ լինես ու մենակության մեջ երգես քո սիրելի “ Սիրո պատմություն” երգը: Կարևոր չէ, թե որտեղից գիտեմ այնսքանը, միակ կարևոր բանն այն է` ուզում եմ երգես: Կարդում եմ քո առաջին նամակն ու հուզվում եմ նույն ասնիննամյա աղջնակի պես, ով ամեն գնով ցանականում էր իամանլ, թե այդ ով է իր անդորրը խանգարում և այդ ով է իրեն այդպես բացահայտել: Հիմա նամակդ դնում եմ նույն ճերմակ, առանց հետադարձ հասեցի ծրարի մեջ, որի նամականիշն այնքան է գունատվել այս 7 տարիների ընթացքում, որ անծանոթ մեկը երբեքչէր գուշակի նամականիշի վրա պատկերված «Royal» թատրոնի շենքը` վայր, ուր ես այցելում էի ամեն շաբաթ երեկո, նույն օրերին, երբ ստանում էի քո նամակները: «Երբ ես որոշեցի գրել ու ինչու, ինքս էլ չհասկացա: Վարցրեցի թուղթ ու գրիչ և սկսեցի գրել: Մտքերն առաջ էին ընկնում գրչիցս ու ես հասկացա, որ ուզում եմ ամբողջ կյանքս նվիրեմ քեզ ու հատկապես քո ձայնին, որը լսել ինձ բաժին է հասնում միայն երգեցողության բաց դասընթացների ժամանակ, որոնցից առաջինի ավարտին, երբ ամբողջ դահլիճը թնդում էր ծափահարություններից, իսկ դրանք մասնագետների ծափահարություններ էին, որոնք քեզ համարեցին «Աիդաե օպերայի «չորորդ տրակտատիե լավագույն կատարող և փորձում էին գտնել քո ձայնի իրական տոնաինությունը ,ես կարծես կախարդված կանգնել էի ու չէի կարողանում ոչինչ ասել կամ անել: Ներիր խնդրում եմ, որ չեմ ծափահարել, սակայն համարել եմ, որ միայն ինձ համար էիր երգում: Հաջորդ նամակը չստանալու հաամր խնդրում եմ, այս մեկը պատռիր : Դու կակաչ սեվսաթ՝ Հուր , կրակվող սափորում , Քո աչքերում կա խենք մի խաղ, Որն իմ ներսում եվ ավիրում է ինձ, Եվ նորեն արարում. Քեզ չերազել՝անզոր եմ սիրելիս, Քո անունն ինձ լույս է, արեվ է, մայիս: Քո մասին հույզերս՝ Ուղղեցույցներ են տիեզերքում անծիր, Բայց թե վճռել ես՝ հեզ եմ ՝ Քարկոծիր . Ախ, քո ամեն նետած քարն ինձ լույս ու ոսկի է, Բայց պատռիր հույզերս,պատռրի նամակներս, Եթե քո կյանքում՝ Իմ սերը իզուր, սերն իմ անտեղին է… Հ.Գ. Հուսով եմ երբեք պատռված նամակ չեմ գտնի սրճաանի արևելյան հատվածում գտնվող երկտեղանոց սեղանին, որին միշտ 3 կակաչի փոքրիկ փունջ է դրված: Վերջին մի քանի նախադասոյունները ինձ ստիպեցին մտածել արդյոք ուզում եմ նամակը թողնել սրճարանի իմ սեղանին և այլևս չստանալ այս նամակի նման մեկը, սակայն մի բան գիտեի հստակ,երբեք չէի պատռի այս հազվագյուտ սպիտակ ծրարից հանված նամակը, որն այնքան խնամքով էր ծալված, կարծես ոսկերչի գործ լիներ: Հիմա բացում եմ քո երկրորդ նամակը, որը ստացել էի Օգոստոսի 26-ին, առաջինի ստանալուց ուղիղ մեկ շաբաթ անց և կարդացել եմ այն մի քանի տասնյակ անգամ: Այն ամբողջապես իմ գովերգումն էր, սակայն մի արտահայտություն կա, որն ինձ երկար ժամնաակ հանգիստ չէին տալիս. «Երկուշաբթի սրճարանից հեռանալիս վերցրու խնդրում եմ վերցրու այն կակաչները, որոնք դրված են քո սեղանին արդեն երկու տարի չորս ամիս տասնվեց օր ու ինը ժամե: Արեվ է հոսում հունով լռության , Իսկ ես կարոտի ափ եմ քո մեջ տգել. Քո սրտից դեպի սիրտն իմ կրակված՝ Սերը հրե նետեր է զարկել: Իմ անհասցե հեռուներից ՝ Ողղարկում եմ քեզ հույզի կակաչներ, Ձյան մեջ թարթվող, զարթնող գարնան Դալար կանաչներ. Ինձ մի արգելիր քո աչքերի մշուշը վանել՝ Քո ալ այտերից միայն ՝ Արեվ ու սեր է կաթելու վայել… Իսկապես, հենց նույն օրը` այն ես երբեք չեմ մոռանա, երբ առաջին անգամ սեղանիս դրված տեսա կակաչների փունջը ու ենթադրեցի, որ սրճարանի կողմից էր, քանի որ երբեկ չէի մտածի, որ ինչ-որ մեկը կիմանա իմ սիրելի ծաղիկների մասին: Այդ ժամանկ ես դեռ չէի էլ աշխատում ու սրճարան էի գնում երաժշտական քոլեջից առաջ նախաճաշելու համար `ծնողներիս ու ո’չ իմ ցնակությամբ, ովքեր միշտ ինձ ստիպում էին լավ սնվել ու ամենօրյա հստակ ճաշացանկ ունենալ: Հիմա ամեն երկուշաբթի, երբ խմում եմ թեյս ու ռոմի համով, մի տեսակ տտիպ ու բերամումս սառնություն թողնող թխվածքի ուտելու պրոցեսը, վերցնում եմ ծաղիկներից մեկն ու հեռանում: Հետո նամակներդ իմ ` ծնողներիս մեծ ջանքերից հետո կանոնավորված օրերի անբաժան ու կարգը չխախտող մասնիկը դարձան, բացի մեկից, որ ստացա 1974-ի Օգոստոսի 21-ին, առանց հետադարձ հասցեի նամակներից առաջինի ստացման օրը: Արդեն անցել է 7 տարի այդ օրվանից, իսկ ես անգիր հիշում եմ քո տողերը ... «Սիրելիս, երկար խոսելու փոխարեն կասեմ միայն մի բան, արդեն 1 տարի է, որ քեզ գրում եմ ու հուսով եմ որ դեռ 11, 101 տարի կանցնի ու ես դեռ քեզ գրելիս կլինեմե, իսկ հետո կատակել էիր, «... նախապես ներողություն եմ խնդրում, քանի որ 101 տարի անց գուցե այս նամականիշերից այլևս չլինիե: Դու եմ մի նամակովդ ինձ գովերգում էիր, իսկ ինձ դրա հնարավորությնը չէր տրված, ես նույնիսկ չգիտեի թե ով ես դու: Ահա քո 102-րդ նամակը, որով դու պատմում էիր մեր առաջին հանդպմանն ունեցած տպավորություններիցդ: Ես չէի էլ կարող մոռանալ այդ օրը, երբ մայրիկիս զգեստներից ամենագեղեցիկի նման մեկն ինձ համար կարեցի ու մազերս արձակած դուրս եկա փողոց: Այդ օրը Ժակի պսակադրության օրն էր ու ես ստիպված էի հիվանդ ձևանալով խուսափել այնտեղ գնալուց ու գալ մեր առաջին հանդիպմանը: Լույսը , սիրելիս, մայր մտավ այսօր Քո աչքերի մեջ, տաք քո ժպիտում , Հալվեց ափդ ջերմ ափերիս մեջ. Կողքիս ե՞ս, թե ես երազ եմ տեսնում: Ես շատ երկար եմ սպասել այս պահին , Ախ, մեկ էլ նաիր իմ աչքերի մեջ, Սուզվիր հույզերիս հատակտ անծիր՝ Ես քեզ հասա, ես սիրում եմ քեզ: Արահետների ժապավենները ալ՝ Կապվեցին իրար Ու մեկ ճամփով մեզ բերեցին Երազանքի այս քառուղին, Ես գտա քեզ, Դու փոխեցիր ողջ կյանքը իմ Շատ ամգամ ես գրել այդ օվա մասին, երբ մենք լուռ նայում էինք միմյաց աչքերի մեջ ու ոչինչ չէինք խոսում: Հիշում ես այն փայտփորիկին, որ «5-րդ ավենյուի զբոսայգում ծառից ծառ էր թռչում ու կտցահառում բները, իսկ երբեմն էլ այնպես կատաղի թռչում էր, կարծես ինչ-որ բանից նեղացած այլևս չէր գալու ու հետո արագընթաց իջնում էր ցած ու սուր կտուցով խրվում ծառի բնի մեջ: Խոսքերս այնքան անշուք են ստացածս պերճախոս նամակներին ի համեմատ, բայց ինչ կարող եմ անել, ես առաջին անգամ եմ գրում: Առաջին անգամ պիտի ասեմ իմ զգացմունքների մասին, թե որքան արագ է սրիտս բաբախում մեր հանդիպումների ժամանակ, որ ես էլ եմ քեզ պես կարոտում հրաժեշտի պահից սկսած, ու թե ինչպես եմ սպասում մեր ամեն հաջորդ հանդիպմանը ու հուզվումքո ամեն նամակից, ինչպես որ առաջինից: Երբ այն գրքերը, որ նա է կարդում, Դու չես շտապում անհամբեր կարդալ, Երբ այն, ինչ նա է սիրում, կարոտում, Սիրով չես նայում ու մտերմաբար, Երբ միայն, միայն նրան գրկելիս, Սիրահարված չես զգում անսահման, Երբ չես կարոտում ` դեռ բաանվելիս, Զգա որ արդեն չս սիրում նրան: /Ա.Ս./ Միայն մի բան կա, որի մասին դու չես գրում, դա այն է, թե ինչու մենք չենք խոսում մեր մասին, ինչու ես այդ մասին ասում միայն գրելով: Սկզբում դա ինձ դուր չէր գալիս, կարծես հանդիպումների ժամանկ խոսում էինք քմեն ինչից, բացի այն միակ կարևոր զգացմունքի մասին, որն այդ դեպքում կարծում էի թե իրական չէ, ու երբեմն հիմարաբար կարծում էի, թե նամակները կեղծ են, սիմ հանդիպելիս կեղծել չկարողանալու պատճառով չես խոսում այդ մասին: Հիմա հասկանում եմ , որ ես էլ եմ էդպիսին ու որ առավել հեշտ է գրել ներսումդ փոթորկող ծովի մասին, որ կարծես ևս մի քանի րոպե ու կուլ կտա և ինձ և շրջապատում ամեն ինչ: Հիմա գրում եմ քեզ իմ առաջին նամակն ու չգիտեմ թե ինչ եմ գրում: Գիտեմ, որ սիրում եմ քեզ, որ երկար ժամանկ մինչ մեր հանդիպումը երկուշաբթի օրերին սրճարանում շուրջս էի նայում, որ գտնեի քեզ, սակայն թերթերով ծածկված դեմքերով տասնյակ մարդկանց մեջ դժվար թե գտնեի մեկին ում չէի ճանաչում: Հիմա գրելով այս առաջին և միաժամնակ վերջն նամակս ամուսնությունիցս առաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ինձ նվիրած երջանիկ պահերի ու աշխարհիս երեսին ինձ համար ամենագեղեցիկ ծաղիկների ` կակաչների համար և ուզում եմ խնդրել, որ այլևս ինձ չգրես: Ներիր այս խնդրանքիս հաամր, սակայն վաղը ես ամուսնանում եմ ու փոխում հասցես ու դու այլևս չես կարող պատասխանել իմ առանց հետադարձ հասցե նամակին, քանի որ փոստային համակարգը չի նախատեսում նամակագրություն նույն հասցեի ներսում, իսկ վաղը մեր հասցեները կմիանան ու կդառնան մեկը ...
  8. Մկրտում են օդը կռունկները սեվ՝. Սեր՝մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել… Բաց արա ամպե վարագույրդ լույս, Եվ մի քիչ արեվ ,արեվ տուր հոգուս. Իմ կրծքի տակ հիմա թիթեռի սիրտ է հեվում՝ Տուր ինձ գույներ՝երջանկությունը պատկերելու… Մկրատում են օդը ծիծեռնակները սեվ. Սեր՝ մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել… Թախիծը բեկվել,ուռենու պես թեքվել՝ Իր գանգուրներն է գետում լվանում՝ Տուր ինձ հնչյուններ՝ Լռությունը որոտով արթնացնելու… Սիրելու համար ես դեռ թույլ եմ , սե՛ր, Խոցելի է սիրտս, Դեռ թափանցիկ եմ շատ. Չսիրելուս համար ՝դու կարող ես ինձ չներել, Սակայն իմ ներսում կիսավեր, կիսատ Մատուռ կա հույսի, Որը ,սիրելիս, ուրիշ անուն ունի: Սիրելու համար ես շատ եմ համառ, Դեռ շատ եմ վայրի՝ Ինձ մի մեղադրի… Արթնացավ ալ հորիզոնը Ու արեվը երկնեց օդում Ծիրանագույն խաղաղություն… Ասես հենց նոր եզերքում ծով՝ Վարդե հրդեհ էր բռնկվել, Ու ես վարդոտ իմ ծածկոցով՝ Ծեգի հետ հաշտ Հրե ծեսի էի բռնվել. Արթնացավ ալ հորիզոնը Ու արեվը երկնեց օդում Ծիրանագույն բանաստեղծություն… Բաց արա այսօր Վարագույներն արշալույսի , Որ հույսը հոսի Երակներիդ մեջ. Բավ է քեզ քո դերը մենախոսի՝ Դու մենակ չէս, դու մենակ չես….
  9. Ճերմակն այս թղթի Ինձնից աղերսում է կապույտ զարկեր, զարկեր,զարկեր... Խնդրում է ինձնից բանաստեղծություն. Ուզում է արյանս հունը խեղել, շեղել թաղծից, Սանձված հանգերի ոսկե կառքերով՝ հատելով հեռուն: Ճերմակն այս թղթի Թող քեզ էլ հուշի,որ Սերը երկում դառնում է նոր զարկ, Թույլ տուր , որ սերը՝ իմ երկով քեզ փոխի Քո արձակ կյանքին տլով խաղ ու հանգ... Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե Մոռացել էի, որ իմ ներսում դեռ հույզերի ցուրտ ձմեռ է, Բայց սրտիդ թրթիռը մի հզոր հրթիռ էր, Որն ինձ դեպի գարուն բերեց: Թվաց ՝սերը գտել եմ, Թվաց՝ անհնար է սիրել ավելի, Սակայն սիրելիս Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե Պարզապես զարթնել էին հուշերը հյուլե: Երջանկության եզրով՝ Ինչպես եզրով շեղբի Սուրացին մտքերս դեպի քո հեռուն, Սակայն այդ հեռուն այնքան հեռու էր ախր, Որ ես նորից մոլորվեցի հույսի առանցքներում, Ու լույսը էլի, էլի ուշացավ՝ Ստիպելով սրտիս վարժվել խավարին. Հերթական անգամ սերը մոտ եղավ, Բայց բախտի կամուրջները մեր դեմ ծալվեցին... Երջանկության եզրով՝ Ինչպես եզրեվ շեղբի Սուրացին մտքերս, Բայց զուր մարեն պիտի...
  10. Շնորհակալ եմ Շուրթե շուրթ լեցուն քո խոստումների հաշիշով, գինով Իմ կյանքը այսօր հիացիկ ու հաշտ դաշներգություն է Սիրո եվ հույզի. Դեռ զով սարսուռ կա իմ երակներում Սակայն սիրո փոքրիկ այս նավակում՝ Սիրտս հոսում է `քո գիրկը գարուն: Ես իմ երգով եմ այսօր քեզ երդվում. Դեռ հազար լիալուսին խոնարհվի պիտի Նոր օրվա քաղցր խոստումի առաջ, Քեզ հետ կյանքը իմ տոն է գույների՝ Կանչ է ու կարկաչ. Ասեղնագործ վարագույր է անձրեվը կախել Երազանքների սահմանագծին, Ու ես ըմպում եմ գինին անձրեվի քո թասով ՝ աստված,.. Գարունը կյանքի գաղտնաբառն է իմ՝ Երջանկության այգը նոր բացված….
  11. Սերն իմ խոհերին ընծայում է ձեվ, Սերն ինձ բերում է ներդաշնակություն, Թափվի՛ր, թափվի՛ր անձրեվ՝ Թրթիռը սրտիս իբրեվ հուր մակույկ Քո ծովերին եմ հանձնում: Սերը ինչպես լույս ծիածան Ինձ դարձել է վերից ընծա ՝ Շնորհակալ եմ քեզ սեր, Որ իմ սրտում ծիածանից ծիածան Բացել ես այգաբացի գաղտնիքները անսահման…
  12. Ուղղարկում եմ քեզ գարնան շնչառությունը՝ Հույզի անշուք այս ծրարում Եվ նրանում Դաջում եմ ես իմ տաք համբույրը, Որն հազար էլք ու խոստում ունի դեպի գարուն: Սերը սառցե բավիղներում Չի մոլորվի ես դա գիտեմ, Այն քեզ կհասնի Ես հավատում եմ… Գարունը բացում է վարագույրը իր՝ Աչքերդ փակիր՝ Սերը քո սրտին նոր բախյուն է հորինել. Եվս մեկ զարկ, Էլի մի թրթիռ Եվ դու դեռ կարող ես ամեն ինչ ետ բերել: Ծագեցնում է գարունը լույսը քո սրտի, Որ հույզը թարթվի, Որ թերթվեն անցյալի ստվերները անթեվ. Կգամ ես, դու միայն ձայնիր՝ Սիրուն մեր վայել է գարունն այս վայելել… -Սիրտս սրտիդ ժապավենող անուրջներում Հյուր է գալու նոր մի գարուն, Պատրա՞ստ ես դու Հույզերի հետ նույնանալուն. -Ես պատրաստ եմ ամեն ինչի Սիրույն հանաուն. Մեր երազը թե չպաղեց ցուրտ ձյուներում՝ Ուրեմն օրհնյալ է Ես ոչնչից չեմ վախենում
  13. Դու հեռացար՝ Լուսինը իմ՝ քո հոգում, Չափսոսեցիր, չասեցիր, ախ, Ու՞մ եմ ես նրան թողնում, Իսկ ես անցա, Ես հաղթեցի անհաղթելին, Դժվար էր ,բայց ես հասկացա՝ Այս սիրո վերջը Իմ սկիզբն էր սե՛ր իմ... Ես անկարող եմ քեզ ասել մնա՝ Սերը բեկորվել է Եվ քո որոշման մեջ սպանող ոչինչ չկա Գնա՝ ես քեզ ներել եմ . Թե թեքվել է սերը դեպի մայրամուտ՝ Արձակիր հուշի աղավնիները, Հիշիր՛ առաջինն է ճիշտ հեռացողներից երկու՝ Դու ճիշտ եղիր, Իսկ ինձ արդեն մեկ է...
  14. Սրտիս զարկերը մի լսիր՝ Լոկ կայծ եմ, Շքեղ մեղքը սիրո մերժիր, մերժիր՝ Այս ամենը խայծ է: Ես ինձ հավերժ փակել եմ սիրո առաջ՝ Անզոր է արեվդ՝ Էլ չեմ սիրի ինչպես առաջ... Սովորիր լսել քարի շնչառությունը, Նրա կարծր հառաչը զգա ու նոր քարկոծիր՝ Ես քո առաջ կանգնած եմ , անիծված եմ , Թե զորու է կամքդ՝ սիրտը իմ խոցիր, Բայց թե դողում է դեռ սերը քարի ներսում՝ Կանչիր ինձ ու ես քո մոտ կգամ: Խենթս , ախ խենթս միթե դու չես զգում, Որ ես քո համար լոկ կամ
  15. Տարածվել էր գիշերը երակներիս մեջ, Բայց սերը ուժ գտավ՝ մթին տիեզերքն իմ արթնացնելու, Հիմա ամեն վարկյանս սեր է՝ «Ես սիրում եմ քեզ» Սիրտս քո անվամբ է զարկում ու զարկելու: Սերը հաղթց խաբկանքը, Սերը գույնեց իմ կյանքը՝ Հիմա երազներն իմ քեզ են պատկանում. Ու սերն իմ ՝ինչպես այս այգածագը Այսօր եվ ընդմիշտ Ես քեզ եմ նվիրում…
×
×
  • Create New...