Jump to content

Իրական փոփ&#1400


Recommended Posts

Շատ լավ պատություններ են, Ռոմեօ ջան: Ապրիս: Ի դեպ, ես էլ մի անգամ մատս եմ բավականին խորը կտրել գերնդով: Սպին երեւում է մինչեւ հիմա::

MiG-35 ջան, մեր մեծերի օրհնանքը՝ "գերանդիդ կտրուկ լինի, բալա ջան"-ը առավել պարզ է դառնում հունձի ժամանակ, չնայած այն ասվում է լայն առումով, բոլոր հանգամանքների համար:

Հունձ անելու հմայքը կիմանան ովքեր հունձ արել են, իսկական հունձ, բրիգադայով, սարերում, բուրումնավետ խոտի մեջ գիշերելով, քսան օրից ոչ պակաս ժամանակով: :yes:

Link to post
Share on other sites
  • Replies 55
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

  • 2 weeks later...

Տղաք, մենք բոլորս նույն արտի ցորենն ենք, նույն վերքերն ենք ստացել: :yes:

Չէ, ՍԱՍ ջան, ես վարի այնոին արտին ցորենն եմ… ես անանք գործ կենեմ, օր դու դագմա չէս ղմշի տը էնես…

Link to post
Share on other sites
  • 1 year later...

Կայծակը

Հորդառատ անձրևը դադարում է: Հեռացող անձրևի ֆոնի վրա ծիածանը իր վառ կամարն է կապում: Մերթ ընդ մերթ կայծակները իրենց հրեղեն մտրակներով դաղում են դիմացի սարերի կողերը: Անձրևից հետո արևը խաղում է նոր լվացված ու թարմացած խոտերի թաց կաթիլներում, հուրհրում բազմերանգ գույներով:

Ոչխարները ցրված արոտում, ախորժակով արածում են: Ես փորձում եմ հաշվել հերթական կայծակի հեռավորությունը: Դժվար չէ: Պետք է կայծակի փայլատակումից հետո հաշվել մինչև որոտի լսվելը ու ստացված թիվը բազմապատկել ձայնի արագությամբ: Նոր ենք անցել ֆիզիկայից:

- Ծո Արութիկ, հըլը արի:

Համայակ պապն է, մեր հարևանը և իմ գործընկերը: Ճիշտ կլինի ասել իմ բոսը: Միասին ոչխար ենք արածացնում:

- Էկա, Համայակ պապ: Սունկ ես գտե՞լ:

Յոթանասունն անց ծերունին, հենված իր մահակին, մեծ ուշադրությամբ ուսումնասիրում է գետինը: Ես հետաքրքրված նայում եմ ուսումնասիրության օբյեկտին: Գետինը ակոսված է մոտ տաս-տասնհինգ մետր երկարությամբ: Ակոսում բացված քարերը կարծես դանակով կտրված լինեն: Երևում են կրակի թողած հետքեր:

- Հըլը աշե: Իսիկ ի՞նչ է էղե:

- Կայծակն է զարկե, Համայակ պապ:

- Հա՜ա: Է դու շկոլ կերթաս, կյնաս ինձի բացատրե, տը էդ ի՞շ բան է կայծակը, ինչը՞ղ կզայնե, օր էսման պատռտե կը գետինը:

Ես մի ընդարձակ դասախոսություն եմ կարդում դպրոցական դասընթացից, ներկայացնելով երևույթի իմ պատկերացումը, խառնելով իմ հասկացան ու չհասկացածը:

- Է հըպը մարթու օր զայնե՞, - թերահավատ իմ բացատրություններին հարցնում է գործընկերս:

Ես անցնում եմ կայծակից պաշտպանվելու կանոններին: Այն է՝ հեռու մնալ ծառերից, մետաղյա իրերից, ջրից...

- Այ բալամ, իստեղ նը ջուր կա, նը ծառ, նըյա էրկաթեղեն: Ըսել է իստեղ կայծակը չըզայնե՞ր տի:

Ես նեղն ընկած ուսերս եմ բարձրացնում ու անպատասխան թողնում այդ կարևոր հարցը:

Էլի դրսում անձրև է: Իմ փոխարեն փոքր եղբայրս է սար գնացել: Երբ դրսում անձրև է ու կայծակներն են թրատում երկինքը, անհամեմատ հարմար է տանը նստած ընթերցանությամբ զբաղվելը:

Հանկարծ գյուղում խառնաշփոթ է սկսվում: Հարևան գյուղացի սարվորը լուր է բերել, որ սարում մեր գյուղացի չոբանը կայծակնահար է եղել: Կարելի է ասել, որ այդ օրերին գյուղի բոլոր ընտանիքներից էլ մեկ կամ մի քանի հոգի սարումն են լինում, իսկ լուրը իր մեջ որոշակիություն չի պարունակում ու բոլորին գցում է ծանր ու անորոշ սպասումի մեջ:

Վերջապես սար գնացած բեռնատարը վերադառնում է ու գյուղամիջում մի քանի հոգի թափքից իջեցնում են դժբախտ կայծակնահարի դիակը: Բոլորը իրենց դռների վրա հավաքված սպասում են, թե ո՞ր կողմ է շարժվելու տղամարդկանց խումբը, անջրանցիկ թիկնոցով փաթաթվված դիակի հետ միասին: Խումբը շարժվում է դեպի մեր կողմը: Բոլորս, մեծ ու փոքրով, ահով կարկամած, քարացած վիճակում ենք: Վերջապես ճանապարհին մեծացող թափորը թեքվում է դեպի Համայակ պապենց տուն, վերջ դնելով ծանր անորոշությանը:

Թաղման օրը պարզ, արևոտ օր էր և ոչնչով չէր հիշեցնում մահաբեր կայծակի մասին:

Link to post
Share on other sites
  • 5 months later...

Ճանապարհ

Ո՞ւր եմ գնում: Ի՞նչքանն եմ անցել և ինչքանն է մնացել: Ի՞նչ խորհուրդ կա իմ այս ճանապարհորդության մեջ: Միգուցե ոչ մի

իմաստ էլ չկա՞: Պարզապես կա ճանապարհը և կամ ես: Պարզապես հնարավոր չէ չշարժվել, քայլելով, վազելով, տեղ-տեղ չորեքթաթ

սողալով, տեղ-տեղ ցատկելով ու նույնիսկ ճախրելով: Շարժվել, միշտ մտածելով, թե առաջ ես ընթանում, ամենեվին էլ չհասկանալով, թե որն

է "առաջը" և որն է "ետը": Կարևոր չէ: Միայն թե տեղում չտոփել: Շարժվել: Շարժվել քայլելով, վազելով, սողալով, թռչելով, շարժվել դեպի

ենթադրյալ նպատակակետ, անորոշ ու ամորֆ նպատակակետ: Միգուցե այս ճանապարհի ամբողջ իմաստը հենց անհանգրվան լինելն է:

Եթե տեղ հասնեի, ապա ի՞նչ պետք է անեի: Ե՞տ դառնայի: Հիմարություն: Միգուցե ամեն ինչն է հիմարություն, և ճանապարհը և

նպատակակետը և սկիզբը և վերջը...

Ահագին անցել եմ և ինչն է փոխվել իմ մեջ: Ես ինձ հիշում եմ հինգ տարեկանից ու կարծես մինչև հիմա ոչնչով չեմ փոխվել: Ես այն

"եսն" եմ որ դեռ հենց սկզբից կայի: Արտաքին փոփոխություններ առկա են` տարիքս, մազերիս գույնը, ընտանիք, երեխա, թոռ...: Իսկ

ներքուստ ես նույնն եմ, նույն երեխան, նույն աշակերտը, նույն ուսանողն ու նույն սովետական "անխոնջ աշխատավորը":

Չգիտեմ երբ, չեմ հիշում ով

Անցնում էր լուռ այս աշխարհով.

Կյանքի բեռը առած ուսին,

Ոտքերի տակ` աշխարհը սին,

Գլխի վերև` մեռած լուսին...

Չգիտեմ երբ, չեմ հիշում ով

Անցնում էր լուռ այս աշխարհով...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...