-
Posts
865 -
Joined
-
Last visited
Content Type
Calendar
Profiles
Forums
Gallery
Posts posted by Vahe Avetian
-
-
Հայտարարություն
Ծրագրում եմ հանցագործ ռեժիմի տապալում։ Բոլոր մեթոդները որդեգրելի են և միակողմանիորեն հայտարարվում են օրինական, որովհետև երկրորդ և ավելի կողմ չկա ընդհանրապես։ Ով մեզ դեմ է՝ մեր դեմ է, ով մեր կողմն է՝ նույնպես։ Փնտրում եմ ոստիկանատների, ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարության շենքերը գրավել ցանկացողներ։
«Մահ կամ բանտարկության» երաշխավորն ինքդ ես, մեդալ՝ չի երաշխավորվում։
Երաշխավորվում է մի բան՝
Եթե մեկը հազարի հավանականությամբ ողջ մնաս և հաջողես իրականացնել բոլոր գործողությունները՝ արտաքսվելու ես երկրիցդ, աշխատանքիդ պտուղները լափելու են շակալները։
Սթոքհոլմ, 2004-01-21
-
Նրանք ասում են
Նրանք ասում են Կոսովոն ուրիշ դեպք է, չի կարելի շփոթել Արցախի հետ։ Այնտեղ ինքնորոշումը գերակա սկզբունք է:
Մենք ողջունում ենք նորածին ազգին, որովհետև ինքորոշումը գերակա սկզբունք է, համաձայն ենք։
Բայց արի ու տես, որ Արցախի դեպքում ինքնորոշումն այնքան էլ կարևոր չէ, հարկավ գուցե մշակութային մակարդակով միայն, բայց ոչ երբեք պետականության, որովհետև հայերին ինքորոշում, կամ դրա հոմանիշը ժողովրդավարություն պետք չէ, կամ չի կարելի։
Նրանք մեզ ցեղովին հիմարացրին 1988-ին ողջունելով ու խրախուսելով ժողովրդավարական և անկախական մեր մանուկ շարժումը, բայց 1992 - ին կաշառվեցին բալթյան հանրապետություններով, ու գազազած ԿԳԲ-ի նախճիրին զոհ թողեցին Սովետական Միության մնացյալ հանրապետությունները, որոնք անպայման, պատահականորեն, կամ նաֆթ ունեին, կամ տրանզիտ ապահովող էին հենց այդ նաֆթին, դեպի մեծն Ռուսիա, կամ Եվրոմություն։
Մեզ, այդ թվում ադրբեջանցիներին, վրացիներին, կիրգիզ-ղազախ-ուզբեկներին ու մնացյալին ծախեցին գազով ու նաֆթով, որն ամեն օր լցնում են նրանց բարեկիրթ քաղաքացիներն իրենց մեքենաներն ու սլանում գործի, զզվանքով նայում մեր հայրնեիքներում ընդվզողներին հեռուստացույցով ու ատում նրանց անբանությունը։ Ավելի լավ է աշխատեին, ասում են նրաք։
Այն, որ 92 - ից հանձնել են մեզ ցեղերով սարսափի համակենտրոնացման ճամբար, իրենց ժողովրդավարաբար ընտրված ներկայացուցիչների միջոցով, չգիտեն իհարկե, ինչպես չգիտե ոչինչ միջին հանրահաշվական աշխատավոր մարդն ամբողջ աշխարհում։ Գիտեն այն, ինչ հեռուստացույցով ասում են, հավատում են, ու հանգիստ գնում են քնելու փառք տալով աստծուն, որ իրենց երկրները ժողովրդավար են, հետևաբար ավելի արդար, քան մեր գջլոտները, որոնց մասին գիտեն միայն տեսարաններով, որտեղ հարյուր հազարավոր հոգնած, կեղեքված մարդ արարած կատաղի բղավում է, ինչ որ անհասկանալի և այդ պատճառով վայրագ անպայման լեզվով։ Ղազախերեն, ուկրաինեեն, վրացերեն, թե հայրեն և անգամ ադրբեջաներեն. բացարձակ տարբերություն չկա։
Անգամ սփյուռքահայ մեր բարերարները մեծապատիվ, դիտում են նույն տեսարաններն, իրար գրում են ֆորումներում ու մեյլերում, որ երեք-չորս սերունդ կանցնի, մինչև վայրագ սարեցի ազգակիցները սովորեն բարեկրթություն, կամ ժողովրդավարություն, մեր կարծիքով դրանք նույն բաներն են: Տեսակետն այս, ոչ այլ ինչ է, քան համաքաղաքացի ամերիկացու, ֆրանսիացու, կամ կանադացու նման գնալ հանգիստ խղճով քնելու երևույթի հասարակավ արդարացում: Եթե երեք-չորս սերունդ պետք է անցնի մինչև փոփոխություն, ի՞նչ իմաստ ունի անհանգստանալ հիմա։ Ավելի լավ է հանգիստ քնել և այդ ապրելակերպը համարել ազգապահպանում։ Մենք չգիտենք քանի սերունդ պետք է անցնի մինչև մարդավայել կյանքի հաստատումը Հայքում, բայց այն որ սփուռքին մեկ սերնդից ավել չի մնացել ուծացվելու, համոզված ենք, եթե այսօր ևեթ, երեկ անգամ, հայրենիքը չդառնա ժողովրդավարություն, և դա իրականացնելու բոլոր լծակներն ունի սփյուռքը, եթե տհաս հայ լինելու փոխարեն լինի հասուն ֆրանսիացի, ամերիկացի, կանադացի, հիշի, որ ունի կոնգրես, սենատ, խորհրդարան, հասարակական բազում հաստատություն ու մեդիա։
Այս թեթև աշխատանքից ծուլաբար խուսափելը նրանք անվանում են հայրենասիրություն, և որպես դրա խիստ պահանջ բարոյականության, կեղտոտ լվացքը ուրիշներին ցույց չտալ։ Նախընտրելի է երևի, որ կեղտոտ լվացքատանն ապրի հայաստանաբնակ հայ ժողովուրդը, որին կխեղդեն լրատվական շրջափակումով, անդադար կեղեքումով, աղքատությամբ, ծպտունը դուրս չի գա, իսկ հանրային հեռուստատեսությունը ցույց կտա այն ինչ որ հարկն է, հենց այնպես, ինչպես վերոհիշյալ ամերիկացուն, ֆրանսիացուն ու կանադացուն, ու մինչ բոլորով միասին մուշ-մուշ քնած են հանգիստ, նրանց ազնիվ առաջնորդներն ու ներկայացուցիչները, մեզ չեկիստներին ծախելուց 20 տարի անց, նստել են մեր տանը ու հերթական անգամ, մեր աչքի առաջ, մեզ հիմարացնելով հայտարարում են, որ ամեն ինչ անցավ եվրոպական, ամերիկյան, ստանդարտներով, ու մենք կարծում ենք, որ ժամանակն է, որ նրանց ասենք ցեղովի. - տո ձեր գլխին կպնեն ձեր ստանդարտները, հավաքեք ձեր փասափուսեն ու ռադներդ քաշեք ու այս կողմերում այլևս չերեվաք։
Մեր ստանդարտները մենք ենք մշակում։
Սերժ Սարգսյանն ու նրանից առաջ եղածներն էլ էին ասում իհարկե, որ ստանդարտներն իրենք են մշակում, բայց երբեք չէին ասում ռադներդ քաշեք միջազգայիններին։
Ինչու՞…
Շատ պարզ է. միջազգայինները միշտ ասում են այն, ինչ հարմար է իրենց շեֆերին ինչը զարմանալիորեն միշտ համընկնում է մեր տիրակալների ցանկություններին։
Այս դիտորդ կոչված ձրիակեր խոտանը, կամ կազմված է պաթոլոգիկ տհասներից, որոնք ոչինչ չեն տեսնում, կամ պաթոլոգիկ կաշառակեր սրիկաներից, որոնց երևի ուղարկում են կորած-մոլորած, շվարած երկրներ, որպեսզի հայրենիքներում քիչ վնաս տան, և այդ մասին պետք է խոսեին այսօր, երեկ, քսան, գուցե հարյուր տարի առաջ սփփյուռքահայ մեր ազգակիցներն իրենց կառավարիչների հետ, ամեն մեկն իր երկրում, ոչ թե ողորմություն բաժանեին հպարտ սարեցուն, ու քսան տարվա մեջ դարձնեին նրան մուրացկան, նրա տիկոջն ու դուստրերին հանձնեին թրաֆիքինգի, որդուն մատաղ անեին բանակում, սեփական հրամանատարի, կամ զինակիցների ձեռքով։ Ինչու՞ ռադ անեն այդ աննման գանձը, մանավանդ, որ նրանց միջոցով դրամի մեծ ներհոսք կա նաև, ու լվացք, որպես կողմնակի եկամուտ, և միջազգայինին, և մեր տեղականին։ Եթե արանքում սփյուռքյան որևէ կազմակեպրություն էլ կա, կամ եկեղեցի, մի քիչ էլ նրանց բնականաբար։
Նրանք ասում են հայն ազատ չէ, ու չի լինելու մի քանի սերունդ, իսկ մենք կասկածում ենք, որ նկատի ունեն, որ չի լինելու երբեք, և անգամ հայ չի լինելու։ Դրա վկայությունը մենք արդեն ապրել ենք 15-ին, դրանից առաջ ու դրանից հետո էլ ու նիյնիսկ այսօր, բայց համառորեն չենք հասունանում, համառորեն չենք ազգանում ու ասում առաջին հերթին ինքներս մեզ՝
ՄԵՐ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ ՄՇԱԿՈՒՄ
Իսկ քանի դեռ չենք ասում,
Նրանք են ասում, ու նրանց ասածն անցնում է…
02.26.2008, Վաշինգտոն
-
-
Մի վհատվեք հայրենակիցներ, մի վհատվեք
Բոլորովին չզարմանաք, երբ պարզեք, որ ձեր կյանքի վերջին 20 տարին պատրանք է եղել (եթե կյանքն ամբողջությամբ չէ, որ պատրանք է), ձեզ քթից բռնած քարշ են տվել երկու ճարպիկ ձեռներեց, որոնք ձեր երկրի իշխանությունը իրար պաս են տալիս հերթով, ամեն անգամ փոխանցելուց դրամատիկ ներկայացում են սարքում, արյուն են թափում համոզչության համար:
- Անհատ մարդը անդամալուծվում է խարդավանքին երես առ երես հանդիպելով, որովհետև այն՝ խարդավանքը, այնքան հրեշավոր է, որ մարդ արարածն ի վիճակի չէ հավատալ, որ այն կարող է գոյություն ունենալ։
Սրանք FBI-ը 48 տարի ղեկավարած Ջ. Էդգար Հուվերի խոսքերն են:
Մեր երկու հերոսները հայրենիքին ծառայելու տարիներին հայրենիքից, ասել կուզե յուրաքանչյուրիցս անհատապես իր մասնաբաժնով, գողացվել է մոտ 35 միլյարդ դոլար: Արժեզրկվում է իհարկե, բայց մեր խորհրդատու տնտեսագետներն իհարկե ամեն պահի կհիշեցնեն ցանկացողներին այն ժամանակվա կուրսերն ու ներկայիս էկվիվալենտն անշուշտ, գումարած տոկոսները, որոնք թափով աճում են, և ստացվելու են վաղ թե ուշ, որքան էլ պարոնայք աճպարարելով քյանդրբազ խաղան սատանի մայլում։
Սա պարզապես ի միջի այլոց հիշեցում որպես ֆիքսենք այս տեղում ու վերադառնանք մեր պարոններին, որոնք իհարկե պետք է աճպարարարեն ու խարդավեն, 35 միլյարդն հո կատակ փող չէ, ուրիշ ինչպես կարող են քցել, այն էլ մի քանի միլյոն հոգու, մի քանի միլյարդի աչքի առաջ։
Այ հենց այնպես, ինչպես անում են։ Դրամատիզմով: Պայծառ ներկայացումով, սկզբով, կուլմինացիայով, ֆինալով, որն ամեն անգամ նույնն է. հանդարտ հանձնվում են ղեկերն ու կառավարման լծակները, և ամենակարեվորը՝ անձեռնմխելիության երաշխիքով։
Վատ մի զգացեք հիմարացվելու պատճառով սիրելի հայրենակիցներ, որրովհրտև հիմարացվել է իմաստունաց իմաստունն անգամ, գեղացի Համբոյի (որի տունը կռիվ էր ընկաց Ավարայրից սկսած) որդի Գիքորը, որին քաղաք են բերել, որ մարդ դառնա։
Բերել են, դե նա էլ փորձում է։ Ի՞նչ անի, չփորձի՞, երբ 93 թվականից հայրենիքում բոլոր վատ բաները նրա ձեռքերով են արել երկու վերոհիշյալ պարոնները, համ առաջինը, համ էլ երկրորդը։
Մի վհատվեք հայրենակիցներ, մի վհատվեք, դուք ամենահիմարը չեք ու կհասկանաք դա, երբ Գիքոր Համբոեվիչն անգամ հասկանա, որ գցված է, որովհետև աճպարար այն երկուսը իրար տված ավտանգության երաշխիք ունեն, իսկ ինքը Գիքորը՝ ոչ։
17.02.2008, Վաշինգտոն
-
Policy Forum Armenia
MISSION STATEMENT
Policy Forum Armenia (PFA) is an independent professional non-profit association aimed at strengthening discourse on Armenia's economic development and national security and through that helping to shape public policy in Armenia. PFA has a hybrid mission, operating as a think tank as well as an advocacy group. Its main objective is to offer alternative views and professional analysis containing innovative and practical recommendations for public policy design and implementation. Through its activities, PFA aims to contribute to the creation of an informed public and more effective and accountable government. PFA's main asset is its worldwide network of professionals and leaders in their respective fields, with dedication to Armenia.
VISION
We strive to build Armenia as a country and society where:
Government is transparent and fully trusted by its subjects; Its main objective is the current and future well-being of citizens and nationals abroad; Its members are equally accountable before the law in the same manner as any other citizen of the country and have no direct commercial interests.
Judiciary is free, fair, and incorruptible.
Legislature is competent and respectable.
Civil service is the most respected form of employment, because it provides an opportunity to serve the country and people, and is highly professional.
Society has high standards of living; It is well educated, tolerant, and humane.
Economy is at the frontier of progress and innovation, building upon the human capital of the Nation as a whole; It offers equal opportunities for everyone; It does not tolerate unfair competition and redistributes through efficient and fair taxation.
Environment and responsible management of natural resources are essential to the survival of the State, and are key elements of well-being of future generations.
Human rights are the most sacred set of values.
Citizens of Armenia - Armenians, Yezidis, Greeks, Kurds, Russians, and others alike - are the most valuable asset of the State.
Armed Forces are by far the strongest in the region by spirit and dedication of its men and women, by its advanced armament, and by significance of its mission to protect life, history, and culture.
Diaspora and Armenia form a single entity, the Nation. Its stake in Armenia and Armenia’s development are recognized and encouraged; Its potential is fully internalized; Its members have dual Armenian citizenship.
History is of essence.
Future is where we aim.
-
"I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose history is ended, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, whose literature is unread, whose music is unheard, whose prayers are no longer uttered.
Go ahead, destroy this race. Let us say that it is again 1915. There is war in the world. Destroy Armenia. See if you can do it. Send them from their homes into the desert. Let them have neither bread nor water. Burn their houses and their churches. See if they will not live again. See if they will not laugh again. See if the race will not live again when two of them meet in a beer parlor, twenty years after, and laugh, and speak in their tongue. Go ahead, see if you can do anything about it. See if you can stop them from mocking the big ideas of the world, you sons of b-itches, a couple of Armenians talking in the world, go ahead and try to destroy them."
---William Saroyan
And they went ahead and destroyed us, old asshole.
Vahe Avetian
02.06.08 W.D.C.
-
-
Տեր-Պետրոսյանի քաղաքական ընդդիմախոսները տեղեկություններ են տարածում, թե մարզային հանդիպումներում մասնակցում են նույն մարդիկ, ում հենց Տեր-Պետրոսյանի թիմը ավտոբուսներով տեղից-տեղ է տեղափոխում: Սրան ի պատասխան Արամ Մանուկյանն ասաց. «Երանի այն թեկնածուին, ով Երեւանում «-13» ջերմաստիճանին հավաքում է 100 հազար մարդ, այդ մարդիկ պտտվում են Երեւանի տարբեր փողոցներով ու նորից նույն քանակով երեկոյան ցրտին հավաքվում են Օպերայի բակում: Եթե կարող են բոլոր ութ թեկնածուները միասին, 20 օրվա ընթացքում՝ իրենց վարչական, ֆինանսական բոլոր լծակներով հավաքել դրա կեսը՝ ես կանցնեմ իրենց կողմը»:
Ajs tkhmary khostovanum e, vor misht antsnum e metsamasnutjan koghm...
-
Նպաստելով ստրկամտությանը
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
90-ականների սկզբին կար մի հետաքրքիր անձնավորություն՝ Մյասնիկ Հակոբյան: 1991-ին նա նույնիսկ ուզում էր առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, բայց հետո ինչ-ինչ պատճառներով չգրանցվեց: 91-ի գարնանը ես գնացել էի նրանից հարցազրույց վերցնելու: Հենց որ մտա Մ. Հակոբյանի գրասենյակ, նա վերցրեց խոսափողը եւ սկսեց խոսել. «Այո, Բորիս Նիկոլաեւիչ, չէ, հիմա չեմ կարող գալ, ավելի լավ է՝ դու արի իմ մոտ, կտանեմ քեզ որսի» եւ այլն: Հասկանալի է, որ ոչ մի Ելցինի հետ նա չէր խոսում, պարզապես ցանկանում էր լրագրողի մոտ իր կարեւորությունը ցույց տալ: Ի դեպ, այդ մարդը հիմա էլ կա. այս պահին նա խարդախության համար նստած է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նրա մականունը «պրեզիդենտ» է՝ հավանաբար, հաշվի առնելով այդ գործչի նախկին հավակնությունները:
Ռուսաստանի նախագահի հետ մտերմությունը ցույց տալու այս ձեւն, իհարկե, պարզունակ էր եւ ծիծաղելի: Բայց արի ու տես՝ 17 տարի անց մեր քաղաքական վերնախավում չեն վերացել այդ ստրկամիտ մտասեւեռումները: Այսօր էլ նախագահի թեկնածուները մրցում են եւ հսկայական գումարներ են ծախսում, որպեսզի այս կամ այն ռուսաստանյան լրատվամիջոցը հիշատակի իրենց անունը դրական համատեքստում: Եվ թեկնածուներին շատ չես էլ մեղադրի, որովհետեւ հայաստանցի ընտրողների զգալի մասի համար հույժ կարեւոր է ոչ այնքան այն, թե ում են իրենք նախագահ ընտրելու, որքան այն, թե ում է Պուտինը «դաբրո» տվել: Այդ «ընտրողների» համար կարեւոր է (թեեւ պակաս նշանակալից), թե ինչ են այս հարցով մտածում Բուշը կամ, ասենք, Սարկոզին: Սա է դարերով պետականություն չունեցող ժողովրդի գլխավոր բարդույթը, որի հաղթահարումը, վստահ եմ, կլուծի Հայաստանի շատ-շատ այլ խնդիրներ:
Մինչդեռ իրականությունը, մասնավորապես՝ Ռուսաստանի հարցում, բոլորովին այլ է. այդ երկրի ղեկավարությունը դասեր է քաղել Ուկրաինայում՝ Յանուկովիչին եւ Աբխազիայում՝ Արձինբային միակողմանիորեն պաշտպանելու տխուր փորձից: Այդ սխալները, վստահ եմ, այլեւս չեն կրկնվի, եւ Կրեմլը մեր ընտրություններից առաջ միանշանակորեն չի հայտարարի, թե ում է ուզում տեսնել Հայաստանի նախագահ: Մանավանդ, որ մեր երկրի պարագայում ակնհայտ է, որ ոչ մի թեկնածու, ընտրվելու դեպքում, չի վարելու հակառուսական քաղաքականություն՝ նման արկածախնդիրներ Հայաստանի վերնախավում, բարեբախտաբար, չկան: Ռուսաստանն այդպիսով որեւէ խնդիր չի ունենա ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ոչ Արթուր Բաղդասարյանի, ոչ էլ որեւէ այլ գործչի հետ:
Այսպիսով, ապավինել «դաբրոյին» կամ օգտագործել այդ՝ գոյություն չունեցող «դաբրոն»՝ որպես քարոզչական խաղաքարտ, զուրկ է որեւէ տրամաբանությունից: Սակայն նման պահվածքով մեծ վնաս է հասցվում հայաստանցիներին՝ պահպանելով նրանց մեջ գաղութի բնակիչների մտածելակերպը:
Es tkhmary cankacats mardavajel hasarakutjunum dati ktrver, kzrkver lragroghi vkajakanits, karogh er bantarkvel angam u mets tuganq vjarel bantarkvats Mjasnik Hakobjani arjanapatvutyuny hasarakav votnaharelu hamar, vor voch ajl inch e, qan pakharakum, sastkacucich hangamanqnerov, vorovhetev verjins< M. Hakobyany, sahmanapak hnaravorutyun uni pashtpanvelu, bantum e, angam karogh e tert chkardal, isk es laparoshy terti ter e, u inch eshutyun ases, inchqan ases karogh e durs tal...
Neghutjan mej gtnvogh mardun pakharakeluts heto, grum e, vor qaghaqakan verna (yst is tsatsra) khavyn u mardik vorsum en Putini tramadrutyunn u dabron, strkamit en, angam chnkatelov, vor matnum e dranum ir anmijakan meghsakcutyuny, vorovhetev pakharakelov mardkants, voronq sepakan nakhadzernutyamb arajadrvel en, durs e mghum nrants, toghnelov dashty miajn Putin-Eltsin-Kozbadinneri harjerin.
Gaghuti mtatselakerp e Hajqum, vorovhetev gaghuti mtatselakerp e ajd joghovrdi lragorghinn u groghiny, vorontsits bolor joghovurdnery sovorum en mtatseln u dra kerpy...
-
Es hargum em Avetjani, inchpes naev nra hakarakordneri, qaxaqakan dirqoroshumnery.
Sakajn tujl tveq harcnel inch kap uni forumi grakanutjan bajiny qaxaqakan hraparakaxosutjunneri u animast ancnakan vichabanutjunneri(viravoranqneri) het?
Miguce moderatori tulutjan kam bacakajutjan ardjunqn e, ajlapes ajs ameny tex kgter qaxaqakan bajnum ev vochte grakanum.
Sireli Romeo,
shnorhakalutyun harganqi hamar. Es nujnpes hargum em dzez. Angam khargem qaghaqakan dirqoroshumnerum im hakarakordnerin, ete ajdpisiq linen, bajts der chem handipel, vorovhetev men mi hatik namak chka ajstegh, vortegh inchvor meky mi qani togh hakarak tesaket hajtnats lini.
Ajstegh ka miajn lutanq, hajhojanq ev urish vochinch. Dranq groghnerin chgitem hargum em te voch, baits sastik khghjum em.
Ajn inch grum em - grakanutyun e yst is. Duq karogh eq dran chhamadzajnel, inchpes naev cankatsats meky karogh e chhamadzajnel, karogh e hajtnel ir kartsiqn u dadarel kardal ejers. Qaghaqakan hraparakakhosutyuny nujnpes grakanutyun e.
Ajn amenn inch grum em mas en kazmum gratss grqerin ev der grvoghnerin.
Namakners nakhagahatsunerin qaghaqakan gortsuneutyan volortum chen, ajl grakan. Es bolrovin chem aknkalel, vor inch vor khelqy glkhin pataskhan kstanam nrantsits. Avelin - Hayastanum qaghaqakanutyun vorpes ajdpisin chka el.
Nkaragrum em parzapes pasty, te inchpes e qaghaqacin dimum nakhagahacunerin, inch pataskhan e stanum, kam vor bolorovin el chi stanum.
Dra masin em grum, da e zeteghvelu grqerums, inchpes naev nkaragrelu em ajn, te inchpes en hajhojel u hajhojum hajern irents groghnerin bolor jamanaknerum.
Nranq ovqer ajstegh hajhojum en, ognum en indz ajd ashkhatanqum. Nranq im grqeri herosnern en...
Jermoren,
vahe
H.G. Bolor nranq ovqer hamdzajn chen, chen havanaum ev ajln, ev ajln, karogh en parzapes dadarecnel kardaln u "coment" grelu neghutjun qashely...
Mite khndrel em voreve mekin da anel...?
-
Ավանդույթ
Ավանդույթի, բարքերի քարացած պահպանումը այլասերում է, որովհետև հաջողության դեպքում ապրում ես հետո շուրջդ ապրող ժամանակակից ցեղերի մեջ՝ մնալով ու պահպանելով մեջդ հազարամյա օսմանի և յոթանասունամյա բոլշևիկ բարբարոսի ավանդույթը։
Ավանդույթը ո՜չ պահպանել է պետք, ո՜չ ոչնչացնել։
Ազատ արվեստն այն գործիքն է, որի միջոցով բարեկիրթ, միշտ ժամանակակից ու երիտասարդ ցեղը ժամանակին համահունչ զարգացնում ու դինամիկ փոփոխության է ենթարկում ավանդութը։
-
Ինքներդ դատեք, որքան են հնարավորությունները
Քո ծրագրերը չեն իրականանա, որովհետև դու ռոմանտիկ ես, - անհեթեթ հայտարարությանն ի պատասխան, հանգիստ խղճով կարելի է նույնքան անհեթեթ ասել, - գավառամիտ սահմանափա՛կ, երևակայությունդ չի հերիքում, որ հասկանաս, որ ռոմանտիզմ ես անվանում այն, ինչ իմ համար վաղուց դառը իրականություն է։
Երկու նման դատարկ հայտարարություն իրար անելուց հետո, եթե հաջողվի մի կերպ ոխերիմ թշնամի չդառնալը՝ հնարավոր է երկխոսություն։
Ինքներդ դատեք, որքան են հնարավորությունները:
2004-10-03, Սթոքհոլմ
-
Օսմանի ճանաչման բանաձև
Մեր մեջ ապրող գենետիկական oսմանին տեսնելու համար նայիր շուրջդ ու տես, թե ով է սպանում (oտարում) գրողներին։ Պարզ է ու ակնհայտ։
Սթոքհոլմ, 10.01.2004
-
Իսկական հայի կերպարը
Մի բուռ իմ նման բթամիտ եմ հանդիպել ընդամենը, որ մինչ օրս չգիտեն, թե ինչ է հայը։ Մնացած բոլորն անխտիր ունեն Իսկակական հայի կերպարի անսասան իմացություն։ Տարօրինակն այն է, որ ամբողջ կյանքում, չեմ լսել կրկնվող երկու կարծիք։ Հիմա հասկացել եմ արդեն, որ իսկական հայ է նա, ով համոզված է իր բացարձակ իրավացիության մեջ, մնացած բոլորին ապուշ է համարում, ամեն ինչ գիտի և այդ պատճառով ոչինչ սովորելու կարիք այլևս չունի, հարցնում է միայն սեփական իրավացիության հաստատում լսելու համար, անհամաձայնության հանդիպելիս՝ իր աստվածային իրավունքն ու պարտականությունն է համարում կիրառել բիրտ ուժ, նենգություն, ստորություն։
Սթոքհոլմ, 2004.08.06
-
Հայ - հայկական բարեկամություն
Հայոց ինքնանշանակ հայրերից մեկը մատը թափ տալով բղավում էր վերջերս, որ հայ - թուրքական բարեկամություն էլեքթրոնային էջը սարքողները հայ չեն, դավաճան են, իրավունք չունեն, սխալ են… Ես էջը սարքողներին չեմ ճանաչում, թուրքերին էլ չեմ համարում Ձյունանուշ, բայց ո՞վ է որոշողը, թե ի՞նչն է ճիշտ, ինչը՞ սխալ, ո՞վ է դավաճան ու անիրավ։ Գուցե քննադատը հայկակա՞ն բարեկամություն առաջարկի թուրքականի փոխարեն, որովհետև սեփական պրպտումներս զուրկ են արդյունքից։ Նրանց ում գտել եմ մինչ օրս, վստահ են ճշտի, սխալի իրենց իմացության վրա և երբևէ չեն հարցնում կողքինների կարծիքը։
Գրողի ծոցը գնաք նման հայկական եղբայրությամբ և հայ - հայկական բարեկամությամբ։
2004.06.05, Սթոքհոլմ
-
Ոչ տխմար՝ ես
Իմ ֆրանսիացի բարեկամ և ավագ եղբայր Սերժ Արդնեի հետ քննարկում էինք Կովկասը երբ ասեց.
- Այսօրվա իշխանավորները մեգալոմանիակներ են բոլորը, բայց ոչ մի անհանգստանալու պատճառ չկա իրականում, որովհետև որքան էլ այլանդակվի մարդ, կանգնելու է կյանքի բարձրագույն արդարության՝ մահվան առաջ։ Մի կարճ ժամանակ հիվանդը ճղելու է ոռը. - Ե՜ս, ե՜ս, ե՜ս, ե՜ս, ե՜ս, ե՜ս… Գալու է անխուսափելիորեն մահը, նայի խեղճի աչքերին ու ասի՝ ոչ, տխմար, ես։
Ռիգա, 2004-05-09
-
Անհագստություն
Ես գուցե պարզապես փնթփնթան մի մեկն եմ և հուսով եմ, որ ընթերցողը ինձ այդ առիթով նկատողություն կանի, բայց միևնույնն է պետք է փնթփնթամ, որովհետև անպայման ուզում եմ մի բան փոխել սեփական վիճակումս և ուրիշ բան քան հնարավորին չափ շատ հայրենակից անհանգստացնելը չեմ գտնում առայժմ և հայրենակիցներիս անհանգստությունը անհանգստացնում է ինձ ուղիղ այնքան, որքան ահնհագստացնում է հայրենակիցներիս իմ անհագստությունը։
2005-03-29, Սթոքհոլմ
-
Չի կարելի բարկանալ քորդավորների վրա
Անասնաբույժ չդառա, բայց սովորեցի մի բան, որի համար չեմ ափսոսում կորցրածս ժամանակը։
Չի կարելի բարկանալ քորդավորների վրա, քորդայով մտածելու համար, այն մտածելն ապահովելու համար նախատեսված չէ, լափելն ու ք...ելն ապահովելու համար է։ Հիմա բարկանում եմ իմ վրա, երբ մտածելը վստահում եմ քորդավորներին։
Սթոքհոլմ, 2004-03-30
-
Եվ մի անձնական խորհուրդ. այս հարցիս կարելի է պատասխանել հակիրճ, մեկ կարճ նախադասությամբ...
Karogh em pataskhanel angam mek tarov.
S.....
-
Սիրելի Վահան Հովհաննիսյան,
«Ժիրայր Սեֆիլյանը ներկայումս ՀՅԴ անդամ չէ եւ ազատ է իր որոշումների կայացման խնդրում».
Սա մեջբերում է ձեր խոսքից։ Հետևու՞մ է արդյոք սրանից, որ եթե Սեֆիլյանը լիներ կուսակցական, ազատ չեր լինի իր որոշումների մեջ, ։ Նշանակու՞մ է արդյոք, որ նա, ով որոշում է ազատորեն իր կարծիքն արտահայտել, չի կարող լինել դաշնակցական։ Ամենուր պնդում եք, որ դաշնակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, բայց սահմանափակում եք խղճի ու մտքի ազատությունը ։ Հակասություն չե՞ք տեսնում։ Դուք ձերբակալված եք եղել որպես ահաբեկիչ, անվտանգության խորհրդի որոշումով ազատ եք արձակվել։ Մինչ ձեր ազատվելը, ես անձամբ մասնակից եմ եղել բազում միջոցառումների կազմակերպմանը, ի պաշտպանություն ձեզ ու ձեր ընկերների, որովհետև չեմ հավատացել որ հանցագործ եք, ավելին՝ հանցագործ եմ համարել ԼՏՊ-ի վարչակարգը, որը ձեզ բանտարկել էր։ Հիմա ես եմ փնտրման մեջ, ձերբակալումը նախատեսված է որպես կանխման միջոց։ Կարո՞ղ է արդյոք անվտանգության խորհուրդը, կամ ուրիշ որևէ համապատասխան հաստատություն իմ դեպքում էլ կայացնել ձեզ վերաբերող որոշման պես։ Ինու՞ ձեր դեպքում դա հնարավոր էր, իմ դեպքում ոչ։ Բոլորովին չեմ նսեմացնում ձեր ավանդն ու ներդրումը հայրենիքի կայացման գործում, բայց չեմ ուզում նսեմացնել իմը նույնպես։ Պատերազմի առաջին օրից կամավորագրվել եմ, մասնակցել եմ հետագայում երկիրն այսօր ղեկավարող կուսակցության հիմնադրմանն ու եղել եմ առաջին խորհրդի անդամ։ Ձեր իսկ դաշնակցությունում ընտվել եմ սկանդինավիական կառույցի պատասխանատուներից մեկը, կուսակցության այն ժամանակվա ղեկավար Մարուխյանի անձնական խնդրանքով ու հորդորով։ Դուք նույնպես եղել եք դաշնակցության կառույցներից հերթական մեկի պատասխանատուներից մեկը։ Բացատրեք խնդրում եմ ինձ և ընթերցող հասարակությանը. ո՞րն է ձեր հատուկ արժանիքը, ավանդը, ըստ որի ձեր համար հնարավոր է հատուկ որոշմամբ ազատ արձակումն ու քրեական գործի կասեցումը, իսկ իմ համար ոչ։
Դուք տեղյակ եք կարծում եմ, որ Լոս Անջելեսում ինձ կեղծ վկայություններով դատի տվեցին դաշնակցականները, խանգարելու համար հայրենիքում խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցելս։ Ես արդեն ունեմ մի քանի վկայություն լոսանջելեսյան դաշնակցականներից այն մասին, որ իմ հետ վարվել են ըստ Երևանից եկող հրահանգի։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ։ Երևանում և ամենուր պատմում են Պապլավոկ կաֆեում ձեր կրակելու մասին։ Օգտագործեք խնդրում եմ առիթն ու հերքեք, իսկ եթե չհերքեք, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցերին.
Որտեղի՞ց ձեզ զենք։ Ո՞վ է այն տվել ձեզ։
Հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ պատահարի վերաբերյալ։ Եթե ոչ՝ ինչու՞։
Այսօր ինձ քրեական մեղադրանք է ներկայացված անօրինական զենք ունենալու համար։ Ես ոչ կրակել եմ Պապլավոկում, ոչ էլ ուրիշ որևէ վայրում։ Ձենքս ցմահ պահելու օրհնությունը ստացել եմ Աշոտ Նավասարդյանից , հայրենիքին մատուցաց բացառիկ ծառայությունների համար։ Նրա անունով այսօր շքանշան է ստանում սպայական բարձր կազմը, բայց նրանցից ոչ մեկի զենքն անձամբ չի օրհնել Նավասարդյանը, վստահեցնում եմ ձեզ։ Դուք նույնպե՞ս համարում եք ինփ հանցագործ, զենքս անօրինական։
Վերևում նշեցի, որ մասնակցել եմ ձեզ աջակցելու բազում միջոցառումների կազմակերպմանը, երբ բանտարկված էիք։ Ես այն ժամանակ չէի տիրապետում ադմինիստրատիվ որևէ լծակի։ Դուք պատգամավոր եք, փոխխոսնակ, կուսակցության ղեկավար, նախագահության թեկնածու.
կարո՞ղ եք ստանձնել իմ պաշտպանի դերը, հետաքննել իմ հետ կատարվածը, աջակցել տուն դառնալս, որտեղ ես թողել եմ ավիրված տնտեսություն։ Եթե անգամ ոչ պարզ մարդկային երախտագիտության զգացումից, այլ հայ մարդ որպես. կարող եք օգնել մեն մի հատիկ հայորդու տուն գալուն, մանավանդ որ նա ի տարբերության բազում ուրիշի, համառորեն ցանկանում է դա անել, իր զավակներին վերջապես իր շուրջն ու տանն ու հայրենիքում հավաքելու համար։
Կարդացե՞լ եք արդյոք վտարանդի հայ գրողների միության ԱՀԱԶԱՆԳ -ը, որը ստորագրելով զորակցել է 150 հայ և այլազգի մտավորական, 20 երկրից։
Ինչպե՞ս եք գնասհատում հայրենի կառավարությունը, որը մի քանի գրչակի տուն դառնալը համարում է ազգային անվտանգության համար վտանգ, ու այդ պատրվակում մերժում է նրանց դիմումները, կամ առաջացնում բազում խոչդոտ նրանց վերադարձին, հնարովի քրեական հետապնդումները ներառյալ։ Արմեն Մելիքյանը (Շուն շան որդի), Ալեքսանդր Վարպետյանը (Արորդի) ու ձեր խոնարհ ծառան՝ ես, այդքան վտանգավոր ե՞նք, թե կառավարությունն է թույլ։ Արմեն Մելիքյանը (Շուն շան որդի), Ալեքսանդր Վարպետյանը (Արորդի) ու ձեր խոնարհ ծառան՝ ես, այդքան վտանգավոր ե՞նք, թե կառավարությունն է թույլ։
Հուսով եմ նամակս, հարցերս չեք համարի ամբարտավան։ Անգամ եթե համարեք, հուսով եմ ներողամիտ կլինեք, որովհետև ես քաղաքացի եմ, որն այժմ սաստիկ բարդ վիճակում է և անգամ չի կարողանում այցելել հայրենիք, էլ չեմ խոսում այնպսի անհասանելի բաների մասին, որոնք են օրինակ ծնողի շիրիմին այցելելն ու սեփական զավակներին շուրջն ունենալու շքեղությունը, իսկ դուք նախագահի թեկնածու եք, որն իմ անվտանգությունն ու սահմանադրական իրավունքը պաշտպանելու հայտ է ներկայացրել։
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։ Պատասխան չլինելն ի դեպ, նույնպես կհամարվի պատասխան։
Երջանկություն ձեզ՝ Վահե Ավետյան
+1 240 855 62 01
-
Սիրելի Արման Մելիքյան,
Ես ձեզ կտայի քվես հավանաբար, եթե լինեի Հայքում ու մասնակցեի ընտրություններին։ Ավաղ դեռ այդ վիճակում չեմ, որովհետև ձերբակալության հրամանով փնտրման մեջ եմ հայրենիքի ներքին գործերի մարմինների կողմից, մեղադրվում եմ քրեական հանցագործության մեջ։
ԱՄՆ-ում կեղծ վկայություններով ինձ դատի տվեցին դաշնակցականները, խափանելու համար խորհրդարանական ընտրություններին մասնակցելս, այն ինչ հայտարարել էի, որ անելու եմ մինչ այդ։
Շատ կուզենայի մասնակից լինել այսօր Արցախի, Հայքի ընդհանրապես հարցերի քննարկմանը, բայց այդ վիճակին չեմ հասել դեռ վերևում նկարագրածս պատճառներով և իմ վիճակում են բազում այլ քաղաքացի, այդ պատճառով թողնենք Արցախն ու Հայքը ապագայի քննարկմանն ու գանք մարդու իրավունքին առայժմ։
Դուք տեղյակ եք արդյոք քաղաքական հետապնդումներին Հայաստանում, սփյուռքում։ Այդպիսի բան կա՞ Հայաստանում, թե՞ ոչ։
Ձեր համաքաղաքացիներից մի զգալի մաս զրկված են առաջադրվելու և ընտրելու իրավունքից, նրանցից ոմանք երկիր են լքել, թալանված են, արհեստականորեն, կազմակերպչականորեն թուլացվել են ու մղվել դուրս հասարակական գործունեության բոլոր ոլորտներից, ոմանք դատապարտված են ու բանտարկված, ոմանք փնտրման մեջ են։
Դուք համարելու՞ եք ընտրություններն օրինական այս ամենն իմանալով հանդերձ։
Դու՞ք ունեք քաղաքական հետապնդումները դադարեցնող, մարդկան իրավունքները վերականգնելու, պահպանելու վերաբերյալ միջոցառումների նախատեսած ծրագիր։
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար՝ Վահե Ավետյան
-
Սիրելի Վազգեն Մանուկյան,
ձեր մտքերն ու գաղափարները հաճախ հետաքրքիր կարող են լինել, եթե մեր համաքաղաքացիների մոտ մեկ երրորդը, որ հայրենիքում չէ, ու զրկված այդով առաջադրվելու և քվեարկելու հիմնարար իրավունքից, հետաքրքրված լինեն ընդհանրապես։
Կարելի է իհարկե ցինիկորեն վերաբերվել, այնպես ինչպես հայրենիքում համընդհանուր բրեյնուոշով հասարակական կարծիք դարձրած. - գնացել են թող չխառնվեն, բայց պլուս - մինուս մի քանի հոգի միլյոն քաղաքացու քվեն հենց այն ձայներն են, որոնք որոշելու են նախագահին, որովհետև պարոն Սերժ Սարգսյանը հասարակավ հայտարարել է արդեն, որ Հայաստանից բացակայում է ընդամնեը մի 5000 քաղաքացի, ինչը մեր տխուր պարագայում նշանակում է, որ այդքան քվեաթերթիկ նկարվելու է նրա օգտին։ Միթե կարծու՞մ եք, որ մարդկանց կհետաքրքրեն ձեր անգամ ամենափայլուն գաղափարները, եթե դուք քվեն վերահսկող որևէ մեխանիզմ չառաջարկեք։
Ընդհանրականից առանձնացնենք մեն մի օրինակ, իմ սեփականը ձեր թույլ տվությամբ, որովհետև այդպես եմ կամենում ես՝ քաղաքացիս, իմ կամքն, ինչպես գիտեք և ուսուցանում եք ինքերդ՝ օրենք է քաղաքացիական հասարակությունում։
Հայրենիքում ինձ ձերբակալելու հրաման է տրված, որպեսզի անմիջապես բանտարկվեմ երկիր մտնելուն պես ու լռեցվեմ, որովհետև ես ինքս եմ դատի տալու հանրապետությունը։
Սա հետևանք է գրած գրքերիս ու հայտարարությանս այն մասին, որ մասնակցելու եմ խորհդարանական ու նախագահական ընտրություններին:
Լոս Անջելեսում կեղծ վկայություններով ինձ դատի տվեցին դաշնակցականները խափանելու համար հայրենք վերադարձս, որովհետև ընկա դատական քաշքշուքների մեջ ամիսներով։
Հայտարարում եմ, որ դա արվել է Հայաստանից եկող պատվերով։
Ինձ համակարգված արմատախիլ են արել հասարակական գործունեության բոլոր ոլորտներից, բազում ուրիշին նույնպես, նրանց մեծ մասն անգամ չեն կռահում, որ այդպես է։
Այս ամենի մասին տեղյակ է մեր ողջ մեդիան - լռում են, որովհետև տգետ են մեծ մասամբ, իսկ ով տգետ չէ, որոշողը չէ, բայց դուք, պետություն հիմնած հայրերից մեկը հասկանում եք անշուտ, որ այն ամենն ինչ գրում եմ այստեղ ոչ թե պատմություն է, որին կարող եք հավատալ, կամ չհավատալ, այլ քրեական մեղադրանք է Հայաստանի Հանրապետությանը, ինչին պետք է հետևի հետաքննություն, դատ, դատավճիռ։
Ձեզ հիմա մեղադրում են ինչ որ փաստաթուղթ արտադրելու մեջ, ըստ որի դուք ահաբեկիչ եք, բայց դուք այնուամենայնիվ և առաջադրվել եք կարողացել, և ընտրել կարող եք։
Ինձնցի ոչ միայն խլված են այդ իրավունքերն, այլ անգամ արհեստականորեն մղված եմ մեկուսացման։
Մասսայական լրատվական միջոցներով արված հայտարարությունն ունի իրավաբանական ուժ, ըստ որի կարող է քրեական գործ հարուցվել ու սկսել հետաքննություն։
Համարու՞մ եք արդյոք քաղաքացիական պարտականություն հանցագործության բացահայտմանը նպաստումը։ Դուք ունեք իմ հայտարարությունը հիմա։ Ո՞րն է ձեր դիքորոշումը։ Ունե՞ք արդյոք անելիք, որպես համաքաղաքացի։
Դուք փորձում եք ընտրությունների միջոցով դառնալ իմ սահմանադրական իրավունքների և իմ անվտանգության երաշխավորը.
Ինչպե՞ս եք ապահովելու իմ անվտանգ տուն դառնալը, հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքիս վերականգնումը, արժանապատվությանս ու տնտեսությանս հասցված վնասների հատուցումը։
Վստահեցնում եմ, որ հազարավոր մարդիկ կասեին ձեզ նույնն ինչ ես գրում եմ։ Նրանք պարզապես լռում են։
Ես անձամբ ճանաչում եմ բազումին, բաից չեմ կարող անվամբ թվել հասարակավ, որովհետև չեմ ստացել նրանցից իրավունք դա անելու։
Ես ուզում եմ լսել ձեզնից երաշխիք, խոստում, ուզում եմ տեսնել անմիջապես ռեակցիա։
Եթե ստորադասեք իմ դեպքը, ազատ եմ մտածել, որ դուք դատախազություն դիմել կարող եք միայն այն դեպքում, երբ ձեզ անձամբ են մեղադրում ահաբեկչության մեջ, իսկ մնացյալ համաքաղաքացիների նմանատիպ հետապնդումով բացարձակ հետաքրքրված չեք։
Դատեք ինքերդ այդ դեպքում, թե որքան եք հետաքրքիր որպես ապագա նախագահ և անգամ ընդհանրապես։
Սիրով,
Վահե Ավետյան
-
Дорогой Ваге,впечтлена вашим сайтом.Спасибо большее,так как нашла там то,что очень хотелось найти,но не удавалось.А верите ли вы,что мы однажды взявшись за руки,сможем победить то,что плодится и размножается на нашей земле.Вы,конечно же ,правы.Наши дети достойны нормальной,подчеркиваю,нормальной жизни.Многое хочется сказать,вот только...
Dorogaj Nazel,
to chto nam nuzhno sdelat'. eto vse lish pobedit demonov i drakonchikov v aimix sebja. Eto ne trudno. Uchitel' dal nam dlja etogo vse nuzhnie znanija.
Etix demonov vsego lish nado nazvat' ix imenem, i oni izchezajut iz nas. Etix drakonov nazivajut Zavist', lozh', obman, gordinja i tak dalee...
Kak tolko iz uznajosh i nazivaesh imenami, oni ubegajut porch iz nas.
--- A s glavnim iz nix, ne stoit ne borotsja, ne stoit o njom i zadumivatsja i staratsja poznat'. Ego nizvergnet nash s vami otec, i eto vremja blizko.
S uvazheniem,
vahe
-
Գուցէ ճղճիմ անձ եմ, համեմատած Ձեր վաստակին, այդուհանդերձ թոյլատրէք Ձեր զրուցակիցը լինեմ երբեմն:
Inchu sireli Johan? Inchu eq ajdpes khosum dzer masin, meki vory bardzrjali zavakn e, nra nmanutjamb u kerparov steghtsvats. Inchpes karogh eq nran jghjim hamael, kam anvanel... Charje. Duq der kjaqn uneq u chgiteq inch eq anelu der, inch eq hajtnagortselu u tali mardkutjany...
Ձեր, յարգելի հարիւրապետ, գրութեան մասին ասելիք չունեմ, չգիտեմ, ինքս որեւէ օթեակի անդամ չեմ. ուստի չեմ կարող ստոյգ իմանալ՝ ո՞վ է անդամ:
Karogh eq, ete usumnasireq mer patmutjuny, verlutseq nerkan. Andamnern u otjaknery irenq irents yndtsvum, arandznanum en.
Իմ ասելիքը ձեր վերջի հարցման մասին է, թէ՝ «ինչ է փոխւում անձամբ իմ համար»:
Ձեր նախորդ գրառումներից հասկացայ, որ Դուք ցեղակրօն գաղափարի կրող էք, Նժդեհական էք: Սխալելու մարդկային իրաւունքով ասեմ, որ արիական գաղափարախօսութեան մէջ անձի շահը չէ որ պիտի գերադասի, այլ՝ համայնքի, ազգի, Հայրենիքի ու պետութեան շահը:
Kardaceq khndrum em "Ceghakron" hodvats aveli ushadir. Ceghakron em, vorovhetev ceghajin kjanqov aprogh amen voq ceghakron e, inchpes vracin e ceghakron, adrbejantsin, rusn u mnacjal bolory, voronq irents ceghajin patkaneliutyuny hamarum en ankaskats - dogmat. asel kuze kron.
Ceghy miak haskacutjunn e mardkajin kjanqum, vor dogmat e, anpopokh. Haj eq, vorovhetev haj eq u cheq karogh chlinel, angam ete hrajarveq, lezun moranaq, dzez angammoranaq. Dranits voch mi kerp chi pokhvum ajn pasty, vor haj eq, inchpes rus e rusy, vracin vraci e, ev ajln, ev ajln...
Mnacjal bolor gaghaparakhosutyunnery kareli e yndunel, chndunel, karogh en linel skhal, kam jisht.
Azeom e miajn mardu ceghajin tsagumn u patkaneliutyuny - ete mardyn angam da herqi.
Ceghakron em voch te ajn patjarov, vor inch vor gaghaparakhosutjun em hnarel, kam hajtnaberel dra veraberjal, ajl parzapes tesel, ymbrnel em anherqeli pasty - haj em. Da anpopokh e, kaskatsits, ver, angam ete inqs ev ajloq sksen kaskatselu herqel. Haj em, vorovhetev tsnvel em haj tsnoghnerits, nranq el irents hertin ev ajln, ev ajln...
Sa e ceghakrony, voch avel, voch pakas. Ajs mitqy chkaroghatsav avartun dardznel Njdehy, bazum hangamanqits elnelov harkav, baits lav usumnasireluts heto nra bolor hajtni gortsery, vstahabar karogh em asel, vor sranits tarber mi ban cher, vor pordzel e hasu dardnzel mez.
Ajd patjarov hamarum em Njdehi ashkhatanqy, tesakan masy teri, mez chhasats. Ajdpes patahel e, vorovhetev hajrenakits hajrenasernery amboghj kjanqum halatsetsin nran bolor majr camaqneri vra, verjum el handznecin rusakan gaghtni tsarajutjunnerin u spanecin vladimirjan pantum.
Qani vor Njdehn angam chavartec ir tesutjuny, chem karogh linel Njdehakan. Ajdpisi ban chka el. Ov asum e, vor inqy Njdehakan e, kam stum e, kam tget e, kam hnarel e irenu miajn iren, lavagujn depqum negh shrjanakin hajtni mi nor tesutjun, vory es nakhoroq hamarum em himarutyun.
Ariakan gaghaparakhosutjunn el, kam ajn inch anvanum en gaghaparakhosutyun, qrekan hancagortsneri hnarats mi takard e. Aselov, vor metsamasnutjan iravbunqy gerakajum e anhati shahic, kam azgi shahy mek mardu shahic, dnum en parzapes irents avazakakhumby ajd metsamasnutjan kam azgi teghy, dzez andzamb hamarum poqramasnutyun, anhat, vori iravunqy petq e votnaharvi, hanun azgi, kam metsamasnutyan, asel kuze irents andznakan shaherin.
Nman ban chka. Ajn ameny inch votnaharum e dzer andnzakan iravunqy, hents azgi shahi votnaharum e, vorovhetev duq, andzamb ev ajloq, hents AZGN en.
Անձը, եթէ հարկ է, պիտի զոհաբերուի, յանուն մեծամանութեան:
Gutse, erb andzn inqn e voroshum iren kam ir shahn u andzy votnaharely hanun yndhanrutyan, baits miajn u miajn sepakan voroshumov u datov. Erb mekin partadrum en da anel metsamasnutjunov, patjarabanelov azgi shahy, vstah egheq, vor gorts uneq qrekan hancakhmbi het parzapes, voronq gjolum pghpjak bac toghelov dze frratsnum en vorpeszi ardjunqum gcen.
Բարին ընդ Ձեզ:
Eghbajrakan orhnutjunnerov,
vahe
Վահե Ավետյան
in Literature
Posted · Edited by Vahe Avetian
Վտարանդի Հայ Գրողների և Մտավորականների Միություն
ԱՄՆ - Կանադա - Շվեդիա
P.O. Box 251239 Glendale, CA 91225 USA
www.vernatun.info
Վահե Ավետյան (Շվեդիա) - [email protected]
Արմեն Մելիքեան (ԱՄՆ) - [email protected]
Արա Բալիոզյան (Կանադա) - [email protected]
Ահազանգ 2
2006 թվի նոյեմբերին Վտարանդի Հայ Գրողների և Մտավորականների Միությունը հանդես եկավ «Ահազանգ» խորագրով հայտարարությամբ` բացահայտելով Հայաստանի Հանրապետության հանցավոր վարչախմբի կողմից միությանս անդամների դեմ կիրառվող հալածանքները, գրողներիս աքսորի և լռության դատապարտելու միտված հետևողական քաղաքականությունը:
Հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով լույս տեսած Ահազանգը, որին կարելի է ծանոթանալ www.vernatun.info կայքէջում, ստորագրվեց շուրջ 20 ազգերի` 150 գրողների, արվեստագետների, գիտնականների, մարդկային իրավանց խմբերի ներկայացուցիչների, համալսարանական ուսանողների, ձեռներեցների և այլ բնագավառների ներկայացուցիչների կողմից: Այն ուղարկվեց միջազգային մի շարք կազմակերպությունների, ՀՀ-ում գործող դեսպանատներին, և ՀՀ-ի թե սփյուռքի հայկական մամուլին: Միությունս հետաձգեց Ահազանգը ԱՄՆ Կոնգրեսի բոլոր անդամներին ուղարկելու ծրագիրը` չխոչընդոտելու համար հայկական ցեղասպանության բանաձևի հնարավոր վավերացման գործընթացը:
Ուրախալի է տեսնել, որ այսօր հայրենի ժողովուրդը բռունցք կազմած պայքարում է ՀՀ-նը բռնազավթած խունթայի դեմ` հայրենիքը ազատելու համար այդ ճիվաղի ճանկերից: Ցավով արձանագրում ենք սակայն այն փաստը, որ անկախ մի քանի բացառություններից, թե հայրենիքի, թե սփյուռքի մամուլն ու զանգվածային լրատվական միջոցները մինչև օրս քար լռություն են պահպանում գրողներիս հանդեպ ՀՀ-ում մարդկային իրավաց և խոսքի ազատության միջնադարը հիշեցնող կաշկանդումների ու բարբարոսությունների մասին, մեղսակից դառնալով, ինչպես և պատասխանատու, գրողներիս դեմ կիրառվող շրջափակման կազմակերպված քաղաքականությանը: Սրանց մեջ են ոչ միայն ՀՀ-ի անօրինական վարչախմբի դասական գործակիցները այլև ՀՀ-ում ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը վերահաստատելու նպատակով այսօր ասպարեզ իջած մամլո, հեռուստաեթերի և տարբեր կազմակերպությունների մաս կազմող մի խումբ մարդիկ, թե հայրենիքում, թե սփյուռքում:
Նման վարքագիծը համարում ենք երկերեսանի: Ազգը, որ չի կարող հանդուրժել տիրող մտակաղապարները ջլատող գրողներին ու տարբեր բնագավառների մտավորականներին, որոնք հնչեցնում են նոր խոսք, վաղ թե ուշ դատապարտված է լճացման, հյուծման, գուցե և մահվան:
Մենք այսօր մեր ձայնը միացնում ենք Ազատության հրապարակում համախմբված մեր հայրենակիցներին, պահպանելով մեր հանձնառությունը ոչ թե այս կամ այն իշխանության, այլ այն սկզբունքներին, որոնցով առաջնորդվել են բոլոր ազգերի ու ժամանակների բռնության դեմ պայքարած մտավորականները:
Կոչ ենք անում համայն հայ ժողովրդի զավակներին, կազմակերպություններին միանալու Ազատության հրապարակում թափ առած շարժմանը, անկախ վերապահումներից ու առկա խնդիրներից, որոնց հետապնդումը դառնում է հետաձգելի, երբ այսօր ազգի առջև ծառացած խնդիրներն են ստրկատիրությունն ու ազգասպանությունը:
Վտարանդի հայ գրողների և մտավորականների միություն.
Վահե Ավետյան (Շվեդիա), արձակագիր. «Անկախության Բանակ» (2003), «ԷսթաբլիշՄԵՆԹ» (2003) և այլ գրքերի հեղինակ
Արմեն Մելիքեան (ԱՄՆ), արձակագիր, նույն ինքը` Շուն Շան Որդի. «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» (2005)
Արա Բալիոզյան (Կանադա), արձակագիր , 40 և ավելի գրքերի հեղինակ
Հենրի Խաչատրյան - ՍԵՎ (ԱՄՆ), գրող, նկարիչ
20.02.2008