ՆԱԽԱԲԱՆ
Պատմագրությունը, որպես կանոն, արքայատոհմերի, նախարարական տների, զինվորական դինաստիաների պատմություն է, ըստ հարկի ներկայացվող անհատներն էլ գերազանցապես սիմվոլներ են, ժամանակի պետական-քաղաքական-ռազմական մտայնության կրողներ, բայց ոչ կենդանի մարդիկ, որոնք ներկայանում են իրենց առաքինություններով և արատներով, առօրյայով ու կենցաղավարությամբ, օրախնդիր համակրանքներով ու հակակրանքներով:
Պատմագրությունն, ըստ էության, ժամանակի և իրադարձությունների հաշվետվություն է, ոչ Մարդու պատում-վերլուծություն: Սա հատուկ է ոչ միայն հայ պատմագրությանը և ոչ առավելություն է, ոչ էլ թերություն, պարզապես պ