Մինչև 1917թ. հեղափոխությունը Ռուսաստանը հիմնականում դեռ ագրարային երկիր էր, որտեղ կապիտալիստական ինդուստրիալիզացիան նոր սկսվում էր: Ռուսաստանիգյուղատնտեսությանում մինչև 1917թ դեռ գերակշռում էր ֆեոդալիզմը, որոշ կապիտալիզմի հայտանիշներով: Ռուսական հասարակությունից ձևավորվում էր ռուսական պետությունը, որն իրենից ներկայացնում էր ասիական բռնապետության ու եվրոպական միապետությանմիապետության խառնուրդ, և հիմնված էր երկու իշխող դասակարգերի՝ ազնվականության ևբուրժուազիաի: Տնտեսապես պետությունն հիմնվում էր քանակապես և որակապես թույլ բուրժուազիայի վրա, իսկ քաղաքականապես հողատերերի և կալվածատերերի վրա: Ռուսականբուրժուազիան և նրան սպասարկող քաղաքական աշխատակազմը, թեև գտնվում էրընդդիմությունում ցարիզմի ներքո, միաժամանակ գոյություն էր պաշտպանում պետության և պետական պատվերների հաշվին:
Կապիտալի և վարձու աշխատանքի դասակարգային հակամարտությունը Ռուսաստանումսրվել էր արդեն 1905թ. առաջին ռուսական հեղափոխության ժամանակ, որտեղ արդեն այն ժամանակ բանվոր դասակարգը խաղացել էր իր զգալի դերը: Հենց այն ժամանկել ինքնաբերաբար առաջացան առաջին բանվորական խորհուրդները: Ռուսականկապիտալիստները ավելի շատ վախում էին երիտասարդ բանվոր դասակարգից քան ցարականռեժիմից:1917 թ. դրությամբ, ռուսաստանի բանվոր դասակարգը բաղկացած էր 3,5 մլնարդյունաբերական բանվորներից և 5 մլն գյուղացիական պրոլետարիատից, իսկ ընդհանուրբնակչությունը 195 մլն: Արդյունաբերական պրոլետարիատը դեռ սերտորեն կապված էր գյուղի հետ: Նրա մեծամասնությունը կազմում էին սեզոնային բանվորները հիմնականում գյուղերից:
Այնուամենայնիվ, Ռուսաստանի համակցված զարգացումը հանգեցրեց նրան այն բանին, որկապիտալիստական արդյունաբերությունը հայտնվեց այստեղ շատ շուտ, արտադրության մեծծավալներով: Հսկայական գործարանները, որոնք հիմնականում պատկանում էին պետությանը կամ օտարերկրյա կապիտալին բերեցին, հատկապես Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում,բանվոր դասակարգի մեծ համակենտրոնացման, որն իր հերթին նույնպես բարենպաստազդեցություն ունեցավ կոլեկտիվ դասակարգային պայքարի զարգացման վրա:
1914թ. ցարական Ռուսաստանը, Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ մի դաշինքում, մտավիմպերիալիստական պատերազմ: Ռուսական բուրժուազիան սրտանց պաշտպանում էր այդ արյունալի կոտորածը, քանի որ պատերազմը կապիտալիստներին բերում էր զգալի շահույթ:Այս արյունալի մղձավանջի համար հատուցեցին բանվորներն ու գյուղացիները: Այն ժամանակ, երբ բանվոր դասակարգը դաժանորեն շահագործվում էր ռազմական արդյունաբերությանում,ռուսաստանի գյուղացիները բանակում պետք է ռազմաճակատում սպանեին ու մեռնեինհանուն ցարական, հողատերերի և կալվածատերի շահերի համար: Բայց նման զարգացածբարբարոսության կոչի հետամնաց Ռուսաստանը դեռ պատրաստ չեր: Ցարիզմը փլուզվեցառաջին համաշխարհային պատերազմի հետևանքով, իսկ փետրվարյան հեղափոխությունըհիվանդ միապետությանը հասցրեց վերջնական հարված:
Ռուսական հեղափոխությունը, չնայած իր հզոր սոցիալական դինամիկային, այդպես էլչկարողացավ հաղթահարել բուրժուական կարգի հասարակության սահմանները: Փետրվարյանհեղափոխությունը 1917թ, որն հիմնականում իրականացվել էր պրոլետարիատի ևապստամբում զինվորների օգնությամբ սրբեց ցարական իշխանությունը, ստեղծեցերկիշխանության իրավիճակը: Մի կողմից բանվորական խորհուրդներն և գործարանային կոմիտեները, որոնք բնազդաբար ձգտում էին կոլեկտիվ և ինքնակազմավորաբար գրավելգործարանները, մյուս կողմից՝ Ժամանակավոր կառավարությունը: Այդ բնազդաբար զգտումըկարող էր հանգեցնել միայն կոոպերատիվ, ավելի ճիշտ մանր բուրժուական կոլեկտիվ արդյունաբերական ապրանքային արտադրության ձևի: Կապիտալիստական ապրանքայինարտադրության և պետության ոչնչացման վերացումը, այսինքն պրոլետարիատիհեղափոխական ինքնալուծարումը, այն ժամանակ իր սոցիալական թուլության պատճառովօբյեկտիվորեն անհնար էր: Անկեղծ ասած, այն ժամանակվա սոցիալ հեղափոխական տեսության սուբյեկտիվ թուլության պատճառով, գիտակից բանվորների մոտ պրոլետարիատի ինքնալուծարման ցանկություն չկար: Գյուղում առաջացավ գյուղացիական շարժում, որը մանր բուրժուական էր, քանի որ այն ձգտում էր բաժանել խոշոր կալվածատերերի հողերը փոքրմասնավոր սեփականատերերի օգտին:
Պրոլետարիատի ինքնակազմակերպությունները խորհուրդների և գործարանային կոմիտեների տեսքով դեֆորմացվել էին, այնտեղ ներթափանցված մանր քաղաքական գործիչների օգնությամբ: Այդ քաղաքագետները սոցիալ դեմոկրատական «բանվորականկուսակցությունների» ներկայացուցիչներն էին՝ մենշեվիկները, որոնք բացեիբաց կոչ էին անումստեղծել մասնավոր կապիտալիստական հարաբերություններ, մանր բուրժուականծայրահեղականները(ռադիկալ) բոլշևիկները, ինչպես նաև ընդհանուր առմամբ գյուղացիների շահերը ներկայացնող սոցիալիստական հեղափոխական կուսակցությունը:Կուսակցությունները, որոնք խորհուրդների կազմում էին, պահանջում էին ավանդականքաղաքական աշխատակիցներից՝ թույլ ռուսական բուրժուազիայից, կադետներիկուսակցությունից և Համառուսական համերկրային(զեմսկի) միությունից, վերցնել պետական իշխանությունն իրենց ձեռքը, որնել նրանք արեցին ձևավորելով Ժամանակավորկառավարությունը:
Նույնպես բոլշևիկյան կուսակցությունը, որն հանդիսանում էր ծայրահեղական (ռադիկալ) Սոցիալ դեմոկրատիայի ձախ թևը, գտնվում էր մանր բուրժուական պրոֆեսիոնալ քաղաքականգործիչների ազդեցության տակ: Այնուամենայնիվ, այդ կուսակցության առաջատար գործիչԼենինը սկսած 1917թ. ապրիլից նպատակաուղված էր տապալելու ժամանակավորկառավարությունը: Դասակարգային հակամարտության Սոցիալական դինամիկան Խորհրդային Ռուսաստանում բարենպաստում էր բոլշևիկներին: Պրոլետարիատիդասակարգային պայքարն և գյուղացիական շարժումը գյուղում ավելի ու ավելիբացահայտորեն էին մտնում կոնֆլիկտի մեջ լիբերալ բուրժուազիայի, հողատերերի ևժամանակավոր կառավարության հետ: Սկզբում մենշևիկներն ու Սոցիալիստական հեղափոխականների կուսակցությունը կարողանում էին մեղմել այդ հակամարտությունները:Երկու կուսակցությունները 1917թ. հուլիսին մտան Ժամանակավոր կառավարություն և«սոցիալիստական հեղափոխական» Կերենսկին դարձավ վարչապետ: Այսպիսով, մենշևիկներնու սոցիալիստական հեղափոխականները շնորհիվ քաղաքականությանը, որը ուղղված էրմասնավոր կապիտալիստական հարաբերությունների հաստատմանը ընդունվեցին բուրժուազիայի քաղաքական աշխատակազմ: Նրանք դարձան, հակիրճ, խոշոր բուրժուականքաղաքական ուժ, որը միաժամանակ հսկում էր նաև խորհուրդները:
Բուրժուազիան, հողատերերը, մենշևիկներն և աջ սոցիալիստական հեղափոխականներըշարունակեցին ռազմական գործողություններ Առաջին համաշխարհային պատերազմի ճակատներում: Նրանք միաժամանակ պայքարում էին ագրարային ռեֆորմի դեմ և բախվեցինբանվորական խորհուրդների և գործարանային կոմիտեների հետ: Բոլշևիկներին հաջողվեցկապել զինվորների, գյուղացիների և բանվորների դժգոհությունը պատերազմի դադարելու,հողային ռեֆորմի և «Իշխանության փոխանցմանը Խորհուրդներին» հետ: Սակայն, այդ քայլըգյուղացիների պահանջների և պրոլետարական զանգվածների վերաբերյալ, մանր բուրժուական բյուրակրատ բոլշևիկների կողմից զուտ տակտիկական էր: Առավել կարևորըբոլշևիկների համար, զանգվածների վրա ազդեցությունն էր և իրենց կուսակցությանկարևորության աճը, որն ավելի ու ավելի ուժեղ էր դառնում խորհուրդներում: Դրան նպաստեց նաև բոլշևիկների ռեպրեսիաները, որոնք 1917թ. հուլիսին Ժամանակավոր կառավարությանռեպրեսիաների պատճառով նրանք փաստորեն ստիպված էին անցնել ընդհատակ: Օգոստոսի վերջում, գեներալ Կորնիլովը և նրա հեևում կանգնած բուրժուա ֆեոդալական ռեակցիանփորձեցին հեղաշրջում կատարել Ժամանակավոր կառավարության և հատկապեսխորհուրդների դեմ: Սոցիալիստական հեղափոխականներն և մենշևիկները զգուշորեն ու անվճռականորեն օրինականացրեցին բոլշևիկներին, որպեսզի հաջողությամբ պայքարեն Կորնիլովի դեմ: Բոլշևիկներն օգտագործեցին գյուղացիների և պրոլետարական զանգվածների ազդեցության ամրապնդումը խոշոր և մանր բուրժուական հակառակորդների դեմ:
Բոլշևիկների իշխանության բռնագրավումը 1917թ. հոկտեմբերին (հին տոմարով)՝պրոլետարական հողափոխություն չեր, այլ բուրժուա բյուրոկրատական իշխանության և սկզբնական շրջանում պրոլետարական ու գյուղացիիական համակրանքի հետ միասին բռնագրավում ինչպես նաև խորհուրդների կողմից հետին թվով հետևող հավանություն: Հոկտեմբերյան հեղափոխության օրինակով կարելի կատարելապես հասկանալ, թե ինչպես ենբուրժուական քաղաքականությունը և կապիտալիստական հարաբերությունները ծառայում ևվերարտադրում են միմյանց: Սակայն այդ ամենը հասկանալու համար, անհրաժեշտ էթափանցել գաղափարախոսական վարագույրի ներքո, որոնք վերարտադրում էին ևվերարտադրում են կուսակցական «կոմունիստները», որոշ ձախ «կոմունիստները» և նույնպեստրոցկիստներն ու ստալինիստները բոլշևիկյան իշխանության հոկտեմբերին 1917թ.զավթման մասին:
Համաձայն մարքսիստական գաղափարախոսությանը սոցիալական հեղափախությունըսկսվում է պրոլետարիատի քաղաքական ուժի զավթումով և պրոլետարիատի Դիկտատուրայի հաստատումով «բանվորական» պետության ձևով: Այդ «բանվորական» պետությունը պետք էվերձնի արտադրության բոլոր միջոցները իր վերահսկողության տակ և ճնշի բուրժուական հակահեղափոխությունը: Այդ խնդիրը կատարելուց հետո պետք է այդ պետությունը խաղաղճանապարհով մեռուկանա և զիջի տեղը անդասակարգ հասարակությանը: Այս ամենը դեռկարելի է գտնել Մարքսի և Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի մեջ:
Իրականում բանվորական պետություն չի կարող լինել, քանի որ պետությունն ինքնիշխանություն ունի բանվոր դասակարգի վրա, այլ ոչ թե այնպես որպես ցանկանում է մարքսիստական գաղափարախոսությանը: Բանվոր դասակարգը չի զավթել իշխանությունը, այլ միայն կարող է սոցիալական հեղափոխության ժամանակ ոչնչացնել պետությունը ևկապիտալիստական ապրանքային արտադրությունը, այդպիսով վերացնել ինքն իրեն:Պրոլետարիատի դիկտատուրան դա պետության ջաղջախումն է պրոլետարիատի միջոցավ,այլ ոչ թե «բանվորական» պետության հիմնումը:
Նույնպես գործնականում, ոչ թե ռուսաստանի պրոլետարիատը գրավեց իշխանությունըպետությունում այլ բոլշևիկյան պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները: Այսինքն այդ գրավումըբուրժուական էր այլ ոչ թե պրոլետարական, և ինչպես ցանկացած բուրժուական պետություն,այնպես էլ խորհրդային պետությունը չեր էլ մտածում ինչպես մեռուկանա, այլ մտածում էր,ինչպես ամրապնդվի և ընդլայնվի:
Մենշևիկների սոցիալ դեմոկրատական մարքսիզմել էր ելնում այն բանից, որ ռուսականհեղափոխությունը բուրժուական էր, և բոլշևիկների փորձը անցկացնել «սոցիալիստականհեղափոխություն»՝ մաքուր ավանտյուրա: Քանի որ Ռուսաստանը դեռևս «հասուն» չերսոցիալիզմի համար: Արաջինը՝ այն ինչ որ մենշևիկներն ու բոլշևիկները հասկանում էին«սոցիալիստական հեղափոխության» ներքո այսօրվա հեղափոխական տեսանկյունից դա բուրժուական իշխանության գրավում էր, իսկ բոլշևիկների իշխանությունը գրավման համարՌուսաստանր հասունացել էր: Երկրորդը՝ պրոլետարիատի հեղափոխական ինքնալուծարմանըՌուսաստանը դեռ հասունացած չեր, քանի որ Ռուսաստանի պրոլետարիատըփոքրամասնություն էր կազմում ագրարային երկրում: Սակայն այն, որ Ռուսաստանիպրոլետարիատը սոցիալ հեղափոխական էր և փորձեց այն, որն իսկզբանե դատապարտված էրձախողման, ցույց է տալիս նրա սուբյեկտիվ հասունություը: Քանի որ նա, ով պատրաստ չէպայքարել ոչ բարենպաստ պայմաններում նա չի կարող հաղթել բարենպաստ պայմաններում:Ոչ միայն բոլշևիկները մտան հակամարտության մեջ Ժամանակավոր կառավարության հետ,այլ նաև գյուղացիներն ու հեղափոխական պրոլետարիատը, լավագույն ձևով մարմնավորված Կրոնշտադտի ծովայինների տեսքով:
Մենշևիկյան գաղափարախոսական պրոպագանդան պետք է շեղեր մասաներին այն բանից, որմիջազգային սոցիալ դեմոկրատիան արդեն վաղուց դարձել էր մասնավոր կապիտալիստականհակահեղափոխության մի մասը: Օրինակ, արդյունաբերական զարգացած Գերմանիայումսոցիալ դեմոկրատիան նույնպես անցավ բուրժուազիայի կողմը, և սոցիալ դեմոկրատականքաղաքագետները 1918-1923թ. ճնշեցին պրոլետարիատի հեղափոխական փորձերը:
Բոլշևիկներին հաջողվեց երկրորդ փորձից սրբել Ժամանակավորկառավարությունը, քանի որ Ռուսաստանի բուրժուազիան, մենշևիկների հետ միասին թույլ էին, որպեսզի կարողանան հաղթեն, ինչպես ցարական ռեակցիային, այնպես էլ պրոլետարիատի և գյուղացիության սոցիալական դժգոհությունները:Այսպիսով բոլշևիկները արեցին այն, ինչը բուրժուազիան և նրանց սպասարկողաշխատակազմը իվիճակի չեին իրականացնելու: Նրանք սոցիալական դեմագոգիայի միջոցով ևբռնությունով դադարեցրին ռուսական հեղափոխությունը:
Բոլշևիկների սոցիալական դեմագոգիան բաղկացած էր նրանց մարքսիստականգաղափարախոսությունից, ինչով նրանք մոլորության մեջ էին գցում իրենց և համաշխարհայինպրոլետարիատին: Նույնիսկ, եթե նրանք իրենց չեին անվանում սոցիալական դեմոկրատներ այլ«կոմունիստներ», նրանք միևնույնն է մնում էին ծայրահեղական սոցիալ դեմոկրատներ, մանր բուրժուական քաղաքական գործիչներ, որոնք իշխանության գրավման միջոցով դարձանպրոլետարիատի օբյեկտիվ թշնամիներ:
Նման «հեղափոխությունները», որտեղ մանր բուրժուական ծայրահեղականները տապալում են բուրժուազիայի քաղաքական աշխատակազմի իշխանքությունը, կապիտալիստականերկրներում հնարավոր չէր: Այնտեղ կան երկու հիմնական բուրժուական հասարակության դասակարգեր, քանի որ բուրժուազիան և պրոլետարիատը լիովին զարգացած էին, և համապատասխանաբար մանր բուրժուական ծայրահեղականների համար իշխանությանվակուում գոյություն չուներ: Միայն արևմուտքում կարող էր զարգանալ իրական սոցիալականհեղափոխություն, քանի որ մանր բուրժուական «Կոմունիստական» կուսակցություններիկողմից իշխանության գրավումը հնարավոր չեր: Հենց այդ իշխանության գրավման տակտիկան էր դրված արդյունաբերական երկրների բաժինների առջև «Կոմունիստական»ինտերնացիոնալի, որը կառավարվում էր Մոսկվայից: Գերմանիայի Կոմունիստական Կուսակցություն (ԳԿԿ) Գերմանիայում իշխանության գրավելու բոլոր փորձերը հետպատերազմյան ճգնաժամից 1918-1923 տարիներից հետո խեղճորեն ձախողվեց: ԳԿԿ-նանճարակորեն տատանվում էր սոցիալական ռեֆորմիզմի և պուտչիզմի միջև:<a name="cutid1" style="margin: 0px; padding: 0px; border: 0px; outline: 0px; font-size: 17px; vertical-align: baseline; ">
Մոսկվան և նրան սատար արևմուտքի «կոմունիստական» կուսակցությունները, նույնպեսսկսեցին լարումն ու հետապնդումները իսկական պրոլետարական հեղափոխականների դեմ:Մոսկվան և արևմուտքի «կոմունիստները» սոցիալական հեղափոխականներին անվանում էինծայրահեղ ձախ էր, և նպատակայնորեն պայքարում էին նրանց դեմ: Այսպիսով, «Կոմունիստակնա» ինտերնացիոնալը արդեն մինչև Ստալինը դարձել էր կապիտալիստականհակահեղափոխության գործիք հեղափոխական պրոլետարիատի դեմ: Սակայն, չնայած այսամեն ինչը, նույնպես զարգանում էր Մոսկվայից անկախ կոմունիստական շարժում, որն իրլավագույն մարմնավորումն էր գտել «Բանվորական Խորհուրդների կոմունիզմի» (ռեթեկոմունիզմ) շարժման մեջ:
Այսպիսով, մեր տեսակետից, Հոկտեմբերյան հեղափոխությունը՝ իշխանության երկրորդբուրժուական զավթումն էր ցարիզմը տապալելուց հետո: Մանր բուրժուական կուսակցությունը գրավում է իշխանությունը և այդ իսկ միջոցով դառնում խոշոր բուրժուական:«Կոմունիստական» կուսակցական բյուրոկրատիան անցկացրեց մանր բուրժուական հողայինբարեփոխումներ, այսինքն` նա օրինականացրեց գյուղացիական զանգվածներիապստամբության արդյունքը, դրա հետ միասին առանց փոխհատուցման հողազրկվեցին՝ հողատերերը, ազնվականությունը, եկեղեցին և մենաստանները: Այսպիսով՝ հենց ամենասկզբից էլ բոլշևիկների դիրքը շատ ավելի ամուր էր քան Ժամանակաոր իշխանության դիրքը, որը պայքարում էր ագրարային բարեփոխումների դեմ: Բայց դա չի նշանակում, որբոլշևիկյան կառավարության և գյուղացիության միջև հարաբերությունները անտրտում էին:Բոլշևիկյան պետությունը քաղաքացիական պատերազմի և արտասահմանյան ռազմականմիջամտության ընթացքում 1918-1921 թ., դաժանորեն բռնագրավել էր գյուղացիներիգյուղատնտեսական արտադրանքները: Երբեմն այն աստիճանի, որ այն դարձել էրգյուղացիների սոցիալ տնտեսական վերարտադրության սպառնալիք: Նրանք պետությունիցստանում էին ավելի քիչ արդյունաբերական ապրանքներ, քանի որ ամեն ինչ արտադրվում էրռազմական նպատակներով, իսկ իրենց արտադրանքի դիմաց ստանում էին ընդամենըարժեզրկված մուրհակներ: Դա հանգեցրեց գյուղացիական ապստամբությունների խորհրդայինպետության դեմ, հատկապես Վերին Պովոլժյե տարածաշրջանում, որը դաժանորեն և արյունալի ճնշվեց:
Բոլշևիկները միանգամից չազգայնացրեցին արդյունաբերության արտադրություն միջոցները:Քաղաքական իշխանության գրավումից հետո, 1918թ. ամռանից առաջ, բոլշևիկները սկզբիցփորձարկեցին այսպես կոչված «բանվորական վերահսկողություն»: Դա նշանակում էր, որբուրժուազիան սկզբնական շրջանում պետք է պահպաներ գործարաններն ու ֆաբրիկաները,իսկ բանվորները պետք է վերահսկ էին բուրժուազիային և ստանային ավելի շատ ձեռնարկությունների կառավարման վետոյի իրավունք:
«Բանվորական վերահսկողություն»-ը միայն ավելացրեց տնտեսությունում առկա քաոսը, քանի որ մասնավոր կապիտալիստների և բանվորների միջև դասակարգային պայքարը չի կարողլուծվել պետության օգնությամբ և այդպես թողնվել երկիշխանության ընթացաշրջանում: Վաղթե ուշ, կամ բուրժուազիան պարտության կմատներ «բանվորական վերահսկում»-ը ազատելով իր սեփական ունեցվածքը, կամ էլ բանվորները կբռնագրավ էին բոլոր արտադրականմիջոցները: Այն ժամանակվա Խորհրդային Ռուսաստանի սոցիալական հարաբերությունների պայմաններում, դա կարող էր միայն նշանակել արտադրության միջոցների կոոպերատիվսեփականություն, այսինքն՝ մանր բուրժուական կոլլեկտիվ ապրանքային արտադրության:Քանի որ իսկական սոցիալական հեղափոխության համար, որը նույնպես կպահանջերբոլշևիկյան պետության ոչնչացում, ռուսաստանյան պրոլետարիատը չափազանց թույլ էր,սակայն ձգտում էր արտադրությունը վերցնել իր ձեռքը, քանի որ ռուսաստանյանբուրժուազիան ավելի թույլ էր: Այդուհանդերձ, խորհրդային պետությունը չեր ուզում օգնելպայքարի մեջ ոչ բուրժուազիային պրոլետարիատ դեմ, ոչ էլ թույլ էր տալիս կոլեկտիվսեփականություն արդյունաբերությունում, բայց «բանվորական վերահսկողության» ներկա իրավիճակը անհնար էր փրկել:
1918թ. վաղ ամռանը բոլշևիկները նույնպես գիտակցեցին այդ, ազգայնացնելով ամբողջ խոշորարդյունաբերությունը: 1920/21 ձմռանը բոլշևիկյան պետությունը ևս իր վերահսկողության տակ վերձրեց փոքր ձեռնարկությունները: Սակայն արտադրական միջոցների ազգայնացումը բանվոր դասակարքի համար նշանակում է կապիտալիստական շահագործման պետականացում, այլ ոչ թե դրա վերացում, ինչպես դա հաստատում է մարքսիստլենինիստական գաղափարախոսությունը: Քանի որ կապիտալը հանդիսանում է սոցիալական հարաբերություն նրանց միջև, ովքեր վարձու աշխատանքի են ընդունում (կապիտալ) և նրանց,ովքեր վարձով տալիս իրենց աշխատուժը (վարձու աշխատողներ), և պարտադիր չէ, որ նրանքկապված լինեն մասնավոր սեփականության արտադրության միջոցներին: Արտադրությանմիջոցների պետական սեփականությունը նշանակում է, որ խորհրդային բանվորները ևբանվորուհիները, պետք է վաճառ էին իրենց աշխատանքային ուժը պետությանը: Ըստմարքսիստ լենինյան գաղափարախոսության խորհրդային պետությունը իհարկե«բանվորական» պետություն էր: Սակայն պետությունը ղեկավարում էին պրոֆեսիոնալքաղաքական գործիչները, այլ ոչ թե բանվորներն ու բանվորուհիները: Այդ պրոֆեսիոնալքաղաքական գործիչները տնօրինում էին պետական կապիտալը, անձնավորված կապիտալով՝պետական կապիտալի բնորոշ դիմակով:
Բոլշևիկյան կուսակցության և պետական բյուրոկրատիայի գաղափարախոսությունում այդ ամենը ուներ ուրիշ տեսք: Երբ հիպերգնաճի ժամանակ քաղաքացիական պատերազմի ընթացքում, խորհրդային պետությունն անցավ աշխատավարձի ապրանքներով, ինչըհանգեցրեց հետագա իրական աշխատավարձի անկման, «ձախ կոմունիստ» Բուխարինըկարիքը սարքեց առաքինություն պնդելով, որ գնաճը և վճարման ապռանքով աշխատավարձընշանակում է անցում դեպի կոմունիզմ: «Պրոլետարական դիկտատուրայի համակարգի ժամանակ, գրում էր Բուխարինը՝ բանվորը ստանում է աշխատանքային մթերաբաժին, այլ ոչ թե աշխատավարձ» (Բուխարին Ն.Ի. Տնտեսությունը անցումային շրջանում, 1920 թ.)
Փողը, կապիտալիստական ապրանքների շրջանառությանում, հանդիսանում է փող-ապրանք-փող ցիկլի միջնորդ, իսկ պրոլետարական կողմում՝ միջնորդ աշխատուժի վարձում-աշխատավարձ-ապրանքների սպառում գործընթացի մեջ: Եթե հիմա պետությունը բանվորներին ուղղակի փողով վճարելու փոխարեն փոխանակի նրանց աշխատուժը պարենային ապրանքներով, դա չի փոխում կապիտալիստական վարձու աշխատանքիէությունը: Ո՛չ, աշխատավարձն ապրանքով արտահայտում էր պարզունակ կապիտալիստական պետության բնույթը ակամա իրավիճակում: Չնայած բոլոր հակակոմունիստական և կուսակցական «կոմունիստական» գաղափարախոսություների, խորհրդային պետությունը միշտ եղել է համաշխարհային կապիտալիզմի մի մասը:
Այսպիսով, բոլշևիկները ստեղծեցին պետկապիտալիստական արտադրականհարաբերություններ: Ինչպես մանր բուրժուական կուսակցություն նա վերարտադրում էր բուրժուական քաղաքականություն, իսկ բուրժուական քաղաքականությունը կարող է վերարտադրել միայն կապիտալիստական արտադրության եղանակ: Սակայն, քանի որ Ռուսաստանի բուրժուազիան և նրա քաղաքական աշխատակազմը թույլ էին, բոլշևիկներն ազգայնացրեցին արտադրությունը և զրկեցին բուրժուազիային սոցիալական իշխանությունից: Ո՛չ, Հոկտեմբերյան հեղափոխությունը սոցիալ ռոմանտիկ ավանտյուրա չէր, ինչպես մենշևիկներն էին պնդում, այն ռուսական պետության ճգնաժամի միակ հնարավոր կապիտալիստական լուծում: Հեղափոխական լուծում, այսինքն, պրոլետարիատի ձեռքով պետության ոչնչացումը, օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր:
Բոլշևիկյան կուսակցության դիկտատուրան քանդեց բանվոր դասակարքի բոլոր ինքնակազմակերպման ձեռնարկումները: Բոլշևիկները ստիպված էին դիմել այդ քայլին միայն ելնելով իրենց սոցիալական «կոմունիստական» կուսակցական/պետական բյուրոկրատիայի դինամիկայից, որն իրեն շուրջ չէր կարող հանդուրժել որև է ազատ տարածք: Հատկապես պետկապիտալիստական ձեռնարկություններում: Սկսած 1918թ. ամռանից, Լենինը առաջնորդվում էր այն ընկերություններին, որոնք ղեկավարվում էին միանձյա՝ տնօրենների միջոցով, որը հանգեցրեց գործարանի հանձնաժողովների ոչնչացմանը, որոնք հանդիսանում էին պրոլետարիատի ինքնակազմակերպման ուղղակի ձևերից մեկը: Այս սոցիալական ռեակցիոն զարգացումը սկսվել էր շատ ավելի շուտ, քաղաքացիական պատերազմից և արտաքին ռազմական միջամտությունից առաջ: Սակայն կուսակցական «կոմունիզմի» գաղափարախոսները մինչև այսոր օգտագործում են իմպերիալիստական սպանդը խորհրդային Ռուսաստանում, որպեսզի արդարեցնեն պետական կապիտալիստականհակահեղափոխությունը: Փաստը մնում է այն, որ բոլշևիկյան կուսակցական և պետականբյուրոկրատիան օգտագործել էր քաղաքացիական պատերազմը և արտասահմանյան ռազմական միջամտությունը, որպեսզի խեղդել արյան և սոցիալական դեմագոգիա մեջ պետական կապիտալիզմի դեմ ցանկացած պրոլետարական դիմադրությունը:
Գործադուլները Պետրոգրադում և Կրոնշտադտի ապստամբությունը 1921թ.մարտին, հստակ ցույց են տալիս, որ պետկապիտալիստական բոլշևիզմը և պրոլետարիատը բաժանված են եղել դասակարգային պայքարով: Այն ժամանակ, երբ գործադուլավորները Պետրոգրադում մասամբ գտնվում էին մենշևիկների քարոզչության ազդեցության տակ, Կրոնշտադտի հեղափոխական պրոլետարիատը կարողացավ ազատվել բոլշևիկյան հսկողությունից, որի համար նա դաժանորեն ճնշվեց: Կրոնշտադտի նավաստիները հանդես էին գալիս միանշանակ պրոլետարիատի ինքնակազմակերպման համար և բուրժուական հեղափոխության դեմ: Կրոնշտադտի ապստամբությունը բանվոր դասակարգի վերջին փորձներ ջարդել ռուսական հեղափոխության բուրժուական շրջանակները երրորդ հեղափոխության միջոցով: Այն, որ ապստամբների պահանջների մեջ որոշ պահանջները, գյուղացիական էին, մանր բուրժուական բնույթի, վարջու աշխատանքի ժխտման հստակ տեսքով, դա կապված էր միայն խորհրդային Ռուսաստանի տնտեսական հետամնացության հետ: Լենինը և Տրոցկին, հետևելով Կովենյակի օրինակին Էբերտի և Նոսկեի հետ միասին, խեղեցին արյան մեջ պրոլետարիատի հուսահատ պայքարը: Ռուսաստանի պրոլետարիատի պարտության պատճառը նրա սոցիալական թուլություններ, որը որոշվում էր արտադրական ուժերի ցածր մակարդակով և համաշխարհային պրոլետարիատի պարտությունով: Կրոնշտադտի ապստամբությունը ճնշելուց հետո բոլշևիկները ավարտեցին իրենց տրանսֆորմացիան մանր բուրժուական արմատականից պետական կապիտալիստական ռեակցիա և ռուսական հեղափոխությունը հակահեղափոխականորեն ավարտվեց: Հետո եկավ թավոտ սոցիալական ռեակցիան, քանի որ Գուլագը Կրոնշտադտի 1921թ. պարտությունի հետևանքներ: