rgfront

Forumjan
  • Content count

    13
  • Joined

  • Last visited

Community Reputation

0 Neutral

About rgfront

  • Rank
    Նորեկ Newcomer Новичок

Contact Methods

  • Website URL
    http://rgfront.livejournal.com/

Profile Information

  • Interests
    http://rgfront.livejournal.com/

Previous Fields

  • Languages
    many
  • Age range
  1. http://daspayq.livejournal.com/4175.html Ամեն չորս հինգ տարին մեկ մեզ մոտ «ընտրություններ են», և մեզ հնարավորություն է տրվում ընտրել՝ ձախերի, աջերի կամ կենտրոնամետ թեկնածուների և կուսակցությունների միջև: Բոլորը սկսում են առատորեն լիաբեռնել մեզ իրենց իմաստություններով, պայծառ առաջարկություններով ու ծրագրերով: Բայց ի՟նչ է մեր ընտրությունը Ընտրությունները պետք է մեզ ներշնչեն այն, թե մենք քվեարկության միջոցով, ինչ - որ կերպով կարող ենք ազդել հասարակական հարաբերությունների վրա, այսինքն` ընտրել այն ուղին, որով կզարգանա հասարակությունը: Սակայն հենց դա՛ է ընտրության պատրանքը(իլյուզիա): Այս ամբողջ քաղաքական խեղկատականոցը ոչինչ չի փոխում մեր թշվառ գոյության մեջ, որպես` վարձու աշխատավորների, գործազուրկների կամ պարզապես դժգոհ մարդկանց: Մեր գոյությունը որպես` աշխատավորներ, գործազուրկներ, և այլն, ինչպես նաև այս հասարակության գործնական հիմքը, քննարկության առարկա չէ: Այս հասարակության գործնական հիմքը կապիտալիստական տնտեսությունն է, որը մեր աշխատուժի շահագործման դեպքում ծծում է մեր արյունը, իսկ ոչ պիտանիության դեպքում դարձնում գործազուրկ: Ընտրությունների ժամանակ, մեզ հնարավորություն է տրվում ընտրել արդեն իսկ առկա առաջարկի միջև՝ կուսակցությունների տարբերակների, ծրագրերի, թեկնածուների, կարգախոսների, և այլն, որոնք ներկայացվում են մեզ, նույնպես, ինչպես ցանկացած սեզոնային ապրանք: Նրանց հանդես գալու ձևը ոչինչ չի փոխում հասարակության գործնական հիմքի և կապիտալիստական տնտեսության գոյության ապագայի հարցում: Կուսակցությունների և քաղաքական գործիչների նախընտրական կարգախոսները, տեսահոլովակները նման են լվացքի փոշու գովազդի. Տվյալ արտադրանքը ավելի լավ է մաքրում, իսկ տվյալ կառավարությունը ավելի «արդար է» բաշխում և ավելի «սոցիալական է» գործից հեռացնում: Ազատ ընտրությունների հիմնական սկզբունքը Մենք կարող ենք ընտրել SAS-ի կամ «ՍԹԱՐ»-ի միջև, Կոկա-Կոլաի և Պեպսի-Կոլաի միջև Սևանի և ջրոցիի միջև, ինչպես մենք ընտրում ենք «ՀՀԿ», «ՀԱԿ» կամ «Ժառանգության» միջև, «ձախ» - երի կամ «աջ» - երի միջև, առևտրային հասարակության բոլոր առաջարկների միջև: Բայց առաջին հերթին մենք պետք է իվիճակի լինենք այդ ամենը մեզ թույլ տալ, որովհետև մենք ենք վճարում այդ ամենի համար, թող լինի այն որոշակի ապրանքի կամ կուսակցության ընտրություն: Համապատասխանաբար, նման ընտրությունը` պատրանքի տարբեր աստիճանների միջև ընտրություն է, կախված նրանից, թե ինչքանով է ճշմարտացի այդ պատրանքի ներկայացումը: Ազատ ընտրությունը հանդիսանում է այս հասարակության հիմնական սկզբունքը: Թեև մենք այդ երբեք չունենք, սակայն կապիտալը փորձում է համոզել այդ պատրանքի առկայությունը, որն իրականում գոյություն չունի: Ընտրությունների պատրանքը, այսինքն` ընտրությունների միջոցով հասարակության փոխելու ազդեցության և ունակության հնարավորությունը, հետևում է կապիտալիստական տնտեսության տրամաբանությանը: Ընտրությունը դա բուրժուական հասարակության անհատի ազատ որոշումն է: Ընտրությունների դեպքում` քվեարկությամբ, ապրանքի դեպքում` գնումով: Այս կամ այն թեկնածուի, կուսակցության կամ ծրագրի օգտին քվեարկությունը նման է խանութում ապրանքի գնման որոշմանը: Այդ կեղծ քաղաքական կրկեսի քննարկումներին և ընտրությունների բեմադրության մասնակցելու փոխարեն խելամիտ կլիներ ավելի հանգիստ մոտեցումը: Չարյաց փոքրագույնի տրամաբանությունը Հենց չարյաց փոքրագույնի տրամաբանությունն է դարձնում մեր առօրյան տանելի, կամ էլ գոնե նրան տանելիության տեսք է տալիս: Օրինակ, քանի մենք դեռ ունենք աշխատանք, ապա իհամեմատ գործազուրկներին, մենք մեզ ավելի լավ ենք զգում: Մինչ դեռ պատերազմը սահմանամերձ գոտիում է մենք մեզ ապահով ենք զգում «թիկունքում»: Իհամեմատ Աֆրիկաի որոշ շրջանների աշխատավորների աշխատավարձին մեր աշխատավարձը ավելի բարձր է, իսկ իհամեմատ սովի մատնվածների՝ մեր վիճակը շատ ավելի լավ է: Ընտրությունների ժամանակ մեզանից շատերին արդեն նախապես պարզ է, որ նրանք, ովքեր դեռ գնում են ընտրությունների, ստիպված են ընտրել չարյաց փոքրագույնը միջև: Այս տրամաբանությունը, որը համաչափության ոչ մի նշան չունի, պետք է դարձնի մեր առօրյան տանելի: Այսինքն, մեղմի ակնհայտ չարիքը` գործազրկությունը, իշխանության ու կապիտալիստների կամայականությունը և այլն: Փոքր չարիքը, ինչպես նաև մեծը դեռևս չարիք է, իսկ ձախ, աջ կամ կենտրոնամետ «այլընտրանքները» ընտրությունների ժամանակ բացառություններ չեն հանդիսանում, այլ կազմում են իշխող քաղաքական կրկեսի անբաժանելի մասը: Բոլոր այդ «այլընտրանքներն էլ» օգտագործում են գոյություն ունեցող «ծաղրածուի ազատությունը հանդուգն խոսքեր ասել տիրոջը», որպեսզի մեզ կեղծ վստահեցնեն ընտրության ազատությունը: Մեզ կեղծ վստահեցնում են, որ մենք կարող ենք որոշումներ կայացնել, կամել գոնե քվեարկությամբ ազդել որոշումների ընդունման վրա: Այս ամենը անվանվում է ազատ ժողովրդավարական ընտրություններ: Իրականում հենց ժողովրդավարությունն է պատճառը, որ մենք որոշումներ կայացնելուց զրկված ենք: Յուրաքանչյուր քվեաձայն, անմիջապես քվեարկությունից հետո, արդեն կորցրած ձայն է: Ձախերը և ընտրությունները Կապիտալիզմը քննադատել լավ է, սակայն կոչ անել մասնակցել ընտրություններին, նշանակում է ակտիվորեն մասնակցել համակարգի պահպանմանը, ապահովել նրա անվտանգությունն ու երկարատևությունը: Ընտրությունների մասնակցությունը պետք է մեզ ներշնչի այն, որ համակարգը կարող է վերացնել քվեարկության միջոցով, և որ հնարավոր են փոխոխություններ, եթե մենք մեր պատասխանատվությունը լիազոր ենք քաղաքական գործիչներին: Ընտրությունների կեղծման մեղադրանքը իլյուզիա է առաջացնում նրանով, որ նախընտրական քարոզարշավը ինչ-որ բանով տարբերվում է ապրանքային հասարակության իրականությունից: Այսինքն` իբրև քաղաքական գործիչները կարող են ընտրարշավի ընթացքում վարվել առանց ստի և խաբեության, իբր թե ամբողջ կապիտալիստական տնտեսությունն ու հասարակությունը մի մեծ խաբեություն չե: Այլ խոսքերով ասած` ամբողջ խնդիրը քաղաքական գործիչների «ազնվության» վրա է հիմնված, իբր թե եթե քաղաքական գործիչները իրենց խոստումը կատարեն, ապա այդ ինչ-որ բան կփոխի հասարակությունում իշխող և իշխվող դասակարգերի հարաբերակցության ու բովանդակության մեջ: Նախընտրական խոստումներ Ընտրություններից հետո, նախընտրական խոստումների և հաջորդող իրատեսական քաղաքականության միջև տարաձայնությունը, ընտրողների մոտ մեծ դժգոհություն է առաջացնում: Անմիջապես երևան են գալիս նախընտրական խոստումների չկատարման մեղադրանքները: Սակայն նման պահվածքը լիովին համապատասխանում է ապրանքային հասարակության տրամանաբանությանը: Ինչպես ինչ-որ ապրանքի սպառումից հետևում է մյուս ապրանքի սպառումը, այնպես էլ մի կառավարությունից հետևում է մյուս կառավարությունը, քանի-որ այն չի կարող լուծել գոյություն ունեցող պրոբլեմները: Քաղաքականությունն, ինչպիսին էլ որ նա լինի` «սոցիալական», «ձախ», «առաջադիմական» կամ «կոմունիստական», չի կարող մեզ ազատել կապիտալիստական հասարակության աղքատությունից: Այդ մենք պետք է ձերբազատվենք ցանկացած քաղաքականության աղքատությունից: Մենք ընտրություն չունենք Մենք սովոր ենք միշտ մտածել, չարյաց փոքրագույնը սահմաններում: Ամեն օր մենք տեսնում ենք, և զգում, որ «չարյաց փոքրագույնը» նույնպես չարիք է: Ո՟վ կմտածի ընդհանրապես ընտրել ժանտախտի և խոլերայի միջև, երբ խոսքը գնում է մեր լինել չլինելու մասին: Նոր քաղաքական դաշինքները հանդիսանում են այլընտրանք համակարգի մեջ, այլ ոչ թե այլընտրանք համակարգի վերաբերյալ: Այլընտրանքային կուսակցությունները ուզում են քաղաքականությանը տալ այլընտրանքային տեսք, այսինքն` որպեսզի վարձու աշխատանքի միջոցով մարդու շահագործումն ավելի «մարդկայնորեն» լինի, գործից հեռացնելը ավելի «սոցիալական» լինի, հարկերը հավաքումը ավելի «արդար» և այլն: Սակայն այս ամբողջ գործընթացը վերջ չունի: Այս ամենը պարզապես կերպարանափոխվում և ձևավորվում է ճարտար բառերով: Ամենօրյա մղձավանջը ձևավորվում է «այլընտրանքային» փաթեթում, բայց չի դադարում: Մեզ պետք չէ ոչ հետագա նվաստացումներ, ոչ էլ ամենօրյա բթություն: Մենք չենք ուզում ո՛չ սոցիալական պետություն, ո՛չ էլ երաշխավորված թոշակ, և ո՛չ էլ լիովին զբաղվածություն վարձու աշխատանքի տեսքով: Այս ամենը մենք չե՛նք ուզում: Ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել լիարժեք կյանքի առանց ամենօրյա նվաստացման: Այդպիսի կյանք կարելի է հասնել միայն մարդկանց մեծամասնության գիտակցաբար գործողության միջոցով, որոնք չեն ցանկանում այլևս տանել ամենօրյա գոյատևումը և վերարտադրել իր գործողության կամ անգործողության միջոցով կապիտալիստական հարաբերությունները: Նման կյանքը հնարավոր է միայն մարդկանց գիտակից խզումով նրանց ներկայիս վարձու աշխատավորների թշվառ գոյության և ապրանքային հասարակության սուբյեկտների հետ: Այսինքն` կապիտալիստական հարաբերությունների վերացումով և դրանց փոխարինումով մարդու հարաբերությունների միջև ինքնակազմակերպչական ձևերով: Այս տեսակ խզումը այսօրվա իրականությունից, ենթադրում է մեր կյանքի, կազմակերպված արդյունաբերական ուժերի, տեխնոլոգիաների և գիտելիքների կոլեկտիվ յուրացում: Սոցիալական հեղափոխությունը հնարավոր չե՛ ընտրել, այն հնարավոր է միայն կատարե՛լ
  2. Մինչև 1917թ. հեղափոխությունը Ռուսաստանը հիմնականում դեռ ագրարային երկիր էր, որտեղ կապիտալիստական ​​ինդուստրիալիզացիան նոր սկսվում էր: Ռուսաստանիգյուղատնտեսությանում մինչև 1917թ դեռ գերակշռում էր ֆեոդալիզմը, որոշ կապիտալիզմի հայտանիշներով: Ռուսական հասարակությունից ձևավորվում էր ռուսական պետությունը, որն իրենից ներկայացնում էր ասիական բռնապետության ու եվրոպական միապետությանմիապետության խառնուրդ, և հիմնված էր երկու իշխող դասակարգերի՝ ազնվականության ևբուրժուազիաի: Տնտեսապես պետությունն հիմնվում էր քանակապես և որակապես թույլ բուրժուազիայի վրա, իսկ քաղաքականապես հողատերերի և կալվածատերերի վրա: Ռուսականբուրժուազիան և նրան սպասարկող քաղաքական աշխատակազմը, թեև գտնվում էրընդդիմությունում ցարիզմի ներքո, միաժամանակ գոյություն էր պաշտպանում պետության և պետական ​​պատվերների հաշվին: Կապիտալի և վարձու աշխատանքի դասակարգային հակամարտությունը Ռուսաստանումսրվել էր արդեն 1905թ. առաջին ռուսական հեղափոխության ժամանակ, որտեղ արդեն այն ժամանակ բանվոր դասակարգը խաղացել էր իր զգալի դերը: Հենց այն ժամանկել ինքնաբերաբար առաջացան առաջին բանվորական խորհուրդները: Ռուսականկապիտալիստները ավելի շատ վախում էին երիտասարդ բանվոր դասակարգից քան ցարականռեժիմից:1917 թ. դրությամբ, ռուսաստանի բանվոր դասակարգը բաղկացած էր 3,5 մլնարդյունաբերական բանվորներից և 5 մլն գյուղացիական պրոլետարիատից, իսկ ընդհանուրբնակչությունը 195 մլն: Արդյունաբերական պրոլետարիատը դեռ սերտորեն կապված էր գյուղի հետ: Նրա մեծամասնությունը կազմում էին սեզոնային բանվորները հիմնականում գյուղերից: Այնուամենայնիվ, Ռուսաստանի համակցված զարգացումը հանգեցրեց նրան այն բանին, որկապիտալիստական ​​արդյունաբերությունը հայտնվեց այստեղ շատ շուտ, արտադրության մեծծավալներով: Հսկայական գործարանները, որոնք հիմնականում պատկանում էին պետությանը կամ օտարերկրյա կապիտալին բերեցին, հատկապես Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում,բանվոր դասակարգի մեծ համակենտրոնացման, որն իր հերթին նույնպես բարենպաստազդեցություն ունեցավ կոլեկտիվ դասակարգային պայքարի զարգացման վրա: 1914թ. ցարական Ռուսաստանը, Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ մի դաշինքում, մտավիմպերիալիստական ​​պատերազմ: Ռուսական բուրժուազիան սրտանց պաշտպանում էր այդ արյունալի կոտորածը, քանի որ պատերազմը կապիտալիստներին բերում էր զգալի շահույթ:Այս արյունալի մղձավանջի համար հատուցեցին բանվորներն ու գյուղացիները: Այն ժամանակ, երբ բանվոր դասակարգը դաժանորեն շահագործվում էր ռազմական արդյունաբերությանում,ռուսաստանի գյուղացիները բանակում պետք է ռազմաճակատում սպանեին ու մեռնեինհանուն ցարական, հողատերերի և կալվածատերի շահերի համար: Բայց նման զարգացածբարբարոսության կոչի հետամնաց Ռուսաստանը դեռ պատրաստ չեր: Ցարիզմը փլուզվեցառաջին համաշխարհային պատերազմի հետևանքով, իսկ փետրվարյան հեղափոխությունըհիվանդ միապետությանը հասցրեց վերջնական հարված: Ռուսական հեղափոխությունը, չնայած իր հզոր սոցիալական դինամիկային, այդպես էլչկարողացավ հաղթահարել բուրժուական կարգի հասարակության սահմանները: Փետրվարյանհեղափոխությունը 1917թ, որն հիմնականում իրականացվել էր պրոլետարիատի ևապստամբում զինվորների օգնությամբ սրբեց ցարական իշխանությունը, ստեղծեցերկիշխանության իրավիճակը: Մի կողմից բանվորական խորհուրդներն և գործարանային կոմիտեները, որոնք բնազդաբար ձգտում էին կոլեկտիվ և ինքնակազմավորաբար գրավելգործարանները, մյուս կողմից՝ Ժամանակավոր կառավարությունը: Այդ բնազդաբար զգտումըկարող էր հանգեցնել միայն կոոպերատիվ, ավելի ճիշտ մանր բուրժուական կոլեկտիվ արդյունաբերական ապրանքային արտադրության ձևի: Կապիտալիստական ​​ապրանքայինարտադրության և պետության ոչնչացման վերացումը, այսինքն պրոլետարիատիհեղափոխական ինքնալուծարումը, այն ժամանակ իր սոցիալական թուլության պատճառովօբյեկտիվորեն անհնար էր: Անկեղծ ասած, այն ժամանակվա սոցիալ հեղափոխական տեսության սուբյեկտիվ թուլության պատճառով, գիտակից բանվորների մոտ պրոլետարիատի ինքնալուծարման ցանկություն չկար: Գյուղում առաջացավ գյուղացիական շարժում, որը մանր բուրժուական էր, քանի որ այն ձգտում էր բաժանել խոշոր կալվածատերերի հողերը փոքրմասնավոր սեփականատերերի օգտին: Պրոլետարիատի ինքնակազմակերպությունները խորհուրդների և գործարանային կոմիտեների տեսքով դեֆորմացվել էին, այնտեղ ներթափանցված մանր քաղաքական գործիչների օգնությամբ: Այդ քաղաքագետները սոցիալ դեմոկրատական «բանվորականկուսակցությունների» ներկայացուցիչներն էին՝ մենշեվիկները, որոնք բացեիբաց կոչ էին անումստեղծել մասնավոր կապիտալիստական հարաբերություններ, մանր բուրժուականծայրահեղականները(ռադիկալ) բոլշևիկները, ինչպես նաև ընդհանուր առմամբ գյուղացիների շահերը ներկայացնող սոցիալիստական ​հեղափոխական կուսակցությունը:Կուսակցությունները, որոնք խորհուրդների կազմում էին, պահանջում էին ավանդականքաղաքական աշխատակիցներից՝ թույլ ռուսական բուրժուազիայից, կադետներիկուսակցությունից և Համառուսական համերկրային(զեմսկի) միությունից, վերցնել պետական ​​իշխանությունն իրենց ձեռքը, որնել նրանք արեցին ձևավորելով Ժամանակավորկառավարությունը: Նույնպես բոլշևիկյան կուսակցությունը, որն հանդիսանում էր ծայրահեղական (ռադիկալ) ​​Սոցիալ դեմոկրատիայի ձախ թևը, գտնվում էր մանր բուրժուական պրոֆեսիոնալ քաղաքականգործիչների ազդեցության տակ: Այնուամենայնիվ, այդ կուսակցության առաջատար գործիչԼենինը սկսած 1917թ. ապրիլից նպատակաուղված էր տապալելու ժամանակավորկառավարությունը: Դասակարգային հակամարտության Սոցիալական դինամիկան Խորհրդային Ռուսաստանում բարենպաստում էր բոլշևիկներին: Պրոլետարիատիդասակարգային պայքարն և գյուղացիական շարժումը գյուղում ավելի ու ավելիբացահայտորեն էին մտնում կոնֆլիկտի մեջ լիբերալ բուրժուազիայի, հողատերերի ևժամանակավոր կառավարության հետ: Սկզբում մենշևիկներն ու Սոցիալիստական հեղափոխականների կուսակցությունը կարողանում էին մեղմել այդ հակամարտությունները:Երկու կուսակցությունները 1917թ. հուլիսին մտան Ժամանակավոր կառավարություն և«սոցիալիստական ​​հեղափոխական» Կերենսկին դարձավ վարչապետ: Այսպիսով, մենշևիկներնու սոցիալիստական ​​հեղափոխականները շնորհիվ քաղաքականությանը, որը ուղղված էրմասնավոր կապիտալիստական հարաբերությունների հաստատմանը ընդունվեցին բուրժուազիայի քաղաքական աշխատակազմ: Նրանք դարձան, հակիրճ, խոշոր բուրժուականքաղաքական ուժ, որը միաժամանակ հսկում էր նաև խորհուրդները: Բուրժուազիան, հողատերերը, մենշևիկներն և աջ սոցիալիստական հեղափոխականներըշարունակեցին ռազմական գործողություններ Առաջին համաշխարհային պատերազմի ճակատներում: Նրանք միաժամանակ պայքարում էին ագրարային ռեֆորմի դեմ և բախվեցինբանվորական խորհուրդների և գործարանային կոմիտեների հետ: Բոլշևիկներին հաջողվեցկապել զինվորների, գյուղացիների և բանվորների դժգոհությունը պատերազմի դադարելու,հողային ռեֆորմի և «Իշխանության փոխանցմանը Խորհուրդներին» հետ: Սակայն, այդ քայլըգյուղացիների պահանջների և պրոլետարական զանգվածների վերաբերյալ, մանր բուրժուական բյուրակրատ բոլշևիկների կողմից զուտ տակտիկական էր: Առավել կարևորըբոլշևիկների համար, զանգվածների վրա ազդեցությունն էր և իրենց կուսակցությանկարևորության աճը, որն ավելի ու ավելի ուժեղ էր դառնում խորհուրդներում: Դրան նպաստեց նաև բոլշևիկների ռեպրեսիաները, որոնք 1917թ. հուլիսին Ժամանակավոր կառավարությանռեպրեսիաների պատճառով նրանք փաստորեն ստիպված էին անցնել ընդհատակ: Օգոստոսի վերջում, գեներալ Կորնիլովը և նրա հեևում կանգնած բուրժուա ֆեոդալական ռեակցիանփորձեցին հեղաշրջում կատարել Ժամանակավոր կառավարության և հատկապեսխորհուրդների դեմ: Սոցիալիստական ​​հեղափոխականներն և մենշևիկները զգուշորեն ու անվճռականորեն օրինականացրեցին բոլշևիկներին, որպեսզի հաջողությամբ պայքարեն Կորնիլովի դեմ: Բոլշևիկներն օգտագործեցին գյուղացիների և պրոլետարական զանգվածների ազդեցության ամրապնդումը խոշոր և մանր բուրժուական հակառակորդների դեմ: Բոլշևիկների իշխանության բռնագրավումը 1917թ. հոկտեմբերին (հին տոմարով)՝պրոլետարական հողափոխություն չեր, այլ բուրժուա բյուրոկրատական ​​իշխանության և սկզբնական շրջանում պրոլետարական ու գյուղացիիական համակրանքի հետ միասին բռնագրավում ինչպես նաև խորհուրդների կողմից հետին թվով հետևող հավանություն: Հոկտեմբերյան հեղափոխության օրինակով կարելի կատարելապես հասկանալ, թե ինչպես ենբուրժուական քաղաքականությունը և կապիտալիստական ​​հարաբերությունները ծառայում ևվերարտադրում են միմյանց: Սակայն այդ ամենը հասկանալու համար, անհրաժեշտ էթափանցել գաղափարախոսական վարագույրի ներքո, որոնք վերարտադրում էին ևվերարտադրում են կուսակցական «կոմունիստները», որոշ ձախ «կոմունիստները» և նույնպեստրոցկիստներն ու ստալինիստները բոլշևիկյան իշխանության հոկտեմբերին 1917թ.զավթման մասին: Համաձայն մարքսիստական ​​գաղափարախոսությանը սոցիալական հեղափախությունըսկսվում է պրոլետարիատի քաղաքական ուժի զավթումով և պրոլետարիատի Դիկտատուրայի հաստատումով «բանվորական» պետության ձևով: Այդ «բանվորական» պետությունը պետք էվերձնի արտադրության բոլոր միջոցները իր վերահսկողության տակ և ճնշի բուրժուական հակահեղափոխությունը: Այդ խնդիրը կատարելուց հետո պետք է այդ պետությունը խաղաղճանապարհով մեռուկանա և զիջի տեղը անդասակարգ հասարակությանը: Այս ամենը դեռկարելի է գտնել Մարքսի և Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի մեջ: Իրականում բանվորական պետություն չի կարող լինել, քանի որ պետությունն ինքնիշխանություն ունի բանվոր դասակարգի վրա, այլ ոչ թե այնպես որպես ցանկանում է մարքսիստական ​​գաղափարախոսությանը: Բանվոր դասակարգը չի զավթել իշխանությունը, այլ միայն կարող է սոցիալական հեղափոխության ժամանակ ոչնչացնել պետությունը ևկապիտալիստական ​​ապրանքային արտադրությունը, այդպիսով վերացնել ինքն իրեն:Պրոլետարիատի դիկտատուրան դա պետության ջաղջախումն է պրոլետարիատի միջոցավ,այլ ոչ թե «բանվորական» պետության հիմնումը: Նույնպես գործնականում, ոչ թե ռուսաստանի պրոլետարիատը գրավեց իշխանությունըպետությունում այլ բոլշևիկյան պրոֆեսիոնալ ​​քաղաքական գործիչները: Այսինքն այդ գրավումըբուրժուական էր այլ ոչ թե պրոլետարական, և ինչպես ցանկացած բուրժուական պետություն,այնպես էլ խորհրդային պետությունը չեր էլ մտածում ինչպես մեռուկանա, այլ մտածում էր,ինչպես ամրապնդվի և ընդլայնվի: Մենշևիկների սոցիալ դեմոկրատական մարքսիզմել էր ելնում այն բանից, որ ռուսականհեղափոխությունը բուրժուական էր, և բոլշևիկների փորձը անցկացնել «սոցիալիստական​​հեղափոխություն»՝ մաքուր ավանտյուրա: Քանի որ Ռուսաստանը դեռևս «հասուն» չերսոցիալիզմի համար: Արաջինը՝ այն ինչ որ մենշևիկներն ու բոլշևիկները հասկանում էին«սոցիալիստական ​​հեղափոխության» ներքո այսօրվա հեղափոխական տեսանկյունից դա բուրժուական իշխանության գրավում էր, իսկ բոլշևիկների իշխանությունը գրավման համարՌուսաստանր հասունացել էր: Երկրորդը՝ պրոլետարիատի հեղափոխական ինքնալուծարմանըՌուսաստանը դեռ հասունացած չեր, քանի որ Ռուսաստանի պրոլետարիատըփոքրամասնություն էր կազմում ագրարային երկրում: Սակայն այն, որ Ռուսաստանիպրոլետարիատը սոցիալ հեղափոխական էր և փորձեց այն, որն իսկզբանե դատապարտված էրձախողման, ցույց է տալիս նրա սուբյեկտիվ հասունություը: Քանի որ նա, ով պատրաստ չէպայքարել ոչ բարենպաստ պայմաններում նա չի կարող հաղթել բարենպաստ պայմաններում:Ոչ միայն բոլշևիկները մտան հակամարտության մեջ Ժամանակավոր կառավարության հետ,այլ նաև գյուղացիներն ու հեղափոխական պրոլետարիատը, լավագույն ձևով մարմնավորված Կրոնշտադտի ծովայինների տեսքով: Մենշևիկյան գաղափարախոսական պրոպագանդան պետք է շեղեր մասաներին այն բանից, որմիջազգային սոցիալ դեմոկրատիան արդեն վաղուց դարձել էր մասնավոր կապիտալիստականհակահեղափոխության մի մասը: Օրինակ, արդյունաբերական զարգացած Գերմանիայումսոցիալ դեմոկրատիան նույնպես անցավ բուրժուազիայի կողմը, և սոցիալ դեմոկրատական​​քաղաքագետները 1918-1923թ. ճնշեցին պրոլետարիատի հեղափոխական փորձերը: Բոլշևիկներին հաջողվեց երկրորդ փորձից սրբել Ժամանակավորկառավարությունը, քանի որ Ռուսաստանի բուրժուազիան, մենշևիկների հետ միասին թույլ էին, որպեսզի կարողանան հաղթեն, ինչպես ցարական ռեակցիային, այնպես էլ պրոլետարիատի և գյուղացիության սոցիալական դժգոհությունները:Այսպիսով բոլշևիկները արեցին այն, ինչը բուրժուազիան և նրանց սպասարկողաշխատակազմը իվիճակի չեին իրականացնելու: Նրանք սոցիալական դեմագոգիայի միջոցով ևբռնությունով դադարեցրին ռուսական հեղափոխությունը: Բոլշևիկների սոցիալական դեմագոգիան բաղկացած էր նրանց մարքսիստական​​գաղափարախոսությունից, ինչով նրանք մոլորության մեջ էին գցում իրենց և համաշխարհայինպրոլետարիատին: Նույնիսկ, եթե նրանք իրենց չեին անվանում սոցիալական դեմոկրատներ այլ«կոմունիստներ», նրանք միևնույնն է մնում էին ծայրահեղական ​​սոցիալ դեմոկրատներ, մանր բուրժուական քաղաքական գործիչներ, որոնք իշխանության գրավման միջոցով դարձանպրոլետարիատի օբյեկտիվ թշնամիներ: Նման «հեղափոխությունները», որտեղ մանր բուրժուական ծայրահեղականները տապալում են բուրժուազիայի քաղաքական աշխատակազմի իշխանքությունը, կապիտալիստական​​երկրներում հնարավոր չէր: Այնտեղ կան երկու հիմնական բուրժուական հասարակության դասակարգեր, քանի որ բուրժուազիան և պրոլետարիատը լիովին զարգացած էին, և համապատասխանաբար մանր բուրժուական ծայրահեղականների համար իշխանությանվակուում գոյություն չուներ: Միայն արևմուտքում կարող էր զարգանալ իրական սոցիալականհեղափոխություն, քանի որ մանր բուրժուական «Կոմունիստական» կուսակցություններիկողմից իշխանության գրավումը հնարավոր չեր: Հենց այդ իշխանության գրավման տակտիկան էր դրված արդյունաբերական երկրների բաժինների առջև «Կոմունիստական»ինտերնացիոնալի, որը կառավարվում էր Մոսկվայից: Գերմանիայի Կոմունիստական Կուսակցություն (ԳԿԿ) Գերմանիայում իշխանության գրավելու բոլոր փորձերը հետպատերազմյան ճգնաժամից 1918-1923 տարիներից հետո խեղճորեն ձախողվեց: ԳԿԿ-նանճարակորեն տատանվում էր սոցիալական ռեֆորմիզմի և պուտչիզմի միջև:<a name="cutid1" style="margin: 0px; padding: 0px; border: 0px; outline: 0px; font-size: 17px; vertical-align: baseline; "> Մոսկվան և նրան սատար արևմուտքի «կոմունիստական» կուսակցությունները, նույնպեսսկսեցին լարումն ու հետապնդումները իսկական պրոլետարական հեղափոխականների դեմ:Մոսկվան և արևմուտքի «կոմունիստները» սոցիալական հեղափոխականներին անվանում էինծայրահեղ ձախ էր, և նպատակայնորեն պայքարում էին նրանց դեմ: Այսպիսով, «Կոմունիստակնա» ինտերնացիոնալը արդեն մինչև Ստալինը դարձել էր կապիտալիստական​​հակահեղափոխության գործիք հեղափոխական պրոլետարիատի դեմ: Սակայն, չնայած այսամեն ինչը, նույնպես զարգանում էր Մոսկվայից անկախ կոմունիստական ​​շարժում, որն իրլավագույն մարմնավորումն էր գտել «Բանվորական Խորհուրդների կոմունիզմի» (ռեթեկոմունիզմ) շարժման մեջ: Այսպիսով, մեր տեսակետից, Հոկտեմբերյան հեղափոխությունը՝ իշխանության երկրորդբուրժուական զավթումն էր ցարիզմը տապալելուց հետո: Մանր բուրժուական կուսակցությունը գրավում է իշխանությունը և այդ իսկ միջոցով դառնում խոշոր բուրժուական:«Կոմունիստական» կուսակցական բյուրոկրատիան անցկացրեց մանր բուրժուական հողայինբարեփոխումներ, այսինքն` նա օրինականացրեց գյուղացիական զանգվածներիապստամբության արդյունքը, դրա հետ միասին առանց փոխհատուցման հողազրկվեցին՝ հողատերերը, ազնվականությունը, եկեղեցին և մենաստանները: Այսպիսով՝ հենց ամենասկզբից էլ բոլշևիկների դիրքը շատ ավելի ամուր էր քան Ժամանակաոր իշխանության դիրքը, որը պայքարում էր ագրարային բարեփոխումների դեմ: Բայց դա չի նշանակում, որբոլշևիկյան կառավարության և գյուղացիության միջև հարաբերությունները անտրտում էին:Բոլշևիկյան պետությունը քաղաքացիական պատերազմի և արտասահմանյան ռազմականմիջամտության ընթացքում 1918-1921 թ., դաժանորեն բռնագրավել էր գյուղացիներիգյուղատնտեսական արտադրանքները: Երբեմն այն աստիճանի, որ այն դարձել էրգյուղացիների սոցիալ տնտեսական վերարտադրության սպառնալիք: Նրանք պետությունիցստանում էին ավելի քիչ արդյունաբերական ապրանքներ, քանի որ ամեն ինչ արտադրվում էրռազմական նպատակներով, իսկ իրենց արտադրանքի դիմաց ստանում էին ընդամենըարժեզրկված մուրհակներ: Դա հանգեցրեց գյուղացիական ապստամբությունների խորհրդայինպետության դեմ, հատկապես Վերին Պովոլժյե տարածաշրջանում, որը դաժանորեն և արյունալի ճնշվեց: Բոլշևիկները միանգամից չազգայնացրեցին արդյունաբերության արտադրություն միջոցները:Քաղաքական իշխանության գրավումից հետո, 1918թ. ամռանից առաջ, բոլշևիկները սկզբիցփորձարկեցին այսպես կոչված «բանվորական վերահսկողություն»: Դա նշանակում էր, որբուրժուազիան սկզբնական շրջանում պետք է պահպաներ գործարաններն ու ֆաբրիկաները,իսկ բանվորները պետք է վերահսկ էին բուրժուազիային և ստանային ավելի շատ ձեռնարկությունների կառավարման վետոյի իրավունք: «Բանվորական վերահսկողություն»-ը միայն ավելացրեց տնտեսությունում առկա քաոսը, քանի որ մասնավոր կապիտալիստների և բանվորների միջև դասակարգային պայքարը չի կարողլուծվել պետության օգնությամբ և այդպես թողնվել երկիշխանության ընթացաշրջանում: Վաղթե ուշ, կամ բուրժուազիան պարտության կմատներ «բանվորական վերահսկում»-ը ազատելով իր սեփական ունեցվածքը, կամ էլ բանվորները կբռնագրավ էին բոլոր արտադրականմիջոցները: Այն ժամանակվա Խորհրդային Ռուսաստանի սոցիալական հարաբերությունների պայմաններում, դա կարող էր միայն նշանակել արտադրության միջոցների կոոպերատիվսեփականություն, այսինքն՝ մանր բուրժուական կոլլեկտիվ ապրանքային արտադրության:Քանի որ իսկական սոցիալական հեղափոխության համար, որը նույնպես կպահանջերբոլշևիկյան պետության ոչնչացում, ռուսաստանյան պրոլետարիատը չափազանց թույլ էր,սակայն ձգտում էր արտադրությունը վերցնել իր ձեռքը, քանի որ ռուսաստանյանբուրժուազիան ավելի թույլ էր: Այդուհանդերձ, խորհրդային պետությունը չեր ուզում օգնելպայքարի մեջ ոչ բուրժուազիային պրոլետարիատ դեմ, ոչ էլ թույլ էր տալիս կոլեկտիվսեփականություն արդյունաբերությունում, բայց «բանվորական վերահսկողության» ներկա իրավիճակը անհնար էր փրկել: 1918թ. վաղ ամռանը բոլշևիկները նույնպես գիտակցեցին այդ, ազգայնացնելով ամբողջ խոշորարդյունաբերությունը: 1920/21 ձմռանը բոլշևիկյան պետությունը ևս իր վերահսկողության տակ վերձրեց փոքր ձեռնարկությունները: Սակայն արտադրական միջոցների ազգայնացումը բանվոր դասակարքի համար նշանակում է կապիտալիստական ​​շահագործման պետականացում, այլ ոչ թե դրա վերացում, ինչպես դա հաստատում է մարքսիստլենինիստական գաղափարախոսությունը: Քանի որ կապիտալը հանդիսանում է սոցիալական հարաբերություն նրանց միջև, ովքեր վարձու աշխատանքի են ընդունում (կապիտալ) և նրանց,ովքեր վարձով տալիս իրենց աշխատուժը (վարձու աշխատողներ), և պարտադիր չէ, որ նրանքկապված լինեն մասնավոր սեփականության արտադրության միջոցներին: Արտադրությանմիջոցների պետական ​​սեփականությունը նշանակում է, որ խորհրդային բանվորները ևբանվորուհիները, պետք է վաճառ էին իրենց աշխատանքային ուժը պետությանը: Ըստմարքսիստ լենինյան գաղափարախոսության խորհրդային պետությունը իհարկե«բանվորական» պետություն էր: Սակայն պետությունը ղեկավարում էին պրոֆեսիոնալքաղաքական գործիչները, այլ ոչ թե բանվորներն ու բանվորուհիները: Այդ պրոֆեսիոնալքաղաքական գործիչները տնօրինում էին պետական ​​կապիտալը, անձնավորված կապիտալով՝պետական կապիտալի բնորոշ դիմակով: Բոլշևիկյան կուսակցության և պետական ​​բյուրոկրատիայի գաղափարախոսությունում այդ ամենը ուներ ուրիշ տեսք: Երբ հիպերգնաճի ժամանակ քաղաքացիական պատերազմի ընթացքում, խորհրդային պետությունն անցավ աշխատավարձի ապրանքներով, ինչըհանգեցրեց հետագա իրական աշխատավարձի անկման, «ձախ կոմունիստ» Բուխարինըկարիքը սարքեց առաքինություն պնդելով, որ գնաճը և վճարման ապռանքով աշխատավարձընշանակում է անցում դեպի կոմունիզմ: «Պրոլետարական դիկտատուրայի համակարգի ժամանակ, գրում էր Բուխարինը՝ բանվորը ստանում է աշխատանքային մթերաբաժին, այլ ոչ թե աշխատավարձ» (Բուխարին Ն.Ի. Տնտեսությունը անցումային շրջանում, 1920 թ.) Փողը, կապիտալիստական ​​ապրանքների շրջանառությանում, հանդիսանում է փող-ապրանք-փող ցիկլի միջնորդ, իսկ պրոլետարական կողմում՝ միջնորդ աշխատուժի վարձում-աշխատավարձ-ապրանքների սպառում գործընթացի մեջ: Եթե ​​ հիմա պետությունը բանվորներին ուղղակի փողով վճարելու փոխարեն փոխանակի նրանց աշխատուժը պարենային ապրանքներով, դա չի փոխում կապիտալիստական ​​վարձու աշխատանքիէությունը: Ո՛չ, աշխատավարձն ապրանքով արտահայտում էր պարզունակ կապիտալիստական ​​պետության բնույթը ակամա իրավիճակում: Չնայած բոլոր հակակոմունիստական ​​և կուսակցական «կոմունիստական» գաղափարախոսություների, խորհրդային պետությունը միշտ եղել է համաշխարհային կապիտալիզմի մի մասը: Այսպիսով, բոլշևիկները ստեղծեցին պետ​​կապիտալիստական արտադրական​​հարաբերություններ: Ինչպես մանր բուրժուական կուսակցություն նա վերարտադրում էր բուրժուական քաղաքականություն, իսկ բուրժուական քաղաքականությունը կարող է վերարտադրել միայն կապիտալիստական ​արտադրության եղանակ: Սակայն, քանի որ Ռուսաստանի բուրժուազիան և նրա քաղաքական աշխատակազմը թույլ էին, բոլշևիկներն ազգայնացրեցին արտադրությունը և զրկեցին բուրժուազիային սոցիալական իշխանությունից: Ո՛չ, Հոկտեմբերյան հեղափոխությունը սոցիալ ռոմանտիկ ավանտյուրա չէր, ինչպես մենշևիկներն էին պնդում, այն ռուսական պետության ճգնաժամի միակ հնարավոր կապիտալիստական լուծում: Հեղափոխական լուծում, այսինքն, պրոլետարիատի ձեռքով պետության ոչնչացումը, օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր: Բոլշևիկյան կուսակցության դիկտատուրան քանդեց բանվոր դասակարքի բոլոր ինքնակազմակերպման ձեռնարկումները: Բոլշևիկները ստիպված էին դիմել այդ քայլին միայն ելնելով իրենց սոցիալական «կոմունիստական» կուսակցական/պետական ​​բյուրոկրատիայի դինամիկայից, որն իրեն շուրջ չէր կարող հանդուրժել որև է ազատ տարածք: Հատկապես պետկապիտալիստական ​​ձեռնարկություններում: Սկսած 1918թ. ամռանից, Լենինը առաջնորդվում էր այն ընկերություններին, որոնք ղեկավարվում էին միանձյա՝ տնօրենների միջոցով, որը հանգեցրեց գործարանի հանձնաժողովների ոչնչացմանը, որոնք հանդիսանում էին պրոլետարիատի ինքնակազմակերպման ուղղակի ձևերից մեկը: Այս սոցիալական ռեակցիոն զարգացումը սկսվել էր շատ ավելի շուտ, քաղաքացիական պատերազմից և արտաքին ռազմական միջամտությունից առաջ: Սակայն կուսակցական «կոմունիզմի» գաղափարախոսները մինչև այսոր օգտագործում են իմպերիալիստական ​​սպանդը խորհրդային Ռուսաստանում, որպեսզի արդարեցնեն պետական ​​կապիտալիստական​​հակահեղափոխությունը: Փաստը մնում է այն, որ բոլշևիկյան կուսակցական և պետական​​բյուրոկրատիան օգտագործել էր քաղաքացիական պատերազմը և արտասահմանյան ռազմական միջամտությունը, որպեսզի խեղդել արյան և սոցիալական դեմագոգիա մեջ պետական ​​կապիտալիզմի դեմ ցանկացած պրոլետարական դիմադրությունը: Գործադուլները Պետրոգրադում և Կրոնշտադտի ապստամբությունը 1921թ.մարտին, հստակ ցույց են տալիս, որ պետկապիտալիստական բոլշևիզմը և ​​պրոլետարիատը բաժանված են եղել դասակարգային պայքարով: Այն ժամանակ, երբ գործադուլավորները Պետրոգրադում մասամբ գտնվում էին մենշևիկների քարոզչության ազդեցության տակ, Կրոնշտադտի հեղափոխական պրոլետարիատը կարողացավ ազատվել բոլշևիկյան հսկողությունից, որի համար նա դաժանորեն ճնշվեց: Կրոնշտադտի նավաստիները հանդես էին գալիս միանշանակ պրոլետարիատի ինքնակազմակերպման համար և բուրժուական հեղափոխության դեմ: Կրոնշտադտի ապստամբությունը բանվոր դասակարգի վերջին փորձներ ջարդել ռուսական հեղափոխության բուրժուական շրջանակները երրորդ հեղափոխության միջոցով: Այն, որ ապստամբների պահանջների մեջ որոշ պահանջները, գյուղացիական էին, մանր բուրժուական բնույթի, վարջու աշխատանքի ժխտման հստակ տեսքով, դա կապված էր միայն խորհրդային Ռուսաստանի տնտեսական հետամնացության հետ: Լենինը և Տրոցկին, հետևելով Կովենյակի օրինակին Էբերտի և Նոսկեի հետ միասին, խեղեցին արյան մեջ պրոլետարիատի հուսահատ պայքարը: Ռուսաստանի պրոլետարիատի պարտության պատճառը նրա սոցիալական թուլություններ, որը որոշվում էր արտադրական ուժերի ցածր մակարդակով և համաշխարհային պրոլետարիատի պարտությունով: Կրոնշտադտի ապստամբությունը ճնշելուց հետո բոլշևիկները ավարտեցին իրենց տրանսֆորմացիան մանր բուրժուական արմատականից պետական ​​կապիտալիստական ​​ռեակցիա և ռուսական հեղափոխությունը հակահեղափոխականորեն ավարտվեց: Հետո եկավ թավոտ սոցիալական ռեակցիան, քանի որ Գուլագը Կրոնշտադտի 1921թ. պարտությունի հետևանքներ:
  3. Вообще то, нашей статьей, я хотел завести дискуссию о никчемности, для нас простых смертных, буржуазных выборов, а не о "альтернативных концепциях будущего". Интересно было бы поговорить о предвыборном шоу-балагане тотального отупления людей, и что выборы, в вопросе нашего нищенского существования ничего не решают. Кто бы на них бы не победил, просто так нам например зарплату не поднимут, т.е. в социальном плане выборы ни так и важны.
  4. Если это попытка вступить в разговор, то научитесь сначала культуре дискуссии и аргументировать.
  5. Спасибо за положительную реакцию. Конечно речь идет о социальной революции, которая разрушит все основы капиталистической системы. А именно, отменит наемный труд, товарное производство и конечно разрушит государство. Такую формация можно назвать бесклассовым, безгосудрственым обществом, но конечно дело не в названии, а в сути. В возможном бесклассовом обществе будут отменены эксплуатация человека человеком, производство товаров для продажи, а не удовлетворения человеческих потребностей, а также конечно частная собсвеность и деньги, которые служат фундаментом и движущей силой капитализма. Конечно, все эти радикальные преобразования возможны только по-средством активного участия трудовых масс и не могут быть делом какой-нибудь партии, профсоюза или отдельных политиков.
  6. Ամեն չորս հինգ տարին մեկ մեզ մոտ «ընտրություններ են», և մեզ հնարավորություն է տրվում ընտրել՝ ձախերի, աջերի կամ կենտրոնամետ թեկնածուների և կուսակցությունների միջև: Բոլորը սկսում են առատորեն լիաբեռնել մեզ իրենց իմաստություններով, պայծառ առաջարկություններով ու ծրագրերով: Բայց ի՟նչ է մեր ընտրությունը Ընտրությունները պետք է մեզ ներշնչեն այն, թե մենք քվեարկության միջոցով, ինչ - որ կերպով կարող ենք ազդել հասարակական հարաբերությունների վրա, այսինքն` ընտրել այն ուղին, որով կզարգանա հասարակությունը: Սակայն հենց դա՛ է ընտրության պատրանքը(իլյուզիա): Այս ամբողջ քաղաքական խեղկատականոցը ոչինչ չի փոխում մեր թշվառ գոյության մեջ, որպես` վարձու աշխատավորների, գործազուրկների կամ պարզապես դժգոհ մարդկանց: Մեր գոյությունը որպես` աշխատավորներ, գործազուրկներ, և այլն, ինչպես նաև այս հասարակության գործնական հիմքը, քննարկության առարկա չէ: Այս հասարակության գործնական հիմքը կապիտալիստական տնտեսությունն է, որը մեր աշխատուժի շահագործման դեպքում ծծում է մեր արյունը, իսկ ոչ պիտանիության դեպքում դարձնում գործազուրկ: Ընտրությունների ժամանակ, մեզ հնարավորություն է տրվում ընտրել արդեն իսկ առկա առաջարկի միջև՝ կուսակցությունների տարբերակների, ծրագրերի, թեկնածուների, կարգախոսների, և այլն, որոնք ներկայացվում են մեզ, նույնպես, ինչպես ցանկացած սեզոնային ապրանք: Նրանց հանդես գալու ձևը ոչինչ չի փոխում հասարակության գործնական հիմքի և կապիտալիստական տնտեսության գոյության ապագայի հարցում: Կուսակցությունների և քաղաքական գործիչների նախընտրական կարգախոսները, տեսահոլովակները նման են լվացքի փոշու գովազդի. Տվյալ արտադրանքը ավելի լավ է մաքրում, իսկ տվյալ կառավարությունը ավելի «արդար է» բաշխում և ավելի «սոցիալական է» գործից հեռացնում: Ազատ ընտրությունների հիմնական սկզբունքը Մենք կարող ենք ընտրել SAS-ի կամ «ՍԹԱՐ»-ի միջև, Կոկա-Կոլաի և Պեպսի-Կոլաի միջև Սևանի և ջրոցիի միջև, ինչպես մենք ընտրում ենք «ՀՀԿ», «ՀԱԿ» կամ «Ժառանգության» միջև, «ձախ» - երի կամ «աջ» - երի միջև, առևտրային հասարակության բոլոր առաջարկների միջև: Բայց առաջին հերթին մենք պետք է իվիճակի լինենք այդ ամենը մեզ թույլ տալ, որովհետև մենք ենք վճարում այդ ամենի համար, թող լինի այն որոշակի ապրանքի կամ կուսակցության ընտրություն: Համապատասխանաբար, նման ընտրությունը` պատրանքի տարբեր աստիճանների միջև ընտրություն է, կախված նրանից, թե ինչքանով է ճշմարտացի այդ պատրանքի ներկայացումը: Ազատ ընտրությունը հանդիսանում է այս հասարակության հիմնական սկզբունքը: Թեև մենք այդ երբեք չունենք, սակայն կապիտալը փորձում է համոզել այդ պատրանքի առկայությունը, որն իրականում գոյություն չունի: Ընտրությունների պատրանքը, այսինքն` ընտրությունների միջոցով հասարակության փոխելու ազդեցության և ունակության հնարավորությունը, հետևում է կապիտալիստական տնտեսության տրամաբանությանը: Ընտրությունը դա բուրժուական հասարակության անհատի ազատ որոշումն է: Ընտրությունների դեպքում` քվեարկությամբ, ապրանքի դեպքում` գնումով: Այս կամ այն թեկնածուի, կուսակցության կամ ծրագրի օգտին քվեարկությունը նման է խանութում ապրանքի գնման որոշմանը: Այդ կեղծ քաղաքական կրկեսի քննարկումներին և ընտրությունների բեմադրության մասնակցելու փոխարեն խելամիտ կլիներ ավելի հանգիստ մոտեցումը: Չարյաց փոքրագույնի տրամաբանությունը Հենց չարյաց փոքրագույնի տրամաբանությունն է դարձնում մեր առօրյան տանելի, կամ էլ գոնե նրան տանելիության տեսք է տալիս: Օրինակ, քանի մենք դեռ ունենք աշխատանք, ապա իհամեմատ գործազուրկներին, մենք մեզ ավելի լավ ենք զգում: Մինչ դեռ պատերազմը սահմանամերձ գոտիում է մենք մեզ ապահով ենք զգում «թիկունքում»: Իհամեմատ Աֆրիկաի որոշ շրջանների աշխատավորների աշխատավարձին մեր աշխատավարձը ավելի բարձր է, իսկ իհամեմատ սովի մատնվածների՝ մեր վիճակը շատ ավելի լավ է: Ընտրությունների ժամանակ մեզանից շատերին արդեն նախապես պարզ է, որ նրանք, ովքեր դեռ գնում են ընտրությունների, ստիպված են ընտրել չարյաց փոքրագույնը միջև: Այս տրամաբանությունը, որը համաչափության ոչ մի նշան չունի, պետք է դարձնի մեր առօրյան տանելի: Այսինքն, մեղմի ակնհայտ չարիքը` գործազրկությունը, իշխանության ու կապիտալիստների կամայականությունը և այլն: Փոքր չարիքը, ինչպես նաև մեծը դեռևս չարիք է, իսկ ձախ, աջ կամ կենտրոնամետ «այլընտրանքները» ընտրությունների ժամանակ բացառություններ չեն հանդիսանում, այլ կազմում են իշխող քաղաքական կրկեսի անբաժանելի մասը: Բոլոր այդ «այլընտրանքներն էլ» օգտագործում են գոյություն ունեցող «ծաղրածուի ազատությունը հանդուգն խոսքեր ասել տիրոջը», որպեսզի մեզ կեղծ վստահեցնեն ընտրության ազատությունը: Մեզ կեղծ վստահեցնում են, որ մենք կարող ենք որոշումներ կայացնել, կամել գոնե քվեարկությամբ ազդել որոշումների ընդունման վրա: Այս ամենը անվանվում է ազատ ժողովրդավարական ընտրություններ: Իրականում հենց ժողովրդավարությունն է պատճառը, որ մենք որոշումներ կայացնելուց զրկված ենք: Յուրաքանչյուր քվեաձայն, անմիջապես քվեարկությունից հետո, արդեն կորցրած ձայն է: Ձախերը և ընտրությունները Կապիտալիզմը քննադատել լավ է, սակայն կոչ անել մասնակցել ընտրություններին, նշանակում է ակտիվորեն մասնակցել համակարգի պահպանմանը, ապահովել նրա անվտանգությունն ու երկարատևությունը: Ընտրությունների մասնակցությունը պետք է մեզ ներշնչի այն, որ համակարգը կարող է վերացնել քվեարկության միջոցով, և որ հնարավոր են փոխոխություններ, եթե մենք մեր պատասխանատվությունը լիազոր ենք քաղաքական գործիչներին: Ընտրությունների կեղծման մեղադրանքը իլյուզիա է առաջացնում նրանով, որ նախընտրական քարոզարշավը ինչ-որ բանով տարբերվում է ապրանքային հասարակության իրականությունից: Այսինքն` իբրև քաղաքական գործիչները կարող են ընտրարշավի ընթացքում վարվել առանց ստի և խաբեության, իբր թե ամբողջ կապիտալիստական տնտեսությունն ու հասարակությունը մի մեծ խաբեություն չե: Այլ խոսքերով ասած` ամբողջ խնդիրը քաղաքական գործիչների «ազնվության» վրա է հիմնված, իբր թե եթե քաղաքական գործիչները իրենց խոստումը կատարեն, ապա այդ ինչ-որ բան կփոխի հասարակությունում իշխող և իշխվող դասակարգերի հարաբերակցության ու բովանդակության մեջ: Նախընտրական խոստումներ Ընտրություններից հետո, նախընտրական խոստումների և հաջորդող իրատեսական քաղաքականության միջև տարաձայնությունը, ընտրողների մոտ մեծ դժգոհություն է առաջացնում: Անմիջապես երևան են գալիս նախընտրական խոստումների չկատարման մեղադրանքները: Սակայն նման պահվածքը լիովին համապատասխանում է ապրանքային հասարակության տրամանաբանությանը: Ինչպես ինչ-որ ապրանքի սպառումից հետևում է մյուս ապրանքի սպառումը, այնպես էլ մի կառավարությունից հետևում է մյուս կառավարությունը, քանի-որ այն չի կարող լուծել գոյություն ունեցող պրոբլեմները: Քաղաքականությունն, ինչպիսին էլ որ նա լինի` «սոցիալական», «ձախ», «առաջադիմական» կամ «կոմունիստական», չի կարող մեզ ազատել կապիտալիստական հասարակության աղքատությունից: Այդ մենք պետք է ձերբազատվենք ցանկացած քաղաքականության աղքատությունից: Մենք ընտրություն չունենք Մենք սովոր ենք միշտ մտածել, չարյաց փոքրագույնը սահմաններում: Ամեն օր մենք տեսնում ենք, և զգում, որ «չարյաց փոքրագույնը» նույնպես չարիք է: Ո՟վ կմտածի ընդհանրապես ընտրել ժանտախտի և խոլերայի միջև, երբ խոսքը գնում է մեր լինել չլինելու մասին: Նոր քաղաքական դաշինքները հանդիսանում են այլընտրանք համակարգի մեջ, այլ ոչ թե այլընտրանք համակարգի վերաբերյալ: Այլընտրանքային կուսակցությունները ուզում են քաղաքականությանը տալ այլընտրանքային տեսք, այսինքն` որպեսզի վարձու աշխատանքի միջոցով մարդու շահագործումն ավելի «մարդկայնորեն» լինի, գործից հեռացնելը ավելի «սոցիալական» լինի, հարկերը հավաքումը ավելի «արդար» և այլն: Սակայն այս ամբողջ գործընթացը վերջ չունի: Այս ամենը պարզապես կերպարանափոխվում և ձևավորվում է ճարտար բառերով: Ամենօրյա մղձավանջը ձևավորվում է «այլընտրանքային» փաթեթում, բայց չի դադարում: Մեզ պետք չէ ոչ հետագա նվաստացումներ, ոչ էլ ամենօրյա բթություն: Մենք չենք ուզում ո՛չ սոցիալական պետություն, ո՛չ էլ երաշխավորված թոշակ, և ո՛չ էլ լիովին զբաղվածություն վարձու աշխատանքի տեսքով: Այս ամենը մենք չե՛նք ուզում: Ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել լիարժեք կյանքի առանց ամենօրյա նվաստացման: Այդպիսի կյանք կարելի է հասնել միայն մարդկանց մեծամասնության գիտակցաբար գործողության միջոցով, որոնք չեն ցանկանում այլևս տանել ամենօրյա գոյատևումը և վերարտադրել իր գործողության կամ անգործողության միջոցով կապիտալիստական հարաբերությունները: Նման կյանքը հնարավոր է միայն մարդկանց գիտակից խզումով նրանց ներկայիս վարձու աշխատավորների թշվառ գոյության և ապրանքային հասարակության սուբյեկտների հետ: Այսինքն` կապիտալիստական հարաբերությունների վերացումով և դրանց փոխարինումով մարդու հարաբերությունների միջև ինքնակազմակերպչական ձևերով: Այս տեսակ խզումը այսօրվա իրականությունից, ենթադրում է մեր կյանքի, կազմակերպված արդյունաբերական ուժերի, տեխնոլոգիաների և գիտելիքների կոլեկտիվ յուրացում: Սոցիալական հեղափոխությունը հնարավոր չե՛ ընտրել, այն հնարավոր է միայն կատարե՛լ
  7. Այ սա հոտված է: Թե չե այստեղ այնպիսի դատարկաբանության մասնագետներ կան: Բա ես ուրեն դատարկաբանության մասնագետները ձայն չեն հանում:
  8. Դե քեզ շատ բան պետք ել բացատրել: Իմաստ չունի: Եթե քո մոտ Կոմունիզմը սահմանափակվում է Լենին պապիով ապա դրանով շատ բան պարզ է դառնում: Իհարկե Լենինի գաղափարին մենակ, ոչ մի այն փոտակեր եշերը հավատացին այլ նաեվ խափնվեցին: Լենինը մի քո նման փող սիրողի մեկնա: Հա հետո: Բա որ փող չեղավ հայերտ ի՞նչ են անելու: Ասա առանց փող հայերը բանի պետք ել չեն դառնում: Ետքանա ելի փողասեր հայերի կամքը: Փողով ամեն ինչ կծախ ե՞ն: Պետք չե խոսել քո անունից ամբողջ ազգից: Ամբողջ պրոբլեմը նրանում է, որ ետ անտեր փողը բոլորի համար բավական չի լինիում, այլ մի խումբ մարդկանց: Եվ հետևաբար եթե ձես գտնվում այդ խմբի մեջ(փոքր) ապա ամբողջ կյանգում ստիպված սկսում ես փող աշխատել "եշի պես", որպիսի հայտնվես այդ խմբի մեջ: Սակայն դա բնական է բոլորի մոտ չի ստացվում, բայց այդ հիմար ձգտումը շատերի խորտակում է այդ իլյւզիայի նավի մեջ:
  9. Չգիտեի, վոր ներկայիս Նվդեականները Ա՛յ քեզ բան... Տե՜ր Աստված... ասելուց ուրիշ վչ մի բանի ընդունակ չեն: Հու՞յստ դրելես աստծու վրա: 20-րդ դարի սկզբին քոնե ժամանակին փախան, իսկ հիմա այսպես: Ի գիտություն քեզ Կարս: Ազգությունը ինչպես նաև կրոնը մտածելակերպի բանտ է: Քո Նվդեհն ու Ընկ. Ցեղակրոն կուսակցության գաղափարախոսությունը ոչ մի լումաի արժեք չունի: Դա ընդամենը պապուպապից ժառանգություն մնացաց մի սնդուկ է միջնադարյան, որը ձեռքտ չի գնում դեն շպրտես:
  10. Բոլշևիզմի և կուսակցական մարքսիզմի բուրժուական բնույթը Բուրժուական կուսակցությունները, իր կառուցվացքով վերարտադրում են կապիտալիստական դասակարգային հասարակությունը, այսինքն մի կողմից կանգնած են պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ(կուսակցության վերնախավ), մյուս կողմից կուսակցության հիմքը (շարքային անդամներ), որոնք կազմված են վարձու աշխատավորներից: Այն պահից, երբ բանվորական շարժումը ընդօրինակեց քաղաքական պայքարի կուսակցական ձևը, նա ընդօրինակեց նաև քաղաքական պայքարի դասակարգային գերիշխումը, դառնալով այդ սոցիալական ձևի վերարտադրողը, հետևաբար դարցավ բուրժուական դասակարգային հասարակության հենարանը: Լենինի նման «կոմունիստները կուսակցական կրոնի աստվածաբաններն էին: Նրանց համար կուսակցությունը դա ամեն ինչ էր, իսկ բանվորական մասաների ինքնուրույն գործունեությունը նրանց համար հանդիսանում էր, որպես կուսակցության դիկտատուրայի միջոց: Բուրժուական դիկտատուրան կարելի է անվանել մի քանի կուսկացությունների դիկտատուրա, իսկ ստալինյան կուսակցության դիկտատուրան` մի կուսակցության դիկտատուրա: Ոչ մի տարբերություն չկա, մի կուսակցություն է` ինչպես պետական կապիտալիզմ ժամանակ վերահսկում և կազմակերպում բանվոր դասակարգի շահագործումը, թե մի քանի կուսակցություն են, ինչպես դեմոկրատիայի ժամանակ: Այսպիսով լենինիզմի պատմությունը ցույց տվեց, որ կուսակցությունը դա բուրժուական կազմակերպության ձև է, որը ձգտում է զավթել իշխանությունը (բայց չոչնչացնել այն) և նա չի կարող հանդիսանալ պրոլետարիատի ազատագրման կազմակերպչական ձև: Այստեղից ելնելով բանվոր դասակարգը ստեղծել է և կստեղծի դասակարգային պայքարի ժամանակ իր հեղափոխական կազմակերպության ձևը: Ոմանք կարող են մտածել, թե մենք լիովին դեմ ենք որև է կազմակերպության: Ո'չ , մենք դեմ չենք, մենք հերքում ենք բուրժուական կազմակերպության ձևերը և շեշտում ենք, որ հեղափոխական կազմակերպությունները կարող են գոյանալ միայն հեղափոխական դասակարգային պայքարի ժամանակ և հեղափոխության ժամանակ: Մենք նաև չենք ժխտում սոցիալ հեղափոխական փոքրամասնությունների կազմակերպությունը արդեն այսօր: Բայց մենք կտրականապես դեմ ենք, որ մասնագիտական քաղաքական գործիչները պաշտոններ զբաղեցնեն բանվորական շարժումում: Հենց այդ քաղաքական գործիչները կազմումեն նաև կուսակցական մարքսիզմի հիմքը: Դրա հետ միասին մենք չենք պահանջում կուսակցկան «կոմունիզմից» պայքարել հեղափոխության գործի համար: Դա օբյեկտիվորեն հնարավոր չէ, որովհետև սոցիալական հեղափոխությունը չի կարող լինել կուսակցության արդյունքը: Մինչև հիմա կուսակցական մարքսիզմը իր պատմության ընթացքում, կուսակցության փորձը `լինել հեղափոխական վերածվեց առավելագույնը` բյուրոկրատական փոքրաթիվ մարդկանց խռովարարության(պուտչ): Սակայն, ի՞նչ են կարող անել մարդիկ, որոնք ունեն հեղափոխական գիտակցություն վաղվա հավանական սոցիալական հեղափոխության համար: Նրանք կարող են` զինված պատմական մատերիալիզմով, միանան խմբերի և զարգացնել ներկա տիրող հասարակական հարաբերությունների քննադատությունը: Այսինքն` արդեն ոչ հեղափոխական ժամանակներում զբաղվել հեղափոխական գործունեությամբ: Սոցիալան հեղափոխության ժամանակ հեղափոխական խմբերը պետք է լուծվեն ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ օրգաններում, որոնք կկազմավորի բանվոր դասակարքը իր պայքարում, ինչպես ինքնաբերաբար (սպոնտան) այնպես էլ գիտակցաբար:
  11. Արաջին հերթին ոչ թե Ռոտֆրոնտ այլ Ռգֆրոնտ (rgfront) ի գիտություն քեզ: Երկրորդն ել ես ոչ մի Միջազգային Հեղափոխության անուն ձեմ տվել, եթե ուշադիր կարդաիր իմ <ջնջված է> կհամոզվեիր: Իհարկե դա երեվի քո խելքի բանը չե: Ելնելով քո ավատարի նկարից ես արդեն հասկանում եմ թե ինչպիսի մտածելակերպ կարող ես ունենալ: Իգիտություն նորից քեզ: Ինդզանից քեզ խորհուրդ հետագայում: տեսնում եմ որ շատ ճարպիկ երիտասարդ ես` մի վերադրի ինչոր մեկին քեզնից վեր: Դա արդեն նվաստացում է: Ձեռքտ դոմենա ընկել թաքաոր ես ձևանում: Բա որ միքիչ ավելի շատ բան ընկնի ինչ կանես: Գիտես որ ստեղ ինֆորմացիան փակեցիր մի ուրիշ տեղից դուրս չի կարող գալ: Եվ նորից ի գիտություն քեզ: Չարությունը այդքան ել վատ բան չե: Եթե իհարկե կարելի դա չարություն անվանել: Շուտով մի բան կգռեմ ստեղ, եթե իհարկե Կարսը(եվ ակլն) թողնի: Չե որ նա "ամենազորն" է այս ֆորում ում:
  12. Ես ուրիշ բան չեի էլ սպասում նման ֆորումից: Այստեղ ոչ մի գովազդ չկար: Հարգելի Կարս: Ձեր գայլը ոչ այլ ինչ է եթե ոչ բռնի ոտարում այս ֆորումից: Ձեր դատարկաբանություններից մենք արդեն վաղուց տեղյակ ենք, որն իշխում է այս ֆորումում: Ձեր քայլերից ել: Մի խոսքով եթե կան ինչ որ դեմքեր վորոնք կարող են վիճաբանության մեջ մտնել, դատարկաբանության թեմաներից(ազգային հարց, ծովից ծով Հայաստան, Մենք ուրիշենք և այլ.) դուրս: Միշտ պատրաստ եմ: Եթե չես նկատել Կարս, ապա ուծադրություն, որ դարձնես կտեսնես, որ ուրիշները իրենք livejournal-ները մեծ հաձողությամբ "գովազդում են": Մի գուց է նրանք ծանոթներ են և իրավունք ուն են:
  13. Ջնջված է-- Kars Հարգելի rgfront, եթե դուք այս ֆորումում գրելու բան չունեք, և գրանցվել եք միայն այլ կայքեր գովազդելու նպատակով, ապա ուրեմն ծանոթ չեք ֆորումի կանոններին և դրվածքին: