Unregistered - M Posted August 12, 2005 Author Report Share Posted August 12, 2005 Խաչմերուկ Կորչում գնում են, հեռանում Մեկ-մեկ բոլոր մեր ջութակները, Ձեզ պետք է մի նվագախումբ, Որտեղ տիրում են թմբուկները Որտեղ ամեն մի մեղեդի Փչում են լոկ փողայինները, Երբ լարերի ձայներ չկան` Նրանք են մենակատարները Ձեզ չեն ների, որ դիմացաք, Չնվաղեց երբեք ձեր կամքը, Չներեցիք և հեռացաք` Նախազգալով խաղի ավարտը Ձեզ չեն ների, երբ ետ դառնաք Երբ որ մարեն հիմար կրքերը, Երբ քանդելուց հետո նորեն Կպահանջվեն շինարարները Ձեզ չեն ների, որ չկորաք, Պահպանեցիք ոգու տաճարը, Որ դատեցիք ինքներդ ձեզ` Հեգնած նրանց նեխած ատյանը Որ հարբեցող դուք չդարձաք, Կյանքի հոտած պանդոկների մեջ, Եվ չկորաք թմրած ծխում Տառապյալի հիմար դերի մեջ Տեսել ե՞ք դուք այնպես ճատրակ, Որտեղ խաղում են լոկ սևերը. Կյանքի բեմից դուրս շպրտված Լուռ հեռանում են սպիտակները… Quote Link to post Share on other sites
MONK Posted February 3, 2007 Report Share Posted February 3, 2007 Արթուր Մեսչյանի մի խումբ երկրպագուների և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Lateralis-ին: Վաղուց էի ուզում գտնել լավագույն երգերի բառերը, և վերջապես գտա: Ես ամբողջը քոփի արեցի: Կեցցեք Lateralis: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted February 3, 2007 Author Report Share Posted February 3, 2007 , MONK ջան: Եթե սխալներ նկատեք` ասեք, թե չէ պարզապես լսելով եմ գրել: Quote Link to post Share on other sites
MONK Posted February 4, 2007 Report Share Posted February 4, 2007 , MONK ջան: Եթե սխալներ նկատեք` ասեք, թե չէ պարզապես լսելով եմ գրել: Օօօ, այ դա լուրջ է: Ուրեմն պիտի մեկ առ մեկ նայվի: Լավ, Lateralis ջան, հենց մի բան նկատեցի, կգրեմ: Բայց առավել ևս կեցցեք Դուք, որ այդ ամբողջը կարողացել եք լսելով դուրս հանել: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.