Lazar Posted November 4, 2004 Report Share Posted November 4, 2004 Այսօր արտասահմանում ավելի շատ հայեր են բնակվում, քան Հայաստանում: Վերջին տարիներին թեեւ շատ հայաստանցիներ այս կամ այն պատճառով լքեցին Հայաստանը, բայցեւ շատ են այն հայերը, այդ թվում նաեւ երիտասարդներ, ովքեր արտասահմանից գալիս են հայրենիք: Տեղացի հայերը փորձում են պարզել, թե ինչն է նրանց ձգում Հայաստանում: Սփյուռքահայերը իրենց վերադարձը հիմնավորում են հայրենիքի կարոտով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում, կազմակերպվում են բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ՝ Համահայկական խաղեր, «Բազե» երիտասարդական հավաք, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոն, որ ավելի ամրացնի սփյուռքահայ եւ հայաստանաբնակ երիտասարդության կապերը, սակայն չմեղանչենք արդարության առաջ եւ նշենք, որ փոխադարձ շփման հարցերում երբեմն մի շարք խնդիրներ, տարաձայնություններ են ծագում: Մասնավորապես, տեղի երիտասարդների համար անընդունելի թվացող սփյուռքահայ պատանիների երկար մազերը, հագուստի որոշ տարրեր նրանց համար շատ սովորական ու ընդունելի են: Եվ ծաղրուծանակի ենթարկված, ինչ-ինչ խնդիր-քաշքշուկների մեջ հայտնված սփյուռքահայի համար ոչ մի «Բազե» կամ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» մխիթարություն չէ: Այո, երբեմն հայաստանցի երիտասարդները չեն կարողանում «լեզու գտնել» սփյուռքահայերի հետ: Տարբեր երկրներում, այլ պայմաններում ապրած մեր հայրենակիցները ի վերջո հայկական եւ իրենց ծննդավայրի մշակույթի միախառնումի կրողներն են: Հայաստանցի երիտասարդն առաջին հայացքից դժվարանում է սա ընկալել: Արդյունքում նրա համար իրանահայը դառնում է պարսիկ, ամերիկահայը՝ ամերիկացի, Լիբանանից կամ Սիրիայից եկած հայ երիտասարդը՝ արաբ: Նույն ձեւով էլ սփյուռքահայ երիտասարդներին անհարիր են մեր կենցաղում, վարքուբարքում, խոսակցական լեզվում տեղ գտած որոշ երեւույթներ ու արտահայտություններ: Չէ՞ որ մենք էլ դեռ չենք թոթափել Խորհրդային Միության կամ նրանց արտահայտությամբ՝ սովետների «բեռը» եւ ԽՍՀՄ ժողովուրդների մշակույթի եւ հայկականի կրողներն ենք: Ըստ մեր դիտարկումների, նման պայմաններում սփյուռքահայերը մի տեսակ մեկուսանում են մեզնից ու գերադասում են շփվել միմյանց հետ: Ի վերջո, մենք՝ հայաստանցիներս, տանտիրոջ իրավունքով ու գիտակցությամբ պետք է փորձենք վերացնել այդ անջրպետը եւ դադարենք սփյուռքահայերի մասին խոսելիս օգտագործել «նրանք» դերանունը: Quote Link to post Share on other sites
Karmir Posted November 11, 2004 Report Share Posted November 11, 2004 Ըստ մեր դիտարկումների, նման պայմաններում սփյուռքահայերը մի տեսակ մեկուսանում են մեզնից ու գերադասում են շփվել միմյանց հետ: Ի վերջո, մենք՝ հայաստանցիներս, տանտիրոջ իրավունքով ու գիտակցությամբ պետք է փորձենք վերացնել այդ անջրպետը եւ դադարենք սփյուռքահայերի մասին խոսելիս օգտագործել «նրանք» դերանունը: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.