Jump to content

Recommended Posts

Вот что нашла. Ованесс Воскеберан..."Истолкование Господня молитвы" :flower:

Եվ արդ, դուք այսպե՛ս աղոթեցեք Հա՛յր մեր, որ յերկինս ես (Մատթ Զ 9)։

Ահա այսպես է Հիսուս հորդորում Իրեն լսողներին և հենց սկզբից հիշեցնում է Աստծու շնորհի մասին։ Աստծուն Հայր կոչելն արդեն իսկ իր մեջ բովանդակում է թե՛ մեղքերի թողություն ու պատժի հեռացում, թե՛ արդարություն, սրբություն ու փրկություն, թե՛ որդեգրում ու ժառանգություն, թե՛ միություն Միածնի հետ ու Սուրբ Հոգու շնորհ։ Ոչ ոք չի կարող Աստծուն Հայր կոչել առանց այդ օրհնություններին հասնելու։ Այսպիսով, Քրիստոս կրկնակի ճանապարհով է արթնացնում Իրեն լսողների հոգիները՝ և՛ Նրա վեհությամբ, Ում դիմում են, և՛ նրանց վայելած բարիքների մեծությամբ։ Եվ երբ Նա ասում է յերկինս, Աստծուն չի արգելափակում այնտեղ, այլ աղոթողին հեռացնում է երկրից՝ հաստատելով բարձրում՝ վերին բնակարաններում։

Այդ խոսքերով Նա մեզ սովորեցնում է աղոթել նաև մեր եղբայրների համար։ Նա չի ասում՝ Հա՛յր իմ, որ երկնքում ես, այլ՝ Հա՛յր մեր՝ պատվիրելով աղոթել բոլորի համար, ոչ մի տեղ չփնտրել իրենը, այլ ամենուր ձգտել մերձավորի բարօրությանը։ Սրանով Նա անմիջապես խորտակում է ատելությունը, տապալում հպարտությունը, դուրս նետում նախանձը և հաստատում ամենաբարին՝ սերը, վերացնում է մարդ արարածների անհավասարությունը և ցույց տալիս թագավորի ու աղքատի լիակատար հավասարությունը, քանի որ ամենամեծ և ամենից անհրաժեշտ բաների մեջ բոլորս հավասար ենք։ Ի՞նչ չարիք կարող է պատճառել երկրի վրա գտնվող արարածը, երբ բոլորս միավորված ենք երկնային կապվածությամբ, և ոչ ոք մյուսից առավել ոչինչ չունի՝ ո՛չ հարուստը աղքատից, ո՛չ տերը ծառայից, ո՛չ ղեկավարը հպատակից, ո՛չ թագավորը հասարակ զինվորից, ո՛չ իմաստասերը բարբարոսից, ո՛չ էլ գիտունը անգետից։ Աստված մեծահոգաբար բոլորին մեկ՝ հավասարապես բոլորի կողմից Հայր կոչվելու շնորհ է ընծայել։

Այդ շնորհի, բարձրից բաշխված պարգևի, մեր եղբայրների հետ հավասարության ու սիրո մասին հիշեցնելուց, մեզ երկրից բարձրացնելուց և երկնքում հաստատելուց հետո տեսնենք, թե Հիսուս ի՛նչ է պատվիրում խնդրել։ Իհարկե, Աստծուն Հայր կոչելն արդեն իսկ բավական է ամենայն առաքինությամբ ուսուցանելու համար։ Աստծուն բոլորի Հայր կոչողը պարտավոր է այդ շնորհին վայել կյանք վարել և այդ պարգևին համապատասխան նախանձախնդրություն ունենալ։

Եվ այստեղ Հիսուս ավելացնում է

Սուրբ եղիցի անուն Քո։

Ոչինչ չխնդրել երկնային Հորը փառավորելուց առաջ և ամեն ինչ երկրորդել Նրա փառաբանությանը այսպես պիտի աղոթի նա, ով Աստծուն Հայր է կոչում։ Սուրբ, ասել է թե՝ փառաբանված։

Աստված ունի կատարյալ փառք, և այն երբեք չի դադարում այդպիսին լինելուց, բայց Փրկիչն աղոթողին պատգամում է ջանալ, որ Աստված փառավորվի նաև մեր կյանքով։ Նման պատգամ Նա նախօրոք էլ է հայտնել Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է (Մատթ Ե 16)։ Սերովբեները նույնպես, փառք տալով Աստծուն, երգում են Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ (Եսայի Զ 3, Հայտնութ Դ 8)։ Հիրավի, սուրբ նշանակում է փառաբանված այսինքն՝ արժանացրո՛ւ մեզ այնպես անարատ ապրելու, որ մեզանով բոլորը փառավորեն Քեզ,- ասում են նրանք։ Սա վերաբերում է կատարյալ ժուժկալությանը հարկ է այնպիսի անդատապարտելի կյանք դրսևորել, որ տեսնողներից յուրաքանչյուրը Տիրոջն արժանի փառաբանություն մատուցի։

Եկեսցէ արքայութիւն Քո (Մատթ Զ 10)։

Սրանք խոսքեր են արդարամիտ զավակի, ով պատգամում է չկառչել տեսանելի բաներից, չկարևորել երկրային արժեքները, այլ ձգտել դեպի մեր Հայրը և փափագել երկնային գալիքը։ Այս խոսքերը մաքուր խղճից և երկրային կապվածությունից զերծ հոգուց են բխում։ Պողոսն ինքը սրան ձգտում էր ամեն օր։ Նա ասում է Մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք ևս մեր մեջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը (Հռոմ Ը 23)։ Ով իր մեջ ունի այս խոնարհ սպասումը, ո՛չ կհպարտանա այս կյանքի ուրախություններով, ո՛չ էլ կխռովվի դառնություններից։ Ինչպես երկնաբնակ՝ նա երկուսից էլ ձերբազատված է։

Եղիցին կամք Քո որպէս յերկինս և յերկրի։

Հապա ըմբռնեք Նրա մտքերի հրաշալի ընթացքը։ Հիսուս մեզ հորդորում է փափագել երկնային գալիքը, բայց մինչ այն կգա, պիտի փորձենք երկրի վրա ապրել այնպես, ինչպես վայել է երկնաբնակներին։ Պիտի փափագեք,- ասում է Նա,- երկինքը և երկնայինը։ Բայց և պատգամում է դրանից առաջ երկիրը դարձնել երկինք և, երկրի վրա ապրելով, ամեն բան անել ու ասել՝ որպես թե երկնքում ենք սրա՛ համար էլ պիտի աղաչենք Տիրոջը։ Թեկուզ ապրում ենք երկրում, միևնույն է, ոչինչ չի կարող մեզ խոչընդոտել վերին զորությունների կատարելությանը հասնելուն։ Նույնիսկ երկրի վրա հնարավոր է ամեն ինչ կատարել այնպես, ասես արդեն երկնքում լինենք։ Հիսուսի խոսքերը կարելի է այսպես հասկանալ Ինչպես երկնքում ամեն ինչ արվում է անարգել, և չի լինում այնպես, որ հրեշտակները մի բանում հնազանդ լինեն, մյուսում՝ անհնազանդ, (որովհետև ասված է Հզոր եք ուժով, կատարում եք խոսքը Նրա (Սաղմոս ՃԲ 20)), այնպես էլ արժանի արա, որ մենք՝ մարդ արարածներս, չթերանանք Քո կամքը կատարելիս և անենք այն, ինչ Դու ես կամենում։

Հիսուս մեզ սովորեցնում է նաև համեստ լինել՝ ցույց տալով, որ առաքինությունը միայն մեր ջանքերով չի ձեռքբերվում, այլև՝ երկնային շնորհով։ Եվ դարձյալ, Նա պատգամում է մեզնից յուրաքանչյուրին, ով աղոթում է, իր վրա վերցնել ամբողջ աշխարհի հոգսը։ Նա չի ասում՝ Քո կա՛մքը թող լինի իմ մեջ կամ մեր մեջ, այլ՝ երկրի վրա ամենուր, որպեսզի արմատախիլ արվի ամեն մոլորություն, ու սերմանվի ճշմարտությունը, որպեսզի տապալվի չարը, ու վերադառնա առաքինությունը, և որպեսզի երկնքի ու երկրի միջև ոչ մի տարբերություն չլինի։ Եթե այդպես լինի,- ասում է Նա,- վերինը ոչնչով չի տարբերվի ստորինից, որքան էլ նրանք էությամբ տարբեր լինեն, և այդժամ երկիրը հրեշտակների մեկ այլ խումբ ցույց կտա մեզ։

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր (Մատթ Զ 11)։

Ի՞նչ է հանապազօրյա հացը՝ հաց մեկ օրվա համար։

Եղիցին կամք Քո որպէս յերկինս և յերկրի խոսքերը Հիսուս ուղղում է մարմնավորներին, ովքեր ենթակա են բնության պահանջներին և չունեն հրեշտակների անխոցելիությունը։ Ու հորդորելով մեզ հետևել պատվիրաններին, ինչպես հրեշտակները՝ Նա ներողամտությամբ է վերաբերվում մեր տկար բնությանը։ Ձեզանից պահանջում եմ,- ասում է Նա,- հնարավորինս կատարյալ վարք, բայց ո՛չ կրքերի լիակատար բացակայություն, քանզի բնության բռնակալությունը դա թույլ չի տալիս, որովհետև անհրաժեշտ սնունդ է հարկավոր։ Բայց տեսեք, մարմնավորի մեջ անգամ հորդում է հոգևորը։ Հիսուս մեզ պատգամում է աղոթել ո՛չ հարստության, ո՛չ փափկակեցության, ո՛չ թանկարժեք զգեստների և ո՛չ էլ նման այլ բաների համար, այլ՝ միմիայն հացի։ Ընդամենը հանապազօրյա հաց, և՝ հոգ մի՛ արեք վաղվա մասին (Մատթ Զ 34)։ Նա շեշտում է՝ հանապազօրյա հաց, այն է՝ հաց մեկ օրվա համար։

Նա չի գոհանում այդ խոսքերով և ավելացնում է՝ տո՛ւր մեզ այսօր, որպեսզի մեզ չտանջենք վաղվա հոգսով։ Եթե չգիտես՝ վաղը տեսնելո՞ւ ես թե ոչ, ինչո՞ւ ես հոգում դրա մասին։

Հետագայում Փրկիչն ամբողջացնում է սա՝ ասելով՝ Հոգ մի՛ արեք վաղվա մասին։ Նա փորձում է մեզ հոգևոր անարգել թռիչքի մեջ հաստատել՝ հանձնվելով բնությանը միայն այնքան, որքան անհրաժեշտ է։

Եվ քանի որ մենք մեղանչում ենք նույնիսկ վերածննդյան ավազանից հետո, այդ դեպքում անգամ Իր մեծ սերը ցուցաբերելով մարդու հանդեպ՝ Նա պատգամում է մոտենալ մարդասեր Աստծուն և մեղքերի թողություն խնդրել՝ ասելով

Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց (Մատթ Զ 12)։

Տեսնո՞ւմ եք Աստծու անսահման ողորմածությունը։ Այդքան մեծ չարիքներ հանդուրժելով և անճառելի մեծության հասնող ներողամտությամբ Նա ներում է նրանց, ովքեր կրկին մեղանչում են։ Թե՛ եկեղեցու օրենքները, թե՛ Տերունական աղոթքի սկիզբը հավաստում են, որ այն հավատացյալների համար է, որովհետև ովքեր դեռ առաջին քայլերն են կատարում հավատքի մեջ, չեն կարող Աստծուն Հայր կոչել։ Ուրեմն եթե Տերունական աղոթքը հավատացյալների համար է, և նրանք աղոթում են՝ մեղքերի համար ներում հայցելով, միանգամայն հստակ է, որ մկրտությունից հետո անգամ ապաշխարության պտուղներն անկորնչելի են։ Եթե Հիսուս սա նկատի չունենար, չէր պատգամի, որ մենք այսպես աղոթենք։ Նա, Ով հիշեցնում է մեր մեղքերը, մեզ հորդորում է ներում աղերսել, սովորեցնում է ինչպես թողություն ստանալ՝ հեշտացնելով դրան հասնելու ճանապարհը, խիստ ակնհայտ է, որ աղոթքի այդ օրենքը հաստատում է, որովհետև գիտի և ուզում է մեզ էլ ցույց տալ, որ մկրտության ավազանից հետո անգամ կարելի է լվանալ մեղքերը։ Մեր մեղքերը մեզ հիշեցնելով՝ Նա խոնարհություն է հորդորում, պատվիրելով ներել ուրիշներին՝ մեզ ազատում է ոխակալ կրքերից, և փոխարենը ներում խոստանալով՝ մեծ հույսեր է սերմանում մեր մեջ ու սովորեցնում խորհել մարդու հանդեպ Աստծու անճառելի ողորմածության մասին։

Բայց ամենից առավել պիտի նկատի ունենանք, որ թեև այս աղոթքի ամեն մի խոսքում Հիսուս հիշատակում է բոլոր առաքինությունները (չէ՞ որ Նրա անվան սրբացումը կատարյալ կյանքի առհավատչյան է, Նրա կամքի կատարումը դարձյալ նույնն է հռչակում, Աստծուն Հայր կոչել կարողանալը անապական կյանքի հավաստիք է), և սրանով իսկ չբավարարվելով ու ցույց տալով Իր խոսքերի անխարդախությունը՝ աղոթքից հետո Նա ուրիշ բան չի պատգամում, այլ՝ ներել ուրիշներին

Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների (Մատթ Զ 14)։

Այսպիսով, ներումը մեզնից է սկսվում, և մեր գալիք դատաստանը մեր ձեռքում է։ Որպեսզի դատաստանի ժամանակ ոչ ոք ի զորու չլինի որևէ դժգոհություն հայտնել, քեզ՝ հաշիվ տվողիդ, Նա կախյալ է դարձրել, և ինչպես որ դու ես դատել,- ասում է Նա,- նույն ձևով Ես քեզ եմ դատելու։ Եթե ներես ծառայիդ, նույնը կստանաս Ինձանից, թեև մեկը չի կարող չափվել մյուսով դու ներում ես, որովհետև ունես դրա կարիքը, բայց Աստված ներում է՝ ոչնչի կարիք չունենալով։ Դու ներում ես քեզ հավասար ծառային, Աստված՝ Իր ծառային, դու անթիվ մեղքեր ունես, Աստված զերծ է մեղքից։ Եվ այնուամենայնիվ Նա Իր անհուն գթասրտությունն է ցույց տալիս մարդուն։

Թեև Նա, անշուշտ, առանց քո ներողամտության էլ կարող է ներել բոլոր հանցանքներդ, բայց կամենում է, որ այստեղ էլ վաստակ ունենաս ամեն ինչում հեզություն և մարդասիրություն դրսևորելու բազում հնարավորություններ ընձեռելով, քո միջից դուրս նետելով անասնականը, սանձելով զայրույթը՝ ամեն կերպ փորձում է քեզ միավորել քեզ հետ անդամակից եղողներին։

Ի՞նչ կարող ես ասել անարդարացի՞ է եղել մերձավորիդ վատ վարմունքը։ Այդ դեպքում նա հանցավոր է քո առաջ։ Իսկ եթե դա արդարացի է եղել, ուրեմն հանցանք չէ։ Բայց դու նույնպես մոտենում ես Աստծուն՝ նման և շատ ավելի մեծ սխալների ներման համար։ Եվ նվազ պարգև չես ստացել նույնիսկ ներումից առաջ, որովհետև քեզ սովորեցրել են լինել մարդասեր ու հեզ։ Այս ամենից վեր, քեզ մեծ պարգև է սպասվում՝ հաշիվ չտալ և ոչ մի մեղքիդ համար։

Ուրեմն ի՜նչ պատժի պիտի արժանանանք, երբ այդ առանձնաշնորհը ստանալուց հետո անգամ ուրանանք մեր փրկությունը։ Եվ ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ մեր խնդրանքները լսելի կլինեն Աստծուն, եթե մեզանից հասանելիքի մեջ անբարեխիղճ ենք։

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յաւիտեանս ամէն (Մատթ Զ 13)։

Այստեղ Հիսուս պարզ ցույց է տալիս մեր անզորությունը, տապալում մեր հպարտությունը, սովորեցնում է խուսափել կռիվներից։ Այդ դեպքում մեր հաղթանակն ավելի փառավոր կլինի, և սատանայի տապալումը՝ առավել նվաստական։ Երբ պայքարի մեջ հայտնվենք, պետք է քաջությամբ զինվենք, իսկ երբ համախմբված չենք, պետք է լռենք և սպասենք առճակատման պահին, որպեսզի ցուցաբերենք ազատություն սնափառությունից և հոգու վեհություն։

Այստեղ է Հիսուս սատանային անվանում չարը՝ պատվիրելով մեզ անդադար կռիվ մղել նրա դեմ, և ցույց տալով, որ նա ի բնե այդպիսին չէ։ Չարը բնածին չէ, այլ մեր ընտրության հետևանք է։ Սատանան այդ անունը վաստակել է, որովհետև անսահման չարություն ունի իր մեջ, և որովհետև նա, մեր կողմից ոչ մի վնաս չստացած, անողոք պայքար է մղում մեր դեմ։ Ահա թե ինչու Հիսուս ոչ թե ասում է՝ փրկի՛ր մեզ չարերից, այլ՝ չարից՝ սովորեցնելով մեզ երբեք անախորժություն չունենալ մերձավորների հետ՝ մեր հանդեպ երբեմն գործած սխալանքների համար, այլ մեր թշնամանքն ուղղել միայն սատանայի դեմ՝ որպես ամեն չարիքի պա

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...