Jump to content

rainbow

Forumjan
  • Content Count

    81
  • Joined

  • Last visited

Community Reputation

0 Neutral

About rainbow

  • Rank
    Ֆորումջանիկ Forumjaner Форумджаник
  • Birthday 04/20/1983

Contact Methods

  • Website URL
    http://hhasmikk.spaces.live.com/

Profile Information

  • Gender
    Female
  • Location
    Armenia

Previous Fields

  • Age range
    16-25
  1. Կյանքի դժվարին քառուղիներում, որտեղ խաչվում են ճշմարտության եվ խափկանքի առանցքները, մարդը կարիք ունի ներդաշնակման.Ոմանց հաջողվում է բավարար ուժեղ լինել ՝հարցերի խառնաշփոթում չմոլորվելու համար, իսկ ոմանց էլ անհրաժեշտ է ձեռմեկնում.Նորաստեղծ «Ագապե» հոգեբանական կենտրոնը պատրաստ է օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց ով փնտրում է հոգեվոր հանգրվան եվ սեր.«Ագապե»-ն հին հունարենով թարկմանաբար նշանակում է « Սեր » իսկ սերը բոլոր կողպեքներին բանալին է եվ բոլոր հարցերի պատասխանը:Այստեղ աշխատում են 4 հիանալի մարդիկ , ովքեր կարող են օգնել բացելու անձի հոգեբանական Ձեր հանգույցները : Սիրով՝ 424771, (09
  2. Ես ինկատի ունեի Ծոփք-Ծփանք,բայց գուցե անհաջող բառախաղ էր, դուք ճիշտ եք, շնորհակալ եմ
  3. Վարագույրի ծոփքի մեջ զով՝ Թարթվում են լույսերը էջ առ էջ. Լուսաբաց է,հրաշեկ ծով՝ Արթնացի՛ր, սեր իմ, ես սիրում եմ քեզ Քո երազի ժապավեններն ընդհատված՝ Գանգուրվել են սավանների ճերմակում. Աչքերդ բա՛ց՝ Ես քեզ խոստանում եմ արթմնի երջանկություն: Լուսաթաթախ,թաց, թափանցիկ Քանի քնած է քաղաքը մեծ, Թող աղավնին իմ ուղղարկած՝ Առաջրինը իմ բարեվը հասցնի քեզ…
  4. Շնորհակալ եմ , քո տոներն էլ շնորհավոր -Կյանքը պարզապես ծոփք է գույների, Նույնն է ու թերի՝ Թե հոգով անհաս էս սիրո բերկրությանը, Եթե կամենում ես ծիածան լինի ՝ Պիտի լսես անձրեվաձայնը, Թեչե անհույս գամվելով մենությանը՝ Տիեզերքդ աստղաթափ կլինի… -Դու ճիշտ ես, առանց սիրո ողջն անիծյալ է, Առանց սիրո մարդը չնչին ածանցյալ է, Եվ անկարող է նավակով խարխուլ օվկիանը հատել, Ես բացում եմ հոգու փոքրիկ իմ պատուհանը՝ Երկինքն այսօր անձրեվ է խոստացել….
  5. Սի՛րտ, կայծիր էլի, Այրիր արյունս հյուլե առ հյուլե՝ Ես ուզում եմ երանելի Սիրո հրով հրավառվել... Սիր՛տ, կայծիր էլի, Ինձ մեկել տուր վարդագունակ երանություն, Որ ես այրվեմ Քո համբույրի մեղրոտ բոցում... Կայծիր, օ սիր՛տ, Որ ես կարծեմ,թե ձին բախտի ու բախտության Սանձահարված է, Որ երեկս՝ դա թաղծի վերջին վրձնահարվածն էր Եվ էլ չեմ զգա դատարկություն: Սիրո առաջ թե կիսաբաց էի՝ Հիմա ես մերժում եմ ամեն սահմանում: Կայծիր՛, առանց սակայն ու բայց՝ Մոխրանալուց անգամ էլ չեմ վախենում...
  6. Շատ շնորհակալ եվ զգացված եմ ուշադրության համար.ուրախ եմ , որ Ձեզ դուր եկավ
  7. Համատեղ աշխատանք Հասմիկ Սարիբեկյան եվ Արմինե Հովսեփյան «Առանց հետադարձ հասցեի նամակ» Ամեն ինչ սկսվեց ճերմակ ծրարով` առանց հետադարձ հասցեի նամակով: Հիմա բացել եմ իմ պահարանն ու դուրս հանել մոխրագույն, տեղ-տեղ գույնը կորցրած արկղն ու հերթով կարդում եմ քո նամակները, որոնք այնքան խնամքով են պահվել շուրջ 7 տարի: Լույս քեզ վարդ օրիորդ, Ճերմակ նամակն այս՝ Իմ սրտի զարկն է քեզ հեռվից բերել. Թույլ տուր խնդրում եմ Սիրուս լույսն արծաթ ՝ Ծովում աչքերիդ նավակ դարձնել: Իմ արեվածագը քո անունն ունի , Իմ երջանկությունը ունի գաղտնաբառ. Կարդա սիրտը իմ՝ Այն վաղուց բախում
  8. Մկրտում են օդը կռունկները սեվ՝. Սեր՝մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել… Բաց արա ամպե վարագույրդ լույս, Եվ մի քիչ արեվ ,արեվ տուր հոգուս. Իմ կրծքի տակ հիմա թիթեռի սիրտ է հեվում՝ Տուր ինձ գույներ՝երջանկությունը պատկերելու… Մկրատում են օդը ծիծեռնակները սեվ. Սեր՝ մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել… Թախիծը բեկվել,ուռենու պես թեքվել՝ Իր գանգուրներն է գետում լվանում՝ Տուր ինձ հնչյուններ՝ Լռությունը որոտով արթնացնելու… Սիրելու համար ես դեռ թույլ եմ , սե՛ր, Խոցելի է սիրտս, Դեռ թափանցիկ եմ շատ. Չսիրելուս համար ՝դու կարող ես ինձ չներել, Սակայն իմ ներսում կիսավեր, կի
  9. Ճերմակն այս թղթի Ինձնից աղերսում է կապույտ զարկեր, զարկեր,զարկեր... Խնդրում է ինձնից բանաստեղծություն. Ուզում է արյանս հունը խեղել, շեղել թաղծից, Սանձված հանգերի ոսկե կառքերով՝ հատելով հեռուն: Ճերմակն այս թղթի Թող քեզ էլ հուշի,որ Սերը երկում դառնում է նոր զարկ, Թույլ տուր , որ սերը՝ իմ երկով քեզ փոխի Քո արձակ կյանքին տլով խաղ ու հանգ... Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե Մոռացել էի, որ իմ ներսում դեռ հույզերի ցուրտ ձմեռ է, Բայց սրտիդ թրթիռը մի հզոր հրթիռ էր, Որն ինձ դեպի գարուն բերեց: Թվաց ՝սերը գտել եմ, Թվաց՝ անհնար է սիրել ավելի, Սակայն սիրելիս Քո ձե
  10. Շնորհակալ եմ Շուրթե շուրթ լեցուն քո խոստումների հաշիշով, գինով Իմ կյանքը այսօր հիացիկ ու հաշտ դաշներգություն է Սիրո եվ հույզի. Դեռ զով սարսուռ կա իմ երակներում Սակայն սիրո փոքրիկ այս նավակում՝ Սիրտս հոսում է `քո գիրկը գարուն: Ես իմ երգով եմ այսօր քեզ երդվում. Դեռ հազար լիալուսին խոնարհվի պիտի Նոր օրվա քաղցր խոստումի առաջ, Քեզ հետ կյանքը իմ տոն է գույների՝ Կանչ է ու կարկաչ. Ասեղնագործ վարագույր է անձրեվը կախել Երազանքների սահմանագծին, Ու ես ըմպում եմ գինին անձրեվի քո թասով ՝ աստված,.. Գարունը կյանքի գաղտնաբառն է իմ
  11. Սերն իմ խոհերին ընծայում է ձեվ, Սերն ինձ բերում է ներդաշնակություն, Թափվի՛ր, թափվի՛ր անձրեվ՝ Թրթիռը սրտիս իբրեվ հուր մակույկ Քո ծովերին եմ հանձնում: Սերը ինչպես լույս ծիածան Ինձ դարձել է վերից ընծա ՝ Շնորհակալ եմ քեզ սեր, Որ իմ սրտում ծիածանից ծիածան Բացել ես այգաբացի գաղտնիքները անսահման…
  12. Ուղղարկում եմ քեզ գարնան շնչառությունը՝ Հույզի անշուք այս ծրարում Եվ նրանում Դաջում եմ ես իմ տաք համբույրը, Որն հազար էլք ու խոստում ունի դեպի գարուն: Սերը սառցե բավիղներում Չի մոլորվի ես դա գիտեմ, Այն քեզ կհասնի Ես հավատում եմ… Գարունը բացում է վարագույրը իր՝ Աչքերդ փակիր՝ Սերը քո սրտին նոր բախյուն է հորինել. Եվս մեկ զարկ, Էլի մի թրթիռ Եվ դու դեռ կարող ես ամեն ինչ ետ բերել: Ծագեցնում է գարունը լույսը քո սրտի, Որ հույզը թարթվի, Որ թերթվեն անցյալի ստվերները անթեվ. Կգամ ես, դու միայն ձայնիր՝ Սիրուն մեր վայել է գարունն այս վայելել… -Սիրտս սրտիդ
  13. Դու հեռացար՝ Լուսինը իմ՝ քո հոգում, Չափսոսեցիր, չասեցիր, ախ, Ու՞մ եմ ես նրան թողնում, Իսկ ես անցա, Ես հաղթեցի անհաղթելին, Դժվար էր ,բայց ես հասկացա՝ Այս սիրո վերջը Իմ սկիզբն էր սե՛ր իմ... Ես անկարող եմ քեզ ասել մնա՝ Սերը բեկորվել է Եվ քո որոշման մեջ սպանող ոչինչ չկա Գնա՝ ես քեզ ներել եմ . Թե թեքվել է սերը դեպի մայրամուտ՝ Արձակիր հուշի աղավնիները, Հիշիր՛ առաջինն է ճիշտ հեռացողներից երկու՝ Դու ճիշտ եղիր, Իսկ ինձ արդեն մեկ է...
  14. Սրտիս զարկերը մի լսիր՝ Լոկ կայծ եմ, Շքեղ մեղքը սիրո մերժիր, մերժիր՝ Այս ամենը խայծ է: Ես ինձ հավերժ փակել եմ սիրո առաջ՝ Անզոր է արեվդ՝ Էլ չեմ սիրի ինչպես առաջ... Սովորիր լսել քարի շնչառությունը, Նրա կարծր հառաչը զգա ու նոր քարկոծիր՝ Ես քո առաջ կանգնած եմ , անիծված եմ , Թե զորու է կամքդ՝ սիրտը իմ խոցիր, Բայց թե դողում է դեռ սերը քարի ներսում՝ Կանչիր ինձ ու ես քո մոտ կգամ: Խենթս , ախ խենթս միթե դու չես զգում, Որ ես քո համար լոկ կամ
  15. Տարածվել էր գիշերը երակներիս մեջ, Բայց սերը ուժ գտավ՝ մթին տիեզերքն իմ արթնացնելու, Հիմա ամեն վարկյանս սեր է՝ «Ես սիրում եմ քեզ» Սիրտս քո անվամբ է զարկում ու զարկելու: Սերը հաղթց խաբկանքը, Սերը գույնեց իմ կյանքը՝ Հիմա երազներն իմ քեզ են պատկանում. Ու սերն իմ ՝ինչպես այս այգածագը Այսօր եվ ընդմիշտ Ես քեզ եմ նվիրում…
×
×
  • Create New...