Jump to content

Արթուր Մեսչյան


Recommended Posts

Խաչմերուկ

Կորչում գնում են, հեռանում

Մեկ-մեկ բոլոր մեր ջութակները,

Ձեզ պետք է մի նվագախումբ,

Որտեղ տիրում են թմբուկները

Որտեղ ամեն մի մեղեդի

Փչում են լոկ փողայինները,

Երբ լարերի ձայներ չկան`

Նրանք են մենակատարները

Ձեզ չեն ների, որ դիմացաք,

Չնվաղեց երբեք ձեր կամքը,

Չներեցիք և հեռացաք`

Նախազգալով խաղի ավարտը

Ձեզ չեն ների, երբ ետ դառնաք

Երբ որ մարեն հիմար կրքերը,

Երբ քանդելուց հետո նորեն

Կպահանջվեն շինարարները

Ձեզ չեն ների, որ չկորաք,

Պահպանեցիք ոգու տաճարը,

Որ դատեցիք ինքներդ ձեզ`

Հեգնած նրանց նեխած ատյանը

Որ հարբեցող դուք չդարձաք,

Կյանքի հոտած պանդոկների մեջ,

Եվ չկորաք թմրած ծխում

Տառապյալի հիմար դերի մեջ

Տեսել ե՞ք դուք այնպես ճատրակ,

Որտեղ խաղում են լոկ սևերը.

Կյանքի բեմից դուրս շպրտված

Լուռ հեռանում են սպիտակները…

Link to post
Share on other sites
  • 1 year later...

Արթուր Մեսչյանի մի խումբ երկրպագուների և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Lateralis-ին: Վաղուց էի ուզում գտնել լավագույն երգերի բառերը, և վերջապես գտա: Ես ամբողջը քոփի արեցի: Կեցցեք Lateralis: :flower: :flower: :flower:

Link to post
Share on other sites
:flower: , MONK ջան: Եթե սխալներ նկատեք` ասեք, թե չէ պարզապես լսելով եմ գրել:

Օօօ, այ դա լուրջ է: Ուրեմն պիտի մեկ առ մեկ նայվի: Լավ, Lateralis ջան, հենց մի բան նկատեցի, կգրեմ: Բայց առավել ևս կեցցեք Դուք, որ այդ ամբողջը կարողացել եք լսելով դուրս հանել: :flower: :flower: :flower:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...