Jump to content

IVB

Forumjan
  • Posts

    2
  • Joined

  • Last visited

About IVB

  • Rank
    Newbie
    Newbie

Previous Fields

  • Languages
    russian, english
  1. Здравствуйте! Я на данный момент собираю информацию об армянских наградах. Один из источников - вебсайт Министерства Обороны Армении, но там представлен текст на армянском, который находится в процессе перевода на русский и английский уже длительное время. Буду признателен за помощь в переводе: ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալ «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. օգոստոսի 13-ից: (ՀՀ ՊՆ 13.08.2001թ. N 608 հրաման) 1. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» մեդալը քառաստիճան է և ըստ I-IV աստիճանակարգի` շնորհվում է ՀՀ զինված ուժերում 5, 10, 15, 20 տարի անբասիր ծառայած սպաներին և ենթասպաներին: 2. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալով պարգևատրման ներկայացնում են. ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները` ՊՆ կադրերի վարչության միջոցով ներկայացումները հասցեագրելով կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին: 3. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» մեդալով չեն կարող պարգևատրվել «նկատողություն», «խիստ նկատողություն», «ծառայողական ոչ լրիվ համապատասխանություն», կոչման ցածրացում, տույժ ստացած սպաները և ենթասպաները, ինչպես նաև նախկինում «Ծառայողական անհամապատասխանությամբ» զորացրված և վերականգնված սպաներն ու ենթասպաները, նախկինում աստիճանազրկված և վերականգնված սպաներն ու ենթասպաները, կարգապահական տույժ ունեցող սպաներն ու ենթասպաները, ծառայության ընթացքում դատապարտված, այդ թվում` ազատազրկման հետ չկապված պայմանական պատիժ կրող սպաներն ու ենթասպաները: 4. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: 5. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական: 6. ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` ՀՀ Մարտական ծառայության մեդալից հետո:
×
×
  • Create New...