Шалапунька Posted May 20, 2005 Report Share Posted May 20, 2005 воть, хотя все это в отдельной етме есть на русском, пусть же будет и на армянском. Прислали из Араратской Епархии. Հունիսի 2 - Սբ Սահակ եւ Հովսեփ իշխանների եւ Սարգիս եւ Բագոս վկաների հիշատակության օր Սահակը եւ Հովսեփը հագարացի իշխան Կայսի զավակներն էին: Կայսը Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատն ու նույն հավատով դաստիարակել զավակներին: Սակայն, տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը եւ իբրեւ իսլամ հոր զավակներ նրանց ստիպում են նույն կրոնն ընդունել: Սակայն նույնիսկ հոր կեղծ ուրացության հորդորներին, եղբայրներն անդրդվելի են մնում իրենց հավատի մեջ եւ գլխատվում 808 թվականին: Հռոմեացի ազնվականներ Սարգիսը եւ Բագոսը Բյուզանդական արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, որոնք կռապաշտական մի արարողությանը մասնակցելուց հրաժարվելու պատճառով ենթարկվել են բազմաթիվ տանջանքների, սակայն հավատարիմ են մնացել քրիստոնեությանը: Տանջանքներից Բագոսը մահացել է, իսկ Սարգիսը նետվել է բանտ եւ գլխատվել Հյուսիսային Սիրիայում 300 թվականին: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի օրը նշում է Հոգեգալստից հետո երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը՝ նահատակների վարքով քրիստոնյա հավատացյալներին հորդորելով հավատարիմ մնալ քրիստոնեական կրոնին՝ ոչ միայն այս, այլեւ հանդերձյալ աշխարհում աստվածային պարգեւի արժանանալու համար: Հայ եկեղեցում Եպիփան Կիպրացու հիշատակը երկու անգամ է տոնվում՝` Հոգեգալստյան 3-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը եւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝` երկոտասան վարդապետաց շարքում: Հունիսի 4 - Սբ Ներսես Մեծ Հայրապետի եւ Խադ եպիսկոպոսի հիշատակության օր Հայ բազմաշնորհ կաթողիկոսներից է Սբ Ներսես Հայրապետը (353-373թթ), որին իրավմամբ տրվել է Մեծն անունը: Ըստ պատմական աղբյուրների, նա Սբ րիգոր Լուսավորչի տոհմից է՝ Հուսիկ Հայրապետի թոռը: Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռեւս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածուն եւ արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս: Հետագայում հայրապետական աթոռի հարկադիր գահակալը դառնում է Հայ եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը եւ իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգեւոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները: Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ: Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ եւ ամենուր: Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաեւ Սբ Ներսես Հայրապետի շնորհիվ, որը ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Սբ Ներսես Հայրապետին կոչել են նաեւ Լուսավորիչ սրտից: Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաեւ Ներսես Հայրապետի աթոռակից: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին, նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սբ Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը: Հունիսի 6 - Հիշատակ Ս Եպիփան Կիպրացու, Բաբելաս հայրապետի եւ նրա երեք աշակերտների Ս Եպիփան Կիպրացին (315-403թթ) Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է: Նրա հիշատակը Հայ եկեղեցում նշվում է որպես տասներկու վարդապետներից մեկը: Սբ Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակվել է իր աղքատասիրությամբ, անապական կյանքով եւ բազմաթիվ գրվածքներով: Ողջ կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ Եգիպտոսում՝` ընդդեմ գնոստիկության, Հռոմում՝` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների: Մշտապես պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու Նիկիո հանգանակը: 367 թվականի եպիսկոպոսաց ժողովում ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ: Նա հարուստ մատենագիտական ժառանգություն է թողել: Հեղինակ է աստվածաշնչյան մեկնությունների, դավանաբանական երկերի, ճառերի, աղանդների հերքումների, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է հայերեն: Հայ եկեղեցում Եպիփան Կիպրացու հիշատակը երկու անգամ է տոնվում՝` Հոգեգալստյան 3-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը եւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝` երկոտասան վարդապետաց շարքում: Ըստ Հայսմավուրք-ի Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ), որն հռչակվել էր իր նվիրումով եւ սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրն Անտիոք այցի ժամանակ, կուռքերին զոհ մատուցելուց հետո ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի եւ պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գալով կայսրին, արգելում է նրա մուտքը տաճար: Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին եւ չարչարանքների ենթարկելով՝ պարտադրում նրան զոհ մատուցել կուռքերին: Այս ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք աշակերտները, որոնց կայսրը եւս բանտարկում է եւ չարչարանքների ենթարկում: Սակայն կայսեր ջանքերն ապարդյուն էին, քանզի չորսն էլ հավատարիմ էին միակ եւ ճշմարիտ Աստծուն: Ի վերջո, հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է եւ նահատակվում: Հունիսի 7 - Սբ Կոստանդիանոս կայսեր եւ նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր Կոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում) Հռոմեական կայսրության հանրահայտ դեմքերից է: Նա Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տեւած հալածանքներից եւ 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել: Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին՝ որդեգրելով Ծնունդ բառը՝ ցույց տալու համար, որ Որդին Հոր հետ նույն բնությունն ունի եւ Աստված է: Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի եւ Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաեւ մեծ զորավար, որ մշտապես հաղթանակել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս, վճռական ճակատամարտից առաջ, Կոստանդիանոսին երեւում է խաչի նշանը: Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի եւ հաղթանակում: Վախճանվել է 337 թվականին, մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը: Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին: Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էր լինել Քրիստոսի եւ Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը: Ավանդույթի համաձայն, բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած երիտասարդի մի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գյուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների: Հեղինեն Երուսաղեմում եւ շրջակայքում եկեղեցիներ եւ կուսանոցներ է կառուցել տալիս, որոնց սեղանին իբրեւ աղախին ինքն էր սպասավորում: Հեղինե թագուհին մահացել է 330 թվականին՝ քրիստոնյաների սրտերում թողնելով բարի հիշատակ: Հունիսի 9 - Սբ Թեոդիտոն աղատացու, Թալիլյա բժշկի եւ 7 կույսերի հիշատակության օր Սբ Թեոդիտոն աղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին գինի է մատակարարում Սբ Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները եւ այլն: Երբ աղատիայի կուսակալի հրամանով ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա եւ Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաեւ Թեոդիտոնի մորաքույրը: Թեոդիտոնը այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու նրանց թաղել: Սակայն հայտնի է դառնում կատարվածը, եւ հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոն հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում: Սբ Թեոդիտոնի եւ 7 կույսերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում տոնվում է միասին Հոգեգալստյան երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը: Նույն օրը Սբ Թալիելեա բժշկի հիշատակության օրն է: Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների՝ երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին: Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով եւ ի վերջո նահատակվում է գլխատմամբ: Հունիսի 11 - Սբ րիգոր Լուսավորչի նշխարների գյուտը Սբ րիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց ամենամեծ սրբի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության, հայոց մեծ դարձից հետո սբ րիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Սբ րիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից առնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում եւ ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Սբ րիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասը իբրեւ սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում պահվող Լուսավորչի Սբ Աջը Հայ եկեղեցու կարեւորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը: Սբ րիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, երրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Սբ Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաեւ իր նախատոնակը: Սբ Անտոնինոսը բնակվել է Ալեքսանդրիայում: Չկամենալով զոհ մատուցել կուռքերին՝ ենթարկվել է ամենադաժան տանջանքների եւ ապա՝ այրվել կրակի վրա: Նիկոմիդացի երկու ազնվականներ Անիքտոսը եւ նրա եղբորորդի Փոտինոսը, ներկա լինելով Դիոկղետանիոսի քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսելու հրովարտակի ընթերցմանը, աներկյուղ դուրս են գալիս ամբոխից ու կայսեր առաջ բարձրաձայն խոստովանում իրենց հավատը՝ քարոզելով նրա զորությունը: Երեք տարվա բանտարկությունից ու ծանր տանջանքներից հետո, կրկին հավատարիմ իրենց հավատին, երանելի սրբերը ողջակիզվում են այլ նահատակների հետ միասին: Լիբիացի Թեոփիլոս սարկավագը եւս նահատակվել է Քրիստոսի հավատը աներկյուղ քարոզելու համար՝ կռապաշտ Մաքսիմինոսի օրոք: Այս բոլոր սրբերի հիշատակները Հայ Առաքելական եկեղեցում նշվում է Հոգեգալստի չորրորդ շաբաթվա երկուշաբթի օրը: Հունիսի 14 - Դանիել մարգարեի եւ Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օր Դանիել մարգարեն հին կտակարանի չորս մեծ մարգարեներից է: Նրա 14 գլուխներից բաղկացած գիրքը վերագրվում է Քրիստոսի ծննդից առաջ VII-VI դարերի: Դանիելը հրեից Հովակիմի թագավորության ժամանակ (Քծա 597թ) բաբելոնյան գերեվարված երիտասարդներից մեկն էր, որ դաստիարակություն էր ստացել բաբելացի Նաբուքոդոնոսոր արքայի արքունիքում եւ հետագայում շնորհիվ իր խելքի ու օժտվածության կարեւոր պաշտոն ստացել: Շուշան անունով անմեղ մի կնոջ երկու ծերունիների անհիմն ամբաստանությունից փրկելով եւ հետո էլ Նաբուքոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելու համար Դանիելը մեծ անուն է հանում (գլուխ Ժ): Դանիելի հաջողություններն արթնացնում են մյուս պաշտոնյաների նախանձը: Նրանք մեղադրում են Դանիելին ուրիշ աստվածներ պաշտելու մեջ եւ պահանջում թագավորից առյուծների գուբը նետել նրան: Դանիելը նետվում է գիշատիչների գուբը: Հաջորդ օրը, երբ թագավորն անձամբ գալիս է գբի մոտ, սգալու հավատարիմ եւ իմաստուն ծառայի կորուստը, հանկարծակիի է գալիս ի պատասխան արքայի ողբի՝` Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետեւ ինքն ուղիղ է ս Quote Link to post Share on other sites
Rouna Posted May 20, 2005 Report Share Posted May 20, 2005 Maro jan, apres shat, shat aveli manramasn e grats, qan rusereny: Sakayn verjin nakhadasutyunn avartats che... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.