Jump to content

Sulamith

Forumjan
  • Posts

    3
  • Joined

  • Last visited

About Sulamith

  • Rank
    Newbie
    Newbie
  1. Sulamith

    Молитва

    Սիրելի հավատակիցներ, Եկեք աղոթենք Հայաստանի համար։ Եկեք խնդրենք, որ այս դժվարին և վտանգավոր քաղաքական իրավիճակը հարթվի, թող կատարվի այն, ինչ Աստված է կամենում, թող ամեն հարց լուծվի խաղաղությամբ, միայն խաղաղությամբ, չտեսնենք բռնություն և արյունահեղություն։ Երկրի իշխանավորները և ժողովուրդը խոհեմություն և ողջամտություն հանդես բերեն։ Թող Հայաստանում հաղթի բարին. Ամեն
  2. Հրավիրում եմ բոլոր չամուսնացած քրիստոնյաներին մասնակցելու այս ֆորումին, որտեղ կարող ենք քննարկել նրանց հուզող հարցերը, աղոթել միասին։Եվ թող Տերը առաջնորդի մեզ բոլորիս և օրհնի այս նախաձեռնությունը։ Սկզբի համար, առաջարկում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց քրիստոնյա են համարում, պարզապես ներկայանան այս ֆորում, և օրինակ, իրենց կարծիքը հայտնեն այս նախաձեռնության մասին։ Շնորհակալություն
  3. Լիլիթը և Սաթենիկը այդպես էլ չգրեցին, թե Նոր Կտակարանի որ տողերն են ասում մեռյալների համար աղոթելու մասին։Բոլոր ուղղափառ եկեղեցիները եթե ընդունում են մի բան, դա դեռ չի նշանակում, որ ընդունում է և Աստված։ Ի վերջո, ինչ կարիք կլիներ քարոզել մարդկանց կյանքի ընթացքում, եթե հնարավոր է մահվանից հետո աղոթելով ամեն ինչ «հարթել» - թող ամեն մեկը զբաղվի ինչով ուզում է, վարվի ինչպես ուզում է, հետո կմահանա, իր համար կաղոթեն, և դրախտն ապահովված է։ Այդպե՞ս է ստացվում։Քննեք ամեն ինչ Աստծուց ներշնչված խոսքերով, որոնք իրոք սուրբ են։Դուք պատրաստ եք սրբացնել մարդկային ստեղծագործությունները, որոնք, չի բացառվում, որ Աստծուց ներշնչված են, բայց Սուրբ Գրեր չեն համարվում։ Մարդկանց կողմից ընդունված կարգերը, նույնիսկ եթե դրանք գալիս են դարերի խորքից, պարտադիր սուրբ չեն, և դրանց հետ չհամաձայնողներին պետք չէ պիղծ կամ աղանդավոր համարել։ Ի գիտություն Ձեզ, ասեմ, որ ես ցավոք ոչ մի եկեղեցու, խմբակցության, կամ կազմակերպության չեմ պատկանում։ Պետք է եկեղեցի գնալ, սակայն ես չեմ գտնում այն եկեղեցին (Երևանում), որտեղ կենդանի պաշտամունք կա, և դոկտրինան հիմնված է Ս. Գրքի վրա։ Ասեմ նաև, որ ես շատ կուզենայի, որ Առաքելական եկեղեցին դառնար ավելի ակտիվ, իրոք գործող, և կանխեր աղանդավորությունը։ Կարծեմ հիմա երիտասարդական հավաքներ են կազմակերպվում Առաքելական եղեղեցու կողմից։ Դա շատ գովելի է։Եթե կարող եք հուշեք՝ որտեղ և երբ։ Շնորհակալություն
×
×
  • Create New...