Jump to content

ARSHoho

Forumjan
  • Posts

    3
  • Joined

  • Last visited

Everything posted by ARSHoho

  1. Մեր հասարակության մեծ մասի մեջ վտանգի զգացողոթյունը բթացած ա, ուստի նման իրավիճակում չի կարելի հանգիստ վերաբերվել տեղի ունեցող իրադարձություններին. այժմ փոքր թվացող իրադարձությունները իրենց հետևանքներն կունենան հետագայում։
  2. Շնորհակալություն Իմ կարծիքով լավատեսությունը լավ բան է, բայց զգուշավորությունն ու համապատասխան գործողությունները ավելի լավն են։ Կներես, բայց ներկա բանակցային գործընթացից ելնելով, ես լավատեսությունը չեմ ընդունում:
  3. Համահունչ ներկա իրավիճակին... Խրիմյան Հայրիկն ասաց. «Այդ հոդվածը (մադրիդյան զռթ ու զիբիլը) հայերի գլխին փորձանք պիտի դառնա»։ Հետագայում Ֆ. Նանսենը բացականչեց. «Վա՜յ հայ ժողովրդին, որ մտավ եվրոպական քաղաքականության մեջ։ Հայ ազգի համար շահեկան կլիներ, եթե իր անունը եվրոպական ոչ մի դիվանագետի շուրթերին չլիներ»։ Բեռլինում հայկական պատվիրակությունը հարկադրված էր հանդես գալ ոչ թե մարտիկի, այլ մուրողի դերում։ Այդ նկատի ունենալով էր, որ Բիսմարկը Խրիմյանին ասաց, որ որևէ քաղաքական իրավունք պահանջելու համար կոնգրեսին պետք է ներկայանալ ոչ թե որպես հաշտվողական մուրացող, այլ այնպես, ինչպես Չեռնոգորիայի ներկայացուցիչը՝ հաղթական սրով։ (ընդգծումները իմն են)
×
×
  • Create New...