
Hovhannes_Yerevan
Forumjan-
Posts
7 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Hovhannes_Yerevan
-
Էթնիկ հայերի այժմյան իրավիճակը Արևմտյան
Hovhannes_Yerevan replied to Hovhannes_Yerevan's topic in Diaspora
Թուրքիայի Դերսիմ նահանգում հայաստանյան «Մարաթուկ» համույթի` հուլիսի 27-31-ը անցկացրած «Մնձուրի՝ բնության և պաշտամունքի» փառատոնի օրերին Հայաստանից մեկնած արվեստագետներն ու մտավորականները գրառել, ձայնագրել ու տեսագրել են ստիպողաբար կրոնափոխ եղած բազմաթիվ հայերի պատմություններ։ Այս մասին այսօր լրագրողներին պատմեց «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվըրցյանը։ «Լսեցինք բազմաթիվ հուզիչ, ահավոր, ողբերգական, երբեմն էլ՝ զավեշտալի պատմություններ»,- ասաց նա։ Լրագրողների խնդրանքով Ալվըրցյանը պատմեց դեպքերից մեկը. «Մարաթուկ»-ը եղել էր մի գյուղում, որտեղ նաև հայեր են ապրում, և համագյուղացիների խնդրանքով խմբի մի քանի անդամներ այցելել են մի հիվանդ հայի, որը վերջերս կաթված է ստացել և չի կարողանում շարժվել կամ խոսել, վիճակը ծանր է։ «Մեզ ներկայացրին այս մարդու պատմությունը՝ արկածներով լեցուն, մշտապես գոյությունը պահպանելու կռիվների մեջ, մշտապես ծպտված էր ապրել»,- նշեց Ալվըրցյանը։ Մահամերձ հայի սնարի մոտ «Մարաթուկ»-ը երգել էր «Հայր մերը». «Երգի ընթացքում նրա բիբերն այնքան լայնացան, կարծես ակնակապիճներից դուրս պիտի գային»,- պատմեց Ալվրցյանը՝ նշելով, որ տեսարանը աննկարագրելի ազդեցություն էր թողել և´ իրենց, և´ համագյուղացիների վրա, որ նայում էին հուզմունքով և սարսուռով։ -
Էթնիկ հայերի այժմյան իրավիճակը Արևմտյան
Hovhannes_Yerevan replied to Hovhannes_Yerevan's topic in Diaspora
Վերականգնել Դերսիմի հայերի ինքնությունը, մկրտել իսլամացած դերսիմցիներին... 18:38 07/02/2011 Դերսիմցի, արմատներով հայ Միհրան Փրկիչ Գյուլթեքինն առաջին անգամ է Հայաստանում: Նա հայապահպանման ծրագիր է նախաձեռնել, որի իրագործումը սկսել է հենց իրենից: Միհրանը նախ դավանափոխ է եղել, մկրտվել, ապա իրեն առաջադրվածներից ընտրել է Միհրան Փրկիչ անունը: Ինչպես "Ուրբաթ" մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Հայկազուն Ալվրցյանը` մեր դերսիմցի հայրենակիցն իր անունն ընտրել է ոչ թե "ստեղծագործական առաքելության" իմաստով, այլ Փրկիչը եղել է Դերսիմի հայկական գյուղերից մեկի անունը: Վերականգնել Դերսիմի հայերի ինքնությունը, մկրտել իսլամացած դերսիմցի ընտանիքների անդամներին. այս առաքելությամբ դեռ նախորդ տարի Միհրան Փրկիչ Գյուլթեքինը ստեղծել է "Դերսիմի հայերի դավանանքի եւ փոխօգնության" միությունը: Հայաստանում Միհրանը նպատակ ունի նախ հայերեն սովորել, ապա ավելի խորությամբ ուսումնասիրել հայկական մշակութային հարստությունները: "Որպեսզի կարողանաք ինձ լավ հասկանալ` պետք է մեր պատմությունը քիչ թե շատ հասկանաք", ասուլիսի ժամանակ ասաց Միհրան Փրկիչը` ներկայացնելով Դերսիմի եւ այնտեղ բնակվող հայերի պատմությունը: Հայոց պատմական Ծոփք նահանգի մաս կազմող Դերսիմը գտնվում է Վանա լճից հյուսիս-արեւմուտք, հյուսիսից` Երզնկան է, հարավից` Խարբերդը, արեւելքից` Բինգյոլ-Մուշը եւ արեւմուտքից` Սեբաստիան: Երեք կողմից շրջապատված է Եփրատ գետով: 17-րդ դարից սկսած` Բինգյոլի, Սեբաստիայի, Երզնկայի ու Խարբերդի շրջաններում ապրող հայերը, չդիմանալով օսմանյան թուրքերի ճնշումներին, հաստատվել են Դերսիմում եւ կրոնափոխվելով ընդունել ղզլբաշություն: Հայոց ցեղասպանության օրերին դերսիմցիները մասնակից չեն դարձել հայերի դեմ ջարդերին: Նրանք իրենց գյուղերում ապաստան են տվել ջարդերից ճողոպրած 30-40 հազար հայերի: Այսպիսով, 1915 թ. Հայոց ցեղասպանության տարիներին, իրոք, բազմաթիվ հայեր (տարբեր տվյալներով` 20-50 հազար) ապաստան են գտել Դերսիմի ալեւիների մոտ: Դերսիմի ալեւի հայերը իրոք կան, գոյություն ունեն, նրանք, ի տարբերություն համշենահայերի, ունեն ազգային հզոր ինքնագիտակցություն, արմատներին վերադառնալու մեծ ուժ ու պատրաստակամություն: Տարբեր աղբյուրների համաձայն, այս ոչ մեծ շրջանում մինչ օրս պահպանվում է 107 եկեղեցի եւ 50 վանք: Գործող եկեղեցի Դերսիմում այսօր չկա, իսկ քահանաները շրջիկ են: Միհրան Փրկիչի ներկայացմամբ, Դերսիմում արդեն երրորդ սերունդն է, որ ապրում է ավանդույթներից ընդհանրապես կտրված: Իսկ բոլոր դերսիմցիների ցեղատոհմերի մեջ հայկական արմատներ կգտնեք, ասաց Միհրան Փրկիչ Գյուլթեքինը: Միությունն արդեն 80 գրանցված անդամ ունի, որոնք բոլորը սպասում են դավանափոխության իրենց հերթին: Ինչպես մեկնաբանեց Միհրան Փրկիչը, թուրքական իշխանությունները դժվարությամբ են համաձայնում մարդկանց դավանափոխությանը եւ ըստ այդմ դատական գործընթացը դժվար ու երկար է ընթանում: Իսկ ընդհանրապես Դերսիմում դեռ վախի մթնոլորտ գոյություն ունի, եւ մարդիկ դժվարությամբ են խոստովանում իրենց ծագման մասին, սակայն բազմաթիվ դերսիմցիներ փորձ են անում պաշտոնապես վերադառնալ իրենց արմատներին: ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ -
Էթնիկ հայերի այժմյան իրավիճակը Արևմտյան Հայաստանում
-
կառաջարկեմ "Էթնիկ հայերի այժմյան իրավիճակը Արևմտյան Հայաստանում"
-
Այո, կարող եմ
-
andzamb chem chananchum Gyulteqinin u im hamar shat tarorinak e "ձեր Գյուլթեքինին կարող եք հայտնել հետևյալը" artahaytutyuny, inch verabervum e hraverqin es vochmekin voch mi tex chem hravirum, parzapes hxum ei texadrel te vortexic e vercva&. Indz hetaqrqrum e nerkayis turqiayi tara&qum u hatkapes Arevmtyan Hayastani tara&qum bnakvox etnik hayeri kyanqy. Ete duq manramasner giteq Dersimi hayutyan masin kxndrei kisvel
-
Միհրան Գյուլթեքին. Դերսիմի մահմեդական հայերը վախ ունեն, որ քրիստոնյա հայերը կարող են լավ չընդունել իրենց Փետրվար 07, 2011 | 13:24 Դերսիմի հայերի միության կողմից արդեն մի քանի տարի կազմակերպվող փառատոնը նպատակ ունի մեկ հարկի տակ հավաքել աշխարհասփյուռ հայերի ներկայացուցիչներին եւ նրանց բարեկամացնել դերսիմցի հայերի հետ, փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միության նախագահ Միհրան Գյուլթեքինը։ «Դերսիմի հայերը, որ վախենում են խոստովանել իրենց ազգային ինքության մասին, վախ ունեն, որ քրիստոնյա հայերը կարող են լավ չընդունել իրենց։ Այդ է պատճառը, որ Հայաստանի եւ սփյուռքի հայ համայնքներ այցելելուց առաջ նրանք ցանկանում են իրենց հայ եղբայրներին հյուրընկալել նախեւառաջ իրենց մոտ, երգել ընդհանուր երգեր, պարել եւ վերահաստատել միեւնույն ավանդույթներով ապրելու փաստը»,- նկատեց Գյուլթեքինը։ Հարցին, թե փառատոնի կազմակերպման եւ իրագործման տեսանկյունից ի՞նչ ակնկալիքներ ունեն դերսիմցի հայերը Հայաստանից, նա պատասխանեց, որ այդ մարդիկ աջակցություն են ակնկալում ոչ այնքան Հայաստանից, որքան հայ երիտասարդներից։ «Հենց երիտասարդներն են, որ կարող են նպաստել այս խզված, կարելի է ասել չեղած կապերի ստեղծմանը»,-բացատրեց Գյուլթեքինը։ Նա տեղեկացրեց, որ առանձնապես ջերմ չեն նաեւ դերսիմցի հայերի եւ պոլսահայերի հարաբերությունները։ «Դրա պատճառներից մեկն էլ կրոնն է, դերսիմցի հայերի՝ ծպտված մնալը։ Ճիշտ է, Դերսիմում հայկական խոնարհված մի շարք եկեղեցիներ կան, ուր հայերը մատաղ եւ այլ կրոնական ծեսեր են իրականացնում, բայց Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, ի տարբերություն մի շարք այլ վայրերի, այնտեղ շրջիկ քահանաներ չի ուղարկում, այդ եկեղեցիներում ծիսական արարողություներ չեն կատարվում։ Արդյունքում կիսախոնարհված հայկական եկեղեցիները քանդվում են, հայկական գերեզմանոցներն՝ անհետանում »,- ցավ հայտնեց Գյուլթեքինը։ Վերջում թուրքահայ գործիչը նկատեց, որ Դերսիմում հայերեն սովորելու ոչ մի հնարավորություն չկա եւ մահմեդական դարձած հայերը մայրենին սովորելու տարբերակ չունեն։ <ջնջված է> (Հարգելի Hovhannes_Yerevan, եթե ասելու բան ունեք, ցանկալի է. որ այդ «բանը» ասեք այստեղ, այս ֆորումում՝ առանց այլ հրավերքների) բանավոր նախազգուշացում -- Kars