Հայ Ա&#1

Forumjan
  • Content count

    16
  • Joined

  • Last visited

Community Reputation

0 Neutral

About Հայ Ա&#1

  • Rank
    Նորեկ Newcomer Новичок

Previous Fields

  • Languages
    armenian english french
  • Age range
    36-45
  1. Ս.թ. փետրվարին Դաշնակցության պաշտոնական մամուլ "Դրօշակ"-ում լույս է տեսել ոմն Հայկազուն Ալվրցյանի "Վասն տգիտության" հոդվածը` ի քննադատություն "Լուսանցք" թերթում վաղօրոք լույս տեսած Ս. Լ. Մանուկյանի "Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտ-թուրքականությունը" հոդվածի: Այդ կապակցությամբ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) Խորհուրդը հայտարարում է: Հայ իրականության մեջ երկու կառույց կա, որ անընդհատ ու միալար խոսում են, թե ծառայել են հայությանն անվերապահորեն: Եվ այս կառույցները ոչ մի անգամ չեն խոսել իրենց սխալների (նաեւ` ճակատագրական) մասին (սրանց թվում է` անսխալական են): Անվիճելի է, որ այդ երկուսը` Հայ առաքելական եկեղեցին եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոշակի դեր ունեցել են հայապահպանման գործում (խոսքը հատկապես սփյուռքյան հատվածի մասին է), իսկ թե ինչ վնասներ են տվել հայությանն այս կառույցները, արդեն լուսաբանվել ու հանրահայտ է այլեւս: Եվ եթե մի օր հակակշռելու լինենք, թե սրանցից օգո՞ւտն է շատ եղել ազգին, թե՞ վնասը, հաստատ հօգուտ այս կառույցների չի լինի այդ հակակշռումը: Այս երկու "անսխալականի" պատճառով է, որ մենք` հայերս, մերթ ընդ մերթ կորցրել ենք մեր հայրենիքի տարածքները, երբեմնի հայահավատ ու հայաշունչ զորությունը եւ ենթարկվել ենք ցեղասպանությունների: 301թ. սկսած մշակութա-հոգե-մարմնական ցեղասպանության մասին Հայ ազգայնականների համախմբումն արդեն հանդես է եկել հրապարակավ ու փաստարկված հոդվածներով: ՀՅԴ-ի մութ անցյալի եւ ոչ պայծառ ներկայի մասին նույնպես եղել են հրապարակային փաստարկված պարզաբանումներ: Եվ դա վերաբերում է նաեւ 1915թ. (այդ ժամանակին նախորդած ու հաջորդած) իրադարձություններին, երբ ՀՅԴ-ն համագործակցելով երիտթուրքական ուժերի հետ հանուն "մասոնական եղբայրության", հանուն սիոնիստա-պանթուրքիստական ծրագրերի իրագործման, կամա, թե ակամա մասնակցեց հայության (հատկապես` ֆիդայության) զինաթափմանը, եւ քաղաքական խարդավանքների հորձանուտում հայությանը կանգնեցրեց աղետալի փաստերի առաջ… Իսկ այսօր հենց դրանց քաղաքական ժառանգորդներն են ամենաշատը թմբկահարում Հայոց ցեղասպանության հարցը: Հուդա-քրիստոնեական կրոնի հետեւորդ (նույնն է թե` Եհովայի հետեւորդ) եւ հուդա-մասոնական կառույցի մի ոմն ժառանգորդ էլ` մի դաշնակցականիկ (համարյա` հոկտեմբերիկ), ահա այսօր փորձում է ՀՅԴ պաշտոնաթերթում պախարակել Հայ ազգայնականների համախմբման Խորհրդի անդամին եւ հայոց ցեղային գաղափարաբանությունն ու հավատը: Զարմանալի չէ, քանի որ ՀՅԴ-ն Հայաստանում վաղուց վերածվել է մի "ինքնահավան ու շահութաբեր" քաղաքական խմբակի եւ պարզապես դեռ գոյատեւում է սփյուռքյան կառույցների նյութական ու գործնական միջոցների հաշվին և ոչ միայն… Ժամանակին երիտթուրքերի սիոնա-մասոնական եղբայրության հետ համագործակցած ՀՅԴ-ն մեր օրերում լինելով իշխանության մեջ, տնօրինելով որոշակի նախարարական ոլորտներ եւ այլ պաշտոններ, նույն միջազգային-մասոնական ուժերի պատվերով ապազգայնացրեց հայկական կրթահամակարգը, համարակալեց ազգը` օտարին տրամադրելով մեր ամբողջական տվյալները, եւ կատարեց այլ ապազգային գործեր, իսկ հիմա ընդդիմադիր խաղալով փորձում է եւս մեկ անգամ կոծկել իր իրական դեմքը… "Դրօշակ"-ի հիշյալ հոդվածում ոմն դաշնակցականը հպարտանում է Նժդեհով: Նա "մոռանում" է, որ Նժդեհը թքել-հեռացել է ՀՅԴ-ից (հետո ՀՅԴ-ն նրան արտաքսել է: Մեկ էլ Կոմկուսից "չէին կարողանում" հեռանալ, երբ հեռանալու դիմում էր գրվում, արագ հեռացնում էին…)` մասոնա-բոլշեւիկյան խաղերի համար (հատկապես Զանգեզուրի պաշտպանության հարցում): Եվ այն, ինչ ասել է Նժդեհը Դաշնակցության մասին` մինչ ճանաչել-հեռանալը, այլեւս օրինակ բերելու հիմքեր չունի: ՀՅԴ-ից հեռացած մյուս հսկաները` Անդրանիկը, Շահան Նաթալին եւ այլք, նույնպես գիտակցել են, որ իրենց տեղում չեն… Հատկապես հիշյալ երկուսը մասոնա-երիտ-թուրքա-դաշնակցական խաղերը չհանդուրժեցին: Հրեից փեսա մասոն Սիմոն Վրացյանով (Գրուզինով) հպարտ ՀՅԴ-ականները դեռ կարողանում են պատսպարվե՞լ Նժդեհով, որին "կուսակցական" հալածանքների էր ենթարկում մասոն Վրացյանը: Կողմնորոշվել է պետք` կամ ազգային հայ Նժդեհը, կամ` մասոն Վրացյանը… Այս կապակցությամբ Շահան Նաթալին ասել է, որ վրացյանները պիտի շարունակեն "արտաքսել", քանի իրենք չեն արտաքսված: Իսկ հակառակ Անդրանիկի զգուշացումներին` ՀՅԴ ղեկավարությանը հեռու մնալու երիտթուրքերից, Դաշնակցությունը միայն 1911թ. վերջապես ընդունեց, որ երիտթուրքերի հետ կնքված դաշինքը սխալ էր (ինչպես նշել է դաշնակցականիկն իր հոդվածում): Բայց դա էլ չօգնեց այդ կառույցին, քանի որ ՀՅԴ վերնախավը (Խատիսյան, Ջամալյան, Վրացյան, Փափազյան եւ այլք) նույնպես մասոնական օթյակի անդամներ էին եւ այդպիսիք էլ մնացին: ՀՅԴ կանոնագրքում ասված է, թե որեւէ անդամ չի կարող անդամագրվել գաղտնի ուխտերի, առանց վերին մարմինների հավանության… Սա արդեն իսկ բացահայտ իրականություն է: Հիշյալ հոդվածում ոմն դաշնակցականիկը փորձել է իր կազմակերպության պաշտոնաթերթը "արժեւորել" հայոց հավատի եւ ցեղային գաղափարաբանության անվանարկումներով: Երեւի հուդա-քրիստոնեական "հոգին" չէր խաղաղվի, եթե սա չխոսեր "մասոնների եւ հեթանոսների կապի մասին", իհարկե առանց փաստարկների, որը չի էլ կարող լինել, իսկ ահա ՀՅԴ-ի դեպքում մենք կարող ենք նոր անուններ ու փաստեր հավելել: Իսկ այն պնդմանը, թե հայ ազգայնական հեթանոսներին Արցախում տեսնողներ չեն եղել, կարճ ասենք, որ հեղինակը պիտի լիներ այնտեղ, որ տեսներ… իսկ եթե եղել ու չի տեսել, ուրեմն` կուսակցական հիվանդությամբ է տառապում ("միայն դաշնակցականների շնորհիվ փրկվեց Արցախը" եւ "ով դաշնակցական չէ` հայ չէ"): Երբ դաշնակցականները դեռ սփյուռքյան վայելքների մեջ էին եւ նույնիսկ 1990-ականներին բյուրոն դեմ էր արտահայտվում Հայաստանի անկախացմանը (թռուցիկներ էին տարածվում հանրահավաքների ժամանակ), հայ ազգայնականների մեծ մասն արդեն ազգային-ազատագրական պայքարի մեջ էր եւ կռվում էր հայ-ադրբեջանական համարվող սահմանների ամբողջ երկարությամբ, նաեւ հանուն Նախիջեւանի ազատագրման, հետո էլ` հենց Արցախի… Հեղինակը նշել է, որ ՀՅԴ-ն առնչվել ու համագործակցել է հրեա-թուրքական (երիտթուրքական) մասոնների հետ, քանի որ նույն երկրում էին գործում… Դե, հիմա էլ Հայաստանում գործում են մասոնական, աղանդավորական, անբարոյական եւ այլ` "նույն երկրում" պետականորեն գրանցված եւ գործող կառույցներ… Հավատավոր դաշնակցականը չի մոռացել "խայթել" նաեւ Հայ Աստվածներին եւ եհովապաշտի համառությամբ ասել է, թե մասոնների մահվան թվականը երեւի միայն մեր Աստվածներին է հայտնի: Ծիծաղելի այս հեգնանքին ի պատասխան միայն կասենք, որ այո’, դա վստահաբար Հայ Աստվածներին հայտնի է, ինչպես բոլոր տխմարների, լամուկների, այլադավանների ու դրանց նմանների մահվան թվականները… Եվ իր "թեման" ավարտելով` եհովապաշտ հուդա-քրիստոնյա դաշնակցականը հայտարարում է, թե "այս խմորը դեռ շատ ջուր ունի քաշելիք", ինչը նորանոր խառնակություններ եւ պառակտումներ կծնի: Իսկ ի՞նչ կարող էր մաղձել ավելի քան 100 տարի ազգից վեր կանգնած ու ազգը խառնակություններով վաղուց պառակտած կառույցի այս "հավատավորը", ինչպես ասում են` իրենց իսկ հասցեն թողնելով վերջաբանում: Իսկ ՀՅԴ պաշտոնաթերթին կոչ ենք անում`"հանուն Հայ դատի հազարավոր նվիրյալների թափած արյունը" չը-սեփականաշնորհել, Հայ Աստվածներից չփախչել ինչպես չը-հայերը, հանգիստ թողնել հավատքային, գաղափարախոսական ու գործնական պատճառներով դաշնակցությունից հեռացած Նժդեհին, կամ էլ` վերանորոգվել ըստ նրա ստեղծած ցեղակրոն-արիադավան ուսմունքի: Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) Խորհուրդ 22.04.2010թ. ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ Դու պիտի իմանաս ճշմարտությունը և ճշմարտությունը քեզ պիտի զայրացնի http://vahagnakanch.wordpress.com/2010/04/...a5%d6%80%d5%a8/ http://vahagnakanch.wordpress.com/2010/04/...a5%d6%80%d5%a8/
  2. Պարբերաբար անդրադառնալով կրոնին եւ հավատին` փորձում ենք մեր ընթերցողներին ցույց տալ դրանց էական տարբերությունը: Ազգային լինում է միայն հավատը` Ազգային Հավատ, որը հիմնված է լինում ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի եւ ազգային (մեր դեպքում` Հայ) Աստվածների երկրպագության վրա: Կրոնը չի կարող ազգային լինել, քանի որ իր էությամբ ազգամերժ է եւ, իբր համամարդկային որակվելով, դառնում է այդ բառի պես անդեմ... Իսկ Աստվածներ ունենում են միայն բնական ազգերը... Մնացյալը սին են եւ հավատախաղի հետեւանք... Այսինքն` ինչքան էլ թմբկահարեն, թե քրիստոնեական կրոնը ազգային է, դրանից «մածունը չի սեւանում», եւ ամեն բան պարզ է` ինչպես «սպիտակ»-ը: Հրեական հուդայականության գլխավոր Աստված Եհովան է քրիստոնեական կրոնի պաշտամունքը, ինչքան էլ հայ եկեղեցին խուսափի նրա անունը տալուց եւ անընդհատ արծարծի Քրիստոսի անունը: Եթե Հիսուսը համարվում է Եհովայի որդին, ապա ի՞նչ տարբերություն` հո՞րն են պաշտում, թե՞ որդուն... Իրականում դեռ պետք է ճշտվի` իրո՞ք Եհովա անունը կա հրեական Աստվածների շարքում, թե՞ այն հորինված է այլոց համար, ինչպես նրա պաշտամունքն ու դեպի նրան տանող (այսինքն` ոչ մի տեղ չտանող) կրոնական տեսությունները... Իսկ կրոններն էլ իրենց հերթին մասնատված են աղանդների, եւ ապազգային կրոնագաղափարական տեսությունները աղանդների տեսքով ծառայում են արդեն «երկրային աստվածներին»` այս կամ այն մութ ուժերին... Մեծ հաշվով կրոնները հին հավատների աղանդներն են, քանզի ստեղծվել են հին հավատքային տեսությունների, տոների ու ծեսերի վրա: Եհովա Հուդայականության գերագույն Աստվածն է (որին «սեփականաշնորհել» են նաեւ քրիստոնյաները): Սկզբնապես համարվել է Հուդա ցեղի, իսկ հրեական ցեղերի միաձուլումից ու նստակյաց կյանքի անցնելուց հետո (Ք.ա. 11-րդ դար)՝ բոլոր ցեղերի գլխավոր Աստվածը (իրականում համարել են տվել): Պատկերվել է առյուծի, ցուլի, ապա` մարդու կերպարանքով: Հուդայական պետության եւ թագավորական իշխանության ծագումը պայմանավորվել է Եհովայի՝ որպես միակ Աստծո եւ «երկնային թագավորի» գաղափարով: Դրա համաձայն՝ «Եհովան՝ տիեզերքի արարիչն ու տերը, ահեղ է, վրիժառու, ամենակարող, մարդու, հատկապես հրեա ժողովրդի ճակատագրի որոշողն ու տնօրինողը»: Ահա, թե ով է այսօրվա քրիստոնյա (նաեւ շատ հայերի) աստվածը: Մեր Աստվածներին չաստվածներ ասող տխմարները պաշտում են մի չաստծու (իրար տրորելով առաջ են գցվում` Եհովայի... ինչ որ տեղը... մտնելու համար), ում գոյությունը, ըստ ամենայնի, զուտ քաղաքական բնույթի է (հրեաների աշխարհակուլ ծրագրերի համար), քան` կրոնա-հավատամքային... Ք.ա. 10-րդ դարի կեսերին, Սողոմոն Իմաստունը Երուսաղեմում կառուցել է Եհովայի տաճարը. միայն այնտեղ է թույլատրվել զոհ մատուցել նրան: Ք.ա. 7-րդ դարից ավելի է շեշտվել Եհովայի բացարձակ իշխանությունը, արգելվել է մյուս ցեղերի աստվածների հանդիսավոր պաշտամունքը (Հայ Աստվածների դեմ հավատքային պայքարն ու անմակարդակ, ծախու-օտարահաճ զազրախոսությունները այստեղից է...): Եհովայի գոյությունը մեզ համար դեռ չապացուցված է... Եհովայի վկաներ Աղանդ, որը հիմնադրել է Չարլզ Թեյզ Ռասելը 1872թ. ԱՄՆ-ում: Այսօր տարածվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: «Եհովայի վկաներ» անունը որդեգրել է Ռասելի հաջորդը՝ Ժոզեֆ Ֆրանկլին Ռուդերֆորդը (1869-1942թթ.), 1931թ.: Նա Ռասելի ժողովրդավարական սկզբունքները փոխարինել է աստվածապետական համակարգով: Ռուդերֆորդի քաղաքականությունը շարունակել է նրա հաջորդը՝ Նաթան Հոմըր Նորը, որը հիմնել է «Աստվածաշնչի դիտարան դպրոցը» (Բրուքլին, Նյու Յորքի նահանգ), ուր քարոզիչներ ու ղեկավարներ են պատրաստվում: Նորի տնօրինությամբ՝ մի խումբ «վկաներ» նոր ձեւով են թարգմանում «Սբ. գիրքը»: Սրանք հավատում են, որ Եհովան ճշմարիտ Աստվածն է, իսկ «վկաները»՝ Աստծո ընտրյալ հետեւորդները: «Վկաները» որեւէ կապ չունեն քրիստոնեական մյուս աղանդների հետ եւ հակառակ են պետություններին: Նրանք աշխարհի ղեկավարությանն ու քաղաքական կուսակցություններին համարում են սատանայի դաշնակիցներ: Նրանք չեն ողջունում որեւէ երկրի դրոշակ, մերժում են զինվորական ծառայությունը եւ չեն մասնակցում ընտրություններին (բայց հիմա «քոքվել» են, շահարկում են իրենց «ձայները»): Ըստ նրանց՝ եկեղեցիներն ու մյուս աղանդները գործադրում են սատանայի կամքը. այդ պատճառով՝ քահանա, եկեղեցի, ուխտ եւ այլն բառերը չեն օգտագործում: Եհովայի վկաների նպատակն է հաստատել Աստծո թագավորությունը: Նրանք կարծում են, որ Աստծո պետությունը պիտի իրականանա Արմագեդոնից հետո: Ընդունում են Դանիել մարգարեին եւ «Հայտնության գիրքը» որպես աշխարհի գործերի Աստծո ժամանակացույց եւ մարդու ճակատագրի որոշիչ: Ըստ Հայտնության հաշվարկների, Ռասելը հաստատել է, թե 1874թ. պիտի լինի Քրիստոսի «անտեսանելի վերադարձի» տարին, իսկ 1914-ին՝ Քրիստոսի 2-րդ գալուստը ու վերջ «հեթանոսական ժամանակներին»: Սակայն, ինչպես բոլոր «սրբերը»՝ սխալվել է... Վերադարձ չի լինելու, քանզի վերադարձող եւ վերադարձնող չկան իրականում... Իսկ հեթանոսական` արիադավանության ժամանակները ի հակառակ սրանց` վերադառնում են... Նրանց համար Քրիստոսը Աստծո ներկայացուցիչն է. Նա եկել է հաստատելու Աստծո պետությունը եւ վերահաշտեցնելու մարդուն՝ Աստծո հետ: Եհովայականները մերժում են դժոխքի գաղափարը, իսկ հավիտենական կյանքը համարում են անխուսափելի: «Վկաների» համար մահը շիջում է միայն: Նրանք Գերմանիայում եւ Առանցքի երկրներում ենթարկվել են հալածանքի, իսկ շատ երկրներում նրանց գործունեությունն ընդհանրապես արգելված է (ցավոք՝ ոչ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում): «Վկաներն» իրենց հավաքատեղին կոչում են «Թագավորության սրահ»: Մկրտվում են սուզվելով ջրի մեջ, չեն ընդունում ամուսնալուծումը՝ բացի խարդախության (շնության) դեպքերից, դեմ են արյան փոխներարկմանը: Նրանք պարտավոր են շաբաթական 5 ժամ մասնակցել «Թագավորական սրահի» հավաքներին եւ երկար ժամեր - որքան հնարավոր է - տրամադրել տուն առ տուն քարոզելուն (հոգեւորսության տխուր առաջատարներն են): Յուրաքանչյուր «Թագավորական սրահ» ունի իր շրջանը, իսկ ամեն «վկա»՝ քարոզելու եւ գիրք ու գրականություն բաժանելու իր շրջանակը: Հրատարակում են «Դիտարան» կիսամսյա հանդեսը եւ նրա հավելված «Արթնացիր»-ը, որը 1980թ. տպագրվում էր 10 մլն. օրինակ տպաքանակով՝ 80 լեզուներով: Պավլիկյան Շարժում Ծագել է Հայաստանում, ապա տարածվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում: Ըստ բյուզանդական աղբյուրների՝ «պավլիկյան» անվանումն առաջացել է հայազգի Կալինիկեյի որդի Պողոսի (Պավղոս) անունից: Ենթադրվում է, որ Պավլիկյան շարժումը առաջացել է 5-րդ դարի վերջին: Պավլիկյաններն առաջին անգամ հիշատակվում են Դվինի 554թ. եկեղեցական ժողովի ընդունած «Ուխտ միաբանության Հայոց աշխարհիս» թղթում: Հայկական եկեղեցին դաժան պատիժներ է սահմանել եւ խիստ կանոններ է մշակել Պավլիկյան շարժման (նաեւ` Թոնդրակյան եւ Արեւորդիների) դեմ: Հալածանքներից խուսափելու համար, Պավլիկյանները 7-րդ դարի սկզբից կենտրոնացել են Հայաստանի արեւմտյան շրջաններում՝ Բյուզանդիայի եւ Արաբական խալիֆայության սահմանում, եւ օգտվելով 2 տերությունների հակամարտությունից, վաղ քրիստոնեական հավասարության սկզբունքով համայնքներ են հիմնել: Այս դարում շարժումը հասնում է այնպիսի չափերի, որ Բյուզանդական կայսրությունը զինված արշավանք է կազմակերպում նրանց դեմ: 8-րդ դարում շարժումը վերածվել է ժողովրդական ապստամբության, ստեղծվել են կանոնավոր զինված ուժեր: 872թ. պավլիկյանները պարտվում են, բայց մինչ այդ բազմաթիվ հաղթական կռիվներ են մղում կայսերական բանակների դեմ: Պավլիկյան շարժմանը մասնակցում էին Հայաստանի եւ հարեւան երկրների ժողովուրդների ներկայացուցիչներ: Պավլիկյան շարժման գաղափարախոսության կրոնափիլիսոփայական հիմքը բարու (տեր երկնի) եւ չարի (արարիչ աշխարհի) աստվածների ընդունումն էր: Նյութական աշխարհն ստեղծողը չարի աստվածն է, որը աշխարհը լցրել է չարիքով ու անարդարությամբ: Բարու աստվածը իշխանություն ունի միայն հոգու վրա եւ չարի իշխանության վերացումից հետո իշխելու է աշխարհին: Հակադրվելով եկեղեցուն՝ պավլիկյաններն իրենց անվանել են «իսկական քրիստոնյաներ»: Վկայակոչելով վաղ քրիստոնեական սկզբունքները` նրանք ժխտել են քրիստոնեական համարվող աստվածամոր, մարգարեների, սրբերի պաշտամունքը, հաղորդությունը, խաչը, մկրտությունը, ծեսերն ու խորհուրդները, եկեղեցական նվիրապետությունը եւ ընդհանրապես եկեղեցին ու վանականությունը: Աստվածաշունչ մատյանից ընդունել են Նոր Կտակարանը (առանց Պետրոս առաքյալի թղթերի եւ Հին Կտակարանի ջհուդապաշտության), կնոջը համարել են հանրության հավասար անդամ, ամուսնությունն իրականացրել են աշխարհիկ ձեւով: Պավլիկյան շարժման ճնշումից հետո, գաղափարները պահպանվել են Հայաստանում, ծնունդ տվել Թոնդրակյան առավել զորավոր շարժմանը: Բյուզանդական կայսրությունը Պավլիկյան շարժման շատ մասնակիցների բռնի գաղթեցրել է Թրակիա եւ Մակեդոնիա, որտեղ նրանց ազդեցությամբ բռնկվել է Բոգոմիլների շարժումը: Պավլիկյաններին են կապվում նաեւ Արեւմտյան Եվրոպայում միջնադարում սկիզբ առած մի շարք շարժումներ եւ նորարարություններ: Անգլիացի պատմաբան է. Գիբբոնի բնորոշմամբ՝ «Բավլիկյան շարժումը ցնցեց Արեւելքը եւ լուսավորեց Արեւմուտքին»... Վահագն Նանյան "Լուսանցք" Թիվ 132, հունվարի 15 - 21, 2010թ. ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ
  3. Մենք՝ հայերս, պետք է ոչ միայն հասկանանք համազգային միասնության շատ կարեւոր նշանակությունը Հայոց պետականության գոյատեւման ու հարատեւման համար, այլեւ` տեսնենք այն ուժերին, որոնք ազդում ու առաջնորդում են աշխարհի հզորների արտաքին քաղաքականությունը, ռազմավարությունը, որն իր ամենօրյա ազդեցությունն է թողնում Հայաստանի ու հայության վրա: Անցած 100 տարիների ընթացքում մեծ տերություններն ավելի ու ավելի են միջամտել այլ երկրների գործերին՝ աստիճանաբար վերածվելով համաշխարհային ոստիկանների: Նրանք էլ ստեղծել են այսպես կոչված «Նոր աշխարհակարգ», ինչը Պարսից ծոցի պատերազմի ժամանակ առավել բացահայտ հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Այդ «աշխարհակարգի» իրական իմաստը բոլոր պետությունների սերտաճումն է մեկ-եզակի պետության՝ համաշխարհային տնտեսական (եւ ոչ միայն տնտեսական) միանձնյա իշխանության հասնելու համար: Եթե մի քիչ վերհիշելով զբաղվեն մեր ընթերցողները, ապա նորովի կհասկանան ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի «Պետությունների վախճանը» հրապարակախոսական տարօրինակ տեսությունը, որում նա նույնպես ակնարկում է ազգային պետությունների կորստի անհրաժեշտության (գրեթե անխուսափելիության) եւ մեկ համաշխարհային պետության ստեղծման մասին... Դե՜, ինչ պիտի անի կառավարական աթոռին բազմած վարչապետը, երբ Համաշխարհային բանկի հովանավորությամբ է հասել իր պաշտոնին եւ առ այսօր էլ պատսպարվում է նրանցով... Բայց մինչեւ ե՞րբ: Ժամանակին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին սկսեցին ահազանգել նաեւ մեզանում (նախապես ասում էին, թե մեզ վտանգ չի սպառնում), եւ ՀՀ-ն Արժույթի միջազգային հիմնադրամից եւ այդ կարգի այլ կազմակերպություններից վարկեր ստացավ, հայկական որոշ զլմ-ներ գրեցին, թե գաղտնիք չէ, որ «ֆինանսական կառույցներն այս միջոցները տրամադրում են նաեւ այն պատճառով, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վայելում է հիշյալ կառույցների վստահությունն ու աջակցությունը»: Պատահական չհամարվեց նաեւ այն փաստը, որ Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ասադ Ալամը մեր վարչապետին պարգեւատրեց մրցանակով` «իբրեւ աղքատության դեմ արդյունավետ պայքար մղող կառավարության ղեկավարի»: Նույնիսկ լուրեր էին «նետվում» զլմ-ներ եւ հանրության մեջ, թե Տ. Սարգսյանը իր «կառավարական շրջանակները» հայտնի օթյակային ձեւերով է «ամրացնում»... Ազատ եւ անկախ (եթե չասենք ազգային) պետությունները անեծքի պես մի բան են «Նոր աշխարհակարգ»-ի նախաձեռնողների եւ կողմնակիցների համար: Միակ եւ ընդհանուր համաշխարհային կենտրոնի հետ կապված միջազգային ու շրջանային հաստատությունների զարգացմամբ պետությունները կկառավարվեն մեկ «համաշխարհային կառավարության» կողմից, որը իր վերջնական խոսքը կունենա աշխարհի բոլոր գործերում՝ արտահայտելով հզորների (փողատեր անդեմների եւ դիմակով սիոնա-մասոնական խմբերի) շահերը: Նախ փոքր երկրների կենսական շահերը կստորադասվեն հզոր երկրների շահերին, ապա մեծ տերությունները կփորձեն ուժով համոզել, որ իրենց առաջնային շահերը նաեւ ցանկացած այլ երկրի շահերն են: Այս ամենը արվում է եւ կարվի, մինչեւ չհաջողեն մեկ համաշխարհային պետության ձեւավորումը: Այսօր էլ աշխարհի 80-90%-ի կամքը թելադրվում է այդ ուժերի կողմից, սակայն մնացյալ 10-20%-ը թույլ չէ բարեբախտաբար եւ համաշխարհային բեւեռների ստեղծմամբ կարողանում է դեռեւս տապալել մութ ուժերի գերնպատակը... Երբ մարդկությունն իրապես հասկանա, թե ինչ ուժերի ազդեցության տակ է հիմնականում, բազմաբեւեռ աշխարհը կկործանի միաբեւեռ-մեկաշխարհական երազանքները... «Նոր աշխարհակարգ»-ի ժամանակ միջպետական սահմանները կդառնան անիմաստ, եւ տարածքային արդարացի վեճերն անգամ կընկալվեն որպես անցյալի մնացորդ ու սպառնալիք՝ նոր աշխարհի անվտանգության ու գոյության համար: Աշխարհի «միանձնյա տերերի» եւ նրանց պաշտպանների կողմից կմշակվեն քաղաքականություններ եւ կձեռնարկվեն քայլեր միակողմանի բարոյա-կրթական եւ ազգեր-ժողովուրդների ազգային-պետական գիտակցությունը թուլացնելու նպատակով (ինչը հիմա էլ նկատելի է մեզանում)՝ քողարկված «գլոբալիզմ» եւ «ինտերնացիոնալիզմ» գաղափարական անվանումների տակ: Կխրախուսվի բազմազգ երկրների ձեւավորումը եւ կխոչընդոտվի ազգային միատարր պետությունների՝ ազգ-պետությունների ստեղծումը: Այդպիսի երկրներում միշտ օրենքներ կընդունվեն, որոնք կխրախուսեն եւ նույնիսկ կարագացնեն ազգեր-ժողովուրդների ձուլումը, որ ոչ մի էթնիկ-ազգային խումբ չհավակնի որեւէ տարածքի՝ պատմական կամ ժողովրդագրական հիմքի վրա: Որքան քիչ լինեն պետությունները, այնքան հեշտ կլինի ղեկավարել աշխարհը, մինչեւ մեկ պետության ստեղծումը: Որքան քիչ էթնիկ խմբեր եւ փոքրամասնություններ գոյություն ունենան, այնքան ավելի քիչ կլինեն ազգամիջյան բախումները: Ինչքան շատ լեզուներ եւ մշակույթներ ձուլվեն կամ անհետանան, այնքան ավելի հեշտ կլինի զբաղվել ապազգային ու մարդատյաց հարցերով, այդ թվում՝ բացառապես շահույթի վրա հիմնված ձեռնարկչատիրական գործունեությամբ՝ վաճառելով (իմա՝ պարտադրելով) միանման ու թելադրվող արտադրանքներ, ապրանքատեսակներ ամբողջ աշխարհում: Միջազգային հաղորդակցության եւ տեղեկատվության համակարգերը, որոնք ղեկավարվում են նույն «գլոբալ» ուժերի կողմից, նույնպես աշխատում են այդ ուղղությամբ: Ճնշված եւ փոքրաթիվ ազգեր-ժողովուրդների ազգային ազատագրական կամ հանրային բողոքի այլ շարժումները՝ նպատակաուղղված ազգային ազատությանն ու ինքնորոշմանը, կընկալվեն որպես «նոր չարիք», որի դեմ միջազգային կոչված հանրությունը (մարդկության 3-5%-ը թերեւս) կպայքարի մեծ տերությունների (իրականում վերոնշյալ մութ -գաղտնի ուժերի) գլխավորությամբ: Սա եւս մեկ անգամ վերահաստատվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, ազգությամբ հրեա Մադլեն Օլբրայթի բացահայտ հայտարարություններով: Նա ասել էր, որ «ՆԱՏՕ-ն ներկայումս նոր թշնամի ունի. պետությունների անկայունությունը՝ առաջացած աղքատության, սահմանային խնդիրների եւ էթնոնացիոնալիզմի հետեւանքով»: Քաղաքականություն մշակող հաստատությունների մի ամբողջ բանակ պատրաստ է ազգային ազատագրական պայքարը սահմանելու որպես «Էթնիկ կոնֆլիկտ»: Նրանք կանխամտածված հակադրվում եւ միջամտում են այս պայքարին՝ ձգտելով անկայունացնել իրադրությունը եւ նվազագույնի հասցնել այդ կոնֆլիկտ-բախումի հետեւանքով ուժեղ ու անկախ պետությունների առաջացման հնարավորությունը: Ինչը սպառնալիք է նրանց համաշխարհային տիրապետությանը: Իսկ եթե դա անխուսափելի է, ապա այդ պետությունը ստեղծվում է ի շահ իրենց նպատակի: Դիցուկ՝ Կոսովոն ճանաչվեց անկախ, իսկ Արցախ-ԼՂՀ-ն՝ ոչ: Եվ էլի կան նման օրինակներ, ու ամեն բան այս առումով պարզ է ու հստակ, միայն «լվացած ուղեղներին» սա հասու չէ... Սա իր հերթին կարող է նշանակել «օգնություն» աշխարհի հզորների կողմից այն երկրներին, որոնք ունեն սահմանային խնդիրներ եւ հատկապես ազգային-ազատագրական պայքարի հնարավորություն՝ իրենց վիճելի սահմաններում: Սա կարող է նշանակել նաեւ նոր արյունահեղություններ՝ հանուն պետությունների տարածքային ամբողջականության՝ ի վնաս իրենց ազատության համար պայքարող ազգեր-ժողովուրդների, ազգային արժեքների: Աշխարհի այս ձեւափոխությունն արագացավ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ «ապագայով մտահոգված» 100 հասարակաստեղծ ինժեներների մի խմբի ստեղծմամբ, որի առաջին գործը եղավ Վերսալի հաշտության պայմանագիրը: Այս խումբը ձեւավորեց «Միջազգային հարաբերությունների ինստիտուտի» միջուկը, որը հետագայում հիմնեց Նյու Յորքի «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» եւ Լոնդոնի «Միջազգային գործերի թագավորական ինստիտուտ» մասնաճյուղերը: Այդ ժամանակվանից ի վեր այս համակարգը, որ ներկայացնում է հզոր տնտեսական ու քաղաքական շահեր, վերածվել է այսօրվա 7-ի կամ 8-ի խմբի (նաեւ՝ 20-ի խմբի) եւ ներկայումս փորձում է իրեն ծառայեցնել հատկապես Ռուսաստանը, որը նվազագույնը ապահովում է երկբեւեռ աշխարհի գոյությունը: Իշխանության այս կենտրոնացումը իրագործվել է Միավորված ազգերի կազմակերպության միջոցով: ՄԱԿ-ը ցուցադրաբար ստեղծվեց այն պատրանքով, որ իբր վերջ կդնի պատերազմներին ու տարբեր աղետներին: (Բայց ոչ մի լուրջ բացատրություն չկա Կորեայի, Վիետնամի, Արգենտինայի, Սոմալիի, Պարսից ծոցի, Իրաքի, Պաղեստինի, Աֆղանստանի, Բոսնիայի, Կոսովոյի կամ այլ պատերազմների համար): Դեռ ավելին, ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, վերածվել է ՄԱԿ-ի իրավապահ թեւի: Սրանով կարելի է բացատրել 8-ի խմբի կողմից եւ՛ Թուրքիային եւ՛ Ադրբեջանին ցույց տրվող օգնությունները: Այս խումբը ներառում է հետեւյալ երկրները՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա, ԱՄՆ եւ ՌԴ: Ահա սրանք ու սրանց կառավարող գաղտնի ուժերը պարտադրում են նաեւ հայ-թուրքական կոչված արձանագրությունները, որին կհաջորդի Արցախի հարցը կամ հայ-ադրբեջանական արձանագրությունների պարտադրումը... Այս «Նոր աշխարհակարգ»-ում հայության եւ Հայաստանի կենսական շահերը պաշտպանելու համար ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն ավելի ու ավելի հզոր զինված ուժերի եւ անվտանգության համակարգի կարիք կունենան՝ աջակցված ուժեղ տնտեսությամբ, բնակչության աճով, միացյալ եւ բնական ազգային հավատով, գաղափարախոսությամբ, մշակույթով ու լեզվով` ներառելով անվտանգության ու հաղորդակցության շրջանային եւ միջազգային արդի կառուցվածքները, այլ` հնարավորությունները: Մի խոսքով` պետք է լինենք մեկ ազգ-մեկ հայրենիք: Արամ Ավետյան Հ.Գ. - խմբագրությունը պատրաստակամ է այս թեմայի շուրջ ծավալվող քննարկումներ հրապարակել: "Լուսանցք" Թիվ 132, հունվարի 15 - 21, 2010թ. ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ